Քաղաքական համակարգի տիպաբանության տեսակները

political

(Արիստոտել, էվոլյուցիոն-ձևաբանական (մորֆոլոգիական)

Քաղաքական համակարգերի տիպաբանությունը այսօր լայն կիրառում ունի: Պատմության ընթացքում ևս մեծ հետաքրքրություն է ներկայացրել քաղաքական կյանքի և հատկապես պետության տիպաբանության խնդիրը: Պետության առավել վաղ և թերևս հայտնի տիպաբանությունը իրականացրել է Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ (Քա 4-րդ դ.):  Նա տարբերակում է պետության ճիշտ և սխալ ձևեր: Ճիշտ է համարում այն պետությունները, որոնց իրական նպատակը համընդհանուր բարիքն է, իսկ սխալ է համարում այն պետությունները, որոնք մղված են միայն կառավարիչների բարիքի ապահովմանը: Ըստ Արիստոտելի պետական կարգը այն է, երբ տիրապետում է օրենքով հաստատված իշխանությունը: Համընդհանուր բարիքի չափանիշից բացի կիրառում է նաև կառավորումը  իրականացնող անձանց թվի չափանիշը. մե՞կն է կառաավարում, մի քանի՞սը, թ՞ե շատերը:

Ճիշտ պետություններ Սխալ պետություններ 
Համընդանուր բարիքի Մասնավոր բարիքի
Մեկը Միապետություն Տիրանիա
Կառավարում են` Մի քանիսը Արիստոկրատիա Օլիգարխիա
Շատերը Պոլիտեա Դեմոկրատիա

Ճիշտ կառավարման ձևերին է դասում միապետությունը (թագավորությունը), արիստոկրատիան (լավագույների կառավարումը) և պոլիտեան (շատերի կառավարումը), որոնք հղված են համընդհանուր բարիքին: Յուրաքանչյուր ճիշտ ձևին հակադրում է մեկ սխալ ձև. տիրանիա (հղված միայն կառավարողի բարիք), օլիգարխիան (հղված կառավարող հարուստների բարիք) և դեմոկրատիա (հղված կառավարող բազում աղքատների բարիք): Պետության ճիշտ և սխալ ձևերի տիպաբանության համար Արիստոտելն առանձնացնում է մի շարք այլ չափանիշներ. ինչպե՞ս են ձևավորվում պաշտոնատար անձիք (նշանակում, ընտրություն), կատարվող պաշտոնական պարտականությունները արդյոք վարձատրվու՞մ են, օրենքը իշխու՞մ է արդյոք, ինչպիսի՞ն է քաղաքացիության համակարգը և այլն:

Քաղաքական համակարգերի ժամանակակից տիպաբանության մեջ հաշվի է առնվում ոչ միայն պետության բնույթը, այլև շատ այլ հատկանիշներ, որոնք բնութագրական են ժամանակակից քաղաքական գործընթացին:

Մի մասը շեշտադրում է քաղաքական համակարգի պատմական դինամիկայի վրա` քաղաքական համակարգերը և ռեժիմները դասավորելով հաջորդական էվոլյուցիոն կարգով: Նման տիպաբանությունը կիրառվում է քաղաքական արդիականացման  գործընթացների հետազոտման դեպքում, զարգացող երկրներում քաղաքական ռեժիմների կարգավիճակը ուսումնասիրելիս, ավտորիտար քաղաքական համակարգերից դեմոկրատականի անցնման դեպքում` դեմոկրատացման «երրորդ ալիքի» պայմաններում: Այս տիպաբանությունները պայմանականորեն  կարելի է նշանակել որպես էվոլյուցիոն կամ պատմա-համաեմատական:

Մյուս տիպաբանությունները ուշադրություն են հատկացնում քաղաքական համակարգերի կառուցվածքին, քաղաքական գործընթացի յուրահատկություններին և այլն: Դրանք առավել տարածված են: Այն կարելի  է անվանել «մորֆոլոգիական» (ձևաբանական): Ի դեպ հետազոտությունների նպատակները և բնույթը բուն տիպաբանական սխեմայի կոնկրետ ձևափոխման սահմանման մեջ է: «Ձևաբանական» տիպաբանությունը կարելի է բաժանել 2 հիմնական տեսակներ` գծային երկակի տիպաբանություն և կոորդինատային` երկչափ և բազմաչափ տիպաբանություններ:

Գծային տիպաբանությունը հիմնվում է այն բանի վրա, որ բոլոր քաղաքական համակարգերը կարելի է բաշխել որոշակի գծի (կոնտինուումի) վրա` գծի ծայրակետերին դնելով երկու ներհակ քաղաքական համակարգերի` դեմոկրատական և ավտորիտար (տոտալիտար), առավելագույն բնութագրերը: Սովորաբար այդ բնութագրերը միմյանց բացառում են, հակասական են: Ըստ գծի վրա տեղաբաշխվածության խմբավորում ենք համապատասխան քաղաքական համակարգերը:[94] Տիպաբանության համար կարելի  է վերցնել երկու հիմնական չափանիշներ և դրանցով համեմատել առկա քաղաքական համակարգերը. այդ տիպաբանությունը համարվում է երկչափ կոորդինատային տիպաբանություն: Եթե վերցվում են երկուսից ավելի չափանիշներ` ուրեմն այն բազմաչափ կոորդինատային տիպաբանություն է:

Քաղաքական համակարգի տիպաբանության տեսակները

(Հ. Լասուել, Ա. Կապլան)

Հայտնի ամերիկացի քաղաքագետներ Հարոլդ Լասուելը և Աբրահամ Կապլանը առաջարկեցին  քաղաքական համակարգի երկբևեռ տիպաբանություն  իրենց «Իշխանություն և հասարակություն» (1957) գրքում: Բոլոր քաղաքական համակարգերը նրանք բաժանում էին երկու հիմնական տիպերի` դեմոկրատական և բռնապետական: Այս բաժանման համար օգտագործում էին հետևյալ հիմնական չափանիշները.

1. Իշխանության բաշխվածություն         – ու՞մ ձեռքին է իշխանությունը

2. Իշխանության սահմանները               –   ինչքա՞ն է ձգվում պետության իշխանությունը հասարակության մեջ

3. Իշխանության բաժանում                    – արդյոք իշխանությունը կենտրոնացվու՞մ է մեկի ձեռքում (մեկ պետական մարմնում), թե՞ ոչ

4. Էլիտաների հավաքագրում                 – ինչպե՞ս է ձևավորվում էլիտան. բա՞ց է, թե՞ փակ

5. Պատասխանատվություն                    – իշխանությունը պատասխանատու՞ է ժողովրդի առջև

6. Արժեքների բաշխում                           – արդյոք իշխանությունը օժանդակու՞մ է ընդհանուր բարեկեցությանը, թե՞ շահագործում է իր  ժողովրդին

7. Որոշում                                                – ինչպե՞ս են ընդունվում որոշումները, կարելի՞ է դրանք վիճարկել

Դեմոկրատական և բռնապետական քաղաքական համակարգերը տարբերվում են որոշակի հատկանիշներով: Դեմոկրատիան սահմանվում է իշխանական գործընթացի 3 հիմնական բնութագրիչներով.

1)      Իշխանությունը իրականացվում է առավելագույն անձնական պատասխանատվությամբ: Դեմոկրատիան անհամեմատելի է ավտորիտարիզմի ցանկացած ձևի հետ` նկատի չունենալով պատասխանատվության  նման կենտրոնացման օգուտը:

2)      Իշխանության գործընթացը բացարձակ և պարփակված չէ. որոշումները որոշակի պայմանականություն ունեն և ենթակա են վիճարկման: Դեմոկրատիան անհամեմատելի է վոլյուտարիզմի և իշխանության անվերահսկելության հետ` չնայած այդ իշխանությունը իրականացնողների մեծամասնությունն են:

3)      Իշխանության գործընթացից բխող օգուտը բաշխվում է նրա բոլոր քաղաքական կառույցների միջև: Դեմոկրատիան անհամատեղելի է առաջնայնույուն ունեցող կաստաների հետ` անկախ «ընդհանուր շահի» ակնկալից:

Այլ բնութագրիչները, ըստ հեղինակների, բխում են դեմոկրատական կառավարման այս երեք հիմնական հատկանիշներից: Այդպիսով դեմոկրատիան ավելի շուտ լիբերալ է, քան տոտոլիտար (կամավորությունը մաքսիմալացված է, իսկ կարգորոշումը` մինիմալացված), ինչպես նաև լիբերտար է, այսինքն  կապված է անձնական պատասխանատվության հետ: Ինչը ենթադրում է պետության սահմանած համընդհանուր բարեկեցության և արդարության տեսանկյունից իրավահավասարություն (էլիտան ավելի շուտ բաց դաս է, քան թե փակ կաստա):  Այն թերևս հանրապետական է, այլ ոչ թե ավտոկրատական (առկա է կառավարման բաց ձև, այլ ոչ թե սահմանափակ օլիգարխիական): Այս կառավարումը հավասարակշռված է (բաշխված է), այլ ոչ թե բռնապետական (կենտրոնացված), ինչը իրավաբանական պաշտպանության էմպիրիկ պայման է:

Նույնությամբ բռնապետությանը որակվում է ավտոկրատական, տոտալիտար, շահագործող և այլն կառավարման  հատկանիշներ:

Այս տիպաբանության մեջ վերցված են դեմոկրատիայի և բռնապետության իդեալական տիպերը: Ուստի այն հանդիսանում է տեսական տիպաբանության առանց էմպիրիկ վերլուծությունների համար առաջարկված  չափանիշների կոնկրետացման: Դրանից բացի այս տիպաբանությունը քաղաքական համակարգի մեծ թվով խմբեր չի առանձնացում` առաջարկված բնութագրիչների որակի փոփոխման չափանիշների որոնելով:

Քաղաքական համակարգի տիպաբանության տեսակները

(Գ. Ալմոնդ, Բ. Փաուել)

Գծային տիպաբանության մեկ այլ տարբերակ են առաջ քաշել Գաբրիել Ալմոնդը և Բինգհեմ Փաուելը իրենց «Համեմատական քաղաքականություն. Էվոլյուցիան մոտեցում» (1966) աշխատության մեջ:  Նրանք բաժանում են  քաղաքական համակարգի երկու տիպեր`դեմոկրատական և ավտորիտար: հարց է առաջանում, թե ինչ չափանիշների պետք է իրականացվի այդ տարաբաժանումը: Մի կողմից դրանք պետք է լինեն հստակ և վերաբերեն իրական քաղաքական պրակտիկային: Իսկ մյուս կողմից այնքան ընդհանուր և աբստրակտ, որ դրանցով հնարավոր լինի գնահատել բոլոր համակարգերը: Դրա համար հիմք կարող էր լինել քաղաքական վերահսկման հարցը: Այդ կոնտեքստում ցանկացած քաղաքական համակարգ կարող է բաժանվել 3 բաղադրատարրերի` կառավարողներ, կառավարվողներ և կառավարման մարմիններ: Այս տարերի միջև կարելի է կերտել քաղաքական վերահսկման հարաբերությունները: Քաղաքական վերահսկման ուղղվածությունը և ուժն էլ  կծառայեն քաղաքական համակարգերի դեմոկրատական և ավտորիտար լինելու հիմքեր:

Այս երկու տիպերի քաղաքական համակարգի ներսում տարբաժանում անցկացնելու համար հարկավոր էր ևս մեկ չափանիշ, որը փոփոխականի որակ կունենա, այսինքն դրանով հնարավոր կլինի դուրս բերել համակարգի դեմոկրատության կամ ավտորիտարության աստիճանը: Այդ փոփոխականն է ներհամակարգային ինքնուրույնությունը: Դա խոսում է այն մասին, թե քաղաքական մասնակցության և վերահսկման կազմակերպությունները և միջոցները (մասնավորապես կուսակցությունները, շահերի խմբերը, մամուլը)  ինչքան են զարգացած (կազմակերպչական զարգացվածության աստիճանը) և պլյուրալիզմի հիմքով դիֆերենցացված (կազմակերպչական անկախության աստիճանը): Դեմոկրատիայի պայմաններում  ներհամակարգային ինքնուրույնությունը ամբողջական է, իսկ ավտորիտար համակարգում բացակայում է: Ըստ այս չափանիշի բաժանում են 4 դեմոկրտական և 4  ավտորիտար համակարգեր: Ըստ ներհամակարգային ինքնուրույնության աստիճանի որոշակի գիծի վրա կարելի է բաշխել բոլոր քաղաքական համակարգերը: Ըստ նույն չափանիշի էլ կատարվում է համակարգի տիպի կամ դասի որոշումը:

Ալմոնի և Փաուելի առաջարկած մոտեցումը կազմվել է մինչև 1960-ականներ գոյություն ունեցող քաղաքական համակարգերի հիման վրա, սակայն այն բնութագրական էր նաև 1970-90-ականների համակարգերի տիպավորման համար:

Դեմոկրատական քաղաքական համակարգերը ներառում են 4 խմբեր:

«Բարձր ինքնուրույնությամբ» քաղաքական համակարգերում կուսակցությունները, շահերի խմբերը և մամուլը  բարձր է զարգացվածություն ունեն և միմյանցից կախված չեն: Օրինակ է բերվում Մեծ Բրիտանիան, որի հարուստ դեմոկրատական կառավարման  փորձ ունի, այն կազմված կուսակցությունների զարգացած համակարգերից, տարաբնույթ շահերի խմբերի համակարգերից, ԶԼՄ-ներից, որոնք կախված չեն քաղաքական ուժերից:[99] Այս խմբերը աչքի են ընկնում նաև բարձր ինքնուրույնությամբ:

«Սահմանափակ ինքնուրույնությամբ» խմբում կուսակցությունները, շահերի խմբերը և մամուլը զարգացած են և գործում են հարաբերական անկախության մեջ: Քաղաքական գործընթացներում ակնհայտ է մշտական ձգտումը միավորվելու, կոալիցիոն գործողությունների և այլն: Հեղինակները այս տիպի օրինակ են բերում Ֆրանսիայի 4-րդ հանրապետությունը, թերևս այս խմբի շարքերին կարելի է դասել նաև Ֆրանսիայի 5-րդ հանարպետությունը, Իտալիան, Գերմանիա: Ֆրանսիայում գործում են ձախ և աջ կուսակցությունների կոալիցիաներ, որոնք էլ ձևավորում են կառավարություն: Արհմիությունները և այլ շահերի խմբերը զորավիգ են այս կամ այն  քաղաքական  ուժին; Իսկ ԶԼՄ-ները ոչ միայն գաղափարական, այլև կազմակերպչական հիմքով կապված են այս կամ այն կուսակցության հետ:

«Ցածր ինքնրուրույնությամբ» քաղաքական համակարգերում առկա են առանձին  կուսակցություններ, կազմակերպություններ և մամուլ, սակայն մեկ քաղաքական ուժ է (կուսակցություն), որը գերիշխում է քաղաքական դաշտում: Այն երկար ժամանակ կառավարող քաղաքական ուժ է մնում: Սրա վառ օրինակ են Մեքսիկան 1930-80-ականներին (Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցություն) կամ Հնդկաստանը 1940-80-ականներին (Հնդկական ազգային կոնգրես):

«Նախամոբիլիզացիոն դեմոկրատական համակարգերը» բնութագրական են  ուժեղ ավանդական  կառույցների ունեցող  զարգացող երկրներին: Դեմոկրատական ինստիտուտները թույլ են, ֆորմալ: [100] Կառավարումը իրականացվում է առանց  բնակչության ակտիվ մասնակցության քաղաքականության մեջ և առանց դրա մոբիլիզացման մեխանիզմների: Իշխանության համար իրական դեմոկրատական պայքար տեղի չի ունենում: Նման համակարգերը  հաճախ են փլուզվում, մեծ է վտանգը զինված հեղաշրջման: Վառ օրինակ է Նիգերիան, ուր մինչ անկախությունը (1960) ձևավորվել էին արդեն որոշ կուսակցություններ: Սակայն 1960-66թթ. գործող քաղաքացիական կառավարությունը փոխարինվեց զինվորական կառավարմամբ: Դրա պատճառները չդադարող  ճգնաժամերն էին, կուսակցությունների լիդերների մշտական պայքարը:

Ավտորիտար քաղաքական համակարգերը ևս բաժանվում են 4 խմբերի: Ծայրահեղ երկու խմբերը կազմում են ռադիկալ-տոտալիտար և պահպանողական-տոտոլիտար` համապատասխանաբար «ստալինյան» ԽՍՀՄ-ի և «հիտլերյան» Գերմանիայի ռեժիմները: Թեպետ ոչ բոլոր մասնագետներն  են տոտոլիտարիզմը կիրառում որպես քաղաքական համակարգի բնութագրիչ: Տոտլիտարիզմին բնորոշ է բնակչության նկատմամբ գրեթե ամբոջական քաղաքական վերահսկողություն և կազմակերպությունների, շահերի խմբերի և ԶԼՄ-ների ինքնուրույնության գրեթե ամբողջական բացակայություն: Տոտալիտարիզմը մշակվել է  1940-ականներին, որում մեծ ներդրում են կատարել  Զ.Բժեզինսկին, Կ.Ֆրիդրիխը, Հ.Արենդտը, Ռ.Արոնը, Կ.Պոպերը:

Բժեզինսկին և Ֆրիդրիխը առաջարկում են տոտոլիտարիզմի բնութագրման 6 հիմնական գծեր.

1. Տոտալիտարիզմի հիմքում մանրամասն մշակված գաղափարախոսություն է ընկած, որը ղեկավարում է  մարդկային կյանքի բոլոր կենսական ասպեկտները: Բնակչությունը ամբողջությամբ այդ գաղափարախոսության հետևորդներ է: [101]

2. Գործում է մեկ կուսակցություն, որը սովորաբար ղեկավարում է մեկ մարդ` «բռնապետը»: Կուսակցությունը կազմում է բնակչության փոքր թվաքանակը (մինչև 10%): Բնակչությունը հավատարիմ է կուսակցության գաղափարախոսությանը`թերևս զգալիորեն պասիվ և չմտածված կերպով:

3. Հասարակությունը կառավարելու մեթոդ ծառայում է ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը կուսակցության կամ գաղտնի ոստիկանության կողմից:

4. Կուսակցությունը և կառավարությունը վերահսկում են բոլոր հաղորդակցական միջոցները` մամուլը, ռադիոն, կինոն:

5.  Կուսակցությունը մենաշնորհ ունի պետության ուժային կառույցների` բանակի, ոստիկանության օգտագործման առումով, որոնք օգտագործում է քաղաքական նպատակներով:

6. Առկա է ներքին տնտեսության զարգացման կենտրոնացված վերահսկողություն, ինչը իրականացվում է ֆորմալ կերպով ազատ կորպորատիվ կառույցների (ասոցիացիաների, ճնշման խմբերի) բյուրոկրատական կոորդինացման միջոցով:

«Նախամոբիլիզացիոն ավտորիտար» համակարգերը բնութագրական են կառավարման ավանդական ավտորիտար կառույցների առկայությամբ (զարգացող երկրների ավանդական միապետությունները), որը չունի մեխանիզմներ բնակչության կողմից ռեժիմին ակտիվորեն աջակցելու համար: Այստեղ գործում է ավանդական կամ ենթակայական քաղաքական մշակույթը. բնակչությունը զգալիորեն հեռացված է քաղաքականությունից: Նման համակարգեր են առկա Սաուդյան Արաբիայում,Մարոկկոյում, Գանայում (1960-1966):

«Ժամանակակից ավտորիտար ռեժիմները» բնութագրական են 1970-ականների քաղաքական համակարգերին: [102] Այն բնութագրվում էր քաղաքական պլյուրալիզմի բացակայությամբ, հաճախ նաև զինվորական իշխանությամբ, ռադիկալ և ազգայնական գաղափարախոսությունների առաջնայնությամբ: Նման համակարգը երկրի լիդերները անհրաժեշտ են հա®մարել երկիրը տնտեսական և քաղաքական ճգնաժամից դուրս բերոլու համար: Վառ օրինակ են Սիրիան, Իրանը, Բրազիլիան 1964-ից հետո, պինոչետյան Չիլին 1973-ից հետո:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s