Էթնոքաղաքական կոնֆլիկտներ

 images

Էթնոքաղաքական կոնֆլիկտներ

Այսօր առավել լուրջ քննակման կարիք ունեն ժամանակակից աշխարհում ընթացող էթնոքաղաքական կոնֆլիկտների հետ կապված պրոբլեմները: Այս ասպարեզը բավականին բարդ հարցերից մեկն է, որն ընդգրկում է հասարակության կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրոնական, մշակութային և այլ ոլորտները: Այս հիմնահարցի լուծման մեջ պետք է հաշվի առնել ինչպես տվյալ ժամանակի գործոնները, այնպես էլ նախապատմությունը և տվյալ տարածաշրջանում ձեռնարկած ռազմական կամ քաղաքացիական գործողությունների հետևանքները: Այդ իսկ պատճառով այս հարցի քննարկումներին են մասնակցում և գիտնական-պատմաբանները, և սոցիոլոգները, և օրենսդիրները, և գործադիր իշխանությունները, և վերը նշված բոլոր այլ ոլորտների ներկայացուցիչները, որպեսզի հնարավորություն ստեղծվի բազմակողմանիորեն լուսաբանել պրոբլեմի բարդությունն ու բազմաչափությունը:

Էթնոքաղաքական կոնֆլիկտների ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում ժամանակակից քաղաքականության պրոբլեմների շարքում: Լրատվական միջոցների ամենօրյա տեղեկատվությունը էթնոքաղաքական կոնֆլիկտների նորանոր օջախների վերաբերյալ վկայում է այն փաստի մասին, որ էթնիկական բնույթի ընդհարումների հիմնահարցը պահանջում է շուտափույթ լուծում: Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ճիշտ և հստակեցված մոտեցում, ինչն իր հերթին բխում է այն հանգամանքից, թե որքանով է բացահայտված էթնոքաղաքական կոնֆլիկտի բնույթը, և ինչ չափով են պարզաբանված դրա ծագման պատճառները:

Էթնոքաղաքական կոնֆլիկտի էությունը

Էթնոքաղաքական են համարվում այն կոնֆլիկտները, որոնք ծագում են ոչ թե տարբեր պետությունների, այլ միևնույն երկրի պատմականորեն ձևավորված տարածաշրջանում բնակվող տարբեր էթնիկական խմբերի միջև: Այդ իսկ պատճառով շատ հաճախ էթնոքաղաքական կոնֆլիկտները անվանում են ներքին: Սակայն հարցի այսպիսի դրվածքը բարդ է նրանով, որ պետք է խիստ սահմանազատել էթնիկական և էթնոքաղաքական կոնֆլիկտները: Էթնոքաղաքական կոնֆլիկտները այն կոնֆլիկտներն են, որոնք գոյություն ունեն տարբեր էթնիկական խմբերի միջև, բայց որոնք դեռ չեն հասունացել այնքան, որ հասնեն քաղաքականացվածության բարձրաստիճանի, կամ էլ դեռ վերջնակապես չեն ստացել քաղաքական երանգավորում: Ընդ որում, դեպքերի մեծամասնությունում, էթնիական կոնֆլիկտները ժամանակի ընթացքում վերածվում են բաց էթնոքաղաքական կոնֆլիկտների: Էթնիկական կոնֆլիկները ժամանակի ընթացքում վերածվում են բաց էթնոքաղական կոնֆլիկտների: Էթնիակական կոնֆլիկտների շարքին կարելի է դասել օրինակի համար Դաղեստանի տարբեր էթնոսների միջև տեղի ունեցող ընդհարումները, իսկ էթնոքաղաքականի վառ օրինակներ են պատերազմները ԼՂ-ում, Չեչնիայում:

Տվյալ ոլորտի մասնագետների կողմից մշակվել է էթնոքաղաքական կոնֆլիկտների զարգացման հետևյալ սխեման: Որպես կանոն, կոնֆլիկտները սկսվում են ազգային լեզուների մասին հարցի դրվածքից: Հենց լեզվաբանական թեմատիկան է առաջին հերթին անցնում փակ ձևից բաց քննարկման և ունի մոբիլիզացնող նշանակություն, քանի որ վերաբերվում է տվյալ էթնիկական խմբի կամ ազգի բոլոր ներկայացուցիչներին: Այնուհետև, կոնֆլիկտը՝կարգավիճակային և տերիտորիալ պահանջների մեծ տեսակարար կշռով, տեղափոխվում է քաղաքական ոլորտ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հենց այս էտապում կողմերը դիմում են պատմական փաստերի և ավանդույթներին, ինչը ավելի մեծ լարվածություն է մտցնում կողմերի հարաբերությունների մեջ:

Այսպիսով, յուրաքանչյուր էթնիկական հանրության լեզվի կարգավիճակի հարցը չի կարող լուծում գտնել քաղաքական տարածությունից դուրս: Բացի այդ պայքարը «մայրենի լեզվի» համար փաստորեն նշանակում է քաղաքական պայքար իշխանության և ռեսուրսների ու նյութական արժեքների բաշխմանը և վերաբաշխմանը մասնակցելու համար:

Հանրության աչքի առաջ ծավալվել և ծավալվում են էթնոքաղաքական կոնֆլիկտների այնպիսի վառ սցենարներ, ինչպիսիք են Բալկաններում, Կենտրոնական Եվրոպայի արևելքում, Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, նախքին ԽՄ տարբեր տարածաշրջաններում ծագած ընդհարումները: Ընդ որում, ըստ բոլոր դիտարկումների, այս գոտին ընդլայնման տենդեց ունի:

Էթնոքաղաքական կոնֆլիկտները անխուսափելի երևույթներ են հասարակության կյանքում: Պատմության փորձը վկայում է այն մասին, որ նման կոնֆլիկտների կարգավորումը պահանջում է միջազգային կազմակերպությունների քրտնաջան  աշխատանք: Լուծման բանալին ընկած է այն հիմնահարցի մեջ, որը հնարավորություն կտա ներդաշնակել կոնֆլիկտների կարգավորմանն ուղղված տարբեր տիպի գործողությունները և այն պայմանները, որոնց դեպքում այդ գործողությունները արդյունավետ կլինեն:

Էթնոքաղաքական կոնֆլիկտների պատճառները

         Էթնոքաղաքական կոնֆլիկտների ծագման պատճառները ուսումն ասիրված են ոչ բավարար չափով և ճշգրիտ բացահայտված չեն հետազոտողների կողմից: Բացի այդ, գոյություն ունեն տարբեր տեսակետեր էթնոքաղաքական կոնֆլիկտների ծագման առաջնային և երկրորդական գործոնների վերաբերյալ: Հասարակագիտության և տնտեսագիտության մեջ լայն տարածում է ստացռլ այն կարծիքը, որ էթնոքաղաքական կոնֆլիկտների պատճառ է հանդիսանում այսպես կոչված «հնամենի ատելությունը», որը տարբեր էթնիակական խմբեր դրսևորում են միմյանց նկատմամբ: Դարեր ի վեր միևնույն աշխարհագրական տեղանքում կողք կողքի ապրող էթնոսները անընդհատ պայքարել են՝ տարածքներ գրավելու կամ տվյալ վայրում իրենց գերիշխանությունը հաստատլու համար: Դրա հիման վրա երկարաժամկետ ընդհարումները, ժողովրդի մտածելակերպի մեջ խորը արմատացած վրեժի զգացումը, պատմականորեն ձևավորված ատելությունը, իրոք, շատ մեծ նշանակություն ունեն և կարևոր դեր են խաղում էթնոքաղաքական կոնֆլիկտների ծագման և զարգացման մեջ:

