Քաղաքական համակարգի կառուցվածքը

.political

Քաղաքական համակարգի կառուցվածքը հասկանալու համար հարկավոր է այն դիտարկել համակարգային տեսանկյունից, ինչպես նաև հաշվի առնել քաղաքականության աշխարհի յուրահատկությունները: Քաղաքական համակարգը հանդես է գալիս որպես ամբողջական կերտվածք` իր բոլոր մասերի միասնության մեջ,  բայց նրա պարունակության մեջ դիտարկվում են մի քանի հարաբերականորեն ինքնուրույն ենթահամակարգեր, դրանց տարրերը և նրանց միջև հարաբերությունները: Քաղաքական համակարգի կառուցվածքում գիտնականների  կարևոր տեսանկյուն է դրա պարունակության մեջ այնպիսի ենթահամակարգերի առանձնացումը, ինչպես ինստիտուցիոնալ, նորմատիվ, ֆունկցիոնալ, հաղորդակցական, մշակութային-գաղափարական ենթահամակարգերը: Դրանց կառուցվածքային տարրեր են հանդես գալիս այն ինստիտուտները, նորմերը, գործառույթները, գաղափարները և հարաբերությունները, որոնք գտնվում են  սերտ փոխկապակցության մեջ  քաղաքական կառավարման հետ:

1. Ինստիտուցիոնալ ենթահամակարգը կազմված է քաղաքական ինստիտուտներից, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին հանդիսանում է հարաբերականորեն ինքնուրույն համակարգ: Այն իր մեջ ներառում է պետությունը, կուսակցությունը, սոցիալ-տնտեսական և հասարակական կազմակերպությունները [շահերի խմբեր, ՀԿ-ներ և լոբբիստական խմբեր], ինչպես նաև նրանց միջև առկա հարաբերությունները: Այս ենթահամակարգում կենտրոնական դիրքում պետությունն է, ինչը իրենից ներկայացում է  ինչպես քաղաքական, այնպես էլ  ողջ հասարակական (սոցիետալ) համակարգի գլխավոր իշխանական հենքը: [Արևմուտքում պետությունը կատարում է «գիշերային պահակի» դեր, իսկ Արևելքում` պետության ազդեցությունը շատ ավելի մեծ է: Քաղաքական համակարգը կարող է լինել առանց պետության, բայց առանց պետության ֆունկցիաների չի կարող լինել:  Իսկ եթե ֆուկցիան կա, ապա կրողը անշուշտ կլինի:

Ինստիտուցիոնալ ենթահամակարգում  հատուկ դեր ունեն եկեղեցին և զանգվածային լրատվության միջոցները,  որոնք կարող են զգալիորեն ազդել հասարակական կարծիքի վրա, իսկ դրա միջոցով ճնշում գործադրելու կառավարության, քաղաքական լիդերների վրա, այլ խոսքերով ազդակ հաղորդել  կամ արգելակել «մուտքային» համակարգային հոսքերը, ինչպես «պահանջմունքները» և «աջակցությունը»:

Այս ենթահամակարգը առաջնային դիրք ունի մյուս ենթահամակարգերի շարքում: Խոսելով «կուսակցական համակարգի», «չորրորդ իշխանության» կամ «կրոնական համայնքների» մասին` մենք  նկատի ունենք քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ բաղադրատարրը:

2.Նորմատիվ ենթահամակարգը կազմվում է իրավա-քաղաքական նորմերից, սկզբունքներից, հայացքներից և ավանդույթներից, որոնք հղված են քաղաքական համակարգի ամբողջությամբ վերցված և նրա կառուցվածքային տարրերի կարգավորմանը: Այս ենթահամակարգում կենտոնական դիրք են զբաղեցնում իրավունքի նորմերը, որոնք ծառայում են որպես հասարակական փոխադարձ կապերի գլխավոր կարգավորիչ, ապահովում է գործառնումը հաստատված կարգով ոչ միայն պետական մարմիների, այլև հասարակական միությունների, ինչպես նաև հաստատում են քաղաքացիների մասնակցության կանոնները  քաղաքական գործունեության մեջ: Նշելով իշխանության կամ իշխանության հետ կապված ինչ-որ գործողության լեգիտիմությունը` մենք նկատի ունենք նորմատիվ ենթահամակարգի  հարաբերությունը իրական կյանքի հետ, գնահատում է խոսքի (օրենքի) և գործի համապատասխանության աստիճանը քաղաքականության մեջ:

3. Գործառնական ենթահամակարգը սահմանվում է քաղաքական գործունեության ձևերով, իշխանության իրականացման միջոցներով, նրանցում  բռնի և ոչ բռնի կառավարման մեթոդների գերիշխմամբ: Այն բնութագրվում է ռեալ գործառույթների ամբողջությամբ, որոնք կատարվում են տարբեր քաղաքական ինստիտուտների կամ քաղաքացիական միավորումների կողմից: Այս ենթահամակարգը քաղաքական ռեժիմի հիմքն է, ինչը ապահովում է գործող իշխանության պահպանումը: Դրա հետ մեկտեղ ռեժիմը կրում է  որոշակի  ինքնուրույնություն  պետական կառավարման սահմանադրական կառուցվածքի  հարաբերությամբ, որը արտացոլված է ինստիտուցիոնալ ենթահամակարգում: Կառավարող էլիտան կարող է դուրս գալ ֆորմալ  հաստատված իրավակարգի սահմաններից, փոփոխել  կառավարման (իշխելու) մեխանիզմները, իսկ ընդդիմադիր ուժերի ակտիվությունը կարող է  սահմանափակել  սահմանադրական ինստիտուտների ազդեցությունը կամ ստեղծել այլընտրանքային կվազիինստիտուցիոնալ (կեղծ ինստիտուցիոնալ) կառույցներ: Գործառնական ենթահամակարգի սահմաններում դրսևորվող ակտորների փոխգործակցությունը այնքան բարդ և բազմաբնույթ է, որ շատ քաղաքագետներ նախընտրում են վերլուծել քաղաքական գործընթացները տարբեր երկրներում` հանգելով ոչ թե դրանց ներկայացված նորմատիվ ամբողջականությունից, այլ բավարարվելով միայն  այս ոլորտով: Այլ խոսքերով քաղաքական համակարգ և քաղաքական ռեժիմ հասկացությունները հաճախ դիտարկվում են հոմանիշներ: Նման պարզեցման հետ կարելի է  համաձայնել գործնական քաղաքագիտական խնդիրների լուծման համար:

4. Հաղորդակցական ենթահամակարգը ներառում է փոխգործակցության տարբեր ձևեր և սկզբունքներ, ինչպես քաղաքական համակարգի ներսում (այսինքն նրա ենթահամակարգերի միջև), այնպես էլ ուրիշ երկրների հետ: Ներքին մակարդակում այն սահմանվում է օրենսդիր և գործադիր իշխանական ճյուղերի հարաբերություններով, ինչպես նաև պետության ինստիտուտների և քաղաքական փոխգործակցության այլ սուբյեկտների (կուսակցություններ, սոցիալական, էթնիկական կամ կոնֆեսիոնալ հանրույթներ, որպես անհատական ակտոր`մարդիկ) հարաբերություններով, ինչը դրսևորվում է իշխանության իրականացման գործում նրանց մասնակցությամբ: Այս ենթահամակարգը այն բնագավառն է, որը հարկավոր է ուսումնասիրել  քաղաքացիական հասարակության և իրավական պետության  դիտարկման ժամանակ: Հաղորդակցական ենթահամակարգը նաև պատասխանում է  հասարակության արտաքին անվտանգության  համար, իհարկե ոչ տեխնիկական առումով: Այլ արտաքին ինֆորմացիոն հոսքերի ադեկվատ ընդունման և գնահատման համար, լինի դա միջազգային, թե ֆիզիկական (էկոլոգիա) միջավայրից, անփոխարինելիորեն հանդես են գալիս քաղաքական համակարգի (նաև ողջ հասարակության) նոր ազդեցությունների ադապտացման գրավական:

5. Մշակութա-գաղափարական [հոգևոր-մշակութային] ենթահամակարգը ձևավորվում է  սոցիալական կյանքի մասնակից  տարաբնույթ գաղափարներից, հայացքներից, զգացմունքներից:  Այն շատ ասպեկտներով սահմանվում է հասարակության գաղափարական-քաղաքական  ոլորտի տարբերակվածության աստիճանով, նրանում գերիշխող հումանիստական կամ ոչ հումանիստական հոսքով: Այս ենթահամակարգը սերտորեն կապված է զանգվածային քաղաքական մշակույթի յուրահատկությունների հետ, վարքի ոլորտում ավանդական կարծրատիպերի կամ ռացիոնալ հիմքերի դերի հետ: Գործառնական դաշտում այս ենթահամակարգը լուծում է հասարակության մեջ առկա մոդելների       պահպանման և վերարտադրման խնդիրը: (Սա ակնհայտ է քաղաքական պահպանողականության և կրոնական ռադիկալիզմի գաղափարական դիրքորոշումներում): Սակայն մշակույթի և գաղափարախոսության ենթահամակարգը այն ոլորտն է, ուր տեղի են ունենում  հասարակության կառուցվածքի մոդելների ոչ միայն հաստատում, այլև փոփոխում: Աշխարհը փոխվում է, քանի որ այն բարեփոխելու անհրաժեշտության միտք է ծնվում, ինչը ոգեշնչում է քաղաքական ակտորներին, և նրանք փորձում են այդ գաղափարը իրականացնել:

Քաղաքական համակարգի կառուցվածքայնությունը արտահայտվում է ոչ միայն նրա հիմնական մասերի դիֆերենցացմամբ, այլև դրանց հիերարխիայով: Գլխավոր գործառնական ենթահամակարգերից յուրաքանչյուրը արտահայտվում է իշխանության և քաղաքական հարաբերությունների 3 մակարդակներում.

— բարձրագույն` մեգամակարդակ, որը իր մեջ ներառում է պետական կառավարման կենտրոնական ապարատը, իրավական պետության մեջ բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների,

— միջին` մեզոմակարդակ, իր կառուցվածքով նմանօրինակ է  մեգամակարդակին, բայց տարբերվում են իրավասությունների չափսով, քանի որ ռեգիոնալ և ՏԻՄ մասշտաբի ընտրովի կամ նշանակովի իշխանության մարմիններն են,

— ստորին (առանց ինստիտուցիոնալացման)` միկրոմակարդակը ձևակերպվում է քաղաքական կյանքում հասարակական խմբերի և քաղաքացիների զանգվածային մասնակցության հիմքով:Այն արտահայտվում է զանգվածային քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպություններում անդամակցությամբ, իշխանությանը աջակցության կամ բողոքի ակցիաներին մասնակցությամբ, իշխանական որոշումների սոցիալական վերահսկմամբ: Միկրոմակարդակում փաստացիորեն տեղի է ունենում հասարակության քաղաքական և ոչ քաղաքական շերտերի փոխադարձ ընգրկում (դիֆուզիա), իրագործվում են քաղաքացիական հասարակության և պետության կապերը:

Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ բլոկները և դրանց տարրերը գոյություն չունեն իրարից առանձին-առանձին, իրականում մշտական փոխգործակցության մեջ են: Համակարգի բոլոր կառուցվածքային տարրերը մեկ ամբողջության մեջ միավորող գործոն հանդես է գալիս ակտորների քաղաքական հարաբերությունը հասարակական իշխանության առումով: Քաղաքական փոխգործակցության մեկ վեկտորը հղված է հասարակության մեջ գործող ինստիտուտների և առակա սոցիալական կարգի պարզեցմանը, իսկ մյուսը կարող է քայքայիչ լինել առկա քաղաքական համակարգի համար, արտահայտել այն ուժերի շահերը, որոնք ձգտումն են փոփոխել կամ անգամ վերացնել այն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s