ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՇԱՊԱՄԱՐՏԻ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԿԵՐՊԱՐՆԵՐ
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
1. Ագաթանգեղոսի մոտ Տրդատ արքայի խոսքում ասվում է` «քաջութիւն
հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ»: Ուրեմն, քաջը Վահագնի մակդիրն է` նա է երկրային քաջերի դիցաբանական անձնավորումը և առաջնորդը: Իսկ քաջերը միայն քաջ ռազմիկները չեն: Այդպես է կոչվում և առասպելական արարածների մի ամբողջ դաս, նոր հայերեն` քաջքեր: Բանահյուսական պատկերացումները միարժեք չեն, և քաջքերը, շատ առումներով, կարծես նույնական են վիշապներին ու չար ոգիներին` չարքերին: Բայց հնում այդպես չի եղել: Եղած նյութի հիման վրա հնարավոր է հետևյալ վերակազմությունը: Հնդեվրոպական հասարակություններում էական դեր են կատարել սովորաբար գերմանական Männerbund տերմինով կոչվող, իրենց աստծու և իրար հետ երդումով կապված որսորդ-ռազմիկների ծիսական հրոսակախմբերը, որոնց վայրի, դիվական հատկանիշներ են վերագրվել: Սրանց առասպելաբանական արտացոլումներն են, օրինակ, հնդկական Ինդրա և Ռուդրա աստվածների հետևորդ մարուտները և ռուդրաները, սկանդինավյան Օդինի անդրաշխարհիկ զորքը՝ էյնհերիները, իռլանդական Ֆիննի որսորդ-ռազմիկների խումբը՝ ֆիանան և այլն:
Հետազոտությունն կարդալու համար սեղմեք այստեղ՝ Վիշապամարտ