Քաղաքական խորհրդատվություն

Image

Քաղաքական խորհրդատվության հաղորդակցական կողմը

 

Փաստորեն հասարակության հետ կապերի էությունը դրա հաղորդակցական աշխատանք լինելու մեջ է կայանում: Ժամանակակից մարդն ընկնում է ահռելի տեղեկատվական ծանրաբեռնվածության մեջ: Նա ժամանակ չունի տեղեկատվական հոսքը վերծանելու և ինքնուրույն հետևություններ անելու: Դա նշանակում է, որ նրան օգնություն է պետք. քաղաքական խորհրդավության իմաստն էլ դրանում է կայանում: Քաղաքական խորհրդատվության մեկ այլ կողմ ևս գոյություն ունի: Պարսից ծոցում պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը խաղաղ բնակչության հետ հոգեբանական աշխատանք տանելու համար սկզբունքորեն կարևոր մի բան հասկացավ: Հաշվարկված էր, որ արաբական առաջնորդներից տասը տոկոսի կարծիքի հետ  «հաշվի է նստում» գրեթե ողջ արաբալեզու աշխարհը: Դրանից հետո ամերիկացիները հստակ հայտարարեցին. «Մեզ համար ավելի հեշտ կլինի մի լրագրողի հետ հոգեբանական աշխատանք տանել, քան տասը տնային տնտեսուհու»: Սրանից նույնպես հետևում է, որ աշխատանքը տարվում է ոչ թե մարդկանց, այլ՝ ալիքների հետ:

Քաղաքական խորհրդատուների «թիրախ» հանդիսանում է սպառողը: Եվ որքան ավելի անմիջական է նրա հետ հաղորդակցման ուղին, այնքան լավ: Քաղաքական խորհրդատվության գործնական օրինակում, որն առավել բնորոշ է կառավարական փիառ համակարգին, լրագրողը հաճախ դիտվում է որպես զտող կամ նույնիսկ խանգարող հանգամանք, որը կարող է հաղորդագրության մեջ ավելորդ «աղմուկ» մտցնել: Ահա թե ինչու, Ամերիկայի կառավարական փիառ կառույցների շրջանում լրագրողներից «խուսափելու» մեթոդներ են մշակվում, որպեսզի հնարավոր լինի հաղորդակվել անմիջականորեն «նրա հետ, ում հետ պետք է»: Ջ. Քեննեդին, առաջինն էր պատմության մեջ, ով ուղիղ հեռարձակմամբ մամուլի ասուլիսի մասնակցեց՝ դրանք  «հիանալի թոք շոուի» վերածելով: Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց, որ նման հեռարձակումների հիմանական նպատակը «հանդիսատեսին մամուլից առավել տեղեկացնելն ու տպավորելն է»:

Նախորդ դարի և ոչ մի առաջնորդ այդքան օժտված չէր հանդիսատեսի վրա ազդելու ունակությամբ, որքան Երրորդ Ռեյխինը: Հիտլերի զգացմույքային և բարձրագոչ ելույթները ոչ միայն իրեն էին բորբոքում, այլև՝ նրանց ովքեր նայում և լսում էն նրան: Այս ամենը էլ ավելի ազդու էին դարձնում ռադիոյի հեռարձակումները և կինոխրոնիկան: Ա. Նորմեյերի պնդմամբ «նրա զգացմունքային պոռթկումները դուրս էին հորդում այն պահին, երբ պետք էր իր ցանկություններն իրականացնել»: Հիտլերի կողմնակիցներից Օտտո Շտրասերը նշում էր, որ «մի գեղեցիկ օր նա գիտակցեց, թե նրա ատելության պոռթկումներն ինչ ջախջախիչ ազդեցություն են ունենում: Այդ պահից սկսած նա գոռոցն ու ատելությունը որպես զենք էր կիրառում»[1]:

Քաղաքական խորհրդատվության մասնագետներն նախազգուշացնում են. «Մամուլի հետ կապերը ոչ թե ինքնին նպատակ, այլ դրան հասնելու միջոց են հանդիսանում: Մամուլում հակառակ կազմակերպության առաջխաղացման բարեհաջող գործունեության արտաքին տպավորությանը իր համար և ռազմավարական կոնտեքստից դուրս լուսաբանվելու ձգտումը, կարող է ոչ թե օգտակար այլ ջախջախիչ լինել»[2]: Փիառ մասնագետի համար կարևորագույն «թշնամին» լրագրողն է հանդիսանում: Միևնույն ժամանակ նա նրա կարևորագույն «ընկերն» է, լինելով «ազդեցության հաղորդիչ»: Բայց դրանից առաջ նա անխուսափելիորեն դառնում է մանիպուլյացիայի առարկա:

 


2.1Քաղաքական խորհրդատվության դիրքորոշումը

 

Ժամանակակից փիառում, ինչպես նաև ողջ վիրտուալ ոլորտում կարևորը հաջող դիրքորոշումն է: Քաղաքական խորհրդատվության մեջ դիրքորոշման խնդիրը կայանում է դիտարկվող իրը լսարանին ճիշտ ներկայացնելու մեջ, այսինքն՝ այնպես, որ դրա ընտրության համար լուրջ հիմնավորում լինի: Սա է մարքենթինգային մոտեցման հիմնական էությունը. հակառակ պրոպագանդային, որը քաղաքական օբյեկտը ներկայացնում էր ելույթ ունեցողի շահերից բխելով, փիառը կարևորում է լսողի շահերը: Միայն այս դեպքում կընկալվի դրա ազդեցությունը: Ինչևէ պարզ է, որ նման ազդեցության նպատակն ըստ էության հանդիսանում է ելույթ ունեցողի շահերի բավարարումը:

Փիառ ազդեցության օրինակներ, որոնք դրսևորվում են բացառապես ճիշտ դիրքորոշմամբ, շատ կան: Թերևս կարող ենք մտաբերել նախագահ Վ. Պուտինի իշխանության գլուխ գալու վերջին (1999-2000թթ.) հանգամանքները: Հենց սկզբից նրան դիրքորոշում էին որպես կայուն և վճռական պետության առաջնորդ. երկրորդ  չեչենական ռազմական արշավի կազմակերպում, մարդասպան ահաբեկիչներին «սատկեցնելու» խոստում, դեռևս վարչապետ լինելու ժամանակ «սիլովիկների» հետ բազմաթիվ հանդիպումներ: Այս ազդեցությունն էլ ավելի ուեղացրին Բ. Ելցինի շատ արագ լույս տեսած հիշողությունները. բանից պարզվում է, որ առաջին նախագահը նախապես արդեն մտորում էր, թե «ով կարող էր պահել պետությունը» և Ս. Ստեպաշինի թեկնածությունը հանեց միայն այն պատճառով, որ նա «չափազանց մեղմ» էր: Վ. Պուտինի՝ որպես կայուն և վճռական, ուժային մեթոդներին դիմելու ունակ  մարդու դիրքորոշմանը նպաստում էր իր ողջ կենսագրությունը. Պետանվտանգության կոմիտեի սպա, ՌԴ դաշնային անվտանգության ծառայության տնօրեն: Այս կերպրը 2000թ. նախագահական քարոզարշավի ընթացքում կրկնակի էր  շեշտվել: Այդ ժամանակ ռազմական տեսարաններում (սուզանավ, գերձայնային կործանիչի խցիկ, մարտական վայրեր Չեչնիայում) Վ. Պուտինի հայտնվելու հաճախականությունը գերազանցել էր 1980-1990 ականների քաղաքական արշավների ողջ պատմության ընթացքում քաղաքական գործչի ավանդական խաղաղ տեսարանները (օրինակ՝ երեխաների, ընտանիքի, ընտանի կենդանիների հետ և այլն):

Հետաքրքրական էին Արևմտյան Եվրոպայում Վ. Պուտինի դիրքորոշման միջոցները 2002թ. հոկտեմբերի վերջին մոսկովյան ահաբեկչությունից հետո: Նախագահը շեշտված վախեցնում էր եվրոպացիներին «իսլամական (չեչենական) սպառնալիքով»: Նա նույնիսկ լրագրողներից մեկին առաջարկեց «գալ Մոսկվա և թլպատվել»: Պուտինին համառորեն դարձնում են «զինվորական առաջնորդ» և, ինչպես երևում է, դա նրան դուր է գալիս[3]:

