Աշխարհաքաղաքականություն

pis

Աշխարհաքաղաքականություն

Մինչ օրս աշխարհաքաղաքականությունը` որպես գիտություն հռչակագրային ընդհանուր ճանաչում չի ստացել: Դասական գիտությունը, պոզիտիվիզմի լույսի ներքո, գտնում է, որ աշխարհաքաղաքականությունը հավակնում է անչափ ընդհանրացման, ուստի լոկ «շառլատանության» /խաբեբայության/ տարատեսակ է: [1:5] Օրինակ` Մակինդերի գաղափարները չէին ընդունվում ակադեմիական շրջանակներում, սակայն նա մասնակցում էր 20-րդ դարի առաջին կեսի անգլիական քաղաքականության ձևավորման գործում` կառուցելով Անգլիայի միջազգային ռազմավարության տեսական հիմքը: [1:7]

Հաստատված է այն կարծիքը, որ Երրորդ Ռայխի զինվորական հացագործությունները զգալիորեն տեսականորեն նախապատրաստված էին գերմանացի աշխարհաքաղաքականության մասնագետների կողմից: Սակայն ակնհայտ է մի բան, որ հաճախ այս գիտնականների հետազոտությունները իրականացվել են միանգամայն հակասող կողմով: Օրինակ` Հաուզհոֆերի առաջարկած «մայրցամաքային դաշինքի» փոխարեն Գերմանիան ընտրեց հանձակում ԽՍՀՄ վրա և այլն:

Սակայն աշխարհաքաղաքականության պատմական ճնշման հիմնական խնդիրը այն էր, որ այն չափազանց բացահայտ է ներկայացնում միջազգային քաղաքականության հիմնարար մեխանիզմները, որը շատ ռեժիմների համար ցանկալի չէ: [1:6]

Աշխարհաքաղաքականությունը չափազանց արդյունավետ է պրակտիկայում: Օրինակ` Վերսալյան պայմանագիրը  Մակինդերյան աշխարհաքաղաքական դպրոցի ձեռքի գործն էր, որը արտահայտում էր Արևմուտքի շահերը: [1:7]

 

«Աշխարհաքաղաքականության»  սահմանումը

  • Առարկան,
  • Մեթոդներ

Աշխարհաքաղաքականությունը առաջացել է 19-20-րդ դդ. տարբեր  գիտությունների միախառնման արդյունքում: Այն կոչվել է աշխարհաքաղաքականություն, քանի որ այդ ժամանակ աշխարհագրական գործոնը առավել մեծ դեր էր խաղում:

Աշխարհաքաղաքականության դպրոցի բազում ներկայացուցիչների աշխատանքները, չնայած դրանցում առկա տարբերությանը և հաճախ նաև հակասականությանը, ընդգրկվում են միևնույն պատկերի մեջ, ինչը և  հնարավորություն են տալիս խոսել բուն առարկայի մասին` որպես ինչ-որ ամբողջացած և որոշակի երևույթ: Տարբեր հեղինակներ տարակարծիք են առարկայի սահմանման և հիմնական մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: Այդ տարակարծությունը գալիս է պատմական պայմաններից և  համաշխարհային քաղաքականության հետ սերտ կապի, իշխանության և տիրող գաղափարախոսության հիմնահարցերի պատճառով: Աշխարհաքաղաքականությունը միջդիսցիպլինար գիտություն է, այն կառուցված է հումանիտար, բնական և ռազմական գիտությունների հիմքով: [1:11]

Աշխարհաքաղաքականությունը աշխարհայացք  է, ուստի տեղին է այն համեմատել ոչ թե գիտության, այլ գիտությանների համակարգի հետ: Այն գտնվում է միևնույն մակարդակում, ինչ մարքսիզմը կամ լիբերալիզմը և այլն, այսինքն համակարգերը, որոնք մեկնաբանում են հասարակությունը և պատմությունը`  որպես հիմնական սկզբունք առանձնացնելով ինչ-որ մեկ կարևորագույն չափանիշ և դրան է հանգեցվում մարդու և բնության մնացած բոլոր  անթիվ ասպեկտները:

Աշխարհաքաղաքականությունը որպես նման հիմնական թեզիս սահմանում է «աշխարհագրական ռելիեֆը  որպես ճակատագիր»:  Աշխարհագրությունը և տարածությունը ծառայում են անցյալը մեկնաբանելու հիմնարար մեթոդ,որպես մարդկային կյանքի գլխավոր գործոններ: [1:12] Աշխարհաքաղաքականությունը խոսում է «տարածական մարդու» մասին, ով նախասահմանված է որոշակի ռելիեֆի, լանդշաֆտի տարածությամբ`  ի տարբերություն մարքսիզմի կամ կապիտալիզմի, որոնք խոսում են «տնտեսական մարդու» մասին: Սակայն տարածական պայմանավորվածությունը առավել  ցայտուն արտահայտվում է մարդու սոցիալական ավելի մասշտաբային արտահայտման մեջ, ինչպես պետությունը, էթնոսը, մշակույթը, քաղաքակրթությունը և այլն: Մարդու կախվածությունը տարածությունից ակնհայտ չէ առանձին անհատի տեսանկյունից: Հենց դրա համար էլ աշխարհաքաղաքականությունը  չդարձավ «զանգվածային գաղափարախոսություն»: Նրա հետևությունները, մեթոդները, ուսումնասիրման առարկաները և հիմնական թեզիսները ներառված են ստրատեգիական պլանավորման խոշորամասշտաբ հիմնահարցերով զբաղվող սոցիալական ինստիտուտներում: Աշխարհաքաղաքականությունը նախատեսված է մեծ սոցիալական խմբերի` պետությունների, ժողովուրդների համար և այլն:

Աշխարհաքաղաքականությունը իշխանության աշխարհայացք է, գիտություն իշխանության մասին և իշխանության համար: Աշխարհաքաղաքականությունը նշանակություն է ձեռք բերում միայն սոցիալական բարձրագույն պաշտոնյաների համար, այն գիտություն է քաղաքական էլիտայի համար: Նրանով զբաղվում են բացառապես այն մարդիկ, ովքեր ակտիվորեն մասնակցում են երկրների և ազգերի կառավարման գործընթացին:[1:13] Աշխարհաքաղաքականություն ներկայացվում է երբեմ նորպես «տիրակալի հակիրճ տեղեկատու», իշխանության դասագիրք:

Աշխարհաքաղաքականությունը կառավորելու գիտություն է: [1:14]

10. Աշխարհագրական հիմնական օրենքներ

Աշխարհաքաղաքականության հիմնական օրենքը հանդիսանում է ֆունդամենտալ դուալիզմի հասատումը, որը արտացոլվում է մոլորակի աշխարհագրական կառուցվածքում և քաղաքակրթությունների պատմական տիպաբանության մեջ: Այդ դուալիզմը արտահայտվում է «տելուրոկրատիայի» (ցամաքային ուժի) և «տալասոկրատիայի» (ծովային ուժի) հակադրման մեջ: Այդ հակադրության բնույթը նույնացվում է առևտրային (Կարթագեն, Աթենք) և ռազմական-ավտորիտար (Հռոմ, Սպարտա) քաղաքակրթությունների հակադրման հետ:

Մարդկային հասարակության ողջ պատմությունը դիտարկվում է որպես երկու` «ջրային» (հեղուկ, հոսող) և «ցամաքային» (ամուր, կայուն)  տարերքների պայքարից կազմված: [1:15]

Տելուրակրատիային բնորոշ է նստակյացությունը, պահպանողականությունը, կայուն էտիկական նորմերը, սոցիալական ավանդույթների տևականությունը: Ցամաքային ժողովուրդներին խորթ է ինդիվիդուալիզմը, նրանց բնութագրական է կոլեկտիվիզմը և հիերախիական կարգը:

Տալասոկրատիան` «ծովային  ուժը», կերտված է դրան հակամետ հիմքերի վրա: Այս տիպը դինամիկ, շարժուն է, հակված է տեխնիկական զարգացումներին: Նրան բնութագրական է քոչվորությունը (հատկապես նավագնացությունը): Անձը համարվոմ է  գերագույն արժեք [քանի որ բաց ծովում առանձին անհատի կարևորությունը չափազանց մեծ է]: Այս տիպը արագ զարգանում, ակտիվորեն էվոլյուցիայի է ենթարկվում, հեշտությամբ փոխում է արտաքին մշակութային նշանները` պահպանելով միայն ընդհանուր ներքին նույնականության հիմքերը:

[Ցամաքային տերությունները տարածքով մեծ են եղել ծովայիններից, ուստի  ծովային պետություններին հարկավոր էր նոր տարածքներ]

Մարդկության պատմության մեծ մասը զարգանում է երկու կողմնորոշումների մասշտաբների սահմանափակման իրավիճակում` տելուրոկատիայի գլոբալ տիրապետմամբ: Ցամաքը ճնշում է գործադրում քաղաքակրթության ողջ անսամբլի վրա, իսկ Ծովը միայն դրվագային և հատուկենտ է հանդես  գալիս: [ինչպես ջրում քար գցելիս ալիքները   տարածվում են, ապա հասնելով ավազանին հետ են վերադառնում]:

Ցամաքի ժողովուրդների քաղաքական պատմությունը արտահայտվում է քաղաքական ձևերի աստիճանական աճով, որոնք գնալով ավելի մեծ են դառնում: Այդպես առաջանում են պետություններ և կայսրություններ: Դա ցույց է տալիս մարդկության պատմության մեջ պետության գործոնի ուժեղացումը:

Տելուրակրատիայի տարածությունը նույնացվում է Հյուսիս-Արևելյան Եվրասիայի տարածության հետ (ընդհանուր գծերով համընկնում է նախկին ԽՍՀՄ տարածության հետ):[1:16]

Իսկ տալասոկրատիան ավելի հստակ է նշանակվում որպես Եվրասիայի ափամերձ գոտի`Միջերկրյածովյան տարածություն, Ատլանտյան  օվկիանոսը և այն ծովերը, որոնք ողողում են Եվրասիան հարավից և արևմուտքից: Սա առավել լավ է ներկայացնում Մակինդերը: [1:18]

Այսպես աշխարհի քարտեզը ստանում է աշխարհաքաղաքական յուրահատկություն.

1. Ներքին տարածությունը դառում է «անշարժ պլատֆորմ»` heartland, այսինքն «պատմության աշխարհագրական առանցք», որը պահպանում է ցամաքային քաղաքակրթության յուրահատկությունը:

2. «Ներքին կամ ցամաքային կիսալուսին», «ծովափնյա շրջան», rimland, որը իրենից ներկայացնում է ինտենսիվ զարգացող մշակույթի տարածաշրջան: Այստեղ առկա են երկու ուժերի գծերը, rimland միջանցք է: Ընթանում է Միջերկրական ծովի կտրվածքով մինչև Չինաստան:

3. «Արտաքին կամ կղզային կիսալուսին» այն «անհայտ երկրներն են», որոնց հետ հնարվոր են միայն ծովային հաղորդակցություն: Այն առաջին անգամ զգացնել է տվել իր մասին Կարթագենիմիջոցով և փյունիկացիների առևտրային քաղաքակրթությամբ:

Այս պատկերը իր պոտենցիալ ամրագրումը ստացավ Պունիկյան պատերազմների ժամանակ: Այն վերջնականորեն իր իմաստը ձեռք բերեց, երբ Անգլիան դարձավ հզոր ծովային տերություն (17-18-րդ դդ.): 15-րդ դարից` աշխարհագրական մեծ հայտնագործություննեից սկսած ծովային ուժը դարձավ ինքնուրույն մոլորակային կառույց: Այն մարմնավորվում էր Անգլիայի և ԱՄՆ-ի մեջ: Ակնհայտ էր դիրքային պայքարը Անգլիայի և Ավստրո-հունգարիայի (Գերմանիայի, Ռուսաստանի) միջև, կամ ԱՄՆ և ԽՍՀՄ հակամարտությունը 1946-1991 թթ: [1:18]

Մարդկային պատմությունը հենց այս պայքարի արտահայտություն է: [1:19]

Մյուս աշխարհաքաղաքական օրենքն է տարածության գործոնի ուժեղացումը մարդկության պատմության մեջ: Սա հատկապես շեշտում է Մեհենը: Ըստ նրա Անգլիան իր հզորության համար պարտական է ծովին: Իսկ տալասոկրատիայի ազդեցությունը սկսում է աճել մեծ աշխարհագրական հայտնագործությունների հետ մեկտեղ և իր բարձրակետին է հասնում 20-րդ դ. վերջում, երբ տելուրոկրատիան մարմնավորող ԽՍՀՄ-ը  փլուզվեց

Աշխարհաքաղաքական տելեոլոգիա

Մինչ սառը պատերազմի ավարտը երկու գերտերությունները ունեին հսկայական միջուկային զինանոցով, որը կանխատեսում էր  հակամարտության ընթացքը կամ այն տեղափոխելով Երկրագնդի տարածքից դուրս (աստղային պատերազմների տեսություն), կամ փոխադարձ ոչնչացում (միջուկային ապոկալիպսիս):

Եթե դիտարկենք հարցը մաքսիմալ տարածական ընդլայնման (աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացի) լույսի ներքո, ապա ելքը պարզ էր: Այսինքն աշխարհաքաղաքական տելեոլոգիան` աշխարհաքաղաքական տերմիններով պատմության նպատակի իմաստավորումը, հասնում է միայն դուալիզմի գլոբալիզացման և այստեղ կանգ է առնում: [1:20]

Բայց տեսականորեն կարելի է ենթադրել իրադարձությունների ընթացքը.

1) Ծովային ուժի հաղթանակով ցամաքային ուժի ամբողջությամբ փոփոխվում է: Կհաստատվի ընդհանուր լիբերալ-դեմոկրատական կարգուկանոն: Տալասոկրատիան կդառնա  մարդկային կյանքի կազմակերպման միակ համակարգ:

2) Տալասոկրատիայի հաղթանակով երկու քաղաքակրթությունների հակամարտությունը դադարում է, սակայն այդ մոդելը չի տարածվում ողջ աշխարհում, այլ միայն ավարտում է աշխարհաքաղաքական պատմությունը, փոխում է դրա պրոբլեմատիկան: Հանգուցալուծումը «պատմության ավարտն» է:

3) Ցամաքային ուժի պարտությունը ժամանակավոր է: Մայրցամաքային ուժը այլ որակ ձեռք կբերի, նոր մայրցամաքային ուժը ձեռք կբերի ծովային սահմաններ Հարավում և Արևմուտքում, այսինքն կիրագործվի  «Մոնրոյի դոկտրինան Եվրասիայում»: [1:21]

4) Ցամաքային ուժը նոր հակամարտության մեջ հաղթելու է: Այն կփորձի իր քաղաքակրթական մոդելը  տարածել երկրագնդի վրա: Նման պատկերացումների տակ է ստեղծվել «Համաշխարհային հեղափոխության» և Երրորդ Ռայխի մոլորակային գերիշխանության գաղափարները:

Rimland և «սահմաններ— գոտիներ» 

Մյուս օրենքը համարվում է ցամաքի և ծովի սիթեզի օրենքը` «մերձափյա գոտին»:

Աշխարհաքաղաքական հետազոտությունների ողջ մեթոդաբանությունը հիմնված է գլոբալ աշխարհաքաղաքական դուալիզմի` Ցամաք և Ծով կիրառումը ավելի լոկալ կատեգորիաներում: Ցանկացած իրավիճակի վերլուծման ժամանակ հենց մոլորակային մոդելն է մնում հիմնական և գլխավոր:

Երկու հիմնարար սկզբունքներից հետո, կարևոր նշանակություն ունի նաև rimland-ը` «ծովափնյա գոտին»: Այն կարող է լինել կա՛մ ծովային, կա՛մ ցամաքային ուժի  դրվագ: Այն երկկողմանի ազդեցության է ենթարկվում: Մշակութային ծաղկման հատված է: [1:23]

Սակայն այն բարդ իրականություն է, ունի իրորոշակի տրամաբանություն և իր հերթին մեծապես ազդում է երկու ուժերի վրա էլ: Այն պատմության օբյեկտ չէ, այլ դրա ակտիվ սուբյեկտ: Այս լույսի ներքո rimland կարող է դիտարկվել որպես մարդկային քաղաքակրթության  տարածման օրրան:

Rimland որոշակիորեն ազատ է  ընտրության մեջ, սակայն ընտրությունը միայն երկուսի միջից է:

Այն ոչ միայն սահմանային գոտի է, այլև հենց սահման: Բան այն է, որ սահման հասկացությունը ցամաքային և ծովային ուժի կողմից տարբեր կերպ է դիտարկվում: Ծովի համար ափը ցամաքի երկայնքով ձգված գոտի է, իսկ ցամաքի համար հակառակը` այն գիծ է, սահման:

Սահմանը որպես գիծ դիտարկումը (այդպես է ընկալվում միջազգային իրավունքով) գալիս է «ցամաքային իրավականությունից»:[1:24]

Ծովային տեսանկյունից ափամերձ գոտին դիտարկվում է որպես պոտենցիալ գաղութ, որը կարելի է կտրել հիմնական ցամաքային մասից և վերածել ստրատեգիական տարածություն: Բայց այդ գոտիներ ամբողջությամբ «սեփական» չի դառնում, անհարժեշտության դեպում կարելի է նստել նաև և գնալ հայրենիք` «կղզի»:  Ուստի ծովից եկածները մայրցամաքի մեջ չեն խորանում: [1:25] Ծովային ուժերը հակված են գաղութացված  տարածության արագ և ամբողջական օգտագործմանը: Իսկ ցամաքային ուժերը տերիտորիան գրավելուց հետո այն սկսում են համարել իրենցը, ուստի չեն շտապում այն քամել: [1:26]

Սահմանների նկատմամբ աշխարհաքաղաքական նման դիտարկմամբ պետությունների միջև սահմանները դիտարկվում են որպես «փոփոխական փոխանակման գոտիներ»: «Աշխարհաքաղաքական սահմաններ» հասկացության տակ կարող են ներառվել  ամբողջական պետություններ: Այսպես Անգլիայի ստրատեգիայի մեջ էր մտնում Գերմանիայի և Ռուսաստանի միջև «սանիտարական կորդոնի»  ստեղծում, որը լինելու էր մերձ բալթյան և արևելաեվրոպական երկրներից, այսինքն մի  գոտի, որը ոչ մեկին չէր պատկանի: Իսկ Գերմանիայի և Ռուսատանի քաղաքականությունը հղված էր այդ երկրամասի գծային բաժանմանը (Բրեստ-Լիտովսկ, Ռապպալո, Ռիբենտրոպ-Մոլոտովպակտ):[1:25]

Ծովային ուժը երկակի ստանդարտներ է կիրառում. սեփական Կղզիների սահմանները դարձնել գծային, իսկ Եվրասիայի ափամերձ գոտին մաքսիմալ կերպով ընդլայնել: Իսկ ցամաքային ուժի համար տրամաբանական է նույնը կատարել Եվրասիա — Ամերիկա համապատասխան հարաբերությամբ:[1:26]

17. Աշխարհաքաղաքականության գործառույթները մեթոդները և կատեգորիաները

Կատեգորիաներ

Այս գիտության մեջ հիմնական կատեգորիան է տարածության հանդեպ վերահսկողությունը: Աշխարհաքաղաքականությունը ուսումնասիրում է քաղաքական ինստիուտների (պետություններ և պետությունների դաշինքներ) կողմից տարածության վերահսկման հիմքերը, հնարավորությունները, մեխանիզմները և ձևերը:Այն տարածությունը, որ վերահսկում են կամ ձգտում են վերահսկել պետությունները, բնութագրվում է նախևառաջ կենտրոնի յուրացվածության աստիճանով, նրանց միջև կապերի զարգացվածության մակարդակով: Պետության կամ դրանց դաշիքնի կողմից  վերահսկվող տարածությունը հաճախ անվանում են աշխարհաքաղաքական դաշտ:

Կ.Վ.Պլեշակովը առանձնացում է  տարածական վերահսկողության տեսակներ: Բաժանվումէ.

  1. Էնդեմիկ դաշտ. կասկածի տակ չի դրվում ազգի վերահսկողությունը,
  2. Սահմանային դաշտ. պետության կողմից վերահսկվող, բայց քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և այլ կողմերից չյուրացված տարածք: Առավել հաճախ այս տարածություններում ազգային փոքրամասնություններ են բնակվում:ս Օրինակ` ԽՍՀՄ տարիներին Մերձբալթիկան կամ Ռուսաստանի Ասիական, Հյուսիս-Արևելյան, Հեռավոր-Արևելյան ռեգիոնները, ինչպես նաև Կովկասը, Կալինինգրադը, Կարելիան և Մուրմանսկի անկլավը Վոլգայի վրա:
  3. Խաչաձև դաշտ. հավակնում են մի քանի պետություններ:
  4. Տոտալ (համապարփակ) դաշտ. ընդհանուր տարածություն, որ գտնվում է ազգային հանրույթի վերահսկողության տակ:
  5. Պլացդարմ (աշխարհաքաղաքական հետակետ). Պետության վերահսկողության տոտալ դաշտից դուրս, կարող է լինել պետություն կամ պետությունների շարք: Նրանց միջև կոմունիկացիաները վերահսկում են այլ պետություն (-ներ): Օրինակ Կալինինգրադը կամ Նախիջևանը:
  6. Մետադաշտ. Միաժամանակ մի քանի երկրների կողմից յուրացված տարածություն: Հաճախ այդ յուրացումը կատարվում է դրսից աշխարհաքաղաքական ճնշմամբ: Այսպես հիմա ընթանում է Ռուսաստանի «յուրացում» (տնտեական, գաղափարական, մշակութային, կրոնական և այլն):

Աշխարհաքաղաքական վերահսկման տարբեր ձևեր կան: Ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, գաղափարական, մշակույթային, քաղաքակրթական և այլն: Դրանք հանդես են գալիս միահյուսված:

Աշխարհաքաղաքական հարաբերությունը տարբեր համաշխարհային ուժերի  հարաբերական միասնություն և պայքար է: Առավել հաճախ հակադրությունների պայքար` ծով և ցամաք, կենտրոն և ծայրամաս: Միասնականությունը համաշխարհային պատմական գործընթացում ժամանակավոր է: Ինչպես նշում է Չերչիլը` Անգլիան ունի միայն հավերժական շահեր: Բացարձակ է միայն հակադրությունների պայքարը, ինչը մշտական է: Առանձնացվում են աշխարհաքաղաքականության հետևյալ կատոգորիաները.

—        Ուժերի հավասարակշռությունը,  ԽՍՀՄ փլուզով աշխարհը դարձավ միաբևեռ:

—        Քաղաքական տարածությունը, որը նշված է սահմաններով (այն տեղը, որտեղ բախվում են պետությունների շահերը):

—        Աշխարհագրական շահը, եթե պետության արտաքին քաղաքականությունը չի բխում աշխարհաքաղաքական շահերից սխալ է, բայց կարող է սխալ ձևակերպել աշխարհաքաղաքական շահը (դա կարող է հանգեցնել աղետի):

—        Պետական շահերի իրականացման մեխանզիմը. մարդկային բարոյականությոնը և միջպետական գործիչների բարոյականությունը նույնը չեն:

—        Էքսպանսիա (զավթողագործություն) – տարածքային, ինֆորմացիոն, տնտեսական և այլ միջոցներ: Նպատակը տվյալ երկրի հումքից օգտվելու մեջ է:

Մեթոդները.

Աշխարհաքաղաքականության մեջ կիրառվում են տարբեր մեթոդներ: Դրանք սովորաբար մշակվում են այլ գիտությունների կողմից: Սկզբունքորեն ցանկացած մեթոդ կարող է կիրառվել:

Համակարգային մեթոդ. Սրանում որպես հիմնական սկզբունք վերցվում է  կառուցվածքա-գործառնական մոտեցումը, դա հատկապես կարևորում էին Կ.Մարքսը և առավելապես Թ.Պարսոնսը 1950-60-ականներին):

Գործունեության մեթոդ. Գիտության մեջ անվանում են հոգեբանական կամ սոցիալ-հոգեբանական:Անձի, խմբի, ազգի հոգեբանական բնութագրիչները կապում է աշխարհաքաղաքական վերլուծության հետ:

Քննադատական-դիալեկտիկական մեթոդ. Աշխարհաքաղաքական երևույթների, փաստերի, հոսքերի քննադատական վերլուծություն, հակասությունների դուրս բերումը որպես ինքնաշարժման աղբյուր, տնտեսական, սոցիալ-քաղաքական, աշխարհաքաղաքական փոփոխությունների աղբյուր:

Համեմատական մեթոդ. Կիրառում էին դեռ Պլատոնը, Արիստոտելը, Կոնտը և այլն: Համադրվում են նույնատիպ երևույթներ դրանց ընդհանուր գծերի և յուրահատկությունների դուրս բերման համար:

Պատմական մեթոդ. Կյանքի բոլոր երևույթների հետազոտություն որոշակի հաջորդական ժամանակային զարգացման մեջ, անցյալի, ներկայի և ապագայի կապերի դուրս բերմամբ: Կովալյովսկին առաջադրեց պատմա-համեմատական մեթոդը:

Նորմատիվ-արժեքային մեթոդ. Երևույթի գնահատում է կատարում արդարության կամ անարդարության դիրքերից: Որոշումների ընդունումը բխեցնում բարոյական արժեքներից: Սակայն այս մեթոդը բավական թերի է և կարող է հանգեցնել անմտածված որոշումների ընդուման:

Գործառութային մեթոդ. Հետազոտում է հասարակական կյանքի տարբեր ոլորտների միջև կապերը: Էթիկական գնահատականներից հեռու և հիմնվում է պոզիտիվիստական-պրագմատիստական հիմքերի վրա: Առաջիններից մեկը այս մեթոդը կիրառել է Ն.Մաքիավելին:

Բիհեյվիորիստականմե թոդը. Լրացնում է գործառութային մեթոդը; Այն լայնորեն տարածված է բնական գիտություններում և կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություններում: Այն պահանջում է հստակություն, միանշանակություն և ստուգելիություն: Քաղաքականության առումով այս մեթոդի պահանջները ձևակերպել է Վ.Վիլսոնը 1880թ:

Ինստիտուցիոնալ մեթոդ. Հետազոտում է ինստիտուտների գործունեությունը, մինչև 20-րդ դ. սկիզբը առաջատար էր քաղաքագիտության մեջ:

Մարդաբանական մեթոդ. Առաջնային է համարվում մարդու բնույթը, որն ունի մեծ քանակությամբ պահանջմունքներ:

Общелогические методы. Նաև Էմպիրիկ հետազոտությունների մեթոդ:

  • Դարաշրջանները

Մարդկության պատմությունը սկսվելէ 1648-ին (Վեստֆալյան պայմանագրով) և բաժանվել մի քանի փուլի: Քանի որ աշխարհը Եվրոցենտրիստական (եվրոկենտոն) է: ԻսկԵվրոպական աշխարհի քաղաքական դեմքը ձևավորվել է  30-ամյա պատերազմից հետո: Վեստֆալյան համակարգը տևեց  մոտ 150 տարի` մինչևՎիեննայիկոնգրես (1815), որի ժամանակ հիմնվեց Սրբազան դաշինք, որը աշխարհի վերահսկման դաշինք էր: Ստատուս քվոն (պետությունների տարածքները) պետք է պահպանվեր:

3-րդ փուլումՎերսալյան համակարգը, կարևորդր  խաղում է Անգլիան և Ֆրանսիան:

4-րդ փուլ. Պոտսդամ կոնֆերանսով հիմք դրվեց երկբևեռ աշխարհին. սառը պատերազմ, տնտեսական և գաղափարական հակադրություն:

5-րդ. 1991-ից` միաբևեռ աշխարհ: Մոտակա 20-25 տարում ԱՄՆ հավասար ոչ մի երկիր չի լինի:

  • Դասական աշխարհաքաղաքականություն

Հիմնադիրը Ֆրիդրիխ Ռատցելն է (1844-1906) . «Քաղաքականաշխարհագրություն» (1897) աշխատության մեջ պետությունը դիտարկում է որպես կենդանի օրգանիզմ, իսկ երկրագունդը դիտարկում էր որպես մեկ ամբողջություն:

Օրինականացվում է ուժեղ պետության կողմից թույլին հաղթելու և տարածքը գրավելու  պրոցեսը: Ռատցելի (1901) «Էքսպանսիայի 7 օրենքները» պետության  տարածքային ընդհանրությանմասին գիրքում առանձնացվում են.

1. Պետության տարածականությունը ընդլայնվում է նրա մշակույթի զարգացման համապատասխան,

2. Պետության տարածականություն աճը զուգորդվում է գաղափարախոսության, արտադրության, առևտրի գործունեությանև այլ բնագավառների ակտիվացմամբ:

3.Պետությունը ընդլայնվում է` կլանելով ավելի փոքր նշանակություն ունեցող միավորումներ:

4. Սահմանը գտնվում է պերիֆերիայում և փոփոխական է (տարածքային ամբողջականության մասին խոսք չկա):

5.Տարածական զավթումներ կատարելիս պետությունը աշխատում է գրավել իր համար կարևոր շրջանները:

6. Ի սկզբանե զավթման ազդակը դրվում է դրսից: (Օրինակ` ուժեղ հարևան ունենալու դեպքում երկիրը նվաճողական նկրտումներ դժվար թե ունենա):

7. Առավել թույլ ժողովուրդների  ձուլման տենդենցը նպաստում է առավել մեծ տարածքների շարժմանը (ուծացում):

Էքսպանսիայի համար պետությունը պետք է ունենա տնտեսական և քաղաքական վերելք: Հիվանդը չի կարող այն անել:

1. Дугин А.Г.Основы геополитики 2 М.: Арктогея, 1997.

2. Моро-Дефарж Ф. Введение в геополитику.  М.: Конкорд, 1996.

3. Зюганов Г.А. География победы: Основы российской геополитики. – М.

1997.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s