Ալբեր Քամյու-Օտարը

images

«Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել… »:
Ալբեր Քամյուի` 1942թ. հրատարակված «Օտարը» պատմվածքը հենց առաջին նախադասություններից փոխանցում է ստեղծագործության յուրահատուկ ոճը: Այն իր մեջ ամբողջովին ներառում է բացարձակ ազատության ձգտման գաղափարը: Ազատություն մշակութային նեղ բարոյական չափանիշներից: Մարդու համար այդքան բնական և չափազանց անբնական մի վիճակ: Այս ստեղծագործության միջոցով Քամյուն ստիպում է մտածել սեփական կյանքի, նրա արժեքի մասին:
Պատմվածքում ներկայացված է Ալժիրում բնակվող մի ոմն ֆրանսիացու` Մերսոյի պատմությունը, ով ապրում էր «հասարակությունից դուրս» և ում դատապարտում են հասարակության նորմերով: Այդ ամբողջ ժամանակահատվածում նա կարծես քնի մեջ է և այնպիսի տպավորություն է, որ նա կողքից է նայում իր իսկ իրականությանը:
Պատմվածքը գրված է Քամյուի ուրույն ոճով` անցյալ ժամանակում, կարճ արտահայտություններով: Այս կտրուկ ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և եվրոպական գրողներից շատերի վրա:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ 1999թ. ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» ամսագրի կողմից հրապարակված «20-րդ դարի 100 լավագույն գրքերը» ցանկում «Օտարը» առաջին տեղում է:

Այստեղից կարող եք ներբեռնել «Ալբեր Քամյու – Օտարը» գիրքը՝

1. Ալբեր Քամյու-Օտարը (DJVU)

2. Ալբեր Քամյու-Օտարը (PDF)

Advertisements

3 thoughts on “Ալբեր Քամյու-Օտարը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s