Ինչպես ժամանակը ցույց տվեց 2004թ. Ռուսաստանում նախագահական քարոզարշավի ժամանակ Վ. Պուտինի թեկնածուական խմբի քաղաքական խորհրդատուները կրկին ակտիվ կերպով գործածում էին դիրքորոշման «ռազմական» հնարքները, սակայն արդեն դրանք զուգակցելով այլ բաղադրիչների հետ, օրինակ՝ սպորտային: Այս դեպքում սակայն քաղաքական գործիչը հանդիսատեսի և լսարանի առջև հանդես էր գալիս որպես ուժեղ և համառ մարդ: Նախագահական մրցավազքում թերևս ամենամեծ ձեռքբերումը դարձավ Վ. Պուտինի 2004թ. մարտի 14 լույս 15-ի գիշերը ռուսական և արտասահմանյան լրագրողների համար տրված հեռուստազրույցը, երբ հայտնի էին դառել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները: Ճիշտ ընտրելով դրա անցկացման վայրը՝ նաընտրական շտաբ, որը գտնվում էր մոսկովյան Կրեմլի Սպասյան աշտարակից երկու քայլ հեռավորության վրա, Վ. Պուտինը լրագրողների հետ մեկ ու կես ժամ տևողությամբ զրույցում վճռական և հնարավորինս հստակ ազդակ հաղորդեց պետությանն ու երկրին: Մինչդեռ դա արվեց զգացմունքային և ասկետիկ եղանակով. ձևակերպելով սեփական պատկերացումը Ռուսաստանի ներկայիս իրավիճակի և հետագա զարգացման մասին՝ կրկին ընտրված նախագահը զինվորականին հատուկ հստակություն և չափավորություն դրսևորեց:

Թերևս Վ. Պուտինի դիրքորոշման այլ փորձեր էլ էին արվել: Բ. Ելցինը նախագահական իշխանությունը նրան էր հանձնում Մոսկվայի և Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ 2-րդի ներկայությամբ: Իսկ պատրիարքը մեղմության, չափավորության և համբերատարության ավանդական մի սիմվոլ է: Սակայն հարկ է նշել, որ այս արաքը հետագա ընթացք չստացավ, չնայած այն հանգամանքին, որ Վ. Պուտինը հավատացյալ մարդ է: Չի բացառվում, որ դա նրա անձնական դիրքորոշումն էր, քանի որ իրական հավատքը խուսափում է հրապարակայնությունից: Ի տարբերություն ելցինյան պաշտոնակալության արարողություններին, որտեղ Ռուսական Ուղղափառ եկեղեցու ղեկավարը հրապարակավ խորհրդատվություն էր անում ռուսական տերության ղեկավարին, 2000-2004թթ. Վ. Պուտինի և Պատրիարքի շփումը անձնական բնույթ էր կրում:

Հարկ է մտաբերել այն, որ ընդդիմության կողմից Ռուսաստանի առաջին նախագահին վարկաբեկելու հնարքներից մեկը կայանում էր Ելցինի՝ որպես կոմունիստական առաջնորդի ելույթի և Ելցինը եկեղեցում կադրերի համակցմամբ: Նշված կադրերը ուղեկցվում էին հետևյալ երգով, որտեղ ասվում էր «Ամաչում եմ ես, որ Աստծուն չէի հավատում»: Տեղին է վերհիշել նաև, թե ինչպիսի թշնամության առիթ հանդիսացավ Բ. Ելցինի ներկայությունը Պետրոպավլովյան ամրոցում ցարական ընտանիքի մասունքների թաղմանը: Նախագահական ընդդիմության միայն ամանաալարկոտ ներկայացուցիչները չշեշտեցին Սվերդլովսկում Իպատևյան տան, որտեղ գնդակահարվել էր թագավորական ընտանիքը,  փլուզման փաստը: Չէ՞ որ աշխատանքներն իրականացվում էին Սվերդլովի շրջկոմի ՍՄԿԿ առաջին քարտուղարի՝ Բ. Ելցինի թույլատվությամբ:

«Աստվածաբանական» թեման ավարտելով՝ կարող ենք ենթադրել, որ պետության ղեկավարի հրապարակային հարաբերությունների և եկեղեցու միախառնումն արվում էր պուտինյան փիառ մասնագետների խորհրդատվությամբ. ինչևէ Ռուսաստանում քաղաքականության մեջ կրոնական ուղղությունը հանրաճանաչ չէ:

Դիրքորոշումը հաջող իրականացվում է հոգեբանության մեջ հայտնի օրենքի՝ «ֆիգուրա-ֆոն», օգնությամբ: Քաղաքական խորհրդատվության մի քանի օրինակ հավելենք: Ֆրանսիական հանրապետության գեներալը՝ Բոնապարտը, կայսր Նապոլեոն դարձավ հետհեղափոխական շրջանի քաոսի և անիշխանության ֆոնին: Օլիվեր Կրոմվելը դարձել է հասարակ անգլիացիների սիրելին և բուրժուական հեղափոխության առաջնորդ Կառլոս 1-ինի անգործության և փառասիրության ֆոնին: Բ. Ելցինի «տրամվայով ուղևորությունը» մինչև գործարանային անցակետ, սովորական պոլիկլինիկա այցելությունը արտոնությունների հետ պայքարի ֆոնին:

Ա. Մաքսիմովը ներկայիս ռուսական իրականության էլ ավելի կարկառուն օրինակ է բերում, որը ցույց է տալիս, թե ինչպես Մոսկվայի քաղաքագլուխը համառուսական նշանակության գործիչ դարձավ, իսկ երկրի նախագահը՝ նրա համար ֆոն: «Եկեք նախագահության և նախագահի մակարդակի վրա չկենտրոնանանք, այլ առավել իրատես լինենք: Օրինակ Մոսկվայի քաղաքագլուխը՝ Յուրի Միխայլովիչն անշուշտ ժողովրդի շրջանում իր համար մաշտաբային առումով  «պատշաճ» իմիջ է ստեղծել: Ահա մայրաքաղաքային և մերձմայրաքաղաքային կյանքի պարադոքս՝ Մոսկվայի քաղաքագլուխն ու Ռուսաստանի նախագահը ժողովրդի պատկերացմամբ գրեթե նույն մակարդակի գործիչներ են. մեր քաղաքը մայրաքաղաքն է, իսկ աշխատանքի նրանցից թե մեկը, թե մյուսը գնում են նույն ճանապարհով: Այսպիսով ըստ բոլոր ցուցանիշների նրանք գրեթե հավասար են:

Բայց դա ինչի՞ հանգեցրեց: Գալիս ենք տխուր եզրահանգման՝ Մոսկվայի քաղաքագլուխը անհասանելի բարձրության հասավ՝ իր կերպարին և արարքներին հաղորդելով ինչ-որ աստվածային անհասանելիություն: Նման դիրք (փիառի լեզվով ասած դիրքորոշումը) ինչ-որ տեղ կարող է բնորոշել նախագահին, իհարկե ոչ այն իմաստով, թե «նախագահ է, արարում է աստծու պես», այլ՝ ավելի ճիշտ «նա նախագահ է, աստված գիտի, թե նա այնտեղ ինչ է անում»: Չէ՞ որ նախագահը զբաղվում է  նախարարություններով, հիմնարկություններով, նախարարական պաշտոններով, այսինքն՝ գործերով որոնցով չեն զբաղվում հասարակ մահկանացուները՝ քաղաքականությամբ:

Երբ ղեկավար մարմնի կողմից «հավանություն տրված» բարեկեցության ֆոնին տասնյակ մերձավորներ տառապում ե, հազարավոր մարդիկ քաղցած են, տեղի է ունենում համաժողովրդական մասշտաբի սոցիալական խտրականություն: Ի՞նչ եք կարծում որքանով է դա առնչվում քաղաքագլխի իրավասություններին»[4]:

Հիմնվելով մարդկային հոգեբանության «ֆիգուրան» ոչ թե ինքնին, այլ ուրիշ իրերի հետ համեմատության մեջ (վեր ու վար, աջ ու ձախ, խորն ու ծանծաղ) ընկալման հատկության վրա՝ քաղաքական խորհրդատվության մեջ դիրքորոշումը հանդիսանում է տեխնոլոգիական արարողությունների հիմնական նպատակը: Քաղաքական կերպարները միշտ հարաբերակցվում են մեկը մյուսի հետ: Իսկ եթե «№1 կերպարն» այնքան է առանձնանում ներքաղաքական կյանքում, որ նրան ոչ ոքի հետ չի ստացվում համեմատել (նման բաներ տեղի են ունենում անձնակենտրոն համակարգերում, ինչպիսին օրինակ ներկայիս ռուսական համակարգն է, ուր նախագահը, ինչպես հայտնի է, բարձր է բոլոր մնացած քաղաքական գործիչներից), ուրեմն նրան պետք է դասել համաշխարհային առաջնորդների շարքին: Ահա թե որտեղից են առաջ եկել «Բիլ ընկերոջ» և ռուսական այլ գործընկերների մասին փիառ պատմությունները: Իսկ եթե դիրքորոշումն այնքան էլ հաջող չի անցել, ուրեմն իրադրությունը կշտկի «հասարակայնության կապերի փորձագետը»: Մինչև ժամանակակից քաղաքական խորհրդատվության հիմնարար տեխնոլոգիային անդրադառնալը, կանգ առնենք դիրքորոշման մի հատուկ տեխնիկայի վրա:


2.2.  Առանձնացում շատերից

 

Փիառ դիրքորոշումը գովազդայինից սկզբունքորեն տարբերվում է նրանով, որ այն չի կատարվում արհեստականորեն, «ստիպողաբար» («վերևից», հեռուստաէկրանից կամ որևէ այլ արտաքին մարմնի կողմից), այլ՝ բնական, ինքնակամ: Փաստորեն փիառում դիրքորոշումն իրականացնում է լսարանը, դրա համար անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո: Այդ պրոցեսի խթանման համար մեր կողմից մշակվել է հատուկ պրոցեդուրա, որը կարելի է անվանել «առանձնացում շատերից»: Նրա էությունը բավականին պարզ է: Ճնշող մեծամասնության համար բոլոր քաղաքական գործիչները «մեկ են»:  Այս կամ այն քաղաքական գործչի առանձնացնելու համար քիչ է ամենուր հայտարարելը, թե նա «աջ թևին է պատկանում» կամ «ձախին», թե «ազնիվ» է, «խելացի» կամ «հարուստ»: Հարկավոր է գտնել և հանրության գիտակցությանը հասցնել այնպիսի ակնառու հատկանիշ, որը կզատի իրեն «այլ քաղաքական գործիչներից»: Այսպիսով լուծվում է շատերից առանձնացման խնդիրը: Քաղաքական կյանքում իրոք ամեն ինչ այդպես էլ կատարվում է. օրինակ՝ ժողովուրդը գիտի նախագահին և մնացած բոլոր քաղաքական գործիչներին, ընդդիմության ղեկավարին և մնացած ղեկավարներին, պառլամենտական ֆրակցիաների ղեկավարներին և այլոց և այլն: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընտրողները գիտեն «առաջին տասնյակի» թեկնածուներին (նախագահական թեկնածուներ) և մնացածին:

Համադաշնային արշավների ժամանակահատվածը հատուկ ջանքեր է պահանջում շատերից նմանատիպ առանձնացման նմանակման համար: Դրա համար ստեղծվում է արհեստական ընտրության իրադրություն, որը ներկայանում է որպես քաղաքականությամբ հետաքրքրված ընթերցողների ինքնակամ ընտրություն: Սրանք էլ հենց հանդիսանում են այն «կարծիքների առաջնորդները», և այն մարդիկ, որոնք որոշում են ընդունում:

Այս տեխնիկայի հիմնական խնդիրը հատկանիշի ընտրությունն է: Ըստ էության դա քաղաքական խորհրդատուի ստեղծագործական պատկերացման համար մի վարժություն է: Մեր փորձը ցույց է տալիս, որ այս կամ այն բազմությունից գրեթե ցանկացած քաղաքական գործչի առանձնացման համար կարելի է (և պետք է) հորինել անհրաժեշտ հատկանիշ: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ այդ հատկանիշը չափազանց արհեստական չլինի: Իդեպ փիառ մասնագետի հնարավորություններն այնքան էլ լայն չեն՝ շատ բաներ կախված են պայմանների և իրավիճակի հատկություններից: Դիտարկենք նշված տեխնիկայի առանձնահատկությունները ՌԴ Դաշնային Խորհրդի Պետդումայի 1999թ. ընտրությունների արդյունքների օրինակի հիման վրա: Ներքոհիշյալ տեքստը տպագրվել է տարբերակներով մի շարք տպագրություններում և իր դերակատարությունն է ունեցել ներքոնշյալ քաղաքական գործիչների առաջխաղացման հարցում:

Նախ դիտարկվող խնդիրը և իրադրության նկարագրությունը. «Ընտրություններն ավարտվեցին: Առկա են դրանց թվային հաշվարկները: Բաշխվել են 225 «ցուցակագրված» մանդատներ: Այժմ նորաստեղծ ֆրակցիաներն սկսել են «որսը» 215 «համամանդատավորների» հետևից (մի շարք շրջաններում կրկին կանցկացվեն ընտրություններ, քանի որ ընտրողների մեծամասնությունը բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել): Նրանց մեջ փնտրվում են նաև նոր Պետդումայի ղեկավարող պաշտոնների՝ հանձնաժողովի և դումայի հանձնաժողովների նախագահների պաշտոնների, հավակնորդներ: Բայց մի համամանդատավոր տարբերվում է մյուսից. տարբերվում են նրանց վարկանիշները: Հատուկ անալիզը թույլ է տալիս ընտրությունների ոչ միայն քանակական, այլ նաև որակական արդյունքներ ունենալ: Դա թույլ է տալիս գնահատել «տեսակարար կշիռը», անմիջական ժողովրդական քվեարկություն անցած դեպուտատների քաղաքական «ծանրակշռության» չափը՝ շրջանում մրցության դժվարությունների ամբողջությունը»[5]:

Առաջին շրջանում առանձնացված փոքրագույն մեծամասնությունը հաջողվեց երկու անգամ պակասեցնել: Բայց և այնպես նոր մեծամասնությունն էլ դեռ շատ մեծ է որոշակի փիառ խնդիրներ լուծելու համար: Եվս մեկ քայլ է արվում ըստ անհրաժեշտության՝ «Անալիզի երրորդ մակարդակում ներմուծվում է կարևոր որակական հատկանիշ՝ մրցակցային պայքարի մակարդակը և համապատասխանաբար հաղթող դեպուտատների մրցակցայնությունը: Սա պայքարի «ծանրակշռության» չափանիշն է, որ ներառում է հիմնական հակառակորդների կշիռը՝ գործող դեպուտատների, գործադիր կամ մունիցիպալ իշխանության ներկայացուցիչների, պարզապես հայտնի մարդկանց առկայությունը: Պարզ է, որ ավելի հեշտ է հաղթել շրջանում, ուր քո դեմ պայքարում են 2-3 անհայտ անձինք, քան պայքարել 5-6 ժողովրդին հայտնի մարդկանց հետ: Հատուկ որոշվող, սակայն և պայմանական «շրջանային աշխատունակության գործոնի» հաշվառմամբ (յուրաքանչյուր հայտնի հակառակորդ տալիս է հաղթողի հավաքած ձայների 0,1 անգամ պայմանական աճ) առաջանում է դեպուտատի տարած հաղթանակի «որակի» գնահատման հնարավորություն»:

Դրան հետևում է հիմնական, երրորդ փուլի՝ «առանձնացում շատերից» վերծանումը:  Այս դեպքում «ավելորդների հեռացումը» իրականացվում է որոշակի փաստացի տեղեկատվության հիման վրա գնահատական տալով. այն շրջաններում ուր հաղթնակ տարան «սատանի դյուժինի» առաջնորդները՝ Ի. Կաբզոնը և Ռ. Աբրամովիչը, ոչ մի հանրաճանաչ քաղաքական գործիչ իր թեկնածությունը չէր դրել: Նրանք գրեթե մրցակից չունեին: Չար լեզուները պատմում են, որ հարցը նույնիսկ հասել է նրան, որ Չուկոտկայում Ռ. Աբրամովիչն ինքն է ստիպված եղել պաշտպանել իր միակ մրցակցին, որը մի շարք խախտումներ է արել: Բայց եթե նրան ցուցակից հանեին, ապա մրցակից չէր մնա, և ընտրություններ չէին կայանա: Փաստորեն մեր վարկանշային աղյուսակի առաջատարները իրենք իրենց հետ էին մրցակցում, ինչպես բռնցքամարտում է ասվում դրանք «շողքի հետ կռիվներ» էին: Նման իրավիճակ արդյունքում ստեղծվեց Բ. Բերեզովսկու մոտ, երբ նրա ամենամեծ մրցակից, Կարաչաևո-Չերկեսիայում հայտնի ձեռնարկատեր Ի. Սավելևը  իր թեկնածությունը հանեց: Այդպիսի նշանավոր մրցակիցներ չունեին Վ. Չեռնոմիրդինը Յամալում և Մ. Գուցերիևան Ինգուշեթիայում:

Վերոնշյալը բավական է «մրցանակակիր եռյակին» առանձնացնելու և փիառի հիմնական խնդիրը լուծելու համար. «Ս. Ստեպաշինի մոտ Ս. Պետերբուրգում բավականին հայտնի մարդկանց հետ որոշակի մրացակցություն կար (տեղի թերթի խմբագիրը, մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, երկու-երեք տնտեսվարող սուբյեկտներ.): Նման իրավիճակ էր նաև Ն. Խարիտոնովի մոտ Նովոսիբիրսկի շրջանում, Ն. Ռիժկովի մոտ Բելգորոդչինայում, Ս. Գորյաչևայի հետ Պրիմորյեում: Մի քիչ դժվարությամբ Մոսկվայում հաղթանակ տարան Գ. Բոոսն ու Ա. Ժուկովը Մոսկվայում, չնայած իրենց հավասար մրացակիցներ չկային: Ինչևէ առավել ծանր շրջանները Օ. Մորոզովի և Մ. Շակկումի մոտ էին»: Որն էլ արդյունքում պահանջվում էր ապացուցել:

«Օ. Մորոզովի մոտ Կազանում մրցակիցներ էին ընտրությունների պահին գործող Պետդումայի և հանրապետական Պետխորհրդի երկու դեպուտատ (վետերանների գործով կոմիտեի փոխնախագահ Վ. Ալմյաշկինը և ԱՊՀ կոմիտեի անդամ Ստոլյառովան)»:

 


2.3 Սփին մասթերը և ճգնաժամի պայմաններում հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաները

 

«Սփին մասթեր» կամ «Սփին դոքթոր»[6]: Փիառ մասնագետների «սփին մասթեր» ժարգոնային արտահայտությունն ընդգրկելով «Քաղաքական խորհրդատվություն» ուսումնական ձեռնարկի պարբերության վերնագրում՝ հեղինակները անհրաժեշտ են համարում նշված արտահայտությանն ու դրա իմաստին օրինականություն հաղորդել (այն դեպքերում երբ իրավիճակն այնքան ծանր է, որ անհապաղ «բուժում» է պահանջվում), նոր թեորիաներում փիառը դիտարկվում է որպես ամբողջ ժամանակակից քաղաքականության ազդեցության առանցք և հիմք: Այստեղ հարկ է վերհիշել սփին մասթերի աշխատանքը հեգնանքով նկարագրող մի անեկդոտ: Ասուլիսի ավարտին քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնում լրագրողներին և բավականին վճռականորեն հիշեցնում. «Ես պատասխան եմ տալիս իմ յուրաքանչյուր բառի համար: Իսկ դուք պատասխան կտաք այն ամենի համար, ինչ կգրեք»:

Քաղաքական խորհրդատվության ոլորտի խոշոր մասնագետ Գ. Կուրտցը գրում էր, որ «Սպիտակ տունը բավականին մեծ փորձ ունի սփին օպերացիաների ոլորտում», և դա հետևյալ կերպ մեկնաբանեց. «մամուլին գայթակղեցնում և վախեցնում են», որպեսզի միևնույն է «իրենցին հասնեն, այսինքն ղեկավար մարմինները  պահանջվող տեսանկյունից ներկայացվեն»: Նման հնարքների կիրառման պատմությունն սկսվում է ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտի ժամանակաշրջանից. իր առաջին ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ չի ցանկանում, որ իրեն ցիտեն, բայց պատրաստ է «օժանդակ» տեղեկատվություն տրամադրել: Նմանատիպ իրադրությունների էությունը իր ժամանակին բացատրել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Գ. Քիսսինջերը: Այս պաշտոնում իր առաջին ասուլիսը նա սկսեց հետևյալ բառերով. «Ովքե՞ր հարցեր ունեն իմ պատասխաններին»: Նմանատիպ տարբերակներ մինչ օրս կիրառվում են, մինչդեռ սրանք ամնակոպիտ օրինակներն էին, թեև բավականին տիպիկ էին: Իրականում spin-ի ներկայիս տեխնոլոգիաներն առավել նուրբ բնույթի են:

Spin-պրոցեդուրաների էության ընկալումը պահանջում է տեղեկատվության կառավարման տոտալիտար և ժողովրդավարական միջոցների համեմատական վերլուծություն: Տոտալիտար համակարգը սովորաբար բերում է որևէ տոտալ «կառավարման կենտրոն»՝ սկսելով ամենավերին մակարդակից ընդհուպ մինչև ամենաներքևը: Կոպիտ ասած, դա գրաքննիչն է (գլխավոր խմբագիր, ՍՄԿԿ ԿԿ իդեոլոգիական բաժին և այլն): Ժողովրդավարական համակարգը գործում է ոչ թե տոտալիտար, այլ ըստ իրավիճակի ղեկավարման միջոցներով, այսինքն՝ առանձին թեմաներով և խնդիրներով: Այստեղ դժվար է «կառավարման կենտրոն» գտնելը, քանի որ այն անընդհատ փոփոխում է իր դիրքը: Այստեղից էլ ի հայտ են գալիս հնարքների զանազանություններ: Տոտալիտարիզմը արգելքների վրա է հիմնված («չթույլատրե՛լ») և հետևաբար բացասական ուղղվածություն ունի: Ժողովրդավարությունը հիմնված է ռացիոնալ սահմանափակումների վրա, այսինքն՝ դրական է: «Խոսքի ազատությունը» չի արգելում այս կամ այն տիպի հաղորդագրությունը, այն պարզապես դուրս է թողնում անցանկալի հաղորդագրությունը, այն փոխարինելով ցանկալի մեկով: Դա բավականին դժվար է և ինտելեկտի խոշոր սպառում և արձագանքման դինամիկա է պահանջում: Առավել հեշտ է ղեկավարել բոլոր իրադրությունները, քան յուրաքանչյուրն առանձին-առանձին: Առավել հեշտ է արգելեը, քան դուրս թողնելը: Մինչդեռ պարզվում է, որ անցանկալի հաղորդագրությունը դուրս թողնելն ավելի ազդեցիկ միջոց է և մասսայական ընդվզումներ ու սոցիալական դժգոհություններ չի առաջացմնում:

Դուրս թողնելուց բացի, spin-պրոցեդուրաներում լայն տարածում ունի փոփոխություն անելու տակտիկան: Այս կամ այն հաղորդագրության վրա արգելք դնելու փոխարեն, կարելի է ոչ միայն այն դուրս թողնել, այլև այնպես փոփոխել, որ այն իր անցանկալի իմաստի փոխարեն ձեռք բերի ցանկալին: Հիշեցնենք ԱՄՆ-ի նախագահ Ռ. Նիքսոնի ճառեր գրողի՝ Ռ. Փրայսի խոսքերը: Նա պնդում էր. «Կարևորը թեկնածուի արտահայտածը չէ, այլ այն թե ընտրողն ինչ է ընկալում: Մենք պետք է ոչ թե մարդուն փոխենք, այլ՝ ընկալվող տպավորությունը: Իսկ այն շատ ավելի կախված է զանգվածային լրատվական միջոցներից, քան թեկնածուից»: Սա նշանակում է, որ զանգվածային լրատվական միջոցների հետ ավելի հստակ աշխատանք պետք է տարվի:

Սփին մասթերը պրոցեդուրաների ամբողջություն է, որոնք հանդես են գալիս որպես սիմվոլների, նախ և առաջ նորությունների հետ աշխատելու գործիք: Շատ հաճախ սփին մասթերը (spin master) կամ «սփին դոքթորն» զբաղվում է զանգվածային լրատվական միջոցների կողմից որևէ իրադարձությունների լուսաբանման բացասական հետևանքների շտկմամբ: Spin բառն ինքնին նշանակում է «պտույտ», «ոլորապտույտ ընթացք» (օրինակ՝ գեղասահքում): Այլ իմաստներն են «մանել»,   «գործել», «ոլորել»,«հյուսել» (օրինակ՝ սարդոստայն): Ժարգոնային արտահայտություններից մեկում կիրառվում է «ստեր հնարել» իմաստով: Ընդհանուր առմամբ այն պատկերավոր արտահայտություն է, մինչդեռ spin-ի կերպարը բավականին հստակ է պատկերանում:

Քաղաքական խորհրդատվության հայեցաբանները spin-ը մեկնաբանում են որպես իրադարձությունների տեղեկատվական «շրջաբանում», դրանց առավել շահադիտական կողմից ներկայացում և պարզապես որևէ մարդու կամ իրադարձության «շրջանառում»: Երբեմն սփին մասթերի գործունեությունը որպես նորությունների մենեջմենթ /ղեկավարում/ են մեկնաբանում: Նման ղեկավարումը հատկապես նշանակալից է ճկգնաժամային իրադրությունների ժամանակ. պատերազմ, գործադուլ, մասսայական անկարգություններ և այլն: Պատահում են նաև պակաս կարևոր քաղաքական ճգնաժամային իրավիճակներ: Օրինակ այն իրադրությունը, երբ պետության առաջին դեմքի ելույթը «սխալ է մեկնաբանվել» (ավելի շուտ հակառակը, այն ճիշտ էլ մեկնաբանվել է՝ ելույթին համապատասխան, սակայն հետագայում ինչ-որ մեկն ստիպված է եղել հրաժարվել այդ մեկնությունից):

Բ. Բրյուսը spin-ը մեկնաբանում էր որպես մասսայական լրատվական միջոցներին «ճշմարիտ ուղու հաղորդում»: Համարվում է, որ նման տեխնոլոգիաները հարկավոր են ոչ միայն նախընտրական քարոզարշավների ժամանակ: Դրանք առավել շահավետ են նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, քանի որ նախագահի ուժը որոշվում է իր վարած քաղաքականությանը հասարակության աջակցությամբ: Սփին մասթերի էությունն էլ կայանում է նրանում (այն հանդիսանում է փիառի պարտականություններից մեկը), որ փոփոխվի հասարակության իրադարձության ընկալման կամ տեղի ունենալիք իրադարձության ակնկալման ձևը: Ընդգծենք, որ քաղաքականությունն ի պատասխան այս կամ այն իրադարձությունների զարգացմանը,  պահանջում է կայուն արձագանք և ակտիվ գործունեության ծավալում:

Հետևելով բազմաթիվ այլ վերլուծաբանների օրինակին՝ Բ. Բրյուսը սփին մասթերի 2 հիմնական տեսակ է առանձնացնում: Spin տեխնոլոգիաների առաջին տեսակը դեռ իրադարձությունից առաջ ձգտում է ձևավորել ակնկալիքներ (դա ինքնին «սփին մասթերն» է): Spin-ի երկրորդ տեսակն զբաղված է սխալ լուսաբանում ստացած իրադարձության շտկմամբ (սա էլ ավելի շուտ «սփին դոքթորն» է): Դ. Վոթսը, առավել մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, սփին մասթերի տեխնոլոգիաների կիրառման հինգ տարբերակ է առաջադրել:

«Նախա — spin» — մինչև իրադարձության տեղի ունենալը լսարանի ակնկալիքների նախապատրաստում

«Հետ — spin» — արդեն իսկ տեղի ունեցած իրադարձության շտկում

«Մրրկահողմ — spin» — ուշադրությունը շեղելու փորձ՝ հասարակական ուշադրության շեղում դեպի այլ ոլորտ, որը տեղի ունեցած իրադարձության հետ որևէ կապ չունի

«Ճգնաժամի վերահսկում» — վերահսկողությունից դուրս եկած իրադարձությունների, դրանց լուսաբանման ղեկավարում, իչպես նաև անհրաժեշտ թեմաների շրջանառման համար «իրադարձային ճգնաժամի» կիրառում

«Վնասի նվազեցում» — արդեն անկառավարելի իրադարձությունների և կամ դրանց լուսաբանման ղեկավարում, հետագա վնասը կանխելու կամ նվազեցնելու համար:

Ռուսների ավագ սերնդի ներկայացուցիչները «նախա — spin»-ի օրինակներ լավ են հիշում: Նրանց մտապահած բոլոր կարևոր ռադիոհաղորդագրությունները (հատկապես Ի. Ստալինի ելույթները) նախազգուշացվում էին հատուկ հայտարարություններով. «Մոտ ժամանակներս կարևոր կառավարական հաղորդագրություն է տրվելու»: Բնականաբար բոլորը «հետ — spin»-ի օրինակներ էլ են հիշում, օրինակ՝ Լ. Բրեժնևի բոլոր ելույթներին «աշխատավորների արձագանքի» և «պրոգրեսիվ համաշխարհային հասարակության» կազմակերպումը: 2002թ., երբ Մոսկվայում պատանդների հափշտակմամբ ահաբեկչական գործողություն իրականացվեց, Ռուսաստանում  «ճգնաժամի վերահսկման» խնդիրը ծայրահեղ լարվեց: Պարզվեց, որ ժողովրդավարական հասարակության մեջ «խլացուցիչների» կամ գրաքննության ձևով նախկին տոտալիտար կառավարման բոլոր միջոցները վատ են աշխատում: Սկսվեցին տեղեկատվության հակաճգնաժամային կառավարման  համար հասարակական քննարկումներ և նուրբ միջոցների փնտրտուքներ: Որոշ ուժեր ցանկանում էին օրենքները խստացնել, որպեսզի զանգվածային լրատվական միջոցներին նման իրադարձությունների լուսաբանումից հետ պահեին: Մյուս առավել ժողովրդավարական ուժերը պնդում էին, որ լրագրողական հասարկությունը ինքնավերահկողություն ունենա: Այդ իսկ ժամանակ իշխանությունների հրապարակային հայտարարությունները spin տեխնոլոգիաների կիրառման հինգերորդ ձևն էին ներկայացնում, այսինքն՝ «վնասի նվազեցման» փորձերը, օրինակ՝ ահաբեկիչների կողմից հափշտակված Դուբրովկայի թատրոնի շենքի վրա հարձակման արդյունքում հատուկ միջոցների (թունավոր գազի) կիրառման հետևանքով պատանդների շրջանում զոհվածների թվի նվազեցումը:

Ժամանակակից քաղաքական խորհրդատվության տեխնոլոգիայում սփին մասթերը՝ որպես նորությունների վերահսկման մեխանիզմ, կարևոր դեր է խաղում, չնայած Ռուսաստանում դա դեռևս գիտակցական մակարդակում գրեթե չի գործում, դրա կիրառումը առավել ինտուիտիվ բնույթ է կրում և նպատակային կիրառություն չունի: Քանի որ նորությունները հասարակության մասսայական գիտակցության ուշադրությունը հրավիրում են այս կամ այն հարցին, նորությունների կառավարումն էլ հենց հանդիսանում է այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մասսայական գիտակցության բարդագույն ոլորտում կառավարման գոծիքներ կիրառել:

Համարվում է, որ ղեկավարման են ենթարկվում նորությունների հաղորդումների երկու հիմնական փուլերը: Նախ դա իրադարձությունների ընտրությունն է, հետո էլ դրանց այս կամ այն իմաստի կամ կարևորության հաղորդումը: Ընտրության հարցում ամեն ինչ պարզ է՝ իրադարձությունը կարելի է նկատել և չնկատել: Նույնը վերաբերվում է նաև իմաստին՝ դրա նշանակությունը կարելի է ուժեղացնել կամ թուլացնել: Տեղի ունեցող իրադարձությունները կարող են դանդաղանալ կամ արագանալ, օրինակ, երբ տեղի է ունենում որևէ անձի կամ սյուժեի «շրջանառում»: Սա ճշմարիտ է թե՛ ուղիղ իմաստով (հայտնի են տեսաժապավենի պտտման արագության փոփոխության հնարավորությունները), թե՛ փոխաբերական (օրինակ` իրադարձությունների մեկնաբանման մանիպուլյացիայի առումով): Բ. Բրյուսը գրում էր. «Սփին դոքթորի աշխատանքն իրենից ճկուն տեխնիկա է ներկայացնում, որը կարող է ոչ միայն կիրառվել տեղի ունեցած իրադարձության (ելույթներ, հարցազրույցներ, բանավեճեր) արդյունքները ֆիքսելու համար, այլև ղեկավարել տեղի ունենալիք իրադարձության ակնկալիքները»[7]:

Ժամանակակից փիառ ազդեցության ընդհանուր սխեմայում, հաշվի առնելով սփին մասթերի աշխատանքը, փիառ մասնագետի գործառույթների ցանկը հետևյալ տեսքն ունի.

Անհրաժեշտ իրադարձությանը մասսաների ակնկալիքների պատրաստում

քաղաքական կամ այլ իրադարձության անցկացում

ռադիոյի և հեռուստատեսության միջոցով նշված իրադարձության լուսաբանում

մամուլի միջոցով իրադարձության լուսաբանում

կատարված իրադարձության մեկնաբանությունների կազմակերպում

նմանատիպ, նմանօրինակ իրադարձությունների շարքում նշված իրադարձության ներկայացում (յուրատեսակ «իրադարձային վարկանիշի» ստեղծում)

որևէ նպատակի հաստատման համար անհրաժեշտ իրադարձության հղումների կազմում

Իրադարձությունից հետո կատարված յուրաքանչյուր բան բնորոշվում է հետևյալ հասկացություններով՝ «ռեզոնանսային երևույթներ», «տեղեկատվական արձագանք» կամ «կրկնակի փիառ»: Դրանք սովորաբար ստեղծվում և իրականացվում են այսպես կոչված «փոխանորդ ճարտասանների», «սուրոգատ սփիքերների» (surrogate speakers) օգնությամբ, ինչպիսիք են՝ վերլուծաբանները, փորձագետները, քաղաքագետները, որոնք փոխարինում են պաշտոնական անձանց՝ հետևելով նախապես կազմված փիառ ծրագրին: Այս ամենն առնչվում է այսպես կոչված «իրադարձության կյանքի շարունակությանը» նորությունների հատուկ կազմված ընթացքի ցիկլի օգնությամբ: Վաղուց հայտնի է, որ մասսայական հիշողության մեջ ցանկացած, թե՛ դրական, թե՛ բացասական իրադարձություն ունի կյանքի որոշակի տևողություն: Եթե դրան նոր հաղորդագրություններ կամ «ռեզոնանսային երևույթներ» չավելացվեն, ապա յոթ-տաս օրից այն գիտակցությունից լիովին «կմաքրվի»: Մի այլ բան ևս հայտնի է՝ ներկայիս քաղաքակիրթ հասարակությունը նախընտրում է դրական և բացասական իրադարձություններն ընկալել մեկը յոթի հարաբերությամբ: Դա նշանակում է, որ մեկ դրական իրադարձություն պետք է լրացվի յոթը բացասականով (աղետներով, դժբախտություններով, քրեական դրվագներով): Սա դժվարեցնում է խնդիրը: Չէ՞ որ դա նշանակում է, որ անհրաժեշտ տեղեկատվության տարածման առումով արդյունավետ փիառ  նախագիծը չի կարող հիմնվել դրական տեղեկատվության վրա, այն պետք է լրացվի բացասականով: Նման անհրաժեշտությունը տարբեր ձևով կարելի է գնահատել՝ այն կարող է հավանության արժանանալ և չարժանանալ, բայց մասսայական գիտակցությունն այսպես է կազմված և դրա հետ փիառ մասնագետը հաշվի չնստել չի կարող[8]:

Սփին մասթերի տեխնոլոգիաների շարքին պատկանում է նաև ընթացիկ իրադարձությունների վերահսկումը: Քանի որ քաղաքական գործիչը սովորաբար ներառված է լինում մի ամբողջ շարք տարբեր իրադարձությունների մեջ, պետք է դրանցից առավել շահավետները լուսաբանվեն: Նման իրադարձությունների կառավարման օրինակ է հանդիսանում ԱՄՆ-ի նախագահի հանդիպումների, ելույթների, ուղևորությունների ծրագրի կազմումը, որին միշտ մասնակցում է նախագահական փիառ խումբը: Ռուսաստանում այս փորձառությունն արդեն Վ. Պուտինի խմբի կողմից կիրառման է դրվել: Առաջնորդի օրակարգի կազմումը փիառ մասնագետների համար իսկական մարտավարություն է դառնում: Պարզվում է, որ նախագահի ժամանակը, որը «վաճառվում» է զանգվածային լրատվական միջոցներին, ամենաթանկ «ապրանքն» է:  Սփին մասթերի ֆունկցիաները ոչ միայն հետագա իրադարձությունների ծրագրավորումն են ներառում, այլև դրանց, փիառ մարտավարությամբ նախապես ընտրված, դիրքորոշումը: Այսպիսով իրադարձությունների շարքում իրականացվում է քաղաքական գործիչի առավել շահեկան դիրքորոշում, նախկինում մշակված նպատակների հետ համապատասխանեցմամբ:

Սփին մասթերը հիմնական փիառ հաղորդագրությունները կազմելու համար իր պահանջներն է առաջ քաշում: Նման նախապատրաստության «ոսկե կանոնը» ձայնում է, որ պետք է հնարավորինս խուսափել ավելորդ փաստարկներից: Արժե միայն «մաքուր» փաստերը ներկայացնել և այնպես, որ դրանք լսարանի վրա առավել ուժեղ ազդեցություն ունենան: Պետք չէ մինչև վերջ ամեն բան ներկայացնել: «Պահուստային փաստերի և փաստարկների նստարանը» պետք է չափավոր երկար լինի և գերադասելի է չօգտագործված: Փորձը ցույց է տալիս, որ մամուլի հետ հանդիպած քաղաքական գործչին նման վարվեցողությունը ավելի վստահ և հանգիստ է դարձնում: Բացի այդ պետք է անպայման հասնել նրան, որ իմաստային առումով հարաբերական ավարտվածություն ունեցող տեքստի, ատահայտության մի մասը հարցերի և ակնարկների պատասխանը կազմի: Հարկավոր է հիշել, որ որոշ բառերի իմաստը լսողներին պարզ է դառնում կոնտեքստում: Ուրեմն պետք է բարենպաստ կոնտեքստներ ստեղծել, և միայն այդ դեպքում հաղորդագրությունը ճիշտ կընկալվի: Պետք է հիշել Դ. Դոթիի նախազգուշացումը. «Միշտ հիշեք, որ եթե չկարողանաք ձեր պատասխանը պարզ և հասանելի սարքել, ձեզ ավելի շուտ սխալ կհասկանան, ձեր խոսքերը կխեղաթյուրվեն, և որ ամնակարևորն է, լսարանը դրանք այդ տեսքով կընդունի»[9] :

Հենց կոնտեքստներում է գտնվում «ամենակարող սփինի» պատրանքի պատասխանը: Spin տեխնոլոգիաները շատ բաներ կարող են անել, սակայն դա չի նշանակում, որ նրանք ամենակարող են: Օրինակ՝ դրանք չեն կարող քաղաքականությունն ավելի խելացի, իսկ քաղաքական խորհրդատուին առավել հիմար դարձնել: Այս մասնագիտական հումորի ճշմարտության բաժինն այնքան էլ փոքր չէ: Խորհրդատուն պետք է ավելի խելոք թվա, քան կա իրականում: Հիմար փիառ գործչին լրագրողները չեն հավատա, իսկ եթե նրանք էլ նախընտրեն հիմար լինել, նրանց լսարանը չի հավատա: Ուրեմն պետք է հատուկ ելք փնտրել: Օրինակ՝ հիշեցնենք ԱՄՆ-ի մամլո քարտուղարներից մեկի վարքագծի յուրահատկությունները: Պարոն «Մաքկարին իրեն չխայտառակելու համար երկու կանոնի էր հետևում: Նա չիմացության ուղիով էր շարժվում՝ կրկնում էր միայն այն տեղեկատվությունը, որն իրեն հանձնարարվել էր հայտնել, և Քլինտոնին օգնելու փոխարեն նրա համար խնդիրներ չէր ստեղծում: Նա չէր նկարագրում հաղորդագրվող փաստերը: Դա զանգվածային լրատվական միջոցների խնդիրն էր: Նա չէր ցանկանում պաշտպանել հիմարությունները, որոնք իրեն էլ էին նեղում: Դա սփինի չենթարկվող իրադրություն էր: Վերջիվերջո նման մոտեցումը բոլոր հնարավոր սփիներից լավագույնն էր»[10]:


2.4 Տեղեկատվական առիթ

Ամենապարզ ձևակերպմամբ` տեղեկատվական առիթնշանակում է իրադարձություն, որը անվճար լուսաբանվում է ԶԼՄ-ների միջոցով և գրավում է հանդիսատեսի ուշադրությունը: Այն հետաքրքիր է, և նրա մասին պատմելը շահութաբեր է թողարկման համար: Դրանում էլ կայանում է ԶԼՄ-ների հասարակական դերը: Փիարմենների խնդիրն է` գտնել այդպիսի իրադարձություն կամ “կազմակերպել ” այն:

Հիշենք, որ դեռևս 1941 թ. Է. Ֆրոմը կանխատեսում էր ընտրական գործընթացի, ինչպես նաև ամբողջ կուսակցական-քաղաքական կյանքի “մեդիատիզացումը”: “Ժողովրդավարության շեմին գոյություն ունեին բազմաթիվ ամենատարբեր կազմակերպություններ, որոնցում մարդը կարող էր ակտիվ մասնակցել քվեարկությանը` կոնկրետ որոշումների կամ թեքնածուների համար: Այսօր ընտրողը գործ ունի հսկայական կուսակցությունների հետ, որոնք նույնքան հեռու են իրենից: Ընտրություններից առաջ ընտրողը դեռևս կարող է թռուցիկ տեսնել իր թեկնածուին, սակայն ռադիոյի տարածման հետ մեկտեղ, նա ըստ երևույթին կզրկվի նաև այդ հնարավորությունից` այդպիսով իսկ կորցնելով “իր” թեկնածուին տեսնելու վերջին հնարավորությունը”:

Հայտնի են մասայական հաղորդակցման միջոցների ստանդարտ պահանջները: Նրանք պետք է ունենան նորամուծության բնույթ, լինեն հասկանալի, շաղկապված հանդիսատեսի հետ, տեղայնքին և ժամանակին: Նրանք պետք է ունենան տեղեկատվական առիթ (այլ կերպ ասած` “օպերատիվ պատճառ”): Կարևորը` արդիականությունն է: Ամերիկացիները վաղուց են նկատել` “Այն, ինչը կարևոր է մամուլի համար, կամա թե ակամա կարևոր է նաև քաղաքական գործիչների համար: Այն, ինչը չի նկատում մամուլը, քաղաքական գործիչներն էլ կարող են հանգիսը խղճով չնկատել: Տեղեկատվությունը, որը մեզ տալիս են թերթերը` կարևոր չէ` ճշգրիտ է, սուտ թե անհեթեթ` պահանջում է յուրաքանչյուր քաղաքացու ուշադրությունը, քանի որ քաղաքական տեղեկատվության այլ ալիքները չեն նկատվում ամերիկացիների մեծամասնության կողմից”:

“Օպերատիվ առիթ” վերաբերող բոլոր խոսակցությունները փիարմենների շրջանում սովորաբար գալիս են դեպի “հանգուցալուծում”: Իրոք, տեղեկատվական պատճառը` դա որևէ արդի իրադարձության կապն է այն խնդիրների հետ, որոնց հետ առնչվում է քաղաքական գործիչը: Այսինքն, տեսականորեն խնդիրներն ամեն անգամ պետք է “արդիականացվեն” և “կապվեն” իրադարձությունների հետ, բայց գործնականում այդպես չէ: Փորձառու փիարմենի համար ավելի հեշտ է հորինել գոյություն չունեցող իրադարձություն (ընդհուպ մինչև “Քաղաքագետի օր” կամ “Անիվի բացահայտման տարեդարձ”), քան տանջվել, կապելով քաղաքագետի գաղափարները իրական աշխարհի հետ: Կապը շատ հեշտ է իրականանում` “նորությունների” տեսքով “հոսում է” պետքական տեղեկատվությունը: Այս տեսակետից առավել արդիական է ՆՏՎ-ի “Նորությունները մեր մասնագիտությունն են” կարգախոսը: Կառուցված արևմտյան օրենքներով` այդ հեռուստաընկերությունը իրոք կարողանում է մասնագիտորեն ոչինչից “պատրաստել նորություններ”: Բավական է հիշել տարբեր “ուղիղ եթերները”, երբ հանդիսատեսը հաղորդագրություն է ստանում իրադարձության մասին “օնլայն” ռեժիմով:

Սակայն ցանակացած արդյունավետ և համոզիչ PR-գործողությունները սկսվում են տեղեկատվականառիթից: Եվ բանը նրանում չի, որ մարդկանց քիչ է հետաքրքրում “երեկվա օրը”: Անկախ հանդիսատեսի պահանջից, գոյություն ունեն տարրական տեխնոլոգիական առիթներ: Հենց տեղեկատվական պատճառի կապն է ապահովում տեղեկատվության հոսքը դեպի նորությունների շարք, այսինքն` դեպի սիմվոլիկ, վիրտուալ աշխարհ: Քաղաքական խարհրդակցության գծով մասնագետի համար տեղեկատվական առիթը դա քաղաքական գործչի հիմնավորված հայտնվելն է նորությունների հաղորդումներում` կապված որևէ գործողության, իրադարձության, անգամ սկանդալի հետ, որտեղ նա անմիջական դեր է խաղում: Ընդ որում, քաղաքական գործչի գործողությունը կամ իրադարձությունը պետք է լինի շատ նշանակալից, որը հետաքրքրություն կառաջացնի ամբողջ էլեկտորատի կամ գոնե դրա մի մասի համար: Վառ նախընտրական ելույթը, նշանակալից հայտարարությունը որոշակի խնդրի մասին, ելույթը խորհրդարանում, մասնակցությունը լուրջ կոնֆերանսին, հանդիպումը ընտրողների հետ, քաղաքագետի` գրքի հրատարակչությունը, նրա նախընտրական պլատֆորմի թողարկումը, մասնակցությունը քննարկումներին` այս ամենը, ինչպես և բազմաթիվ այլ բաներ, հանդիսանում է տեղեկատվական պատճառ: Չնայած, տեղեկատվական պատճառները քաղաքականության մեջ կրում են բազմաաստիճան բնույթ: Կան պատճառներ, որոնք նշանակություն ունեն միայն քաղաքական գործչի կամ նրա թիմի համար: Կան ավելի մեծ նշանակություն ունեցող առիթներ: Երբեմն նույն պատճառը կարող է տարբեր նշանակություններ ունենալ: Բոլորին անծանոթ թեկնածուի հետ ընտրողների հանդիպումը չի հետաքրքրի ԶԼՄ-ներին (կամ էլ միայն գումարով, այն էլ ոչ միշտ): Իսկ երկրի նախագահի, վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի նույնատիպ հանդիպումը մեծ իրադարձություն կդառնա:

 


