Վտանգված ժողովրդավարություններ. Ալֆրեդ Ստեփանի խմբագրությամբ

vtangvac

Քաղաքագետների և քաղաքական գործիչների կողմից գրված հոդվածների ժողովածու է, որոնցում հեղինակները քննարկում են երրորդ ալիքի ընթացքում ժողովրդավարացման ուղին բռնած երկրներում ժողովրդավարության ամրապնդման հիմնական խնդիրները։ Այդ խնդիրները բաժանված են երեք խմբերի՝

  • էթնոքաղաքական հակամարտություններ,
  • ներքին անվտանգություն, ոստիկանության և բանակի դերը,
  • իշխանության ճյուղերի միջև լիազորությունների բաշխում, նախագահական և կիսանախագահական կառավարման ձևեր։

Այս ժողովածուն հետաքրքրական է թե’ հեղինակների ընդգրկունության(քաղաքագետների հետ միասին այստեղ տպագրված են նաև ժողովրդավարության համախմբման գործում զգալի պրակտիկ փորձ ունեցող քաղաքականգործիչների հոդվածներ), թե’ աշխարհագրության (համեմատական քաղաքագիտության լավագույն ավանդույթներին համապատասխան ընդգրկում է Կենտրոնական և ԱրևելյանԵվրոպայիԼատինական ԱմերիկայիԱսիայի և Աֆրիկայի երկրները ներառող ուսումնասիրություններ) և թե’ եզրակացությունների ու առաջարկների առումով (կան ինչպես տեսական դատողություններայնպես էլ կիրառական քաղաքականությանն առնչվող լուծումներ)։

Գիրքը կարդալու համար սեղմեք՝

Վտանգված ժողովրդավարություններ. Ալֆրեդ Ստեփանի խմբագրությամբ

Լինց Խուան, Ալֆրեդ Ստեփան. Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները.

images

Ըստ Խ. Լինցի և Ա. Ստեփանի Ժողովրդավարությունը պետության կառավարման ձև է: Ուստի ոչ մի ոչ մի ժամանակակից հասարակարգ (polity) չի կարող դառնալ ժողովրդավարորեն կայացած, եթե այն նախ և առաջ պետություն չի: Հետևաբար, պետության գոյություն չունենալը կամ պետականամետ կամքի այնպիսի ակնհայտ բացակայությունը , որ տվյալ տարածքում անհատների մեծ խմբերը ցանկանում են միանալ մեկ այլ պետության կամ ստեղծել անկախ պետություն, հարուցում են սկզբունքային և հաջախ անլուծելի հիմնախնդիրներ:

Եթե գոյություն ունի գործող պետություն, պետք է գոյություն ունենան կամ ստեղծվեն նաև հինգ այլ փոխկապակցված կամ փոխադարձաբար միմյանց ուժեղացնող պայմաններ, որպեսզի ժողովրդավարությունը կայանա: Նախ՝պետք է գոյություն ունենան համապատասխան պայմաններ ազատ և եռանդուն քաղաքացիական հասարակության զարգացման համար: Երկրորդ՝ պետք է լինի հարաբերականորեն անկախ և արժեվորված քաղաքական հասարակություն: Երրորդ՝ պետք է լինի օրենքի գերակայություն՝ ապահովելու իրավական երաշխիքներ քաղաքացիների իրավունքների և անկախ ընկերային կյանքի համար: Չորրորդ՝ պետք է լինի պետական կառավարման համակարգ, որը կիրառելի կլինի նոր ժողովրդավարական կառավարության կողմից: Հինգերորդ՝ պետք է լինի ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակություն:

Գիրքը կարդալու համար սեղմեք՝

Լինց Խուան, Ալֆրեդ Ստեփան. Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները.