Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

images (2)

Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում: Ես չեմ կարող երկար համբերել ոչ կինոն, ոչ էլ թատրոնը, հազիվ կարող եմ մի թերթ կարդալ, հազվադեպ` որևէ արդիական գիրք, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուրախություն են փնտրում մարդիկ` լիքը լցված երկաթուղային ճանապարհներին և հյուրանոցներում, հոծսրճարաններում` ողողված աներես, խեղդող երաժշտությամբ, ճոխ, պճնազարդ քաղաքների բարերում ու վարյետեներում, համաշխարհային ցուցահանդեսներում, պարահանդեսային զվարճություններում, ուսումնասեր մարդկանց համար կարդացվող զեկուցումներում, մեծ մարզահրապարակներում այս բոլոր ուրախությունները, որ կարող էին մատչելի լինել ինձ և որոնց համար գլուխ էին ջարդում հազարավորները, ես չէի հասկանում և անմասն էի դրանց: Իսկ այն, ինչ կատարվում է ինձ հետ ուրախության իմ հազվագյուտ ժամերին, ինձ համար երանություն է, իրադարձություն, հափշտակություն և վերացում, աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է մեծ մասամբ բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն: Եվ իսկապես, եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճությունը, այդքան ամերիկանացված, այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն` ես եմ անճիշտ, ուրեմն` ես խելագար եմ, ուրեմն` ես իրոք տափաստանի գայլ եմ, ինչպես հաճախ անվանում եմ ինձ, գազան, որ մոլորվելով` հայտնվել է իրեն անծանոթ ու անհասկանալի աշխարհում ու այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը:

Գիրքն կարդալու, բեռնելու համար սեղմեք այստեղ՝  Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s