Արևմտյան Բալկաններ Գեորգի Էնգելգարդտ

Image

Արևմտյան Բալկաններ

Գեորգի Էնգելգարդտ

Պատմականորեն Բալկանների ողբերգությունը եղել է այնտեղ բնակվող ժողովուրդների «մեծ գաղափարների» միջև հակամարտությունը: Ալբաններն ու հույները, բուլղարներն ու սերբերը, խորվաթներն ու ռումինները՝ բոլորն ունեցել են իդեալ առ այն, թե հատկապես ինչպիսին պետք է լինեն իրենց պետության սահմանները: Թերակղզին չափազանց փոքր է, ուստի և շատ մեծ են ազգային նկրտումների հատման գոտիները: Այն ստեղծել և ստեղծում է հող կոնֆլիկտների համար, նաև մշտական լարվածություն տարածաշրջանային հարաբերություններում՝ դարձնելով տարածաշրջանը խիստ հրապուրիչ արտաքին միջամտության համար:

«Մեծ Ալբանիա»: Ալբանական իռեդենտիստներն ու ազգայնականները, առաջին հերթին՝ կոսովյան, Բալկաններում «Մեծ Ալբանիա» ստեղծելու իրենղ նկրտումներում վիճարկում են տարածաշրջանի չորս երկրների՝ Չեռնոգորիայի, Սերբիայի, Մակեդոնիայի և Հունաստանի տարածքները:

Վերջին 20 տարում իրենց ազգային ծրագրերի իրականացման գործում նրանք հասել են էական հաջողությունների՝ վերահսկողություն սահմանելով Կոսովոյի ու Մետոխիայի ինքնավար երկրամասի վրա, ստանալով ինքնավարության բարձ աստիճան Մակեդոնիայում և ամրապնդել քաղաքական ազդեցությունը Պրեշևյան հովտում՝ Սերբիայի հարավում: Բոլոր այս հաջողություններն ալբանների կողմից ձեռք են բերվել նախևառաջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հաստատման շնորհիվ: Ալբանների քաղաքական հավակնությունների ծավալումն մնում է, առնվազն, խիստ հավանական՝ անկախ նրանից, թե ինչ կձեռնարկեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ը:

Ալբաններն այսօր զարգացող տարածաշրջանային գորոծոն են: 21-րդ դարի սկզբին Բալկանների ժողովուրդներից միայն ալբաններին է հաջողվում հետևողականորեն կառուցել իրենց «մեծպետությունը», և հիմքեր չկան սպասելու՝ մոտ ապագայում նրանց տարածաշրջանային էքսպանսիայի դադարեցման:

Սերբական մարտահրավեր: Սերբերը բաժանված են չորս պետության ու մեկ կիսպատմական տարածքի սահմաններով: Բուն Սերբիայից բացի, դա Խորվաթիան է, Բոսնիա-Հերցեգովինան, Չեռնոգորիան և Կոսովոն: Վերջին 15 տարիներին նրանք ապրեցին պատմական պարտությունների ու նվաստացումների շարք՝ հավանաբար, ամենածանրը վերջին հարյուրամյակներին: Անհետացան այդ ժողովրդի պատմական բնակության ամբողջ շրջաններ, առանջին հերթին՝ Խորվաթիայում և Կոսովոյում, բոլոր տարածաշրջանային վեճերը հետևողականորեն Արևմուտքի կողմից վճռվեցին առանց սերբերի շահերի հաշվին առ նման ու նրանց հաշվին:

Ուշագրաֆ է, որ տարածաշրջանի նորաստեղծ պետություններից սերբերի անջատման ձգտման դեպքերում նրանց գործողությունները խափանվում էին այդ պետությունների (Խորվաթիա, Բոսնիա-Հերցեգովինա) տարածքային ամբողջականության կարգախոսով, ինչը չէր խանգարում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սատարել Կոսովոյի անջատման Սերբիայից՝ հիմնավորված ազգերի ինքնորոշման իրավունքով: Այս անարդարությունից սերբերն ի դժգոհության անխուսափելի հետևանքն են հոգեբանական ֆրուստրացիան ու ռևանշիզմը:

Մոտակա 20-30 տարիներին արտաքին թելադրանքով պարտադրված սահմանների վերանայման ձգտումը մնալու է սերբական քաղաքակն կյանքի կարևոր գործոնը:

Դա չի նշանում, թե Բելգրադն անհապաղ կպատերազմի Խորվաթիայի, Կոսովոյի, Բոսնիա-Հերցեգովինայի դեմ, բայց այն, որ սերբական քաղաքական ասպարեզում միշտ կլինեն ուժեր, որոնք այսպես թե այնպես  այդ հնարավորությունը կքննարկեն, կարելի է համարել արդի սերբական քաղաքական կյանքի աքսիոման:

Դիտարկենք Արևմտյան Բալկանները տարածաշրջանի հյուսիսից հարավ՝ հաջորդաբար:

Սլովենիա: այն գործնականում միատարր պետություն է՝ առանց համատեղ ապրող ազգային փոքրամադնության, որը ձգտի սահմանների վերանայման: Միակ միջպետական վեճը, որ նա ունի՝ Խորվաթիայի հետ Պիրանյան ծոցում ջրային սահմանափակման շուրջ է: Այն ձգտում է 15 տարի, կարող է շարունակվել դեռ շատ երկար և ավելի շուտ կարող է դասվել տեղական էկզոտիկային:

Խորվաթիա: 1991-1995թթ. Պատերազմից ու սերբ բնակչության զտումներից հետո պետությունը գործնականորեն դարձավ միատարր: Բնակչության վերջին մարդահամարի տվյալներով, խոշորագույն էթնիկ փոքրամասնութայն՝ սերբերի քանակը 12 տոկոսից նվազել է մինչև 4.5 տոկոս:

Ավելին՝ եթե առաջ սերբերը Խորվաթիայում ունեին համատեղ բնակության շրջաններ, որոնք հայտնի են Կրաինա ընդհանու անվամբ, ապա ներկայումս հենց այդ վայրերն են ենթարկվել համընդհանուր էթնիկ զտման: Խորվաթիայում մնացած սերբ բնակչությունը քաղաքաբնակ է, որը ցրված է ողջ տարածքով, նրանք գործնականում չունեն համատեղ բնակչության միավորումներ: Միակ բացառությունը Արևելյան Սլավոնիան է, որը 1996 թ. վերջին առանց կռվի փոխանցվեց Զագրեբի վերահսկողության տակ, ուստի և տեղական սերբական համայնքն այնտեղ կարողացավ պահպանվել: Սակայն այս տարածաշրջանը երկրի ծայրամաս է և չի կարող Զանգրեբի կամ Դալմացիայի սերբերի համար ձգողության կենտրոնի դերի հավակնել:

Խորհրդարանում սերբերը ներկայացված են ազգայի կուսկացությամբ, բայց այն քաղաքական ազդեցություն չունի և ավելի շատ ծառայում է որպես Զագրեբի ազգային հանդուրժեղականության ցուցափողկ: Սերբական բնակության ավանդական շրջանները մինչև այժմ զգալի չափով դատարկ են, ընդ որում, Կրաինայից փախստականները սեփականության իրավունքից հրաժարման փոխարեն նախընտրում են դրամական փոխհատուցումներ, որոնք միջողները տրամադում է ԵՄ-ը: Տեսնալեի ապագայում սերբական ռևանշի ենադրական փորձը մնում է խիստ անհավանական՝ նախևառաջ, Բելգրադի ռազմական ներուժի որակական դեգրադացման շնորհիվ:

Ներկա պահին առավել նկատելի խնդիր է մնում մյուս փոքրամասնությունը՝ իստրիացիները (Դալմացիայի՝ առաջին հերթին, Իստրիա թերակղզու իտալացիները և իտալականացված բնակչությունը): Նրանց թվաքանակը շուրջ 200 հազար է, նրանք համատեղ են տարաբնակեցված և պոտենցիալ կերպով կարող են ապավինել հարևան Իտալիայի աջակցությանը:

Խոսն այստեղ տարածաշրջանային ինքնության մասին է, իսկ 1994 թվականից Իտալիայի, Սլովենիայի ու Խորվաթիայի հարևան մարզերը համագործակցում են «Իստրիա» եվրատարածաշրջանի շրջանակներում: 1990 –ականների ընթացքում տեղական իշխանությունը գտնվում էր «Իստրիական դեմոկրատական համաժողով» տարածաշրջանային կուսակցության ձեռքում, որի պահանջները հիմնականում հանգում էին տարածաշրջանային կուսակցության ձեռքում, որի պահանջները հիմնականում հանգում էին տարածաշրջանային մեծ ինքնավարության և մշակությանի խնդիրների:

Բոսինիա-Հերցեգովինա: Այս երկիրը, լինելով արհեստական պետական կազմավորում, որակապես տարբերվում է իր հարևաններից, այլ  գոյատևում է բացառապես մշտական արտաքին կառավարման և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կողմից վերահսկող խաղաղապահ զորակազմի շնորհիվ:

Ձևականորեն խոսքը համադաշնության մասին է, որն արտաքին կառավարիչները հետրողականորեն վերածում են դաշնության ՝ համադաշնության սուբյեկտների լիազորությունները զուգահեռաբար փոխանցելով կենտրոնական կառավարությանը: Չնայած 13-ամյա ջանքերին, Բոսնիա-հերցեգովինան նախկինի պես մնում է որպես երկու մասերի՝ Սերբական Հանրախետության և Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության արհեստական միավորում:

Բոսինա-Հերցեգովինայի սերբերը մշտապես խոչընդոտում են երկրում իշխանության կենտրոնացման գործընթացին ու լիազորություններ փոխանցմանը կենտրոնական կառավարությանը: Եվ չնակած քաղաքական վերնախավի փոփոխությանը, որն անցկացվեց Արևմուտքի ճնշման տակ, այն շարունակվում է: Այսպես արևմտամետ Անկախ սոցիալ-դեմոկրատների միությունը, որը փոխարինեց Սերբական դեմոկրատական կուսայցությանը, այժմ նույնքան անշեղորեն պայքարում է Բոսնիայի սերբերի պետականության պահպանման համար: Դրա պատճառներն են ինչպես բոսինական համայնքների հարաբերություններում պահպանվող լարվածությունն ու կոնֆլիկտայնությունը, այնպես էլ վերջին  15 տարիների տեղական սերբական վերնախավի մոտ ձևավորված՝ սեփական պետության գոյության հանդեպ սովորությունը և այն պահպանելու շահագռգռվածությունը; Սերբական պետության բնակչությունը շուրջ 1.5 մլն է(Բոսինա-Հերցեգովինայի 4 միլիոնանոց ազգաբնակչության 1\3-ից ավելին) տարածքը ՝ ընդհանուր պետության 49% տոկոսը:

“Անջատողական և ռեգիոնալ շարժումները Եվրոպայում” , թարգմանիչ Լ.Լալայան

Թափառականը (Ֆ. Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»)

10247500_877814522232419_8330883551626998463_n

Թափառականը

Կեսգիշերվա մոտ էր, երբ Զրադաշտը բռնեց կղզու լեռնաշղթայով անցնող իր ուղին, որ վաղ առավոտյան մյուս ափ հասնի, որովհետև այնտեղ նա ուզում էր նավ բարձրանալ: Քանի որ այդտեղ իսկ հրաշալի մի խարսխակայան կար, որտեղ անգամ օտար նավեր էին սիրով խարիսխ նետում: — Նրանք հետները վերցնում էին նրանց, ովքեր երանելի կղզիներից ուզում էին ծով ելնել: Արդ երբ Զրադաշտը արդեն բարձրացել էր լեռը, ճանապարհին մտաբերեց իր բազում միայնակ թափառումները պատանությունից ի վեր և՝ թե որքան շատ լեռներ, լեռնաշղթաներ ու գագաթներ է ինքը արդեն ելել:
Ես թափառական եմ և լեռնագնաց, — ասաց նա առ սիրտն իր, — ես չեմ սիրում հարթավայրերը և, ասես, չեմ կարող երկար հանգիստ նստել:
Եվ արդ ինձ համար ինչ էլ որ դեռևս գա հանց ճակատագիր և ապրում, — այդտեղ միշտ թափառում է լինելու և լեռնամագլցում. ի վերջո միայն ինքդ քեզ ես վերապրում:
Անցավ ժամանակը, երբ իմ դեմ դեռ դիպվածներ կարող էին ելնել: — Եվ այժմ ի՜նչ կ ա ր ո ղ է ինձ դեռևս պատահել, որ արդեն իմ սեփականը չլինի:
Վերադառնում է լոկ, վերջապես ինձ՝ տուն է վերադառնում — իմ սեփական Ինքս-ը և՝ ինչը նրանից երկար ժամանակ օտարության մեջ էր և ցիրուցան բոլոր իրերում և դիպվածներում:
Եվ ես մի բան էլ գիտեմ. այժմ ես կանգնած եմ իմ վերջին գագաթի առջև և նրա դիմաց, ինչը վաղուց անտի ինձ համար է կուտակված: Ախ, ես իմ ամենադժվարին ուղի՜ն պետք է անցնեմ: Ախ, ես սկսել եմ իմ ամենամենավո՜ր թափառումը:
Բայց ով իմ տեսակից է՝ նա չի խուսափի այս ժամից, — ժամից, որը ասում է նրան. «Դու լոկ հիմա՜ ես գնում մեծության քո ուղիով: Գագաթ ու վիհ — հիմա ի մի՜ են ձուլվել:
Դու գնում ես մեծության քո ուղիով, — հիմա քո վերջին ապաստանն է դարձել, ինչը այժմ քո վերջին վտա՜նգն էր կոչվում:
Դու գնում ես մեծության քո ուղիով, — արդ քո լավագույն քաջալերքը պիտի լինի, որ քո հետևում այլևս ուղի չկա՛:
Դու գնում ես մեծության քո ուղիով: — Այդտեղ ոչ ոք չպե՛տք է սողին տա քո հետևից: Քո ոտքն ինքը ջնջեց ճանապարհը քո հետևում, և նրա վրա գրված է. Անհնարինություն:
Եվ եթե դու այժմվանից ոչ մի սանդուղք չես ունենալու՝ ուրեմն պետք է սովորես բարձրանալ սեփական քո գլխի վրա, — այլ կերպ ինչպե՞ս ես ուզում վերև ելնել:
Քո սեփական գլխի վրա և սեփական սրտովդ դեպի հեռու՜: Այժմ քնքշագույնը քո մեջ պետք է նաև խստագույնը դառնա:
Ով զգուշությամբ մշտապես շատ է խնայել իրեն՝ նա ի վերջո հիվանդանում է իր շատ զգուշավորությամբ: Օրհնյա՜լ լինի՝ ինչ կոփում է: Ես չեմ փառաբանում այն երկիրը, ուր հոսում են — մե՛ղր ու կարա՛գ:
Հարկավոր է սովորել քեզ ա ն տ ե ս ե լ, որպեսզի շ ա տ ը տեսնես, — այս պնդությունն է հարկավոր ամեն լեռնամագլցուի համար:
Սակայն ով հանց ճանաչող կպչուն հայացք ունի՝ ինչպե՜ս պիտի բոլոր իրերի մեջ ավելին տեսնի, քան արտաքին պատճառները նրանց:
Սակայն դու, օ, Զրադաշտ, կամեցար ողջ իրերի պատճառը և նախապատճառը տեսնել: — Ուստի դու պետք է արդեն ինքդ քեզնից վեր բարձրանաս, — դեպի վե՜ր ու վերև՜, մինչև քո աստղերը անգամ քեզնից ն ե ր ք և թողնես:
