Փիլիսոփա, մշակութաբան Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանի հետ երկրորդ հաղորդումը նվիրված է արդի գիտական մտքի ճգնաժամին: Ո՞րն է արևմտյան արդի գիտության առարկան, ի՞նչ հարցեր է իր առջև դնում գիտությունը, ինչպե՞ս է քայլում ժամանակակից մարդը «նույնականացումների լաբիրինթոսում»: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: