Համաձայնության հասնելու ուղին

download (8)

՛՛Համաձայնության հասնելու ուղին՛՛ գրքույկն առաջարկում է հակիրճ, քայլ առ քայլ մշակված և փորձված մի ռազմավարություն, որը հնարավոր է դարձնում ցանկացած տիպի կոնֆլիկտների դեմքում հասնել փոխշահավետ համաձայնության: Այն նախատեսված է բուհերի ուսանողների համար, սակայն հավասարապես օգտակար կարող է լինել թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ գործարարների և թե՛ պարզապես ցանկցած անհատի համար:

Հրատարակության բովանդակության համար պատասխանատվությունը կրում է միակն ՛՛Մարդկային զարգացման միջազգային կենտրոն՛՛ հասարակական կազմակերպությունը: Հրատարակության բովանդակությունը չի կարող մեկնաբանվել որպես Եվրոպական Միության տեսակետների արտացոլում:

Գիրքը կարդալու համար սեղմեք՝

Համաձայնության հասնելու ուղին

Ա. Պետրոսյան-Հայերի ծագումը

Հայոց ազգածագման հարցի շուրջ

Քննական տեսություն

Ազգ, Եվրոպական լեզուներով՝ nation, Nation, ազգաբանական կատեգորիայի սահմանումը, ազգերի ձևավորման և ժառանգորդության հարցերը գիտության արդիկան և միարժեքորեն ընդունված լուծումներ չունեցող խնդիրներից են: Ազգածագման առավել դժվար լուծելի և կարևոր մի ասպեկտն է ժողովրդի լեզվական նախնիների բացահայտման հարցը՝ հնում մարդիկ տարբերակում էին իրենց ընս լեզուների: Այս աշխատության մեջ քննվում է հայերենի հնագույն տարբերակներով խոսող մարդկանց՝ վաղնջահայերի հնարավորինս վաղ նույնացման ու տեղայնացման խնդիրը, նվազագյուն անդրադարձով, թե ինչպես և որտեղ է ձևավորվել ու հետագայում զարգացել այդ հանրույթը:

Հոտազոտությունը կարդալու համար սեղմեք՝

Ա. Պետրոսյան-Հայերի ծագումը

Տիրակալը — Նիկոլո Մաքիավելի

իimages (7)

Իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելու (1469-1527) ՛՛Տիրակալը՛՛ դարեր ի վեր գրավել է լուսավորյալ մարդկության ուշադրությունը: այն բացառիկ հուշարձան է պետական կառավարման արվեստի, երկրի ղեկավարի դերի, նրա ռազմավարության և մարտավարության նրբությունների մասին ժողովրդի և տիրակալի, Տիրակալի և բանակի, Տիրակալի և նրա մերձավորների բարդ ու նուրբ հարաբերությունների տաղանդավոր մեկնաբանություն է:

Գիրքը ներբեռնելու համար սեղմեք՝

1. Տիրակալ-Մաքիավելի (djvu)

2. Տիրակալ-Մաքիավելի (pdf)

Հայկ Ասատրյան Հատընտիր

images (10)

Ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը:

Սույն ժողովածուն Հայկ Ասատրյանի գործերի՝ մինչ այսօր եղած առավել անփոփ հրատարակությունն է:

Գիրքը կարդալու համար սեղմեք՝

Հայկ Ասատրյան Հատընտիր

300 կոմիտեն

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից դոկտոր Ջոն Քոլեմանի բազմամյա և բազմաթիվ հետազոտությունները նրան հանգեցրել են հետևյալ եզրակացությանը, որ հավաստի և միանգամայն իրական է այն չար դիտավորությունը, ինչը մարմնավորված է ողջ աշխարհի սոցիալական, պետական ու քաղաքական գործընթացները համընդհանուր մակարդակով ծրագրելու և կառավարելու մեջ:

Ամբողջությամբ վերցրած՝ Մարդկության վրա և, առանձին վերցրած, յուրաքանչյուր մարդու գիտակցության վրա համապարփակ վերահսկողություն հաստատելու ծրագրի իրականացման համընդգրկուն համակարգ ու գործիք է 300-ի կենտրոն՝ որպես համաշխարհային կառավարության արդի կազմակերպական ձև:

Գիրքը ներբեռնելու համար սեղմեք՝

300 կոմիտեն

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմություն

Britain-and-FRrance

Ձեռնարկում համառոտ շարադրված է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական նորագույն պատմությունը: Այն համապատասխանում է ուսումնական պլանով նախատեսված համապատան դասընթացին ներկայացվող պահանջներին և օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմությամբ:

Գիրքը կարդալու համար սեղմել՝

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմություն