Դեյվիդ Ֆիլիպս «Բարձրաձայնելով անցյալը»

download

Դեյվիդ Ֆիլիպս «Բարձրաձայնելով անցյալը»

Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Այս աշխատության մեջ իրենց արտացոլումն են գտել ժողովրդական դիվանագիտության կիրառմամբ հակամարտությունների լուծման վերաբերյալ Դեյվիդ Ֆիլիպսի իրազեկող և ոգևորող գաղափարները: Այստեղ ամփոփված են 2001-2004թթ. հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության (Track Two diplomacy) նախաձեռնությունների փորձը և դասերը:

«Այս գիրքը հայ ընթերցողին տրամադրելը կարևոր է առնվազն երկու առումով: Այն ներկայացնում է հեղինակի և իր գործընկերների մի քանի տարի առաջ արած դժվար աշխատանքը` հայերի և թուրքերի միջև իմաստավոր հաղորդակցության կամուրջների հաստատման նպատակով: Այն նաև մի բացառիկ օրինակ է խաղաղասեր դիվանագիտության և հաշտության կառուցման լեզվի: Այդ լեզուն կարող է անծանոթ թվալ հայ ընթերցողին: Այսպիսով առավել կարևոր է, որ այս գիրքը կարդան նոր սերունդները», – ասում է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. Թուրքիայում և Կովկասում քաղաքացիական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերի ղեկավարն էր, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը: Ներկայում նա Ամերիկյան համալսարանի Կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղության հաստատման ծրագրի ղեկավարն է, Նյու Յորքի համալսարանի Քաղաքագիտության բարձրագույն դպրոցի դոցենտ, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնի գիտաշխատող: Նախկինում Դ. Ֆիլիպսն աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ որպես գլխավոր խորհրդական և ԱՄՆ պետդեպարտամենտում՝ որպես արտաքին գործերի փորձագետ և գլխավոր խորհրդական: Բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է:

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ Դեյվիդ Ֆիլիպս «Բարձրաձայնելով անցյալը»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s