Սեյրան Զաքարյան-Փիլիսոփայության պատմություն

img

Փիլիսոփայության պատմություն

Փիլիսոփայությունը գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազար տարի և գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կլինի մարդկությունը:Դա նշանակում է, որ փիլիսոփայելը մարդուն բնորոշ հատկություն է: Ավելին, փիլիսոփայությունը հոգևոր գործունեության այն բացառիկ ձևերից է, որ զարդարում և վսեմացնում է մարդու բնությունը, մարդուն դարձնում են մարդ:

Հայ մեծանուն փիլիսոփա Դավիթ Անհաղթի կարծիքով փիլիսոփայությունը մարդկային զբաղմունքներից ամենագեղեցիկն ու պատվականն է, որի հետ համեմատած որևէ այլ զբաղմունք նվաստ ու երկրորդային է:

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝

Փիլիսոփայության պատմություն

Փաստարկներ հայոց ցեղասպանության մասին

download (1)

Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շրջանակներում ուսումնասիրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ համատեղ փորձ է արվել տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ ժխտողական հիմնական թեզերին: Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտխանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ: Գիրքն անշուշտ շատ հետաքրքիր և ուսանելի կլինի Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:
Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ ՝  Փաստարկներ հայոց ցեղասպանության մասին