Որոշ դեսպանների գործելակերպի մասին

g_image

Որոշ դեսպանների գործելակերպի մասին

   Իմ ճանապարհորդությունների ժամանակ, աշխատելով ուրիշների հետ շփվելուց որևէ նոր բան քաղել ինձ համար (իսկ դա մեկն է լավագույն դպրոցներից, որ կարելի է պատկերացնել), ես անշեղորեն հատևում եմ մի կանոնի՝ զրուցակցիս հետ խոսել այնպիսի առարկանների շուրջ, որոնց նա քաջատեղյակ է:

Basti al nocchiero regionar de’venti,

Al bifolco dei tori, et le sue piaghe

Conti’l guerrier, conti’l pastor gli armeniti.[1]

  Սակայն, ամենից հաճախ նկատվում է հակառակն, քանզի ամեն ոք ավելի հաճույքով դատողություններ է անում ուրիշ, քան սեփական արհեստի մասին, հույս ունենալով էլի մի ասպարեզում գիտակ մարդու անուն հանելու, այդպես, օրինակ, Արքիդամոսը[2] կշտամբում էր Պերիանդոսին, որ նա արհամարհեց նշանավոր բժիշկի համբավը, ընկնելով վատ բանաստեղծի փառքի հետևից:

  Տեսեք, թե որքան բազմախոս է դառնում Կեսարը, երբ նկարագրում է կամուրջներ կամ ռազմական մեքենաներ կառուցելու վերաբերյալ իր հայտնագործությունները, և ընդհակառակը, որքան սեղմ ու սակավ է խոսում այնտեղ, ուր պատմում է զորապետի իր պարտականությունների, սեփական արիության կամ իր ռազմիկների վարքի մասին:

  Նրա գործերն առանց այդ էլ բավարար չափով հաստատում են նրա նշանավոր զորավար լինելը, սակայն, նա ուզում է, որ իրեն իմանան նաև որպես հիանալի ռազմական ինժիներ, իսկ դա արդեն միանգամայն նոր բան է: Վերջապես, երբ ոմն գիտնական իրավաբանի ցույց տվին մի աշխատասենյակ, որը լի էր նրա զբաղմունքին, ինչպես նաև գիտության մյուս բնագավառներին վերաբերող գրքերով, նա այնտեղ չգտավ ոչ մի այնպիսի բան, որի մասին, իր կարծիքով, արժեր խոսել: Մինչդեռ նա կանգ առավ, որպեսզի գիտուն ու վեհակերպ տեսքով խոսեր սենյակ տանող պտուտակաձև սանդուղքի փակոցի մասին, թեև ամեն օր դրա կողքով անցնում էին մոտ հարյուր սպա ու զինվոր, չդարձնելով ոչ մի ուշադրություն:

  Դիոնիսիոս Ավագն իր դիրքին վայել հիանալի զորավար էր, բայց նա ձգտում էր փառքի հասնել առավելապես պոեզիայում, որից բացարձակապես ոչինչ չէր հասկանում:

Optat ephippia bos piger, optat arare caballus.[3]

  Սակայն դրանով դուք երբեք կարգին բանի չեք հասնի:

   Եվ այսպես, ամեն մարդու, լինի դա ճարտարապետ, գեղանկարիչ, կոշկակար կամ ուրիշ մեկը, պետք է անշեղորեն վերադարձնել իր ամենօրյա զբաղմունքի առարկային: Եվ այդ առիթով նկատեմ, կարդալով պատմական երկեր (այս ժանրում վարժություններ են արել ամենատարբեր մարդիկ), ես մշակել եմ մի սովորություն. հաշվի առնել, թե հատկապես ովքեր են եղել գրողները, եթե այնպիսի մարդիկ են, որոնք, բացի գրական ստեղծագործություններից, ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվել, ես ամենից առաջ նայում եմ ոճին ու լեզվին, եթե բժիշկներ են, ավելի հաճույքով վստահում են այն հատվածներին, ուր նրանք խոսում են օդի ջերմաստիճանի, թագավորների առողջության ու խառնվածքի, վերքերի ու հիվանդությունների մասին, եթե իրավաբաններ են, պետք է առաջին հերթին ուշադրություն դրաձնել իրավունքի հարցերի, օրենքների, պետական հիմնարկությունների և նման այլ բաների մասին նրանց դատողություններին, եթե աստվածաբաններ են՝  եկեղեցական գործերին, եկեղեցական բանադրանքներին, ապաշխարանքին, ամուսնությունների թույլատրություններին, եթե պալատականներ են՝ սովորույթներին ու ծեսերին, եթե զինվորականներ են՝ այն բանին, ինչը վերաբերում է նրանց զբաղմունքին, և, գլխավորապես իրենց մասնակցությամբ տեղի ունեցած արշավանքների ու ճակատամարտերի մասին նրանց պատմություններին, եթե դեսպաններ են, ապա ամեն տեսակ խորամանկություններին, լրտեսության, կաշառումներին, և այն բանին, թե այդ բոլորն ինչպես է կատարվել:

   Ուստի, այդ գործերում վերին աստիճանի բանիմաց սենյոր դը Լաժեին «Պատմության» մեջ ես առանձնացրել ու նշել եմ շատ այնպիսի բաներ, որոնք կշրջանցեին, եթե հեղինակը լիներ մեկ ուրիշը:  Պատմելով մեր դեսպանների՝ եպիսկոպոս Մակոնացու և պարոն դյու Վելլիի ներկայությամբ հռոմեական կոնսիստորիային Կարլոս V կայսեր արած այն նախազգուշացումների մասին, որոնց կայսրն ավելացրեց մեզ ուղղված վիրավորական իրենց տիրոջ և նույնքան հմուտ ռազմական գործում, որոնք թագավորի ենթականներն են, ապա ինքն անմիջապես պարանը կգցեր վզին ու կգնար խոնարահաբար գթություն աղերսելու (նա, հավանաբար, ինքն էլ որոշ չափով հավատում էր, թե դա իրականում հենց այդպես է, քանզի ավելի ուշ էլ, իր կյանքի ընթացքում երկու թե երեք անգամ կրկնել է նույն բանը) ինչպես նաև հաղորդելով, թե նա մարտահրավեր է ուղարկել մեր թագավորին, առաջարկելով մենամարտել նավակի վրա, միայն շապիկներով, սուսերով ու դաշույնով, վերոհիշյալ պարոն դը Լանժեն ավելացնում է, թե հիշյալ դեսպանները, թագավորին զեկուցագրելիս, թաքցրին կայսեր խոսքերի մեծ մասը և նույնիսկ այն վիրավորանքները, որոնց մասին ասվեց վերը: Ես միանգամայն տարօրինակ եմ համարում, այդ ինչպես է դեսպանն իրեն թույլ տվել որոշելու, թե ինչը  զեկուցի իր թագավորին, իսկ ինչը կոծկի նրանից, առավել ևս, որ գործը հղի էր այդպիսի հետևանքներով, որ այդ խոսքերն ասել էր այդպիսի անձնավորությունը և այդքան բազմամարդ ժողովում: Ինձ թվում է, թե ենթակայի պարտականությունն է ճիշտ  ու ճշգրիտ , ամենայն մանրամասնությամբ շարադրել իրադարձությունները, ինչպես դրանք տեղի են ունեցել, որպեսզի տիրակալն ունենա հրամաններ արձակելու իրադրությունը գնահատելու և ընտրելու լիակատար ազատություն: Քանզի աղավաղել կամ թաքցնել ճշմարտությունը, վաղենալով, թե նա կարող է ըստ պատշաճի ընդունել այն և դա կարող է նրան դրդել մի սխալ որոշում կայացնելու, և այդ պատճառով նրան թողնել գործերի իրական վիճակին անտեղյակ, կարծում եմ, իրավունք ունեն նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, այլ ոչ թե նրանք ում համար նախատեսված են այդ օրենքներ են թելադրում, այլ ոչ թե նրանք, ում համար նախատեսված են այդ օրենքները, նման իրավունք ունեն ղեկավարն ու դաստիրակը, բայց ամենևին ոչ նա, ով պետք է համարի իրեն ստորադաս ոչ միայն դիրքովմ այլև փորձվածությամբ ու իմաստնությամբ: Ինչևէ, ես բնավ չէին ուզենա, որ ինձ՝ չնչին էակիս, ծառայեին վերը նկարագրած ձևով:

  Օգտվելով ամեն տեսակ պատրվակներից, մենք աշխատում ենք դուրս գալ ենթակայությունից և յուրացնել տնօրինելու իրավունքը, մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ազատության ու իշխանության, ահա թե ինչու վերադասի համար ենթակային մեջ չպետք է լինի ավելի արժեքավոր ոչինչ, քան պարզ ու միամիտ հնազանդությունը:

  Եթե հնազանդվում են ոչ թե անառարկելիորեն, այլ պահպանելով որոշ անկախություն, ապա դա մեծ խոչնդոտ է հրաման տվողի համար: Պուբլիոս Կրասոսը, նա որին հռոմեացիները համարում էին հնգապատիկ երջանիկ մարդ, Ասիայում կոնսուլ եղած ժամանակ մի հույն ինժեների հրամայեց բերել Աթենքում իր տեսած երկու նավակայմերից մեծը, որպիսզի պատրաստեր միտքը դրած բաբանը, իսկ հույնը, հիմնվելով սեփական գիտելիքների վրա, իրեն թույլ տվեց խախտել հրամանը և բերեց այն կայմը, որն ավելի փոքր էր, բայց նաև, ինչպես հուշում էր նրա փորձը, նշված նպատակի համար ավելի պիտանի: Կրասոսը, համբերատար լսելով նրա փաստարկները, հրամայեց այնուամենայնիվ խարազանել նրան, գտնելով, որ ամենից առաջ կարգապահությունն է, անգամ եթե դա վնաս է բերում գործին:

  Մյուս կողմից ավելորդ չէ նշել, որ անվերապահ հնազանդությունն օգտակար է լոկ հստակ և որոշակի հրամանի առկայության դեպքում: դեսպանների պարտականությունները թույլ են տալիս գործողությունների ավելի մեծ ազատություն, քանզի մի շարք դեպքերում նրանք ստիպված են լինում ինքնուրույն որոշումներ ընդունել, չէ որ նրանք ոչ միայն կատարում են իրենց տիրակալի կամքը, այլև նախապատրաստում են այն և ուղղություն տալիս իրենց խորհուրդներով: Իմ կյանքում ես տեսել եմ բարձրաստիճան բավական շատ անձանց, որոնց պարսվաում էին թագավորի կարգադրություններին կուրորեն հնազանդվելու և գործի հանգամանքները հաշվի առնելու անկարողության համար:

   Իրազեկ մարդիկ այժմ էլ պախարակում են պարսից տիրակալներին, որոնք իրենց փոխարքաներին ու հավատարմատարներին տրամադրում էին այնպիսի պոչատ լիազորություններ, որ նրանք ստիպված էին լինում ամեն մի մանրուքի համար լրացուցիչ ցուցումներ խնդրել: Ուշադրության առնելով պարսից թագավորության վիթխարի տարածքները, նման հապաղումը, հաճախ միանգամայն լրջորեն վնասում էր նրանց գործերին:

  Եվ եթե Կրասոսն իր արհեստում փորձառու մարդուն հղած նամակում նշել է, թե ինչպես է մտադիր կիայմն օգտագործել, ապա դա արդյոք չի՞ նշանակում, որ նա սկսել է վարպետի հետ քննարկել իր մտահղացումը և իրավունք տվել հրամանը կատարելու այս կամ այն շտկումով:

Միշել Մոնտեն «Փորձեր»

[1] Թող նավավրը խոսի միայն քամիների մասին, իսկ հողագործը՝ եզների, թող զինվորը մեզ պատմի իր վերքերի մասին, իսկ հովիվը՝ նախիրների (լատ.)

[2] Սպարտայի թագավոր (մ. թ. ա.361-338), Արգեսիլյոս 2-րդի որդին, հմուտ զորավար:

[3] Ալարկոտ եզն ուզում է թամբի տակ լինել, իսկ ձին՝ հերկել:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s