Քաղաքական համակարգերի տիպաբանությունը ըստ վարչակարգերի

Image

Քաղաքական համակարգերի տիպաբանությունը ըստ վարչակարգերի

(տոտալիտար (ամբողջատիրական) քաղաքական համակարգ)

Քաղաքական ռեժիմ ասելիս հասկանում ենք քաղաքական համակարգի ֆունկցիոնալ կողմը: Իրավական սահմանմամբ այն կառավարման պաշտոնական ձևն ու օրինական մեթոդն է, իսկ սոցիոլոգիական` հասարակությունը ղեկավարելու հատուկ սոցիալական մեխանիզմ, միջոց: Սովորաբար տարանջատում են տոտալիտար, ավտորիտար և ժողովրդավարական ռեժիմներ:

Տոտալիտար (ամբողջատիրական) ռեժիմը (լատ.  totalitas – ամբողջականություն): Տոտալիտարիզմը բնութագրվում է որպես 20-րդ  դարի երևույթ: Տեսական հիմնավորումը տվել է Կ.Շմիտը 20-րդ դ. սկզբին:

Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1933-ի Ջ.Ամենդոլայի և Պ.Հոբետիի կողմից, ովքեր փորձում էին դրանով ներկայցնել 1923-ին Իտալիայում հաստատված Մոսոլինիի ռեժիմը: Ի դեպ Մուսոլինին այս տերմինի տակ դրական բովանդակություն էր տեսնում:

Տոտալիտարիզմի համար ակույնքային աշխատություններ են.

  • Ֆ.Հայեկ «Ճանապարհ դեպի ստրկություն» 1944թ.
  • Հ.Արենդտ «Տոտալիտարիզմի աղբյուրները» 1951թ.
  • Կ.Ֆրիդրիխ և Զ.Բժեզինսկի «Տոտալիտար դիկտատուրա և ավտոկրատիա» 1956թ.
  • Ռ.Արոն «Դեմոկրատիա  և տոտալիտարիզմ» 1965թ.
  • Ի.Իլինի, Կ.Պոպերի և այլոց ներդրումը:

«Սառը պատերազմի» ժամանակահատվածում տոտալիտարիզմը գաղափարական պայքարի բաղադրատարր էր` պայքար տոտալիտարիզմի (Արևելքի) և դեմոկրատիայի (Արևմուտքի) միջև:

Տոտալիտարիզմի առկա է եղել ԽՍՀՄ-ում («ձախ» տոտոլիտարիզմ), ֆաշիստական Գերմանիայում («աջ» տոտալիտարիզմ), Կուբայում (Կաստրո), Հյուսիսային Կորեայում (Կիմ Իր Սեն), Չինաստանում (Մաո Ցզե Դուն), Իրաքում (Սադամ Հուսեյն), Իրան (Խոմեյենի) և այլն:

Բնորոշիչներն  են.

—        Մեկ կուսակցություն, որը մեծամասամբ ղեկավարվում է մեկ մարդու («հարիզմատիկ լիդեր», «բռնապետ», «ժողովրդի հայր») կողմից,

—        Միակ գաղափարախոսություն, որն ունի բացարձակ պաշտոնական կարգավիճակ, որը սովորաբար սոցիալիստական (էգալիտար) է,

—        Սեփական ազգի (ռասայի, դասակարգի) առաջնայնության հիմնավորում,

—        «նոր մարդու» և «իդեալական ապագայի» կերտման միտում, ինչը իրենից միֆ է ներկայացնում,

—        Կոլեկտիվիստական ոգի, մարդը իրեն իդենտիֆիկացնում է պետության հետ, դառնում է հսկայական մեխանիզմի մի տարրը, իդիվիդուալիզմի ոչ մի դրսևորում չի հանդուրժվում,

—        Թշնամու կերպարի ստեղծում (և՛ ներքին, և՛ արտաքին)

—        Միտված է քաղաքացիական հասարակության թուլացմանը, քաղաքական մշակույթին փոխարինում է հասարակության մոբիլացումը, քաղաքականացումը,

—        ԶԼՄ-ների ամբողջական վերահսկողություն, պրոպագանդա

—        Գաղտնի ոստիկանության, քաղաքական հետախուզման, ահաբեկման համակարգ, մատնողականություն,

—        «Զանգվածների սուվերենիտետի» պսևդոժողովրդավարական լեգիտիմություն, ֆորմալ ընտրություններ

—        Տնտեսության ամբողջական վերահսկում, սեփականության պետական միակ ձևով, պլանավորում,

—        Ողջ հասարակության կյանքի կանոնակարգում և ունիֆիկացում, վերջնական նպատակը դասակարգերը վերացնելու մեջ է,

—        Հակված է տարածքային էքսպանսիայի:

Տոտալիտարիզմը առաջանում է ճգնաժամային իրավիճակներում, երբ առկա է չբավարարվածություն մի զանգված (մարգինալ խմբեր), որը դառնում է նրա սոցիալական բազան:

Չնայած ցուցադրվող կայունությանը` բավականին անկայուն է, հատկապես առաջնորդներին փոխարինելու ժամանակ:

Պետությունը ստանձնում է ավելի ու ավելի շատ պարտականություների կատարում, կարգավորում է մարդու կյնաքի բոլոր կողմերը, գործում է փակ համակարգային մոտեցմամբ, իսկ դա անբնական վիճակ է: Ուստի տոտալիտար ռեժիմերը ժամանակի ընթացքում կա՛մ փլուզվում են, կա՛մ էլ աստիճանաբար ազատականացվում, հատկապես տնտեսական զարգացման պայմաններից ելնելով:

Քաղաքական համակարգերի տիպաբանությունը ըստ վարչակարգերի

(ավտորիտար (ինքնակալական) քաղաքական համակարգ)

Ավտորիտարիզմը (լատ. auctoritas – իշխանություն, ազդեցություն) աշխարհում  առավել շատ տարածված քաղաքական ռեժիմն է: Ավտորիտար ռեժիների շարքին կարելի է դասել Արևելյան բռնապետությունները, տիրանիաները, օլիգարիխիաները, Հռոմեական դիկտատուրաները, միջնադարյան ավատատիրական եվրոպական երկրները, նոր ժամանակների բացարձակ միապետությունները, Առաջին և Երկրորդ աշխարհամարտերևի ժամանակաշրջանի եվրոպական մի շարք երկրները, այսօր Ասիայի, Աֆրիկայի, Արևելքի պետությունների մեծամասնությունը: Ըստ Հանդիգտոնի առկա շուրջ 190 երկրներից 140-ը ավտորիտար են:

Այն միջանկյալ տեղ է զբաղեցնում տոտալիտար և դեմոկրատական ռեժիմների միջև, այսինքն կրում են երկու ռեժիմների բնորոշ գծերից էլ: Այն բազմադեմ է:

Շատ մտածողներ ավտորիտարիզմին դրական գնահատական են տալիս:

Բնորոշիչներն  են.

—        Այս ռեժիմին բնորոշ է կառավարման կոշտ միջոցները:

—        Քաղաքականությունը ռեժիմի բացարձակ մենաշնորհ է,

—        Իշխանության նկատմամբ վերահսկողություն չկա,

—        Կրում է ուժային ողջ պոտենցիալը և անհրաժեշտության դեպքում կիրառում է հակառակորդների դեմ:

—        Ավտոկրատիզմ (ինքնակալություն), այսինքն իշխանությունը կրում է փոքր խումբը (կամ մեկը): երբեմն պետության բլուխը կարող է զուռտ նոմինալ ֆիգուր լինել,

—        Էլիտայի համալրումը կատարվում է կոոպտացիայի և ժառանգության սկզբունքով,

—        Պլյուրալիզմի սահմանափակություն, որոշ դեպքերում կարող են թույլատրվել կուսակցությունների, շահերի խմբերի, ընդդիմության առկայություն` իշխանության վերահսկողության ներքո,

—        Հստակ սահմանաված գաղափարախոսություն (ապագայի ծրագիր) չկա,

—        Այն մտքի տարածում, թե իբր հասարակությունը պատրաստ չէ անցնելու քաղաքացիական հասարակության վիճակի:

—        Մոբիլացվածության բացակայություն, ուստի և ցածր մասնակցություն,

—        Իշխանությունը չի ձգտում վերահսկել հասարակության բոլոր բնագավառները,

—        Տնտեսության վրա վերահսկողություն չկա, գործում է մասամբ ազատ շուկան.

—        Դաստիարակում է կարգուկանոնի կուլտուրա և հարգանք օրենքների նկատմամբ,

Ավտորիտար ռեժիմի ժամանակ հնարավոր է նաև բարեփոխումների և զարգացումների անցկացում:

Խ.Լինցը առաջարկում է ավտորիտար ռեժիմների տիպաբանություն.

  1. Զինվորական-բյուրոկրտական ռեժիմ. գործում է ռազմական դիկտատուրա (հունտա), միավորված գաղափարախոսություն չկա, էլիտան փակ է, քաղաքական պաշտոնները բաշխվում են ըստ զինվորական հիերխիայի դասավորության: Հաստատվում է թույլ զարգացած երկրներում, ուր փորձ է արվում ներդնել լիբերալ-դեմոկրատական կարգեր, սակայն  չի հաջողվում:
  2. Կորպորատիվ ավտորիտարիզմ. հաստատվում է բավական զարգացած տնտեսական և սոցիալական պլյուրալիստական երկրներում: Այն փոխարինում է չափազանց գաղափարայնացված, մոբիլացված, միակուսակցական կարգին: Ինչպես օրինակ` Պորտուգալիայում (1932-68թթ. Սալազար), Իսպանիայում (Ֆրանկո), Մեքսիկայում (Կարդենաս):
  3. Նախատոտալիտար ավտորիտարիզմ. տեղ է գտնում դեմոկրատիայի տոտալիտարիզմի անցման ժամանակ: Անցումը միանգամից չի լինում. բարդ տոտալիտար կառույցներ կարճ ժամանակահատվածում չեն կարող ստեղծվել: Առկա էր ֆաշիստական երկրներում:
  4. Հետագաղութային ավտորիտար. ազատություն ստացած գաղութներում է առկա, ուր  տնտեսական ցածր մակարադակ է, իւսկ «ազատությունը» հարաբերական է, քանի որ մեծ է կախումը նախկին մետրոպոլիայից: Այստեղ արդիական են ազգայնական լոզունգները և ազգայնական լիդերները: Վերջնական արդյունքում կերտվում է մեկ կուսակցություն, իսկ մասնակցությունը բավական ցածր է:
  5. Ռասայական/էթնիկական դեմոկրատիա. քաղաքական գործընթացները դեմոկրատական են, սակայն դա բնութագրական է ինչ-որ փոքրամասնության: Այստեղ մեծ նշանակություն է տրվում ուտոպիստական գաղափարներին, ինչպես ՀԱՀ-ում ապարտեիդին: Հասարակությունը սովորաբար բևեռացվում է:

 

Քաղաքական համակարգերի տիպաբանությունը ըստ վարչակարգերի

(ժողովրդավարական քաղաքական համակարգ)

Դեմոկրատիան (demos + cratos = ժողովրդաիշխանություն) ժամանակակից աշխարհում առավել շատ ուսումնասիրվող բնագավառներից է:

Ըստ Հանդիգտոնի աշխարհի բնակչության 19 %-ն են միայն ժողովրդավարական: Սակայն որպես իդեալ գրեթե բոլոր երկրներն են ձգտում դրան:

Ժողովրդավարությունը զարգացման 4 փուլ է անցել.

1. Հին Հունական մոդել. ուր առկա էր ուղղակի  ժողովրդավարություն որոշակի ցենզի հիմքով: Պոլսում որպես գերնպատակ պետք է ապահովվեր ազատություն, հավասրաություն և երջանկություն:

2. Հանրապետական կառավարման մոդելը. բնորոշ է Հին Հռոմին, ուր առկա էր իշխանությունների տարանջատում` 2 կոնսուլներ, սենատ, տրիբուն:

3. Ներկայացուցչությաւն սկզբունքը. Նոր ժամանակների այն լրացվում է պետություն, քաղաքացիական հասարակություն, հասարակական դաշինք, սուվերենիտետ, սահմանադրություն հասկացություններով:   Այս շրջանում կարևոր դեր խաղացին Պանծալի հեղափոխությունը (1688), Բուրժուական հեղափոխությունները, Իրավունքների բիլը, ԱՄՆ անկախության հռչակագիրը, սահմանադրությունը, որում իրավականորեն ամրագրվեցին մարդու «բնական իրավունքները»:  ԱՄՆ-ում դեմոկրատիան նույնացվում էր հանրապետության հետ:

4. Քաղաքական հավասարություններ:

Այժմ առկա են ժողովրդավարության շուրջ 550 սահմանումներ:

Ժողովրդավարության մինիմալիստական կոնցեպցիան պատկանում է Յ.Շումպետերին. Նա այն սահմանում է` որպես քաղաքական որոշումների ձեռբերման ձև, որի դեպքում անհատները հասնում են իշխանության` մրցակցելով ժողովրդի ձայների համար:

1990-ին Կարլը և Շմիտերը փորձեցին լրացնել այս կոնցեպցիան: Ժողովրդավարությունը բնութագրեցին որպես կառավարման ձև, երբ իշխանությունը պատասխանատու է քաղաքացիների առաջ իր գործողություների համար, իսկ քաղաքացիները իրականացնում են իրենց շահերը իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով` վերջիններից մրցակցության և համագործակցության պայմաններով:

Այժմ պրակտիկ դեմոկրատիան նույնացվում է պոլիարխիայի հետ: Այդ մոտեցման հիմնադիր Ռ.Դալը առանձնացնում է պոլիարխիայի 7 կետեր.

  1. Ընտրովի պաշտոնյաններ, որոնք նկատմամբ առկա է վերահսկողում,
  2. Ազատ և արդար ընտրություններ,
  3. Համընդհանուր ընտրություններ,
  4. Ընտրովի պաշտոններին հավակնելու իրավունքներ,
  5. Խոսքի ազատություն,
  6. Այլընտրանքային ինֆորմացիայի հնարավորություն,
  7. Ազատ կազմակերպություններ և միավորումներ կազմելու իրավունք:

Կարլը և Շմիտերը այս կետերին ավելացնումն են.

—        Ընտրված պաշտոնյանները պետք է իրենց սահմանադրական լիազորությունները կատարելու իրավունք ունենան.

—        Պետությունը պետք է լինի ինքնիշխան, գործի այլ պետություններից անկախ:

Դեմոկրատիայի համար բնութագրական է.

1. լիբերալ գաղափարախոսական հիմքերը (անհատների ազատություններ և իրավունքներ),

2. մեծամասնության իշխանությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը,

3. իշխանության լեգիտիմությունը,

4. Օրենքի գերակայությունը, սահմանադրականությունը

5. Իշխանության 3 թևերի տարանջատվածությունը:

6. Քաղաքական մշակույթի որոշակի աստիճանի առկայություն:

Շատ մտածողներ խոսել են նաև դեմոկրատիայի բացասական կողմերի մասին` սկսած Արիստոտելից մինչև մեր օրերը:

Ժամանակակից ժողովրդավարությունների բազում տարատեսակներ են առանձնացվում.

  • Դասական լիբերալ (ներկայացուցչական) դեմոկրատիա (Մեդիսոն)
  • Պաշտպանական դեմոկրատիա (Բենտամ, Միլ) — միտված է պաշտպանելու քաղաքացիներին, հավասարության սկզբունքը:
  • Զարգացող դեմոկրատիա. (Ռուսո) — ազատ, ինֆորմացված քաղաքացիների ինքնազարգացում,
  • Մարքսիստական դեմոկրատիա – ամբողջական տնտեսական և քաղաքական հավասարություն,
  • Մասնակցային դեմոկրատիա – քաղաքացիների ակտիվ մասնակցություն (հանրաքվեներ, նախաձեռնումներ և հետ կանչում):
  • Էլիտար կոնցեպցիա (Շումպետեր` մրցակցային լիդերների տեսություն) – հասարակությունը քաղաքականությամբ հետաքրքրված չէ:
  • Պլյուրալիստական կոնցեպցիա – առանցքային է շահերի խմբերի ակտիվ գործունեությունը:
  • Պոլիարխիա:

Մեկ այն դասակարգմամբ առանձնացվում է.

  • Լիբերալ դեմոկրատիա,
  • Դելեգատիվ կամ հիբրիդային  դեմոկրատիա (Օ’Դոննել),
  • Կոնսոլիդացված դեմոկրատիա,
  • Էլեկտորալ դեմոկրատիա,
  • Առաջավոր դեմոկրատիա:

Դեմոկրատիայի անցման առումով Հանդիգտոնը առանձնացում է «3 ալիքներ»

1-ինը` 1828-1926թթ. – անցում երկրների սեփական կամքով,

2-րդ` 1943-62թթ. —  «քայլող երկրներ»

3-րդ` 1975-ից — «վազող երկրներ»:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s