Գոյություն ունեն բազմաթիվ էթնիկական խմբեր, որոնց մոտ նույնպես սուր է արտահայտված պատմականորեն ձևավորվված փոխադարձ ատելություն, բայց դա հիմք չի ծառայում, որ նրանք ոչնչացնեն միմյանց հսկայական քանակությամբ անցյալում տեղի ունեցած քաղաքական ընդհարումների պատճառով: Ասվածի վառ օրինակն է անգլախոս և ֆրանսիախոս կանադացի խմբերի անհաշտելությունը: Ֆրանսիական Կանադան արդեն 150 տարի է իր իրավունքներն է պաշպանում դեմոկրատական երկրում, և չնայած գոյություն ունեցող սեպարատիզմի էլեմենտներին, այնուամենայինվ, դա պատճառ չի հանդիսանում բռնի գորոծողությունների համար: Առաջին բարդագույն հարցը սերտորեն կապված է էթնոսի երևույթի  հետ: Տվյալ հասկացությունը դիտարկվում է որպես հիմնական այնպիսի պրոբլեմների հետազոտման մեջ, ինչպիսիք են էթնոքաղաքական կոնֆլիկտների նախադրյալները, պատճառները և դրանց կանխազգուշացման ուղիները: Հարց է ի հայտ գալիս «էթնիկական» նացոնալիզմի մասին, որը լայնտարածում է ստացել Գերմանիայում և Ասիայում: Դրա հիմքում է ընկած երկրի տնտեսության դանդաղեցված զարգացումը, ինչը բխեցնում է անլիարժեքության կոնպլեքսի, որն իր հերթին կոնպենսացնում է տվլայ էթնոսի ընտրյալ լինելու գաղափարներով: Այլ կերպ ասած, ազգի արժանապատվությունը կախված է ոչ թե ազգի նվաճումներից, այլ նրա բնույթից:

Այս հարցի պարզաբանումը ընթանում է հասարակագիտության մեջ լայն տարածում ստացած երկու ուղղությունների՝ կոնստրուկտիվիզմի և ինստրումենտալիզմի գաղափարների միջոցով: Սակայն դրանք էլ չեն տալիս միանշանակ պատասխան էթնոքաղաքական կոնֆլիկտների պատճառների և նրանց կործանիչ չափերից խուսափելու տարբերակների մասին:

Կոնստրուկտիվիզմի տեսանկյունից մշակույթը տրվում է մեզ ոչ թե սկզբնականորեն, այլ նորկայացնում է իրենից մարդկային գործունեության արդյունք, հետևաբար էթնոսը նույնպես արարվում է մարդկանց կողմից: Այսպիսով, տվյալ էթնոսի մեջ գերակշռող դերը պատկանում է էթնիկական էլիտային, հումանիտար մտավորականությանը, և ուրեմն վերջիններս էլ կարող է դրդել ժողովրդին էթնոքաղաքական կոնֆլիկտների: Ինստրումենտալիզմի տեսակետից, բնակչության էթնիկական կազմը օգտագործում է որպես գործիք իշխանության հասնելու պայքարում: Էթնոքաղաքական կոնֆլիկտների ուսումնասիրությամբ զբաղվող արևմտյան ուղղությունների մասնագետները առանձնացնում են էթնոքաղաքական կոնֆլիկտների ծագման անմիջական պատճառներ, որոնց դեպքում կարևորագույն գործոններ են հանդիսանում և, հոտևաբար, նշանակալի դեր են խաղում ներքին էլիտան և տվյալ տարածքում ապրող բնակչության շրջապատը: Այս տեսակետից անմիջական պատճառները բաժանվում են երկու խմբի՝ ներքին և արտաքին, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբերի՝ էլիտար մակարդակի գործոնների և ամբողջական մակարդակի գործոնների: Առաջին ենթախմբի գործոնները պայմանավորված են նրանով, որ էթնոսի ներսում հիմնական դերը պատկանում է էլիտային, որը և ձևավորում է ազգային մտածելակերպը, որոշում դրա բովանդակությունը: Էթոնքաղաքական կոնֆլիկտների հիմքում ընկած է էլիտար խմբերի անբավարարվածությունը իրենց զբաղեցրած ներկայիս դիրքով և իշխանության լիազորությունների վերաբաշխումով: Շատ հաճախ կոնֆլիկտի պատճառ է հանդիսանում հին և նոր կազմավորվող էլիտաների միջև հակամարտությունը, որը նույնպես պայքար է՝ ուղղված ազգային ռեսուրսների վերաբաշխմանը:

Դեպքերի մեծամասնությունում հենց էլիտար մակարդակի ուժերն են հանդիսանում էթնոքաղաքական կոնֆլիկտի անմիջական և գլխավոր պատճառը, սակայն դա չի նշանակում, որ մասսայական մակարդակի գործոնը պակաս կարևոր է: Մասսայական մակարդակի ուժերը իրենցից ներկայացնում են տվյալ տարածաշրջանի ամբողջական պատկերի վրա ազդեղ գործոնները: Այս տիպի էթնոքաղաքական կոնֆլիկտները ծագում են էթնիկական աշխարհագրության և ապագաղութացման հիմքի վրա: Պատմական հավակնությունները, քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրոնական և մշակութային խտրականության զգալի չափերը, իսկ շատ դեպքերում նաև տնտեսական զարգազման և մոդեռնիզացիայի էֆեկտները էլ ավելի են ինտենսիվացնում այս տիպի էթնիկական պրոբլեմները, խորացնում նրանց բնույթը:

Էթնոքաղաքական կոնֆլիկտների առաջին գործոնը անվանում ենք «վատ առաջնորդներ»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը անմիջականորեն կախված է՝

  • Երկրի գլուխ կանգնած քաղաքական գործչից, օրինակ՝ քաղաքացիական իշխանությունները Վրաստանում, կամ ռազմական իշխանությունը Նիգերիայում:
  • Գաղափարախոսական մրցությունից կամ, այլ կերպ ասած, այն հանգամանքից, թե ինչպես են կազմակերպված և ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրոնական ուժերը, օրինակ՝ Ալժիրի և Պերուի տարբերակները
  • Կրիմինալ էլեմենտների առկայությունը (Կոլումբիա):

Նորքին բնույթի հաջորդ գործոնը այսպես կոչված «վատ տնային պայմաների» գործոնն է, որը պայմանավորված է երկրի ներսում տնտեսական զարգացման կտրուկ փոփոխությամբ կամ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական խտրականությամբ: Դրա վառ օրինակն է կոնֆլիկտը Ֆերգանայում, որը շոշափում էր զուտ քաղաքական պրոբլեմներ, որոնցից հիմնականը՝ ռեպրեսիայի ենթարկված ժողովուրդների ռեաբիլիտացիան: «Վատ հարևաններ» անվանումը ստացած արտաքին բնույթի կոնֆլիկտը արդյունքի հանդիսանում հարևան պետությունների կառավարությունների անջատ, կանխամտածված որոշումների, որոնք ուղղված են քաղաքական, տնտեսական կամ գաղափարախոսական ոլորտներում սեփական շահերի հաստատմանը: Այս տարբերակը գործում է միայն այն դեպքում, երբ տվյալ երկրում արդեն գոյություն ունեն կոնֆլիկտի ծագման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, քանի որ աուտսայդերները հիմնականում անկարող են ստեղծել պայթուցիկ իրավիճակ ստաբիլ շրջանում: Արտաքին բնույթի հաջորդ և անմիջական պատճառների վերջին գործոնը «վատ հարևանությունն» է: Սա պայմանավորված է առաջին հերթին երկրի սահմանների տարածքում շրջող զինված խմբավորումներով, մեծ քանակությամբ փախստականների ներհոսքով, ինչը անկարգություն և քաոս է առաջացնում նաև երկրի ներսում: Այս տիպի կոնֆլիկտները պատճառաբանվում են այսպես կոչված «վարակի» կամ «տարածման» էֆեկտներով, որոնց մեծ նշանակություն է տրվում քաղաքական գործիչների, էթնոքաղաքական կոնֆլիկտներ ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների և հետազոտողների կողմից: Օրինակ, 1970 թ. ռադիկալ պաղեստինացիների դուրս հանումը Հորդանանից հանգեցրեց նրանց տեղաբնակեցման Լիբանանում, որտեղ արդեն լարվածություն գոյություն ուներ քրիստոնյա և մուսուլմանական ազգություններ միջև, ինչն էլ կատալիզատոր հանդիսացավ 1975 թ.  այդ երկրում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի համար:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s