2.5 Տեղեկատվական սով

Տպավորություն ձևավորելու հնարներից մեկը, որը ակտիվ կերպով օգտագործվում է քաղաքական խորհրդատուների շրջանում, իրադարձությունների հետ խաղն է: Այսպես, օրինակ, ինչպես նկարագրվում է Բ. Քլինտոնի` առաջին նախագահական ամսվա` 1993 թ. հունվարի իմիջմեյքերների պլանավորումը` “Նրանք գիտեին, որ վակում է լինելու նորություններում` թագադրումից և 105-րդ կոնգրեսին հայտնվելուց առաջ, և նրանք ցանկանում էին այդ ժամանակամիջոցին Քլինտոնին դարձնել ազգը գնահատող այն մարդը, ով “իր տեղը կգցի խառնաշփոթը”: Նրանք պետք է բեմականացնեին մի շարք իրադարձություններ, որոնք այդ կերպարը կհաղորդեին մամուլին”:

Տեղեկատվական վակումը` դա հարմար պահ է, դրանից օգտվելու համար: Հենց այդ ժամանակն են օգտագործում քաղաքական գործիչները, որպեսզի “օրակարգի” մեջ մտցնեն հասարակության կողմից քննարկվող նոր խնդիրը: Ընդ որում այդպիսի` Համեմատած “դատարկ” պատկերի վրա, խնդիրը կարող է լինել ցանկացած չափի` այն միևնույն է կնկատվի, ընդ որում ավելացնելով դրա չափսերը: Հայտնի է, որ գոյություն ունեն իրադարձությունների կազմակերպման “հարմար” և “անհարմար” օրեր: Այսպես, Ռուսաստանում, ընդունված չէ մամուլի ասուլիսները նշանակել հինգշաբթի օրը: Հենց այդ օրն է ավանդաբար նիստերն անցկացնում նախկինում` ԽՄԿԿ ԿԿ, իսկ հետո` ռուսաստանյան կառավարությունը, և նորությունների թողարկումները սովորաբար լցված են կառավարական սյուժեներով: Ավելի ազատ է լինում երկուշաբթին, սակայն նրա հանդեպ էլ նախապաշարմունք կա: Հինգշաբթին համարվում է “ծանր օր” նաև լրագրողների համար` նրանց դժվար է հավաքել այդ օրը, հատկապես` առավոտից: Ապագա քաղաքական իրադարձությունների պլանավորման ժամանակ անհրաժեշտ է սկսել կանխատեսումից` ինչպիսի իրադարձությունների ֆոն է ուղեկցելու նախագծված ժամանակաշրջանը: Արդյոք այն կօգնի կամ կխանգարի: Այդ ֆոնի վրա հեշտ է կորել, թե, ընդհակառակն, առանձնացվել: Ինչպես կարելի է այն օգտագործել:

Իր առանձնահատկություններն ունի նաև տարածաշրջանային քաղաքական կյանքը: Օրինակ, որքան էլ վառ լինի տեղի մասշտաբի հատուկ կազմակերպված քաղաքական իրադարձությունը, բայց մայրաքաղաքի աստղի ժամանելու դեպքում, դա անկասկած այլ բնույթ կկրի:

Տեղեկատվական վակումը կարող է նաև արհեստականորեն ստեղծվել,  օրինակ` հեռուստաեթերից նպատակաուղղված կերպով հեռացնելով ոչ պիտանի “նյուսմեյքերներին”: Այսպես, Ռուսաստանում պարբերաբար լուրեր են պտտվում այն անձանց “սև ցուցակների” մասին, որոնց իբրև թե “չեն թույլատրում երևալ հեռուստատեսությամբ”: 2002 թ. աշնանը թերթերը գրում էին այդ ցուցակներից մեկի մասին, որոնք կոչված էին ԶԼՄ-ների գործով նախարարի անունից` <Ասում են, իբր կենտրոնական հեռուստաալիքների ղեկավարները թափ են տվել ”Լեսինի ցուցակը”, ինչպես արդեն անվանել են այդ փաստաթուղթը չար լեզուները,  և այն հաստատվել է Տպագրության նախարարության ղեկավարության կողմից: Կերպարները, որոնք հայտնվել էին “սև էջերի” վրա, այս կամ այն պատճառներով մուտք չեն գործի իրենց հայրենական հեռուստաընկերության ուղիղ եթեր: Այսպես, օրինակ, քաղաքական արշավը ներկայացրել են Գենադի Զյուգանովը և Վասիլի Շանդիբինը, որոնք ոչ մի լավ բան չեն ասում իշխանությունների մասին>:

Հեռուստաէկրաններից իշխանությունների համար ոչ պիտանի մարդկանց հեռացնելը թույլ է տալիս այդ անմարդաբնակ ֆոնի վրա գերիշխել ավելի ձանձրալի, բայց հստակ տեսակետներ ունեցող մարդկանց: Հայտնի է, որ Բ. Ելցինի ադմինիստրացիան 1996 թ. ընտրական կամպանիայի ժամանակ կոպիտ խախտումներ էր անում, անգամ հեռուստաէկրաններից հանելով գովազդային հոլովակները, որոնք օրենքով թույլատրված էին մյուս թեկնածուներին: Օրինակ, կամպանիայի վերջում հանեցին Գ. Զյուգանովի հոլովակը`Ս. Գովորուխինի հակաելցինյան վառ ելույթի պատճառով, որը լուրջ կերպով կարող էր փոխել հասարակական կարծիքը: Այդ կամպանիայի ժամանակ երկրորդ փուլից առաջ, երբ Բ. Ելցինը կաթված ստացավ,  այդ կերպ ստեղծվում էր հատուկ տեղեկատվական վակում, որպեսզի իր ֆոնի վրա չկարողանար առանձնանալ գլխավոր մրցակիցը:

Ольшанский Д.В., Пеньков В.Ф. Политический консалтинг. Спб.: ПИТЕР, 2005

 

[1] Ցիտ. ըստ Գ.Գ. Պոչեպցովի  Իմիջ & ընտրություններ: Քաղաքական գործչի, կուսակցության, նախագահի իմիջը: — Կիև, ԱԴԵՖ-Ուկրաինա, 1997. – էջ 62:

[2]Փ. Ս. Գրին Նվաճելով փիառ մարտավարությունը: — L.: Աքադեմիք Փրեսս, 1994 – էջ 42

[3]Վ. Պանյուշկին Հետևեք աջ ձեռքին // Իշխանություն, 2002- 16 ապրիլի: — էջ 23

[4]Ա. Մաքսիմով, Արվեստիաշխարհնուփիառը // Տեղեկատու«Եդինիյխուդոժեսվեննիյռեյտինգ»: — М.: АЛЕВ-В, 2002: — Թող. 5 (1/2002): — Էջ 82-83:

[5]Այստեղևդրանիցհետոցիտվումէհետևյալհոդվածը՝ՕլշանսկիԴ.Վ.Դեպուտատներիէլիտա, ովքե՞րեն: //  Մոսկովսկայապրավդա, 2000 – 18-ըհունվարի: — Էջ 2:

[6]Կ. Ա. Իվանովան «սփին դոքթոր» տերմինին տալիս է հետևյալ բացատրությունը: «Spin doctor – ժարգ. անձ, որը մեկնում կամ բացատրում է քաղաքական գործիչների և կառավարության անդամների կողմից արված հայտարարությունները՝ որպես կանոն, դրանց դրական երանգ հաղորդելով»: (Տե՛ս, Իվանովա Կ. Ա. Գովազդի և Փիառի անգլերեն-ռուսերեն և ռուսերեն-անգլերեն բառարան: — Սանկտ Պետերբուրգ, 2004: — Էջ 140)

[7]Բ. Բրյուս: Իշխանության իմիջները: Ինչպես են իմիջ ստեղծողները ձևավորում մեր առաջնորդներին: — Ի.: Փան բուքս, 1992: — Էջ 141:

[8]Բ. Բրյուս: Իշխանության իմիջները: Ինչպես են իմիջ ստեղծողները ձևավորում մեր առաջնորդներին: — Ի.: Փան բուքս, 1992: — Էջ 166:

 

[9]Դ. Ի. Դոթի, Փաբլիսիթի և փաբլիք Ռիլեյշնզ: Թարգմ. Անգլ. – Մ., Ֆիլիփ, 1998: — Էջ 211

[10]Հ. Կութս, Սփին շրջանը: Ինչպես են Սպիտակ տունը և ԶԼՄ-ները նորությունները մանիպուլյացիայի ենթարկում: — Ն. Յ.: Փլենում, 1998: — Էջ 165:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s