Սինտոիզմ

images

Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»),ճապոնական հնագույն կրոնը։  Սինտոյականությունը ճապոնացիների մեջ հատուկ հայացք է ձևավորել իրերի, աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ:  Այդ հայցքը հիմնվում է հինգ կոնցեպցիաների վրա:

      Առաջին կոնցեպցիան հավաստում է, որ ամենայն գոյ արդյունք է աշխարհի ինքնազարգացման, աշխարհը ստեղծվել է ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ: Կեցության կարգավորիչ ուժը, սիտոյի ուսմունքի համաձայն, բխում է բուն աշխարհից, այլ ոչ թե ինչ-որ գերագույն էակից:

    Երկրորդ կոնցեպցիան ընդգծում է կյանքի ուժը: Դիցաբանության համաձայն առաջին անգամ սեռական մերձեցումը եղել է աստվածների միջև: Այդ պատճառով էլ սեռամոլությունն ու բարոյական մեղքը երբեք չեն շաղկապվել ճապոնացիների գիտակցության մեջ:

   Երրորդ կոնցեպցիան հաստատում է բնության և պատմության միասնությունը: Աշխարհի նկատմամբ սինտոյական հայացքում չկա բաժանում շնչավորի և անշունչի. սինտոյի հետևորդների համար շնչավոր է ամեն ինչ՝ և՛ կենդանիներ, և՛ բույսերը, և՛ իրերը, ամենայն բնականի մեջ և հենց մարդու մեջ ապրում է կամին: Ոմանք համարուկ են, որ կամի են հենց մարդիկ, կամ ավելի ճիշտ, կամիները բնակվում են նրանց մեջ, կամ էլ վերջին հաշվով, նրանք կարող են հետգայում կամի դառնալ և այլն: Սինտոյի համաձայն, կամիների աշխարհը հանդերձյալ կացարան չէ, որը մարդկանց աշխարհից տարբեր է: Կամիները միավորված են մարդկանց հետ, ուստի պետք չէ, որ մարդիկ փրկություն որոնեն մի այլ աշխարհում: Ըստ սինտոյի փրկությանն ապահովվում է ամենօրյա կամիներին միաձուլվելու միջոցով:

   Չորրորդ կոնցեպցիան կապված է բազմաստվածության հետ: Սինտոն ծնունդ է առել բնության տեղական պաշտմունքներից, տեղի տոհմային ու ցեղային ատվածություններին երկրպագելուց: Սինտոյի նախնադարյան շամանական ու հմայական ծեսերը որոշակիորեն միատեսակ դարձան միայն 5-6-րդ դարերից ի վեր երբ արքունիքը սկսեց վերահսկել սինտոյական տաճարների գործունեությունը: 8-րդ դարի սկզբին արքունիքում ստեղծվեց սինտոյի գործերի հատուկ դեպարտամենտ, իսկ 10-րդ դարում կազմվեց սինտոյի աստվածների ցուցակ (այն ժամանակ սինտոյի աստվածների պանթեոնում կար 3132 աստված): Հետագայում նրանց թիվը զգալիորեն ավելացավ:

   Հինգերորդ կոնցեպցիան կապված է ազգային հոգեբանական հիմքի հետ: Համաձայն այդ կոնցեպցիայի, սինտոյի աստվածները, կամիները, ծնունդ են տվել ոչ թե առհասարակ մարդկանց, այլ միայն ճապոնացիներին: Այդ պատճառով կյանքի առաջին իսկ տարիներից ճապոնացու գիտակցության մեջ արմատավորվում է այն գաղափարը, որն պատկանում է սինտոյին: Այստեղից բխում է վարքի կարգավորման երկու կարևորագույն գործոն: Նախ այն պնդումը, որ կամիները ամենասերտ ձևով կապված են միայն ճապոնական ազգի հետ, երկրորդ, սինտոյական այն տեսակետն, թե  ծիծաղելի է, երբ օտարերկրացին երկրպագում է կամիին ու դավանում սինտո, ոչ ճապոնացու նման օրինակ վարքը ընկալվում է իբրև անհեթեթություն: Դրա հետ մեկտեղ, սիտոն ճապոնացիներին հետ չի պահում ցանկացած այլ կրոն դավանելուց, տալով նրանց ազատ ընտրության հնարավորություն:

  Սինտոյի պաշտամունքային գործողությունը որոշակի տաճարի աստվածության երկրպագումն է, որը, ըստ էության, կապ չունի մյուս տաճարների հետ:Սինոյական տաճարների ծեսերի նպատակը տեղական աստվածությանը բերկրանք պատճառելն է: Արարողությունների պարզությունը, որ մարդկանցից պահանջում է սոսկ նվիրաբերումներ և ծիսական ամենահասարակ գործողություններ, հարյուրամյակների ընթացքում սինտոյի կայունության կարևորագույն պատճառն է: Ճապոնացու, հատկապես գյուղական վայրերում բնակվող ճապոնացու, համար, իր տաճարը, նրա ծեսերը, նրա ամենամյա շքեղ տոնակատարությունները դարձել են կյանքի անհրաժտ մասը. այդպես են ապրել նրա համար ոչ մի ջանք չգործադրելով. այդպես է ընդգծված, այդպես են վարվում բոլորը՝ ազգականներն ու հարևանները:

  Չնայած առանձին տաճարների ծեսերի էական տարբերություններին, ստեղծվել են նաև որոշ ընդհանուր գծեր: Դա կապված է պաշտամունքի գործում կարգուկանոն մտցնելու կամ նույնիսկ սինտոն պետական կրոն դարձնելու կենտրոնական իշխանության որոշակի ջանքերի հետ: Նման փորձ արվեց, օրինակ, Մեյձիի վերականգնումից հետո (1868): Չնայած իշխանությունների ջանքերն ապարդյուն անցան, այդուհանդերձ, որոշ կարգավորվածություն ձեռք բերվեց: Դա ամենից առաջ արտահայտվեց սինտոյի այն քահանաների-կանուսիների ուսուցման համակարգի ստեղծմամբ, ովքեր պաշտամունքային գործողություններ են կատարում տաճարներում: Շատ դեպքերում կանուսիի պաշտոնը փոխանցվում է ժառանգաբար: 1946 թվականի սահմանադրությամբ կրոնն անջատվեց պետությունից:

   Հատված Վ. Ա. Պրոննիկով, Ի. Դ. Լադանով, Ճապոնացիները, Երևան, «Հայաստան», 1989, գրքից:

Advertisements

6 thoughts on “Սինտոիզմ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s