Այո, ցած նայել ինքս ինձ վրա և դեռ իմ աստղերի, — ես լոկ սա՛ կկոչեի իմ գ ա գ ա թ ը, ինձ լոկ սա՛ է դեռ մնացել, իբրև իմ վ ե ր ջ ի՜ ն գագաթ»: —
Բարձրանալիս այսպես էր խոսում իր հետ Զրադաշտը՝ իմաստալից խիստ խոսքերով սփոփելով իր սիրտը, — զի վիրավոր էր սիրտը նրա, ինչպես նախկինում դեռ երբեք: Եվ երբ նա լեռնաշղթայի բարձունքին հասավ, տե՜ս, այնտեղ մյուս ծովն էր նրա դիմաց ի սփյուռս, — և նա կանգ առավ անշարժ և երկար լռեց: Գիշերը, սակայն, սառն էր այդ բարձունքին և ականակիտ և աստղերից պայծառ:
Ես իմ բախտը գիտեմ, — վերջապես ասաց նա տրտմությամբ: — Դե ի՜նչ: Ես պատրաստ եմ: Սկսվեց իմ վերջին մենությունը:
Ախ, այս սև, տրտմալից ծո՜վը իմ ներքևում: Ախ, այս ծանրած գիշերային սրդողությու՜նը: Ախ, ճակատագի՜ր և ծո՜վ: Ես հիմա պետք է ց ա ծ իջնեմ ձեզ մոտ:
Ես կանգնած եմ իմ ամենաբարձր լեռան և իմ ամենաերկար թափառման դեմ, — այդու ես նախ պետք է ավելի ցած իջնեմ, քան երբևէ բարձրացել եմ,
— ես պետք է ավելի ցած իջնեմ ցավի մեջ, քան երբևէ բարձրացել եմ, մինչ ի ամենամթար ալի՜քը նրա: Այդպես է կամենում իմ ճակատագիրը: Դե ի՜նչ: Ես պատրաստ եմ:
Որտեղի՞ց են ամենաբարձր լեռները ելնում՝ ես այսպես հարց տվեցի մի օր: Այդժամ իմացա, որ նրանք ծովից են ելնում:
Այս վկայությունն է դաջված նրանց ապարներին և ծերպերին նրանց գագաթների: Բարձրագույնը ամենացածի՜ց պիտի իր բարձունքին հասնի: —
Այսպես խոսեց Զրադաշտը լեռան կատարին, որտեղ պաղ էր: — Սակայն երբ նա հասավ ծովի մոտերքը և վերջապես մենակ կանգնեց խութերի միջև՝ նա հոգնել էր ճանապարհից, և թախիծը առաջվանից առավել սաստիկ համակեց նրան:
Այժմ ամեն ինչ դեռ քնած է, — խոսեց նա, — նաև ծովն է քնած: Նրա աչքը քնաթաթախ և անծանոթ նայում է ինձ:
Սակայն տաք է նրա շունչը, ես զգում եմ այն: Եվ զգում եմ նաև, որ նա երազ է տեսնում: Նա երազում շուռումուռ է գալիս ժեռ բարձերին:
Սու՜ս: Սու՜ս: Ինչպե՜ս է նա հառաչում ծանր հիշողություններից: Թե՞ վատ սպասումներից:
Ախ, ես տխուր եմ քեզ հետ, խավարչտին հրեշ, և սրդողում եմ քո պատճառով ինքս ինձ վրա:
Ախ, իմ ձեռքը բավականին զորություն չունի՜: Արդարև, ես սիրով կուզենայի քեզ ազատե՜լ ծանր երազներից: —
Եվ այսպես խոսելով՝ Զրադաշտը ծիծաղում էր տրտմությամբ և դառնությամբ ինքը իր վրա: «Հը՜: Զրադա՜շտ, — ասում էր նա, — դու ուզում ես նաև ծովի՞ն երգով սփոփել:
Ախ, դու սիրազեղ խենթ Զրադաշտ, դու դյուրահավատությամբ՝ գերերանելի՜: Սակայն դու միշտ ես այդպիսին եղել, — դու միշտ դյուրահավատությամբ ես մոտեցել ողջ սարսափելուն:
Ամեն հրեշի դու կամեցել ես գուրգուրել: Տաք մի շնչառություն, դույզն ինչ փամփլիկ մալանչ թաթին, — և դու իսկույն պատրաստ ես եղել սիրել և դեպի քեզ հրապուրել:
Ս ե ր ն է ամենամենակյացի վտանգը, սերը առ ամենայն, ե թ ե մ ի ա յ ն ա յ ն ա պ ր ու՜ մ է: Արդարև, ծիծաղելի՜ են իմ խենթությունը և իմ համեստությունը սիրո մեջ»: —
Այսպես խոսեց Զրադաշտը և ընդսմին մի անգամ էլ ծիծաղեց: — Սակայն այստեղ հիշեց նա իր լքյալ բարեկամներին, — և, ասես մտքերով մեղանչած նրանց հանդեպ, զայրացավ իր վրա նրանց համար: Եվ ծիծաղողը հանկարծ լաց եղավ, — զայրույթից և կարոտից լաց եղավ Զրադաշտը դառնալի: