Ժան Պոլ Սարտր-Ճանճերը

download

Սարտրն այն մարդկանցից էր, որոնց համար հստակ փիլիսոփայական դիրքորոշումն իրենց ստեղծագործական էության առանցքն է։ Թեև սնվելով տարբեր աղբյուրներից, օրինակ, Հուսերլի ազատ, լիովին կանխամտածված գիտակցության մտքից և Հայդեգգերի էկզիստենցիալիզմից, էկզիստենցիալիզմը, որը Սարտրը ձևակերպեց և ժողովրդականացրեց, խորապես ինքնատիպ էր։ Դրա և դրա հեղինակի ժողովրդականությունը, որն իր գագաթնակետին հասավ քառասունականներին, Սարտրի տեսական աշխատությունները, ինչպես նաև նրա նորավեպերն ու թատերախաղեր կազմում էին իր ժամանակակի գրականության առանցքային ներշնչանքի աղբյուրներից մեկը։ Նրա փիլիսոփայությական աշխարհայացքում աթեիզմը համարվում է ինքնստինքյան ակնհայտ՝ «Աստծո կորուստը» չի սգվում։ Մարդը դատապարտված է ազատության, ազատության ցանկացած հեղինակությունից, նա կարող է փորձել խուսափել դրանից, աղավաղել և հերքել այն, բայց որի հետ նա ստիպված է առերեսվելու՝ եթե նա ուզում է դառնալ բարոյական էակ։ Մարդկային կյանքի իմաստը չի սահմանվել նրա գոյությունից առաջ։ Հենց որ սարսափելի ազատությունը գիտակցվել է, մարդն ինքը պետք է սահմանի իր իմաստը, պետք է նվիրի ինքն իրեն այս աշխարհի իր դերին, իրագործի իր ազատությունը։ Եվ որևէ մեկի այս փորձը զուր է առանց այլոց «համերաշխության»։

Սարտրը, հավանաբար, ավելի հայտնի է որպես թատերագիր։ «Ճանճերում» մարդասպանի իրագործած ազատությունը հակադրվում է անզոր Յուպիտերին, մինչդեռ «Ելք չկա» թատերախաղում դժոխքնը հայտնվում է որպես մարդկանց միասնականություն։

Գիրքը կարդալու համար սեղմեք այստեղ՝ Ժան Պոլ Սարտր-Ճանճերը

Ալբեր Քամյու-Օտարը

images

«Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել… »:

Ալբեր Քամյուի` 1942թ. հրատարակված «Օտարը» պատմվածքը հենց առաջին նախադասություններից փոխանցում է ստեղծագործության յուրահատուկ ոճը: Այն իր մեջ ամբողջովին ներառում է բացարձակ ազատության ձգտման գաղափարը: Ազատություն մշակութային նեղ բարոյական չափանիշներից: Մարդու համար այդքան բնական և չափազանց անբնական մի վիճակ: Այս ստեղծագործության միջոցով Քամյուն ստիպում է մտածել սեփական կյանքի, նրա արժեքի մասին:

Պատմվածքում ներկայացված է Ալժիրում բնակվող մի ոմն ֆրանսիացու` Մերսոյի պատմությունը, ով ապրում էր «հասարակությունից դուրս» և ում դատապարտում են հասարակության նորմերով: Այդ ամբողջ ժամանակահատվածում նա կարծես քնի մեջ է և այնպիսի տպավորություն է, որ նա կողքից է նայում իր իսկ իրականությանը:

Պատմվածքը գրված է Քամյուի ուրույն ոճով` անցյալ ժամանակում, կարճ արտահայտություններով: Այս կտրուկ ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և եվրոպական գրողներից շատերի վրա:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ 1999թ. ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» ամսագրի կողմից հրապարակված «20-րդ դարի 100 լավագույն գրքերը» ցանկում «Օտարը» առաջին տեղում է:

Այստեղից կարող եք ներբեռնել «Ալբեր Քամյու – Օտարը» գիրքը: