Վտանգավոր մեթոդ Опасный метод A Dangerous Method 2011

Художественный фильм «Опасный метод» (A Dangerous Method) совместного производства Германии, Канады, Великобритании и Швейцарии вышел на экраны в 2011 году. Снял эту психологическую драму с биографическими элементами известный режиссер Дэвид Кроненберг по сценарию Крирстофера Хэмптона. Сценарий фильма «Опасный метод» написан на основе пьесы Хэмптона «Лечение разговором» и в основном строится на диалогах, которые великолепно адаптированы сценаристом к стилю фильма. Картина отличается великолепной ретро-стилизацией, дизайн костюмов и декорации придают картине вид полной достоверности. Режиссер сумел привлечь к внешне спокойному фильму великолепных актеров, которые сумели в полной мере передать дух и букву происходящего. Хотя стоит отметить, что этот фильм не автобиографический, а игровой, значит, у режиссера была возможность проявить немного фантазии.
Сюжет фильма «Опасный метод»: основатели психоанализа Карл Густав Юнг и Зигмунд Фрейд считали себя основателями нового метода. Но некоторые разногласия постоянно приводили их встречи к конфликтам, в которых ученые старались отстоять собственную точку зрения на психоанализ и методики его применения. Добавляло остроту в их взаимоотношения и то, что оба были неравнодушны к своей умной и красивой пациентке Сабине Шпильрейн…

Գյոթե\ Гёте! / Goethe! ( 2010) Ֆիլմ

Фильм посвящён молодым годам будущего великого поэта Иоганна Вольфганга Гёте. Молодой, до сих пор никак себя еще не проявивший Гёте учится на юридическом факультете, но учебой пренебрегает, чем вызывает гнев своего отца. Разгневанный родитель отправляет сына в сонный городок поработать на незначительной должности в здании суда.

Но новом месте Гёте безумно влюбляется в юную Шарлотту Буфф и начинает мечтать о счастье с ней, которое кажется таким возможным. Однако, у главного героя картины «Гёте!», как выясняется, вскоре находится конкурент..

Կոնֆլիկտների կառավարման մեթոդները

Image

Կոնֆլիկտների կառավարման մեթոդները

      Ցանակացած կազմակերպության պրակտիկ գործունեության մեջ անհրաժեշտ է կազմակերպել կոնֆլիկտների կառավարման գործընթացը, այսինքն՝ անհրաժեշտ է վերլուծել դրանք և կառավարել:

Մենեջմենթի և աշխատակազմի կառավարման շատ մասնագետներ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում այս հարցին: Արդյունքում կոնֆլիկտների գործընթացների կառավարման արդյունավետությունը նվազում է:

  Կոնֆլիկտի գործընթացի պրակտիկ կառավարումը կազմակերպության շրջանակներում կոնֆլիկտի գերծընթացների կառավարման միջոցների (մեթոդների) իրականացման ընդհանրացված ուղղությունն է: Ազդեցության օբյեկտ են հանդիսանում կոնֆլիկտի գործընթացները: Կոնֆլիկտի վրա ազդելու մեթոդաբանության հարցն առավել հիմնախնդրային է, քանի որ հենց մեթոդաբանությամբ է որոշվում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների ուղղությունը, ինչը թույլ է տալիս նպատակաուղղված ազդեցություն գործել կոնֆլիկտի գործընթացի վրա: Դրա համար մեթոդներն ու տեխնոլոգիաները պետք է արդյունավետ լինեն: Դրանց հիմնական նպատակը գործընթացի փոփոխումը կամ վերափոխումն է: Հաճախ ընտրված (որոշված) մեթոդը հետագայում փոխվել չի կարող: Ժամանակահատվածը թույլ չի տալիս դա իրականացնել, քանի որ կոնֆլիկտը փոփոխվում է, այսինքն՝ տվյալ որոշակի կետում այն տարբերվում է նրանից, ինչպիսին նախորդ և հաջորդ կետերում է: Այդ պատճառով էլ հարկավոր է գործընթացի հերթական վերլուծությունը կատարել և արդեն դրա հիման վրա որոշել կոնֆլիկտի վրա ազդելու մեթոդը:    Պրակտիկայում կոնֆլիկտի կառավարման ոչ արդյունավետ կազմակերպումը կարող է հանգեցնել ավելի մեծ ռեսուրսներ ծախսելուն, կազմակերպության համար ռիսկերի մեծացմանը, ինչպես նաև կոնֆլիկտն անկառավարելու դառնալուն: Այդ պատճառով էլ ցանկացած կազմակերպության համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել կոնֆլիկտների կազմավորման համակարգը:

Կոնֆլիկտների կառավարման նպատակով պրակտիկայում կիրառվող հիմնական կազմակերպական մեթոդների թվին են պատկանում.

  • Կոնֆլիկտի գործընթացի կազմակերպման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների մոտիվացման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների պլանավորման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների վերահսկման մեթոդը:

Այս մեթոդները ներառում են բախումների վրա նպատակաուղղված ազդեցություն գործելու բոոլոր գործողությունները, և այդ պատճառով կազմում են կոնֆլիկների կառավարումը կազմակերպելու արդյունավետ համակարգը:

Կոնֆլիկտների գործընթացների կառավարման մեթոդները պրակտիկայում կարող են կիրառվել ինչպես առանձնացված, այնպես էլ՝ համակարգային ձևով: Ընդ որում՝ որոշակի դեպքում այդ մեթոդներն անմիջականորեն կախված են կազմակերպության յուրահատկություններից, գործընթացից և այլն:

Կոնֆլիկտների գործընթացի կազմակերպման պրակտիկ մեթոդն ենթադրում է որոշակի տիպի ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի վրա: Մեթոդի շրջանակներում կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնք ուղղված են գործըթացի փոփոխմանը: Մեթոդն ենթադրում է նաև ակտիվ, նպատակաուղղված ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի վրա:

Պրակտիկայում այս մեթոդը հիմնականն է: Կիրառման առումով այն առավել պարզ է: Օրինակ՝ այն կարող է գործադրվել այնպիսի տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչպիսին պատժամիջոցներ գերծադրելն է: Պատժամիջոցներ կիրառելու տեխնոլոգիա ասելով նկատի ունեն կոնֆլիկտի վրա այն ձևով ազդելը, երբ տվյալ իրավիճակում անհրաժեշտ վարքի մոդելներ են առաջարկում և պատժամիջոցներ են գործադրում դրանց չկատարելու դեպքում: Մարդը բավական բարդ է որպես ազդեցության ու կատարման օբյեկտ, այդ պատճառով էլ աշխատակիցը կարող է և չենթարկվել կազմակերպության մեթոդներին, չնայած դրանից հետո նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու:

Կոնֆլիկտի գործընթացում մոտիվացիայի կիրառումն իրականացվում է մասնակիցների վրա նպատակաուղղված ազդեցություն գոծելու շրջանակներում: Ընդ որում  ազդեցությունն ուղղված է մարդու հոգեկանի մոտիվացիոն բաղադրիչին:

Ընդհանուր իմաստով մոտիվացիան այն պատճառներն են, որոնք մարդուն մղում են ինչ-որ գործողությունների: Կոնֆլիկտի գործընթացի շրջանակներում մոտիվացիոն բաղադրիչը ներկայացված է այն պատճառներով, որոնք աշխատակիցներին մղում են մասնակցելու դրա գործընթացին; Հենց այդ պատճառով են որոշում ոչ միայն կոնֆլիկտային իրավիճակի գոյության բուն փաստը, այլ նաև դրա ընթացքը: Հաճախ կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիան որոշակի նպատակներ և խնդիրներ իրականցնելու պահանջմունքն է: Ընդ որում՝ կոնֆլիկտը ձևավորվում է այդ նպատակներն ու խնդիրներն ուղղակիորեն իրականացնելու անհնարինության արդյունքում:

Կոնֆլիկտների գործընթացում մոտիվացիան ենթադրում է ազդեցություն թողնել աշխատակիցների՝ կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիայի վրա: Մոտիվացիայի օգտագործումն առավել արդյունավետն է, բայց նաև՝ պրոբլեմատիկ է գործադրման առումով: Այն բավական հազվադեպ է կիրառվում պրակտիկայում, քանի որ մեծ քանակությամբ ռեսուրսների օգտագործում է պահանջում: Դրա կիրառման նպատակահարմարությունն որոշվում է նրանով, որ դրա միջոցով կարելի է ազդել գործընթացի պատճառային բաղադրիչի վրա: Կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիան կարելի է ուժեղացնել, թուլացնել կամ նույնիսկ վերացնել:

Առանձնացում են կոնֆլիկտի գործընթացի տնտեսական և բարոյական մոտիվացիաներ: Տնտեսական տեխնոլոգիայի շրջանակներում հաճախ կիրառվում է նյութական միջոցներով ազդեցություն գործելը: Կոնֆլիկտի գործընթացի կառավարման մեջ բարոյական մոտիվացիայի կիրառումն առավել արդյունավետ է: Օրինակ՝ կարելի է ձևավորել իրավիճակ, որի շրջանակներում կոնֆլիկտի պատճառը հրատապ չէ, ինչի արդյունքում դրա նկատմամբ աշխատակիցների ուշադրությունը կնվազի:

Կոնֆլիկտի գործընթացների պլանավորումն այդ գործընթացների վրա անմիջական ակտիվ ազդեցություն չի ենթադրում: Կոնֆլիկտի պլանավորումը թույլ է տալիս այն դիտարկել հեռավոր ապագայում:

Կոնֆլիկտը, որպես գործընթաց, ենթադրում է որոշակի ժամանականյին տևողություն, այդ պատճառով էլ անհրաժեշտ է դիտարկել դրա զարգացման հնարավոր տարբերակները: Կոնֆլիկտն իր բնույթով դինամիկ է, այդ պատճառով էլ դրա պլանավորումը թույլ է տալիս ձևակերպել և գնահատել կոնֆլիկտի կառավարման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների ազդեցության աստիճանը:

Պլանավորումը ծառայում է որոշակի ժամանակահատված անցնելուց հետո կոնֆլիկտի գործընթացի վիճակի մասին տեղեկույթ ստանալուն: Ստացված տեղեկատվությունը իր հերթին թույլ է տալիս ձևավորել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան փոփոխել կոնֆլիկտի գործընթացի ենթադրվող վիճակը: Պլանավորման արդյունքների միջոցով կարող է որոշումն կայացվել այն մասին, որ կոնֆլիկտի այս կամ այն գործընթացը կարելի է չկառավարել, քանի որ դրա վիճակը համապատասխանում է կազմակերպության պահանջմունքներին: Չնայած նրան, որ կոնֆլիկտի գործընթացի պլանավորումը որոշակի ռեսուրսներ է պահանջում, պլանավորումը դրական ազդեցություն է գործում դրա գործընթացների կառավարման արդյունավետությանը

Կոնֆլիկտի գործընթացի վերահսկումը հիմնվում է չափանիշային վերլուծության վրա: Որոշում է կոնֆլիկտի գործընթացի էտալոնային ձևը, այսինքն՝ դրա չափանիշները: Այդ էդալոնային ձևը պետք է աչքի ընկնի անաչառությամբ, համակերպվածությամբ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հաշվի առնել կոնֆլիկտի գորշծընթացի աճը: Կոնֆլիկտի մոդելավորման վրա պաշարների մեծ ծախսատարության պատճառով այն վերածում են մանրատարրերի, այսինքն՝ առանձնացնում են կոնֆլիկտի միայն որոշ բաղադրիչներ: Այդ մանրատարրերը պետք է կոնֆլիկտի գործընթացի ցանկալի վիճակի չափանիշները լինեն:

Կոնֆլիկտների գործընթացների կառավարման պարբերաշրջանն իր մեջ ներառում է.

  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման նպատակների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման խնդիրների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման մեթոդների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման տեխնոլոգիաների ձևակերպում:

Ռ. Աղուզումցյան, Ա. Լոքյան «Կոնֆլիկտի կառավարումը կազմակերպություններում»

Կոնֆլիկտների կանխման մեթոդները

Image

Կոնֆլիկտների կանխման մեթոդները

 

Կազմակերպության մակարդակում կոնֆլիկտների կանխարգելման մեթոդների թվին են պատկանում.

  • Կազմակերպության վարչության և աշխատակազմի միջև ինտեգրման նպատակներ առաջադրելը,
  • Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրավունքների և պատասխանատվության հավասարակշռությունը,
  • Ժամանակավոր ստորաբաժանումների ձևավորման և գործառության կանոների պահպանումը,
  • Լիազորությունները պատվիրակելու կանոնների և վարչության հիերարխիկ մակարդակների միջև պատասխանատվության պահպանում,
  • Խրախուսման տարբեր ձևերի կիրառում՝ մոնետար և ոչ մոնետար խթանող համակարգերի զուգակցությամբ:

Մոետար համակարգերի թվին են պատկանում հետևյալ խթանիչ համակարգերը.

  • Աշխատակցի աշխատանքի վճարումն այն չափով իրականացնելը, որը համարժեք է նրա աշխատանքային ներդրմանը,
  • Պարգևավճարների քաղաքականություն, որը հիմնվում է աշխատակիցների աշխատանի արդյունավետության և պրոֆեսիոնալ վարքի վրա,
  • Աշխատակիցների մասնակցությունը կազմակերպության շահույթներում և կապիտալում,
  • Հատուկ արտոնությունների և վճարումների համակարգ: Արտոնությունները և վճարումները հատկացվում են կազմակերպության շահույթներից և պարտադիր բնույթ չեն կրում, սահմանված են օրենսդրությամբ:
  • Աշխատավարձի բոնուսավորում, այսինքն՝ շահույթի մի մասի բաշխումն աշխատակիցներին՝ ըստ կազմակերպության կամ ստորաբաժանման ընդհանուր աշխատանքի արդյունքների,

Ոչ մոնետար խթաների համակարգին են պատկանում.

  • Ֆիրմայի տեղեկատվական համակարգի բաց լինելը, այսինքն՝ կազմակերպության գործերում աշխատակիցների մասնակից լինելը, կադրային փոփոխություններին, վարչության կառուցվածքի փոփոխությանը, տեխնիկական նորամուծություններին վերաբերվող բոլոր կարևոր որոշումների մասին աշխատակիցներին տեղեկացնելը և այլն,
  • Ինչպես ստորաբաժանման ներսում, այնպես էլ ողջ կազմակերպությունում կարևորագույն որոշումների մեջ աշխատակազմի ներգրավումը,
  • Աշխատակիցների ճկուն զբաղվածության, աշխատանքի և հագուստի ճկուն ռեժիմի կիրառումը,
  • Կառավարման այսպես կոչվող վիրտուալ կառուցվածքների կիրառում, որն աշխատատեղերում աշխատակիցների մշտական ներկայության կոշտ ռեժիմ չի ենթադրում,
  • Աշխատակիցների շահերի համապատասխանող ղեկավարման ոճերի և մեթոդների կիրառում,
  • Աշխատակազմի բարոյական խրախուսում,
  • Համատեղ միջոցառումների իրականացում:

 

Ռ. Աղուզումցյան, Ա. Լոքյան «Կոնֆլիկտի կառավարումը կազմակերպություններում»

Համաշխարհային նոր կրոնի իսլամի առաջացումը

download (2)

Համաշխարհային նոր կրոնի իսլամի առաջացումը

Մուհամմադ Մարգարեն

  1. Մուհամմադի կյանքը և գործունեությունը

Վերափոխումները սկսվեցին մ.թ. 7-րդ դարի սկզբում, որը կապված է Մուհամմադի անվան հետ: Նա հանդես եկավ որպես նոր մարգարե՝ նաբի, և դարձավ արաբներին միավորողը, նոր կրոնի՝ իսլամի ստեղծողը և արարբական միասնական կենտրոնացված պետության հիմնադիրը:

Մուհամմադի կենսագրական տվյալները կցկտուր են, շատ բան հետագայում ավելացվել է նրա ժամանակակիցների վկայությունների և պատմությունների հիման վրա: Մուհամմադի առաջին համակարգված և կանոնակարգված կեսագրությունը՝ սիրան, պատկանում է 8-րդ դ. հեղինակ Իբն Իսհակին: Հետագայում, 9-րդ դ., նրա կենսագրությունը հարստացվել է նոր տվյալներով:

Մուհամմադի կենսագրության համար յուրօրինակ աղբյուր են ծառայում նաև մուսուլմանների սուրբ գրքի՝ Կորանի մեկնությունները:

Համենայն դեպս, չնայած առանձին տարակարծություններին, անգամ վեճերին, մասնագետների կողմից այսօր կարելի է ընդհանուր գծերով ընդունված համարել Մուհամմադի ստորև բերվող կենսագրությունը:

Մուհամմադը ծնվել է 570 թ.՝ «փղի տարում», Մեքքայում: Նա պատկանում էր Մեքքայում ամենաազդեցիկ Կուրայշ ցեղի Հաշիմի ոչ հարուստ տոհմին և զավակն էր Աբդալլահի և Ամինայի: Մուհամմադի մանկությունը եղել է շատ դառն: Դեռևս նա նոր էր ծնվել, երբ մահանում է հայրը, իսկ վեց տարեկանում զրկվում է մորից: Որբ մանուկի հոգսը սկզբում իր վրա է վերցնում նրա հորական պապը՝ Աբդ ալ-Մուտալիբը, իսկ երկու տարի անց, նրա մահվանից հետո, հորեղբայրը՝ Աբու Տալիբը: 12 տարեկան հասակում պատանի Մուհամմադն առաջին անգամ դուրս է գալիս Մեքքայից և հորեղբոր ուղեկցությամբ մեկնում Սիրիա: Այստեղ նա, ըստ ավանդության, հանդիպում է քրիստոնյա հոգևորական Բահիրային, որի հետ ունեղած զրույցները, լեգենդի համաձայն, անջնջելի հետք են թողնում ապագա մարգարեի վրա:

Մուհամմադի հորեղբոր տնտեսական վիճակն այնքան էլ նախանձելի չէր և երիտասարդը հարկադրված էր 15 տարեկանից հոգալ իր ապրուստը: Նա արածեցնում էր հարուստ մեքքացիների անասունների հոտը, երբեմն մաս կազմում քարավաններին, իսկ 590 թ., քսանամյա Մուհամմադը, մասնակցում է Ուգազայի մոտ տեղի ունեցած ճակատամարտին և Խիլֆ ալ ֆուդուլ ցեղի Հաշիմիների կնքած դաշինքին:

Մուհամմադի անձնական կյանքում շրջադարձային եղավ 595 թ., երբ նա որպես գործավար-օգնական ծառայության մեջ մտավ Խադիջա բինտ Խուվայլիդի մոտ: Նա խելացի, հարուստ և այրի մի կին էր, որն աչքի էր ընկոնւմ ձեռներեցությամբ և վայելում իր ցեղակիցների հարգանքը: Երիտասարդ, եռանդուն և աշխատասեր 25-ամյան Մուհամմադը դուր է գալիս նրանից 15 տարով մեծ Խադիջային և նրանք ամուսնանում են: Դա ամրապնդում է Մուհամմադի տնտեսական և սոցիալական դրությունը: Նա այլևս նախկին կիսաաղքատ երիտասարդը չէր, որ հաճախ օրերը կիսաքաղց էր անցկացնում: Այժմ նա կարող էր անձնատուր լինել իր սիրած զբաղմունքին՝ մեդիտացիային: Նա հաճախ էր առանձնանում Մեքքային մոտակայքում գտնվող Հիրա սարի քարանձավներում և այնտեղ անցկացնում խորասուզված իր մտորումների մեջ:

Նրանք ունեցան հինգ զավակներ, մեկ որդի՝ ալ-Կասիմը-նա մահացել է վաղ տարիքում, այդ պատճառով էլ արաբական ավանդույթի համաձայն Մուհամմադը կոչվում է նաև Աբու ալ-Կասիմ(Կասիմի հայր), չորս աղջիկներ՝ Զայնաբը, Ռուկայյան, Ումմ Կուլսումը և Ֆաթիման:

Հետագայում Մուհամմադը, համաձայն արաբական սովորույթի, որը թույլատրվում էր պոլիգամիա՝ բազմակնություն, և որն իր զինանոցը վերցրեց նաև իսլամը, պաշտոնապես ունեցավ ևս երեք կին՝ Այշան, աբու Բաքրի 9-ամյա կրտսեր աղջիկը, որն ամուսնուն ներկայացավ իր խաղալիքներով հանդերձ, Խաֆսան՝ Օմարի աղջիկը, և Զայնաբը՝ Հուզայմային աղջիկը: Նրանց երկուսի ամուսիններն էլ զոհվել էին Բադրի ճակատամարտում: Այսպիսով, Ալլահի առաքյալը պաշտոնապես ուներ չորս կին:

Հետագայում, առ այսօր, չորս կին ունենալու իրավունքից պաշտոնապես օգտվվում են բոլոր մուսուլմանները:

 

  1. Մուհամմադն իսլամի հիմնադիր

Մուհամմադը Խադիջայի հետ ամուսնությունից հետո, քարավանային առևտրով զբաղվելու շնորհիվ, ճանապարհորդելու լայն հնարավորություններ է ստանում: Իսկ դա նրա առջև բացում է տարբեր մարդկանց հետ շփվելու, զրուցելու, զանազան կրոնական ուսմունքների հետ ծանոթանալու, աշխարհը ճանաչելու դռները: Մուհամմադի զրուցակիցների մեջ առանձնանում էր քրիստոնյա վանական Բահիրան, որից նա , լեգենդի համաձայն, շատ բան է վերցրել:

Այդ բոլորն անհետևանք չի անցնում Մուհամմադի համար: Նա ընդհանուր գծերով ծանոթանում է քրիստոնեության և հուդայականության դրույթների հետ:

Սակայն դա նրան չի բավարարում և նա փնտրում է մեկ այլ, բոլորովին տարբեր բան: Եվ նա առանձնանում է առօրյա սին հոգսերից, ապաստանելով Հիրա սարի վրա գտնվող քարանձավում: Անջրպետվելով արտաքին աշխարհից, Մուհամմադը խորասուզվում է ինքն իր մեջ, մտորում աշխարհի և նրա ստեղծման, կյանքի և մահվան, չարի և բարոը, հանդերձյալ աշխարհի, մարդկանց մեղքերի, պատժելիության, երանության և նմանատիպ այլ հրացերի մասին: Եվ ինչքան մտասույզվում է իրեն տանջող խնդիրների մեջ, այնքան ավելի է հավատում իր առանձնահատուկ առաքելությանը և վերուստ իրեն սահմանված կոչմանը:

Կենսագիրները հավաստում են, որ Մուհամմադը ինքնախորասուզման և հոգևոր վեր սավառնելու պահերից մեկի ժամանակ ինչ-որ ձայն է լսել, թերևս ներքին ձայն, որը նրան ոգեկոչել է քարոզի: Եց Մուհամմադը 610 թ. սկսում է իր քարոզը, հիմք դնելով մի նոր կրոնի, որն ստացվել իսլամ անունը:

Մուհամմադն իր քարոզները սկսեց իր հայրենի Մեքքայում, ձեռք բերելով առաջին, ոչ մեծաթիվ հետևորդները: Սակայն նա միանգամից ձեռք բերեց նաև զորեղ հակառակորդներ՝ ի դեմս Կուրայշ ցեղի Օմայյա տոհմի և նրա առաջնորդ Աբու Սուֆիանի: Հակասությունները նրանց մինչև խիստ սրվում են և աստիճանաբար ընդունում առճակատման բնույթ: Օմայյաները սաստկացնում են հալածանքները, ուղղված Մուհամմադի և նրա համախոհների դեմ, որոնց զգալի մասը նորահայտ մարգարեի հարազատները կամ տոհմակիցներն էին:

Ստեղծված սպառնալից պայմաններում, Մուհամմադն մոտ 200 համախոհներով, 622 թ. Մեքքայից հարկադրված գաղթում է Յասրիբ, որը հետագայում անվանվեց Մադինա ան-Նաբրի, այսիքն՝ Մարգարեի հիջրայի տարին, ընդունված է համարել արաբական և համայն մուսուլմանական աշխարհի թվագրության և տարեգրության սկիզբը:

Պատահականություն չէր Մուհամմադ մարգարեի և նրա զինակիցների գաղթը Յասրիբ: Մարգարեի ընտրությունը կանգ էր առել այդ քաղաքի վրա, որովհետև, ինչպես նշվել է, մադինացիները՝ Յասրիբի բնակիչները, թշնամաբար էին տրամադրված մեքքացիների ցեղային վերնախավի նկատմամբ: Մուհամմադի քարոզներն այստեղ պարարտ հող գտան և շուտով Մուհամմադը Մադինայում կազմակերպում է հավատացյալ մուսուլմանների առաջին համայնքը՝ ումման: Մուհամմադը դառնում է այդ համայքնի և Մադինայի ղեկավարը, իր ձեռք վերացնելով կառավարման քաղաքական, ռազմական, տնտեսական և կրոնական-հոգևոր բոլոր լծակները:

Մուհամմադի գործունեությունը Մադինայում հանդիսանում է մի առանձին փուլ իսլամի դրույթների հետագա մշակման և զարգացման, մասնավորապես, միաստվածության, իրավունքի, բարոյախոսության, ծիսակարգի, և ընդհանրապես իսլամի համակարգման բանագավառում:

Դրա հետ զուգահեռաբար, Մուհամմադը և նրա համախոհները շարունակում են պայքարը մեքքացիների դեմ, ձգտելով իրենց վերահսկողությունը հաստատել Հիջազի այդ ամենակարևոր կենտրոնի վրա, շատ լավ հասկանալով, որ հաղթանակը Մեքքայի նկատմամբ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ նորն կրոնի՝ իսլամի հետագա ճակատագրում:

624 թ. տեղի է ունենում Մուհամմադի կողմնակիցների և մեքքացիների առաջին ճակատամարտը Բադր վայրում, որն ավարտվում է Մուհամմադի զինված ջոկատների հաղթանակով: Հաջորդ տարի տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը Ուհուդում, որը, սակայն, ավարտվում է մուսուլմանների պարտությամբ: Բայց 627 թ. կայացած երրորդ ճակատամարտը, երբ մեքքացիների և նրանց դաշնակիցների տաս հազարանոց զորքը պաշարեց Մուհամմադի միջնաբերդը հանդիսացող Յասրիբը, կրկին ավարտվեց Մուհամմադի զորքերի հաղթանակով: Դա մեծապես բարձրացրեց Մուհամմադի հեղինակությունը, ուժեղացրեց հավատը նրա քարոզած գաղափարների նկատմամբ, մի կողմից, և թուլացրեց Օմայյաների դիրքերը Մեքքայում, մյուս կողմից: Այստեղ ևս ավելի ու ավելի շառ մարդիկ դառնում էին Մուհամմադի համախոհ և դավանակից: Իրադրությունն արմատապես փոխվեց հօգուտ Մուհամմադի:

Ստեղծված բարենպաստ պայմաններում, Մուհամմադը 630 թ., իր տաս հազարանոց զորքի գլուխն անցած, մտավ իր հայրենի Մեքքա քաղաքը:

Դա Մուհամմադի և մուսուլմանների կատարյալ հաղթանակն էր, որն ունեցավ համաշխարհային պատմական նշանակություն:

 

  1. Իսլամը և նրա հիմնական դոգմանները

Մերձավոր Արևելքը համաշխարհային կրոնների ձևավորման կարևոր բնօրրաններից մեկն է: Այստեղ են առաջացել, դեռևս մեր թվականությունից առաջ, հուդայականությունը և քրիստոնեությունը: 7-րդ դ., դարձյալ Մերձավոր Արևելքոըմ, հրապարակ իջավ իսլամը, մի նոր համաշխարհային կրոն, որը կապված է Մուհամմադի անվան հետ:

Իսլամ նշանակում է հնազանդություն: Նա պահանջում է մուսուլմաններից հնազանդություն նախ և առաջ Ալլահին, նոր կրոնի բոլոր դոգմաների անշեղ կատարում, ենթակայություն հոգևոր առաջնորդներին՝ իմամներին, աստվածաբան-ուլեմներին և այլն: Իսլամը դավանողները կոչվում են մուսուլմաններ:

Հայ իրականության մեջ, այդ թվում և միջնադարյան պատմագիտական գրականության մեջ, «իսլամի» փոխարեն շատ հաճախ օգտագործվում է «մահմեդականություն» եզրը՝ կապված նրա ստեղծողի՝ Մուհամմադի անվան հետ: Իսկ այդ կրոնի դավանողը կոչվում է «մահմեդական»: Այս ավանդույթը շարունակվում է ցայսօր: Կարծում ենք, որ երկու անվանումներն էլ հավասարապես կիրառելի են:

 

  1. Իսլամի հինգ գլխավոր հենասյուները

Իսլամը խարխսված է հինգ հենասյուների վրա, որոնք արտահայտում են իսլամի բուն էությունը և նպատակաուղղվածությունը:

Առաջին հիմնասյունը միաստվածության սկզբունքի հաստատումն է, որև ելակետային և անկյունաքարային է իսլամի ուսմունքի և համակարգի մեջ: Այդ սկզբունքն արտահայտված է «Լա Ալլահ իլլա Ալլահ վա Մուհամմադ ռասուլ ուլլահ» բանաձևի մեջ: Այդ բանաձևը սովորաբար թարգմանվում է «Չկա Աստված բացի Ալլահից, իսկ Մուհամմադը նրա առաքյալն է»: Դա հավատի հաստատումն է՝ շահադա, առ միաստվածություն: Դրանով վերջ էր տրվում տարբեր ցեղերի և տոհմերի բազմաթիվ կուռքերի և աստվածների պաշտամունքին, և հաստատվում էր Ալլահի պաշտամունքը իբրև միակ Աստված:

Բանաձևը միաժամանակ հաստատում է, որ միակ աստծո՝ Ալլահի վերջին առաքյալը Մուհամմադն է, որի միջոցով Ալլահը մարդկանց հասցնում է իր միակ ճշմարտացի խոսքը, որն ամփոփված է մուսուլմանների սուրբ գրքում՝ Կորանում:

Իսլամն ընդունում է, որ Մուհամմադից առաջ եղել են նաև այլ առաքյալներ, այդ թվում Մովսեսը, Հիսուսը և այլն, որոնք նույնպես մարդկանց բերել են աստծո խոսքը: Բայց, ըստ մուսուլմանական դոգմատիկայի, մարդիկ մեծ մեղք են գործում, մոռացության տալով այն ամենը, ինչ նրանց սովորեցրել են նախորդ մարգարեները: Ուստի և հայտնվել է վերջին մարգարեն՝ Մուհամմադը, որի առաքելությունն է մարդկանց վերջին անգամ նախազգուշացնելով, հնարավորություն տալ նրանց կանգնելու ճշմարիտ ուղու վրա և դրանով փրկվելու: Այլապես կգա աշխարհի վերջը և ահեղ Դատաստանի վերջին ժամը, և մարդիկ կստանան ըստ իրենց արարքների, արդարներին դրախտավայր՝ ջաննաթ, իսկ մեղավորներին՝ դժոխք՝ ջահնամ, այրվելու հավերժական կրակի վրա:

Իսլամը Ալլահին օժտել է ամենազոր, ամենակատարյալ, ամենաբարի, ամենաողորմած և այլ ամենաբարձր հատկանիշներով: Դա, իհարկե, նորություն չէ և հատուկ է բոլոր կրոններին, որոնք իրենց աստվածներին վերագրում են ամենաբարձր որակներ:

Իսլամն Ալլահին օծել է մի շարք ամենաբարձր մակդիրներով, «Ալլահու աքբար»՝ «Ալլահն ամենամեծն է», «Ալ-մուլք լի-լլահ»՝ «Թագավորությունն Ալլահինն է», նա է «Ռահմանի-ռ-ռահիմը»՝ «Գթառատը և գթասիրտը» և այլն: Իսլամական ավանդույթի համաձայն իսլամական բոլոր կարևոր փաստաթղթերը, տեքստերը, պաշտոնական զեկույցները սկսվում են «Բիսմի-լլահի-ռ-ռահմանի-ռ-ռահիմ»՝ «Հանուն գթառատ և գթասիրտ աստծո» բանաձևով: Բոլոր օրինապահ հավատացյալ մուսուլմանները պարտավոր են հետևել այս կարգին, որի խախտումը համարվոըմ է ծանր մեղք:

Երկրորդ հիմասյունը աղոթքն է՝ սալաթ: Իսլամը սահմանում է յուրաքանչյու օր աղոթել հինգ անգամ, արտոնելով աղոթքը կատարել տանը, աշխատատեղում, բացօթյա և մզկիթում: Մզկիթը՝ մասջիդ, և աղոթատեղի է, և կրոնական-պաշտամունքային կառույց: Այստեղ գտնվում են հոգևոր դպրողներ՝ մադրասաներ, անց են կացվում քննարկումներ կրոնական զանազան հարցերի շուրջը, լսում աղոթքներ, կարդում Կորան և այլն:

Շատ կարևոր է ուրբաթօրյա՝ յաում ալ-ջումա, աղոթքը, որն անպայման կատարվում է մզկիթում՝ գյուղական, ավանային և քաղաքային: Այդ օրը գլխավոր մզկիթում հավաքվում են տվյալ վայրի բոլոր մուսուլմանները և կատարում կոլեկտիվ աղոթք:

Ամեն մի մզկիթ ունի իր միհրաբը, որմնախորշը, որն ուղղված է դեպի մուսուլմանների գլխավոր սրբատեղին, Մեքքայի՝ Կաաբան: Հավատացյալներն աղոթում են դեմքով դեպի այդ որմնախորշը, այսինքն հայացքն ուղղելով դեպի Մեքքա: Աղոթքը կատարում է իմամը, առջևում կանգնածը, որը կարդում է Կորանից համապատասխան գլուխ և ղեկավարում ամբողջ աղոթքը: Աղոթքը կարդացող իմամը կոչվում է Իմամ խաթիբ: Նա սովորաբար կանգնում է միհրաբի կողքը, աշտարակը, որտեղից մուեզզինը օրը հինգ անգամ հավատացյալներին կանչում է, հրավիրում (ազան) աղոթքի:

Մզկիթի հատակը սովորաբար ծածկված է լինում խսիրով, իսկ ավելի հարուստները՝ թանկարժեք գորգերով: Մզկիթ մտնելուց առաջ բոլորը պարտադիր հանում են կոշիկները:

Մուսուլմանների կողմից ամենա հարգված, պաշտելի և հեղինակավոր մզկիթներն են ալ-Մասջիդալ-Ակսա (Հեռավոր մզկիթը) և Մասջիդաս-Սախրա (Գմբեթավոր մզկիթ) Երուսաղեմում, որը հայտնի է նաև Օմարի մզկիթ անվան ներքո, Մասջիդան-Նաբի, ալ-Մասջիդալ-Հարամ (Նվիրական մզկիթը) Մեքքայում և այլն: Այս վերջինը համարվում է մուսուլման հավատացյալների գլխավոր սրբավայրը:

Մասջիդ ալ-Հարամն ունի մեծ ուղղանկյուն բան, որի կենտրոնում գտնվում է Կաաբան: Դա մի խորանարդաձև կառույց է, որը դեռևս հեթանոս արաբների սրբատեղին էր: Մուհամմադ մարգարեն այն դրաձրեղ մուսուլմանների գլխավոր սրբատեղին, հրամայելով ոչնչացնել Կաաբային շուրջ-բոլորը դասավորված հեթանոսական արաբների բոլոր կուռք-աստվածների արձանները:

Կաաբայի հարավ-արևմտյան մասում տեղադրված է «Սև քարը», որն ըստ մուսուլմանական հավատալիքների Ալլահն ուղարկել էր երկնքից՝ ի նշան իր զորության և բարեհաճության:

Կաաբան կատարում է նաև կիբլայի՝ կողմնորոշման դեր: Սկզբում մուսուլմանները աղոթքի ժամանակ իրենց դեմքն ուղղում էին արևելք՝ Երուսաղեմ, այսինքն կիբլայի դերը կատարում էր Երուսաղեմը: Սակայն հիջրայի երկրորդ տարում, 624 թ., մարգարեն որպես կիբլա ընտրեց Կաաբան, Մեքքան: Եվ բոլոր մզկիթներում որմնախորշները Մեքքահայաց են: Այդ օրվանից մինչև այսօր մուսուլմաններն իրենց աղոթքը կատարում են հայացքն ուղղելով դեպի Մեքքայի Կաաբան:

Իսլամի երրորդ հիմնասյունը սաումն է կամ ուրազան՝ ծոմը; Ծոմապահությունը պարտադիր է բոլոր օրինապահ մուսուլմանների համար, որի ընթացքում նրանք պետք է ձեռնապահ մնան սնունդ և հեղուկ ընդունելուց, զվարճալիքներից, ընթերցեն Կորան, աղոթեն, մտորեն Ալլահի և նրա ամենամեծը լինելու մասին և այլն: Ծոմապահության շարքում գլխավորը ռամադան ամսի ծոմն է, որը տևում է մեկ ամիս և պրատադիր է բոլորի համար, բայց հիվանդներից և ճանապարհորդներից: Սովորաբար ռամադան ամսվա ծոմն ավարտվում է թաթախման տոնով՝ իդ ալ-ֆիտր:

Հարկ է նշել, որ ծոմապահության արգելքների կողքին կամ նաև մի շարք այլ արգելքներ, որոնք պարտադիր են տարվա բոլոր օրերին: Իսլամն արգելում է գործածել ալկոհոլային խմիչքներ և խոզի միս, մոլեխաղեր, ինչպես նաև վաշխառությունը՝ ռիբա և այլն: Որոշ երկրներում կան իսլամի պահանջների կատարմանը հսկող զանազնա մարմիններ:

Իսլամի չորրորդ հիմնասյունը հաջն է՝ ուխտագնացությունը Մեքքա: Դա սովորաբար կատարվում է զուլ-լ-հիջջա ամսին: Հաջը պարտադիր վիճակն ընձեռում է այդ հնարավորությունը: Ուխտագնացը հասնելով Մեքքա, հագնում է հատուկ սպիտակ զգեստ՝ իհրամ, կտարում է ծիսային լվացում, յոթ անգամ պտտվում Կաաբայի շուրջը, համբուրում «Սևքարը» ևջուրխմումԶամզամսուրբաղբյուրից: Դրան հաջորդում է ուխտագնացության հաջորդ կարևոր փուլը: Ուխտագնացները հանդիսավորությամբ աղոթք են անում Մեքքայի մերձակա հովիտներում և բլուրներում: Դրանով նրանք հարգանքի տուրք են մատուցում նախահայր Իբրահիմ-Աբրահամին, որն ըստ ավանդության եղել է այդ վայրերում:

Մեքքա ուխտագնացություն կատարողին կոչում են Հաջի, որը հարգալից կոչում է:

Հաջը կամ ուխտագնացությունը նույնպես ավարտվում է տոնակատարությամբ, որը կոչվում է իդալ-ադհակամ կուրբան-բայրամ: Դա մուսուլմանական ամենամեծ տոնն է: Այդ օրը ողջ մուսլմանական աշխարհում կատարվում է զոհաբերություն, մարդիկ չեն աշխատում և վայելում են Ալլահի տված բարիքները, փառաբանելով նրան և նրա զորությունը:

Վերջապես, իսլամի հինգերորդ հիմնասյունը զաքաթն է: Դա յուրահատուկ մի հարկ է, որը գանձվում է գլխավորապես հարուստների և ունևորների գույքից և եկամուտներից, և հատկացվում իսլամական ումմայի՝ համայնքի կարիքների բավարարման համար: Այդ եկամուտները նախատեսված են ումմայի աղքատների և սակավ ունևորների համար: Այդ հիման վրա զաքաթը մուսուլմանական աստվածաբանությունը փորձում է ներկայացնել իսլամական ումմայի շրջանականերում սոցիալական և նյութական հավասարություն հաստատման միջոց և շատ հաճախ հակադրում անհավասարության վերացման կապիտալիստական և սոցիալիստական տեսություններին:

Միաժամանակ, իսլամը յուրաքանչյուր օրինապահ մուսուլմանի հորդորում է իր համահավատացյալին տալ սադակա, կամավոր զոհաբերություն և ողորմություն:

Չնայած բարի նպատակներին, սակայն, ոչ զաքաթը, և ոչ էլ սադական, ի վիճակի չեն վերացնել սոցիալական անհավասարությունը: Սոցիալական բևեռացումը գույքային-ֆինանսական անհավասարությունը, աղքատությունը և թշվառությունը բնորոշեն իսլամական հասարակությանն այնպես, ինչպես մարդկությանը հայտնի բոլոր հասարակություններին:

 

  1. Մուսուլմանների Սուրբ գիրքը-Կորանը

«Ալ-Կորան ալ-Քարիմ»

Կորանը մուսուլմանների սուրբ գիրքն է և հավատի աղբյուրը, որն արաբներն անվանում են «Ալ-Կորան ալ-Քարիմ» (արաբերենում «քարիմ» բառն ունի մի քանի նշանակություն՝ առատաձեռն, ողորմած, ազնի, մեծահոգի և այլն): «Կորան» նշանակում է «այն, ինչը կարդում են, արտասանում են»: Իսլամագետները այդ դարձվածքը մեկնում են որպես «այն, ինչ որ ասվել է Մուհամմադին և ինչ որ նա կրկնել է», այսինքն Կորանն ամբողջությամբ աստվածային հայտնություն է, իրագործված նաբի՝ մարգարե Մուհամմադի միջոցով:

Կորանում արձանագրված են պաշտամունքի, էթիկայի, իրավունքի, տնտեսության, անձնական կյանքի, ումմայի, աշխարհի արարչի, մարգարեների, հանդերձյալ կյանքի, մեղքերի  պատժելիության, անհավատների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ իսլամի հիմնարար դրույթները, կանոնները և պահանջները: Նա նույն դերն է կատարում մուսուլմանների կյանքում, ինչ որ Թորան հրեաների և Աստվածաշունչը, Հին ու Նոր Կտակարանները, քրիստոնյաների կյանքում:

Կորանում շատ մեծ տեղ է հատկացված մուսուլմանների անհատական կյանքի կարգավորման խնդիրներին, ինչպես ամուսնությանը, ապահարզանին, գույքի տնօրինմանը և բաժանմանը, ժառանգությանը և այլն: Այդ պատճառով էլ իսլամը համարվում է ոչ միայն կրոն, այլև ապրելաձև: Դրանում է իսլամի կենսունակության աղբյուրներից մեկը:

(Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն)

Արաբների մինչիսլամական կացութաձևը

download

Արաբների մինչիսլամական սոցիալ-տնտեսական կացութաձևը

  1. Տոհմ, ցեղ և ցեղային միություն

Արաբների մոտ տիրապետող էին արխայիկ, նահապետական, տոհմատիրական հարաբերությունները:

Արաբ բեդվինները բնակվում էին վրաններում և յուրաքանչուր վրան համարվում էր մի ընտանիք: Մի քանի ընտանիքների միավորումից առաջանում էր տոհմը, իսկ արյունակից տոհմերից՝ ցեղը կամ կաբիլան: Բեդվինների սոցիալ-հասարակական կառուցվածքի հիմքը, նեղ առումով, տոհմն էր, իսկ ավելի լայն առումով ցեղը և ցեղային մությունները:

Նրանց մոտ գոյություն ուներ անհատական և ընդհանուր-համայնքային սեփականություն: Վրանը և այն ամենը, ինչ որ կար նրանում՝ հագուստ անկողին, տնային օգտագործման իրեր և այլն, համարվում էր անհատական սեփականություն; Սակայն արտադրության հիմնական միջոցները, որոնցից կախված էր անապատաբնակարաբի գոյությունը՝ մշակելի հողատարածությունները, արոտավայրերը, ջուրը և այլն, համայնական սեփականություն էին:

Շատ հստակ էին սահմանված հարաբերությունները տոհմի և ցեղի ներսում; Առօրյա խնդիրները, զանազան բնույթի վեճերը, հողային և գույքային հարցերը, ամուսնությունը և ամուսնալուծությունը, արյան վրեժի խնդիրը և այլն, կարգավորվում էին սովորութական իրավունքի՝ ադաթի հիման վրա:

Եթե, օրինակ, տոհմի անդամներից մեկը սպանություն էր կատարել տոհմի ներսում, ապա նրան ոչ ոք, անգամ հայրը, եղբայրը և այլն, չէր կարող պաշպանել: Մարդասպանը չէր կարող փախչել, որովհետև նա կհայտարարվեր օրենքից դուրս, իսկ դա մահվանը հավասար դատավճիռ էր: Տոհմի անդամն պարտավոր էր ամբողջ կյանքում ամեն ինչ անել կապն իր տոհմի հետ պահպանելու համար, որը նրան պաշպանություն և գոյություն էր ապահովում, հակառակ պարագայում նա դառնում էր օտար և անօգնական:

Իսկ եթե մարդասպանությունը կատարվել էր տվյալ տոհմից դուրս, այսինքն սպանվել է մեկ այլ տոհմի անդամ, ապա հրապարակ էր իջնում վենդետտան՝ արյան վրեժի իրավունքը, ելնելով «արյունն արյուն է ուզում» սկզբունքից: Դա նշանակում էր, որ սպանվածի տոհմնակիցներն իրավունք ունեին սպանել սպանողի տոհմի անդամներից յուրաքանչյուրին: Ընդ որում արյան վրեժի իրավունքը գործում էր տասնյակ տարիներ, մինչև որ վրեժն իրագործվեր: Տոհմի արյունակցական-ազգակցական կապերի առաջին աստիճանը տվյալ ցեղապետի որդիները (բանու) լինելու համգամանքն էր, ինչպես, օրինակ, «բանու Հասան» կամ «բանու Ասադ» և այլն, որը նշանակում է «Հասանի որդիներ», «Ասադի որդիներ»:

Տվյալ արյունակցական-ազգակցական խմբին պատկանող կաբիլաները կարող էին միավորվել և կազմել ավելի մեծ ցեղախումբ՝ աշիրա և այլն:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ տոհմի և կաբիլայի կազմը կայուն չէր: Նրա մաս կարող էին կազմել այսպես այսպես կոչված «օտարները», որոնք արյունակցական կապերով կապված չէին տվյալ կաբիլային, սակայն ընդունում էին նրա գերակայությունը և հարմարվում նրա ադաթներին և պահանջներին: Սովորաբար այդ քայլին էին դիմում թույլ տոհմերը, որոնք միավորվելով որևէ ուժեղ տոհմին և ընդունելով նրա գերակայությունը, դրանով ապահովում էին իրենց առավել անվտանգ գոյությունը:

Տոհմի անդամ կարող էին դառնալ նաև ազատություն ձեռքն բերած ստրուկները, որոնք չէին ցանակնում լքել տվյալ տոհմը և նրան անդամակցում էին ենթահովանավորյալի կարգավիճակով:

Կաբիլայի և զանազան ցեղային միությունների գլուխ կանգնած էին սեյյիդները, շեյխերը և զաիմները: Այստեղ իսկապես բացակայում էր ընտրական որևէ սկզբունք, էլ չենք խոսում ընտրական համակարգի մասին: Ուստի ցեղախմբի սեյյդի կամ զաիմ դառնում էին ոչ թե ընտրությամբ, այլ ըստ տվյալ անձի արժանիքների, գործունեության և հարստության: Հետագայում ցեղապետի պաշտոնը, մանավանդ շեյխի, շատ հաճախ դառնում է ժառանգական:

 

  1. Վաչկատուն-քոչվորներ

Արաբները հնուց ի վեր բաժանված էին քոչվորների և նստակյացների:

Վաչկատուն քոչվորների՝ բեդվինների տնօրինության տակ էր գտնվում Արաբիայի տարածքների մեծ մասը, թեև նրանք չէին կազմում բնակչության մեծամասնությունը: Բեդվինները հնուց ի վեր, նախաիսլամական շրջանից, բաժանված էին հյուսիսարաբական՝ կայսիական, և հարավարաբական՝ կալբիական կամ յամանական ցեղախմբերի: Նրանք գտնվում էին մշտական մրցակցության և պայքարի մեջ, որը շատ հաճախ կործանարար էր լինում Հյուսիսային և Հարավային Արաբիայի համար:

Բեդվինների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Նրանք պահում էին գլխավորապես ոչխար, այծ և ուղտ, որը նրանց ապրուստի միակ միջոցն էր: Անասունների գլխաքանակը բեդվինի և ցեղապետի հարուստ լինելու գլխավոր չափանիշն էր:

Սակայն հարկ է նշել, որ քոչվոր բեդվինների և նստակյաց արաբների միջև բաժանարար գիծն այնքան էլ հստակ չէր: Իրականում առկա էին կիսաքոչվորներ և կարծեցյալ նստակյացներ կամ քաղաքբնակներ:

Երբ խոսք է գնում բեդվինների մասին, նրանց չպետք է շփոթել թափառող գնչուների հե: Բեդվինական քոչվորությունն ապրելաձև է, թելադրված անապատային կյանքով, այդ կյանքին հարմարվելու և գոյատևելու պահանջով:

Բեդվինի հասկացողությամբ ոչխար և այծ պահելն ու բազմացնելը, որսորդությունը և ասպատակությունը տղամարդուն վայել միակ զբաղմունքն է: Նա վերևից է նայում բոլոր նրանց վրա, ովքեր զբաղվում են հողագործությամբ, առևտրով և արհեստներով, այդ բոլորը համարելով իր արժանապատվությունից ցածր գործ:

Իր միջավայրից դուրս բեդվինը դադարում է բեդվին լինելուց: Այդ պատճառով ընդունված է ասել, որ բեդվինը, ուղտը, արմավենին և ավազը կազմում են մի ամբողջություն, գոյության մի բացառիկ տեսակ:

Բեդվինի հագուստը նույնպես շատ պարզ է: Նա կրում է երկար շապիկ՝ գոտիով, գլուխը կապում է շալով՝ քուֆիյա, տաբատ չի հագնում, իսկ կոշիկ՝ հազվադեպ:

 

  1. Նստակյացներ

Նստակյացները կազմում էին Արաբիայի բնակչության մյուս կարևոր հատվածը: Նրանք բնակվում էին գլխավորապես ոչ անապատային գոտիներում, հատկապես Արաբիայի հարավային մասերում՝ Եմենում, Հադրամաութում, ինչպես նաև Կենտրոնական և Հյուսիսային Արաբիայի համեմատաբար բարեբեր և օազիսային շրջաններում: Նրանք զբաղվում էին հողագործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ:

Բնակրության զգալի մասը զբաղվում էր արհեստներով, բավարարելով բեդվինների և նստակյացների հիմնականում կենցաղայի նպահանջները:

Նստակյաց վայրերում գյուղերի կողքին առաջանում էին նաև քաղաքաներ և քաղաքատիպ բնակավայրեր:

Նստակյացների, առաջին հերթին քաղաքների և խոշորատիպ գյուղերի բնակչության սոցիալական կառուցվածքի հիմքը կազմում էին շա՛բանները: Դրանք յուրատեսակ ինքնավար համայնքային մարմիններ էին սոցիալական-պետական կառուցվածքի այս ձևը հատկապես բնորոշ էր Եմենի, նրա տարածքում գոյություն ունեցած պետությունների համար:

Որոշ մասնագետների կարծիքով, շա՛բա-համայնքը ֆունկցիոնալ առումով նման էր անտիկ պոլիսներին կամ հինարևելյան քաղաք-պետություններին: Համենայն դեպս նրանք նման էին իրենց գործառույթով: Շա՛բաները, ինչպես պոլիսները և քաղաք-պետությունները, զբաղվում էին հասարակական շենքերի, ամրոցների, ոռոգման համակարգի կառուցումով, նրանց պահպանումով և այլն:

Սակայն հետագա դարերում, հատկապես 4-րդ դ., շա՛բանների իրավունքները խիստ սահմանափակվում են և շատ վայրերում նրանց ինքնակառավարվող համայնք լինելը դառնում է ձևական: Դա բացասական հետևանքներ ունեցավ տնտեսական ոլորտի վրա՝ոռոգման համակարգերը շարքից դուրս եկան, դադարեցվաց հասարակական շենքերի կառուցումը և այլն:

Դա հարցի մի կողմից էր:

Հարցի մյուս կողմին էլ այն էր, որ բեդվինները և նրանց կաբիլաները թշնաբար էին վերաբերվում նստակյացներին, նրանց համայնքներին: Նրանք, ինչպես արդեն նշվելենք, վերևից էին նայում նրանց վրա և նրանց զբաղմունքը համարում ցածր կարգի,  հարգանքի ոչ արժան գործունեություն: Բեդվիններն իրենց նյութական և սննդամթերքի պահանջները բավարարում էին նստակյաց արաբների հաշվին: Եվ դա նրանք իրականացնում էին երկու ճանապարհով՝ կամ հարկադրելով նրանց մթերքների փոխանակություն կատարել, կամ, որն ավելի շատ տարածված ձևն էր, բռնությամբ, ասպատակության միջոցով: Ասպատակությունը շատ տարածված երևույթ էր: Բեդվիններն ասպատակում էին բոլորին: Օմայյաների շրջանի արաբ բանաստեղծ ալ Քութամին իր մի բանաստեղծության մեջ ասում է. «Մեր գործն է ասպատակել մեր թշնամուն, մեր հարևանին և մեր սեփական եղբորը, այն դեպքում, եթե մենք ուրիշ ոչ ոքի, բացի մեր եղբորից չենք գտնում ասպատակելու համար»:

Բեդվինների հարձակումներն իրենց նստակյաց ազգակիցների վրա, սովորական երևույթներ էին:

Այդպիսի պայմաններում նստակյաց արաբները, ինչպես նաև թույլ քոչվոր ցեղերը, շատ հաճախ գնում էին իրենց սահմանակից ուժեղ բեդվանական քոչվոր ցեղի հովանավորությունը և պաշտպանությունը, վճարելով նրան համապատասխան գին: Սա շատ տարածված երևույթ էր:

Բայց քանի դեռ շա՛բաներն ուժեղ էին, ունեին լայն լիազորություններ և ներկայացնում էին ինքնակառավարվող համայնք, բեդվինների հարձակումները հաջողությամբ հետ էին մղում, հանսիպելով արժանի հակահարվածի: Շա՛բանների թուլացումից հետո Հարավային Եմենն այլևս ի վիճակի չէև դիմակայել քոչվոր-բեդվիններին, որոնք վերջիվերջո իրենց քաղաքական տիրապետությունը հաստատեցին Արաբիայի այդ մասում:

 

  1. Կրոն

Արաբները մինչև 7-րդ դարի սկիզբները հեթանոսներ էին: Գրեթե յուրաքանչյուր ցեղ կամ ցեղային միություն ուներ իր կուռք-աստվածը, որի հզորությունը ուղղակի համեմատական էր նրան պաշտող ցեղի հզորությանը: Հեթանոս աստվածների կամ բազմաստվածության համակարգում ամենահզորը Հիջազի գլխավոր աստվածն էր, որը կոչվում էր Ալլահ: Բազմաստվածությունը լինելով արաբական ցեղերի տարանջատվածության արտահայտություն, ավելի էր խորացնում արաբների բաժանվածության արտահայտություն, ավելի իր խորացնում արաբների բաժանվածությունը և լրջորեն խոչընդոտում նրանց միավորմանը և ազգային-էթնիկական կոնսոլիդացիային:

Հեթանոսության հետ Արաբիայում մինչև մ.թ. 7-րդ դարը, տարածված էր նաև հուդայականությունը, քրիստոնեությունը, ինչպես նաև զրադաշտականությունը: Սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը, անշուշտ, հեթանոս էր:

6-7-րդ դարերը որոշակի սահմանաբաժան են հանդիսանում Արաբիայի պատմության մեջ: Հենց այս ժամանակահատվածում խիստ սրվեց քաղաքական և սոցիալ տնտեսական ճգնաժամը: Քանի գնում խորանում էր տոհմատիրական կարգերի քայքայումը, համայնական սեփականության վերացումը, մասնավոր սեփականության ձևավորումը և սոցիալական բևեռացումը: Սրվել էին միջցեղային հարաբերությունները, որոնք սովորաբար վերածվում էին արյունալի բախումների բարեբեր դաշտավայրերի, արոտավայրերի և ջիր աղբյուրներին տիրելու համար:

Արաբները, թեև ստեղծել էին առանձին պետություններ և պետական միավորումներ, բայց, և այնպես, նրանց չհաջողվեց ստեղծել մեկ միասնական պետություն, որն ի վիճակի լիներ կարգավորել քաղաքական, տնտեսական և սոցիալական հարաբերությունները, հաստատել կարգ ու կանոն, լուծել վեճերը և կանխեր արյունալի ընդհանրումները հասարակության տարբեր հատվածների, առաջին հերթին ցեղերի միջև:

Ճգնաժամի խորացմանը նպաստում էր նաև բազմաստվածությունը, որը փաստորեն սրբագործում էր արաբական հասարակության ներքին տրոհվածությունը:

Երկիրը քաղաքական, սոցիալ-տնտեսական և գաղափարա-կրոնական լուրջ և արմատական վերափոխումների կարիք էր զգում և գտնվում էր դրա նախաշեմին:

(Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն)