Ռուսաստան. Ազգային հարց

images

Ռուսաստան. Ազգային հարց
23.01.2012թ. «Նեզավիսիմայա գազետա»
«Ռուս ժողովրդի ինքնորոշումը ռուսական մշակույթային միջուկով ամրակցված բազմաէթնիկ քաղաքակրթություն է»:
«Մեզ անհրաժեշտ է այնպիսի պետություն, որն ընդունակ լինի ներդաշնակ լուծել տարբեր էթնոսների և կրոնական կազմակերպությունների ինտեգրման հարցը»:
Ռուսաստանի համար՝ լեզուների, ավանդույթների, էթնոսների և մշակույթների իր բազմազանությամբ, ազգային հարցն առանց դույզն-ինչ չափազանցության, հիմնարար է: Պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ պետք է հաշվի առնի, որ մեր երկրի գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը քաղաքացիական և ազգամիջյան համաձայնությունն է:
Մենք ականատես ենք լինում, թե ինչեր են կատարվում աշխարհում, ինչ ռիսկեր են կուտակվում: Այսօրվա իրականությունը միջէթնիկական և միջդավանաբանական լարվածության աճն է: Ազգայնամոլությունը, կրոնական անհանդուրժողականությունը ամենաարմատական խմբակցությունների և հոսանքների համար գաղափարախոսական հիմք են դառնում: Կազմալուծում և քայքայում են պետություններ, տարաբաժանում են հասարակություններ:
Միգրացիոն ահռլեի հոսքերը (իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դրանք կուժեղանան) արդեն անվանում են մեր ժամանակների «ժողովուրդների մեծ վերաբնակեցում», որ ի զորու են նույնիսկ ամբողջ մայրցամաքների սովորական կենսակերպը և կերպարը փոխել: Լավագույն կյանքի փնտրտուքով՝ միլիոնավոր մարդիկ տարածաշրջաններ են լքում, ուր տիրապետում են սովն ու պարբերական բախումները, աղքատությունն ու սոցիալական անկազմակերպվածությունը:
«Ազգային հարցի սրման» խնդրին են բախվել ամենազարգացած ու բարեկեցիկ երկրները, որոնք նախկինում պարծենում էին իրենց հանդուրժողականությամբ: Իսկ այսօր մեկը մյուսի ետևից հայտարարում են հասարակության մեջ այլ մշակութային տարրերի ինտեգրման, տարբեր մշակույթների, կրոնների, էթնիկական խմբերի ոչ կոնֆլիկտային, ներդաշնակ գոյակցություն ապահովելու իրենց ձախողված փորձերի մասին:
Ազգային «ձուլման կաթսան» լավ չի գործում, ծուխ ու մուխ է արձակում և անկարող է հետզհետո ահագնացող միգրացիոն հոսքը մարսել: Քաղաքականության մեջ այդ վիճակի արտացոլումը «բազմամշակույթայնությունն» է, որը ժխտում է ինտեգրումն ասիմիլյացիայի միջոցով: Բազմամշակույթայնութունը բացարձակ գերակայության է վերածում «փոքրամասնության տարբերության իրավունքը» և, միևնույն ժամանակ, բավարարաչափ չի հավասարակշռում այդ իրավունքը արմատական բնակչության և, ընդհանրապես, հասարակության հանդեպ քաղաքացիական վարքագծի և մշակույթային պարտավորությունների սահմանման միջոցով:
Շատ երկրներում ազգային-կրոնական փակ համայնքներ են ձևավորվում, որոնք հրաժարվում են ոչ միայն ասիմիլյացիայից, այլև, ընդհանրապես, ընտելացումից: Հայտնի են թաղամասեր ու մինչև անգամ քաղաքներ, որտեղ ներգաղթածների արդեն մի քանի սերունդ է ապրում սոցիալական նպաստներով և չի խոսում բնակության երկրի լեզվով: Վարքագծի նման մոդելի պատասխանը տեղական բնակչության շրջանում քսենոֆոբիայի աճն է, սեփական շահերը, աշխատատեղերը, սոցիալական բարիքները «այլազգին մրցակիցներից» պաշպանելու խիստ փորձերը: Մարդիկ ցնցված են իրենց սովորույթների, առօրյայի ագրեսիվ ճնշումից և ազգային-պետական դիմագիծը կորցնելու լուրջ մտավախություններ ունեն:
Եվրոպացի բավականին հեղինակավոր քաղաքագետներ սկսել են խոսել «բազմամշակութային նախագծի» ձախողման մասին: Իրենց դիրքերը պահպանելու նպատակով նրանք շահարկում են «ազգային խաղաթուղթը»՝ տեղափոխվելով նրանց դաշտ, ում նախկինում մարգինալ կամ արմատական էին համարում: Ծայրահեղ ուժերն էլ իրենց հերթին են թափ հավաքում՝ լրջորեն հավակնելով պետական իշխանության: Իրականում բռնի ասիմիլյացիայի առաջարկ է արվում՝ միգրացիոն ռեժիմների «փակ» բնույթի և խստացման համապատկերում: Այլ մշակույթի կրողները կամ պետք է «ձուլվեն մեծամասնությանը» կամ շարունակեն մնալ անջատ՝ որպես ազգային փոքրամասնություն՝ թոկուզև ամենատարբեր իրավունքներ և երաշխիքներ ունեցող: Իսկ փաստացի նրանք զրկված կլինեն հաջող կարիերայի հնարավորությունից: Պարզ ասած՝ նման պայմաններում հայտնված քաղաքացուց դժվար է իր երկրի հանդեպ լոյալ վերաբերմունք ակնկալել: 
«Բազմամշակութային նախագծի ձախողման» հիմքում բուն «ազգային պետության» մոդելի ճգնաժամն է. պետություն, որը պատմականորեն կառուցվել է բացառապես էթնիկ նույնականության հիմքի վրա: Իսկ դա լուրջ մարտահրավեր է, որին ստիպված են բախվել թե Եվրոպական, թե աշխարհի շատ տարածաշրջաններ: 
Վլ. Պուտին

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s