Բազային տարրեր (կուսակցական կազմակերպության այդ նախնական բաղադրիչ վանդակներ)

Regim

Բազային տարրեր

Կուսակցությունը  ողջ երկրով սփռված փոքր միավորումների տեղային ասոցիացիաների ամբողջություն է, որոնք կապված են կոորդինացնող ինստիտուտներով: «Բազային տարրեր» տերմինը հենց կուսակցական կազմակերպության այդ նախնական բաղադրիչ վանդակներն են: Ուղղակի և անուղղակի կուսակցությունների հակադրությունը բնութագրում է դրա հորիզոնական կտրվածքը, իսկ բազային տարրեր հասկացությունը` ուղղահայաց կտրվածքն է: Կորպորատիվ կամ պրոֆեսիոնալ միավորումներից  յուրաքանչյուրը, որ կազմում են անուղղակի կուսակցությունը, ինքնին բազային տարրերի (արհմիությունների, կոոպերատիվների, գյուղացիական միությունների, միջին դասերի տեղական լիգաների և այլն) ամբողջություն է, դրանք քաղաքական բնույթ չունեն, իսկ կուսակցությունները վերևից ներքև նմանվում է միայն դրանց ագլոմերացիայի:  Հարկավոր է միմյանցից տարբերակել բազային տարրերը` կուսակցական մայրական վանդակները և այսպես կոչված հարակից (հավելյալ)  օրգանիզմները` դրանց ձգվող ինստիտուտները, գործում են դրա այսպես կոչվածխ ուժային դաշտում և ստեղծված են կամ համախոհների միավորման, կամ էլ սեփական անդամների հետ կապերի ուժեղացման համար (երիտասարդական շարժումներ, կանանց կազմակերպություններ, սպորտային լիգաներ, մշակութային հաստատություններ և այլն): Երբեմն դժվար է տարբերությունը հաստատել դրանց և պրոֆեսիոնալ ու կորպորատիվ միավորումների միջև, որոնց միավորումը առաջացնում է անուղղակի կուսակցություն. օրինակ արհմիությունները երբեմն հանդես են գալիս որպես հարակից օրգանիզմներ (ուղղակի կուսակցության), երբմեն էլ որպես բուն կուսակցության ճյուղերից մեկը (անուղղակի): Միայն կուսակցական կառուցվածքի համակողմանի վերլուծությամբ կոնկրետ դեպքում կարելի է  ճիշտ գնհատական տալ:[59]

Յուրաքանչյուր կուսակցության բազային տարրեր իրենցից օրիգինալ կառույցներ են ներկայացնում: Ֆրանսիական ռադիկալ-սոցիալիստների կոմիտեները, Ֆրանսիայի սոցիալիստների բաժանմունքները, ամերիկյան կուսակցությունների կոմիտենրը և ընտրական գործակալները, կոմկուսի բջիջները, իտալական ֆաշիստական կուսակցության «ֆաշի»-ները, այս բոլոր ինստիտուտները արմատակլանորեն տարբերվում են իրարից: Յուրաքանաչյուր կուսակցություն ունի իր սեփական կառուցվածքը, որ գրեթե նման չէ մյուսների կառուցվածքին: Այնուամենայնիվ կարելի է առանձնացնել բազային տարրերի 4 խոշոր տիպեր, որոնց կարելի է հանգեցնել գոյություն ունեցող կուսակցությունների մեծ մասը. դրանք են` կոմիտե, բաժանմունք, բջիջ և ոստիկանություն (ֆր. milice — ոստիկանություն, աշխարհազոր, բանակ, զինված ուժեր, ռազմականացված խմբավորումներ):

Կոմիտե

Այս ֆրանսական տերմինը նշանակում է գրեթե նույնը, ինչ անգլալեզու caucus տերմինը: Կոմիտեն առանձնանում է փակ բնույթով: Թվաքանակով մեծ չէ և ամենևին չի ձգտում ընդլայնվել: Համալրման համար պրոպագանդա չի իրականացնում, այն ընդհանրապես կուսակցությունների անդամներով չի զբաղվում, քանի որ այն փակ և սահմանափակ խումբ է: Ոչ բոլորը կարող են մտնել կոմիտեի մեջ,  ներգրավումը կատարվում է ոչ հրապարակային կոոպտացիայի* և ֆորմալ առաջադրման միջոցով: Չնայա դրան այն մեծ իշխանություն է կենտրոնացնում իր ձեռքում: Կոմիտեի ուժը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է. այն «նոթաբլների» (notable — նշանավոր) միավորում է:

Կոմիտեն գործառնում է բավական մեծ տարածության վրա, որը սովորաբար համապատասխանում է ընտրական շրջանին: Ֆրանսիայում գործում է շրջանի (օկրուգի) սահմաններում, ԱՄՆ-ում` կոմսությունների (spoil system համակարգով):

Կոմիտեն ունի փոփոխական ակտիվություն: Այն առավելագույնս ակտիվանում է ընտրական քարոզարշավների ժամանակ: [60] Կոմիտեն  անցումային բնույթ ունի. այն իհարկե պատահական միավորում չէ, որ ստեղծվում է մեկ ընտրարշավի համար և դրա հետ էլ վերանում է, բայց ևս ամբողջությամբ մշտական ինստիտուտ չէ, ինչպես ժամանակակից այն կուսակցությունները, որ երբեք չեն դադարեցնում  ագիտացիան և պրոպագանդան:

Կոմիտեները լինում են 2 տեսակի` «ուղղակի» և «անուղղակի»:

Առաջինի վառ օրինակ  է ֆրանսիական ռադիկալ-սոցիալիստների կոմիտեները: Այն կազմավորվում է անհատական հատկանիշների հիման վրա (նոթաբլներ) ` անկախ դասային և սոցիալական պատկանելությունից: Դրանք են նշանավոր խմբագիրները, միջին գյուղական սեփականատերերը, նատուրալիստները կամ բժիշկները (գյուղական կամ ոչ մեծ քաղաքաների), պաշտոնյաները, պրոֆեսորները և ուսուցիչները, փաստաբանները և այլն: Նրանց համալրումը կատարվում է նշված լուռ կոոպտացիայի միջոցով:

Երկրորդ տեսակի վառ արտահայտություն են լեյբորիստական կուսակցության կոմիտեները` նախքան անհատական անդամակցության ներդրումը: Դրանք կազմակերպվում են տեղային արհմիություններից, մասնագիտական խորհուրդներից, սոցիալական միավորումներից, կոոպերատիվ կազմակերպություններից և այլն միավորումներից առաջադրվող դելեգատների միջոցով: Բազային տարրերը կազմվում էին բոլոր տեղային բազային տարրերի ժողովով, որոնց միավորումը ձևավորում էր կուսակցությունը: Լեյբորիստական կուսակցության անդամներին ևս բնորոշժ էր նոթաբլային բնույթը, սակայն իրենց դելեգացված լիազորությունների միջոցով:  Լեյբորիստների տարբերակը խորհրդանշում է անցում ծագման հիմքով և բնական ընտրությամբ ձևավորող էլիտայից ինստիտուցիոնալ էլիտայի սկզբունքի, երբ անձն առաջադրվում է կազմակերպված զանգվածների վստահությամբ: [61]

«Նոթաբլների կոմիտեներին» կարելի է հակադրել «տեխնիկների կոմիտեներ»: Վերջինների մեջ ընդգրկվում են ոչ թե նոթաբլային հատկանիշի հիմքով, այլ ընտրական տեխնոլոգիաներ իմացությամբ (օրինակ` ամերիկյան կուսակցությունների կոմիտեներ): Այս տեսակը  հանդես է գալիս ոչ այնքան կոմիտետի, որքան ընտրական գործակալների (ագենտների) մակարդակով, որ ներկայացնում են կոմիտեն ավելի նեղ շրջանակներում, տեղերում. դրանց միջոցով է կուսակցությունը կարողանում իր ազդեցությունը տարածել ողջ երկրի տարածքով, ներառյալ ամենից հեռավոր շրջանները: Ֆրանսիայում այս կոմիտեները, որ կազմավորված են օկրուգների մակարդակով, ձգտում են յուրաքանչյուր կոմունիայում տեղաբաշխել ագենտներ: ԱՄՆ-ում կոմիտենրը բաշխված են կոմսությունների կամ քաղաքաների մակարադակում և կոորդինացնում են ագենտների գործունեությունը ընտրական շրջաններում. ԱՄՆ-ում հաշվվում է մոտ 3 000 կոմսություն և 140 000 շրջան: Ընտրական ագենտների պետք չէ խառնել կամավոր պրոպագանդիստների հետ, որոնք օգնում են կոմիտեներին ընտրարշավի ժամանակ, օրինակ kanvassers  Անգլիայում, կամ sympathisant Ֆրանսիայում, որոնք կուսակցության բուն ինֆրակառուցվածքի տարր են կազմում:

Ընտրական ագենտները հազվադեպ են  կոմիտեի իրական (մշտական) «աշխատակից» լինում, որ աշխատավարձ են ստանում կուսակցությունից և նրանում են աշխատում ողջ ժամանակ: Բայց և զուտ միայն կամավորներ չեն, ինչպես «սիմպատիզանտ»-ները: Ագենտները սովորաբար միջանկյալ դիրքում են: Կուսակցությունից ստանում են որոշակի նյութական վարձատվություն, սակայն իրենց հիմնական աշխատանքը պահպանում են, ինչը նրանց զգալի անկախություն է տալիս:  Սակայն որոշ դեպքերում, օրինակ հենց ԱՄՆ-ի կուսակցությունները նրանց ամբողջովին իրենք են պահում` ուղղակի կամ քողարկված կերպով (նրանց հաստատելով ինչ-որ ադմինիստարտիվ պաշտոնում, քիչ թե շատ ֆիկտիվ, ինչն էլ նրանց  հնարավորություն է տալիս  աշխատել կուսակցության համար): Ընտրական գործակալների ցայտուն արտահայտություն են ալկոհոլի վաճառողները [բարմենները]:  Քաղաքական պրոպագանդայի համար հարմար տեղ է բարը կամ գինետունը, ուր գալիս են հանգստանալու, սթափվելու, ու միշտ կարելի է ընկերակցություն գտնել և ազատ զրուցել: Իհարկե առավել լավ հենց տվյալ հաստատության տերը կարող է ուղղորդել նման խոսակցությունը և դրանով իսկ տարածել անհրաժեշտ գաղափարներ: Մի քիչ հոգեբանություն և այդ մարդը կարող է մեծ ազդեցություն գործել. Կուսակցությունները գիտեն, թե ով կարող է մարդ գրավել: [62] Այդպիսով բիստրոն դառնում է ժամանակակից դեմոկրատիայի Ագորա…

Կոմիտեն քաղաքական կուսակցության կառուցվածքի արխայիկ տեսակ է: Կոմիտեները կուսակցության սովորական կազմակերպչական միավորներն էին ցենզային, ինչպես նաև համընդհանուր ընտրական իրավունքի նախնական կայացման դարաշրջանում: Կոմիտները (բացառությմաբ անուղղակիների) միավորում են  ավանդական սոցիալական էլիտաները. Դրանց կազմը, ինչպես և կառուցվածքը իր վրա կրում է բուրժուական և մանրբուրժուական ազդեցության կնիքը (կոլեկտիվ կազմակեչպության թուլություն, ինդիվիդուալիստական դատողությունների գերակայություն): Մարքսիզմի խոսքերով ասած` կոմիտեն բուրժուական դասակարգի քաղաքականության տիպիկ արտահայտությունն է:

19-րդ դարի վերջերին Եվրոպայում առանձնացվում էին 2 տիպի կոմիտեներ` (1) պահպանողական կուսակցությունների, որ ներառում են արիստոկրատներին, խոշոր ձեռնարկատերերին, բանկիրներին և անգամ ազդեցիկ հոգևորականներին, (2) լիբերալ ու ռադիկալ կուսակացությունների կոմիտեներ, որոնք կազմված էին խմբագիրներից, միջին ձեռներեցներից, ֆունկցիոներներից, պրոֆեսորներից, փաստաբաններից, լրագրողներից, գրողներից:

19-րդ դարի «ցենզային» կուսակցությունները իրենցից կոմիտեների դաշնություն էին ներկայացնում: Այս կուսակցությունների ընդօրինակումը նախապատմական կուսակցությունների ընտրական կոմիտեների հարաբերությամբ ակնհայտ է: Բավական էր հեռանալ ավանդույթից, որ կոմիտեները կերտվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ad hominem (լատ. մարդուց) սկզբունքով, որ դրանք ընտրություններից հետո ձեռք բերեն  հարաբերական մշտականություն (կայունություն) ` դառնալով տառացիորեն կուսակցության կոմիտե:

 Համընդհանուր ընտրական իրավունք ներդնումը անմիջապես չհանգեցրեց կոմիտեների վերացմանը: Այդ շրջանում ժողովրդական զանգվածները սեփական կազմակերպություններ (արհմիութենական կամ քաղաքական) չէին կարող ստեղծել, գործում էին նախկին շրջանակներում: Կոմիտեն միջոցներ էր փնտրում նրանց վրա ազդելու համար` գլխավորապես ընդլայնելով ընտրական գործակալների թվաքանակը, որոնք զանգվածների վրա հոգեբանական ազդեցություն էին գործում, առաջացնելով նրանց մոտ պասիվ դեր, որով և սահմանափակում է քաղաքական հետևանքները, փորձում էին պահպանել հին կարգը: [63] Վերջնական հաշվով այն հնարքները, որոնք հաշվարկված էին անուղղակիորեն զանգվածները գրավելու ուղղությամբ(օրինակ բաժանմունքների համակարգը) հաճախ կոմիտեների անկումն էր դառնում:

Շատ կարևոր նշանակություն ունեցավ այն, որ անուղղակի կոմիտեների համակարգը երիտասարդացրեց կոմիտեների կազմը: Ունևոր բուրժուզիայից բացի  նրա մեջ ընդգրկվում էին նաև արհմիությունների, կոոպերատիվների անդամներ: Սա իրական զանգվածային կուսակցության ստեղծման հիմքն էր: Դրա օրինակ կարող է ծառայել լեյբորիստական կուսակցությունը: Սակայն հարկավոր է նշել, որ լեյբորիստների կոմիտեները չափազանց տարբերվում են պահպանողականների կամ լիբերալների կոմիտեներից:

Չնայած դեմոկրատիայի զարգացմանը` կոմիտեները միշտ կարևոր տեղ են գրավել կուսակցությունների ժամանակակից կառուցվածքում:  Կոմիտեները բնութագրական են աշխարհի բազում երկրների աջ  կուսակցությունների համար, հատուկ տարբերակ է այս դեպքում ամերիկյան կուսակցությունները: Աջ կուսակցությունների համար դա բնական է: Բուրժուազիան, որին ներկայացնում են, միշտ վանել է ռեգլամենտացիան և կոլեկտիվ գործողությունները, որին դիմում են բաժանմունքը և բջիջը:  Կոմիտեն կազմող բուրժուազիան հակված է ավանդական էլիտայի ընդունմանը, որը ձևավորվում է ծագման և ազատ մրցակցության հիման վրա: Եվ բնական է, որ նրանք միշտ իրենց քաղաքական արտահայտությունն են գտնում կոմիտեի շրջանակներում: Սա միանման բնութագրական է և խոշոր պահպանողական և մանր բուրժուազիայի համար, որը տենդենց ունի աստիճանաբար վերածվելու խոշորի: Անգլիական պահպանողականները, սկանդինավյալ լիբերալները և պահպանողականները, ֆրանսական աջերը և ռադիկալները միշտ կազմակերպված են եղել կոմիտեների հիմքի վրա: Ուրիշները հաճախ փորձել են յուրացնել  բաժանմունքների կարգը, որը չի համապատասխանում նրանց սոցիալական ինֆրակառուցվածքին;

ԱՄՆ 2 կուսակցություններում իրավիճակը նույնն է: Նշենք, որ դրանք  նախևառաջ ընտրական մեքենաներ են, որոնք տարբեր պաշտոնների համար  թեկնածուներ են առաջադրում նախնական ընտրություններում, ինչը պաշտոնապես անց է կացվում տվյալ նահանգի օրենքներին համապատասխան կամ «պրայմերիզներով»: Այս իմաստով դրանք միանգամայն օրիգինալ օրգանիզմներ (կազմավորումներ) են:  [64] Մյուս կողմից դրանք ինչ-որ դասային կամ խմբային միություններ չեն. միավորում են տարատեսակ աշխարհայացքների և տարբեր սոցիալական դիրքի անձանց: Այս կուսակցություններում զգալի դեր ունեն տեխնոլոգ-մասնագետների խմբերը, ովքեր բաշվում են երկրով մեկ spoil system համակարգով: Երբեմն այս տեխնոլոգները կարող են գործել նաև հակառակորդ կուսակցության համար: Սակայն սա բնորոշ է նաև եվրոպական կուսակցությունների համար, տարբերությունը վերաբերում է մեթոդներին, ոչ թե նպատակներին:

Ամերիկյան կուսակցությունները որոշ վերապահմամբ կարելի է համարել կոմիտեների վրա հիմնվող կուսակցություններ: Հարկավոր է տարանջատել պաշտոնական հիերախիայի մեջ մտնող կոմիտեներ` սկսած կոմսության, քաղաքային շրջանի և քաղաքի կոմիտեներից, մինչև Ազգային կոմիտեներ և կիսապաշտոնական (օֆիցիոզ) կոմիտեներ, որոնք հրապարակային չեն, ստեղծվում են բոսսերի  և մեքենայի կողմից: Վերջինս իրենից ներկայացնում է այն հին` «նոթաբլային» հիմքով ձևավորվող կոմիտե, որը ձևավորվում և գործում է նույն կերպ, ինչպես նախկին ուղղակի կոմիտեները: Նոթաբլները հաճախ պատկանում են պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների հատուկ տեսակի: Այնուամենայնիվ ընդհանուր առմամբ  ամերիկյան կուսակցությունները ունեն արխայիկ կառուցվածք: [65] Համընդհանուր ընտրական իրավունքը սակայն չհանգեցրեց կոմիտեների փոխարինմանը բաժանմունքներով կամ բջիջներով, այս պհպանողական մոտեցումը բնորոշ է նաև եվրոպական կուսակցություններին:

ԱՄՆ-ում ժամանակակից ձախ տեսակի կուսակցություն չի առաջացել այն պատճառով, որ այս երկրում դասակարգային գիտակցություն չկա, խորն է ինդիվիդուալիզմը: Երկու ամերիկյան կուսակցություններն էլ տեղավորված են աջ կողմում կամ կենտրոնում:[66]

Բաժանմունք

Բաժանմունքը (բաժինը) արդեն իսկ բառից պարզ է, որ ենթադրում է ամբողջի մաս լինելը. այն առանձին գոյություն ունենալ չի կարող: Այն ավելի քիչ է ապակենտրոնացված, քան կոմիտեն, այդ տերմինը շեշտում է ավտոնոմ իրականության մասին, որ կարող է գոյություն ունենալ ինքնուրույն: Պրակտիկորեն բաժանմունքի վրա հիմնված կուսակցությունը ավելի կենտրոնացված է, քան կոմիտենի վրա հիմնվածը: Օրիգինալ է բաժանմունքի ոչ միայն ինտեգրացման միջոցը, այլև հենց կառուցվածքը: Բաժանմունքը կոմիտեի միանգամայն հակապատկերն է: Կոմիտերին բնութագրական է գաղտնիությունը, իսկ բաժանմունքին`ընդգրկման լայնությունը, այն ձգտում է շատ մարդիկ ներգրավել իր մեջ, նրանում էական է ոչ թե որակը, այլ քանակը: Բաժանմունքը բաց է: Գործնականում յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է ընդգրկվել բաժանմունքի մեջ, թեև առկա են ընդունելության նախատեսված կանոններ, սակայն այս կանոնները գործնականում միայն տեսականորեն են առկա:[66] Եթե կոմիտեն կողմնորոշված է դեպի նոթաբլները, ապա բաժանմունքը հղված է զանգվածներին:

Բաժանմունքը կապեր է որոնում զանգվածի հետ, ուստի նրանց ընդգրկման տարածությունը ավելի փոքր է, քան կոմիտեինը: Օրինակ` Ֆրանսիայում կոմիտեները գործում են շրջանի, իսկ բաժանմունքները` կոմունաների սահմաններում: Մեծ քաղաքներում կարող են անգամ ըստ թաղամասերի բաժանմունքներ լինել: Որոշ կուսակցություններ բաժանմունքների մեջ ենթուլատրում նաև ավելի փոքր ենթաբաժիններ, որը հնարավորություն է տալիս կուսակցության անդամներին ավելի հուսալի պահել. Դրանք են «բլոկները» և «տները» գերմանական և ավստրաիական սոցիալիստական կուսակցությւոններում, «խմբերը» ֆրանսիական սոցիալիստական կուսակցություններում: Սակայն չափազանց բաժանվածությունը հանգեցնում է անվստահության` մրցակցության և անարխիայի. այսպես ֆրանսիական սոցիալիստական կուսակցության կանոնակարգով (1905թ.) «խմբերին» ցանկացած տիպի ինքնավարությունից զրկում է:

Բաժանմունքը ունի մշտական բնույթ` ի տարբերություն կոմիտեների: Բաժանմունքները ինչպես կոմիտեները չափազանց ակտիվ են ընտրությունների ժամանակ, բայց դրանց միջև ընկած ընթացքում ևս ակտիվությունը բարձր է մնում: Սոցիալիստների բաժանմունքները հավաքվում է ամիսը մեկ անգամ կամ նույնիսկ 15 օրը մեկ: Նրանց ժողովներն էլ են տարբերվում կոմիտների ժողովներից. միայն ընտրական տակտիկայի չի վերաբերում, այլև քաղաքական դաստիարակությունը: Կուսակցական հռետորները գալիս են անդամների հետ տարաբնույթ հարցեր քննարկելու, կարդացվում են հաշվետվությունները և զգալի ժամանակ է հատկացվում քննարկումներին և դեբատներին: Սակայն մի ուղղվածություն կա, որ քննարկումները հիմնականում տեղային հարցերին են վերաբերում, թեպետ կուսակցությունները ջանքեր են գործադրում դրանցում նաև  ընդհանուր հետաքրքրություն առաջացնող հարցեր քննարկելո համար: [67]

Բաժանմունքները, քանի որ ավելի ազմաքանակ խմբեր են, այստեղ ներքին կազմակերպչականությունը ավելի լավ է արտահայտված, քան կոմիտեում: Կոմիտեում հիերախիան հիմնականում արտահայտվում է միայն ղեկավարի անձնական դերով (ինչպես ԱՄՆ-ում): Թեպետ կարող են լինել որոշ պաշտոններ` գործառույթների բաժանվածությամբ, դրանք զուտ պայմանական «տիտղոսային» դերեր կարելի է համարել: Բաժանմունքում հիերարխիան հստակ է. Հստակ է նաև պարտականությունների բաժանվածությունը:  Նրանում առկա է բյուրո` անդամների միավորումը ղեկավարելու համար, որում նվազագույնս կա քարտուղար (ժողովների և օրվա մարտահրավերների ապահովող) և գանձապահ (անդամավճարների հավաքող): Բյուրոն պարբերաբար թարմացվում է ընտրությունների միջոցով:

Բաժանմունքը սոցիալիստների հայտնագործությունն է: Այն ստեղծվել է զուտ քաղաքական նպատակներից ելնելով: Որոշ անուղղակի սոցիալիստական կուսակցություններ ևս ընդունել են այն. օրինակ` Բելգիայի Աշխատավորական կուսակցության նախաձեռնող խումբը սկզբում տեղական աշխատավորական Լիգա էր, որ միավորում էր արհմիությունների, ապահովագրական դրամարկղերի, կոոպորատիվների անդամների, նրանցից շատերը միաժամանակ մնում էին մի քանի կազմակերպությունների մեջ: Սա անուղղակի կառուցվածքի չափավոր տարատեսակ է, որն ուղղված էր համակիրներին գրավումը ուժեղացնելուն: Սոցիալիստների կողմից բաժանմունքի ընտրությունը բնական էր: Քանի որ նրանք նախ առաջիններն էին, որ ձգտում էին կազմակերպել զանգվածները, երկրորդ` դաստիարակել քաղաքականորեն և երրորդ` նրանց միջից առանձնացնել նոր` ժողովրդական էլիտաներ: Բաժանմունքը համապատասխանում էր այս բոլոր 3 պահանջներին: Բաժանմունքները առաջացել են որպես զանգվածների ինքնաարտահայտման բնական ձև: Սակայն զանգվածների միջից ոչ բոլորն էին ընդունում սոցիալիզմի գաղափարները: Բուրժուական կուսակցությունները փորձեցին այդ հատվածը իրենց կողմը գրավել` օգտագործելով նույն սոցիալիստների մեթոդները:

Շատ երկրներում կենտրոնական և աջ կուսակցություններ կոմիտեները փոխարինեցին բաժանմունքի:[68] Գրեթե բոլոր նոր կուսակցությունները ինտեսիվորեն փոխառնում են այս կառուցվածքը: Սակայն այս փոխառնման արդյունքները սահմանափակ էին: Պահպանողական և ցենտրիստական կուսակցություների մեծամասնության մոտ բաժանմունքների համակարգը գոյություն ունեին զուտ տեսականորեն: Նախ ժողովների հաճախականությունը շատ ցածր էր (Բելգիայի քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության ընդհանուր ժողովը տեղի էր ունենում տարին մեկ անգամ, իսկ Վալոնիայում գործող 677 բաժանմունքներից 233 անգամ մեկ ամիս պարբերությամբ չէին հավաքվում): Անդամների գրանցումը և անդամավճարների ընդունումը չէին վերահսկվում. Այնպես էրբացի բյուրոյից  և ակտիիստնրի ոչ մեծ  միջուկից բացի, ոչ ոք չգիտեր, թե ինչ են անում բաժանմունքների մնացած մասը: Այդ միջուկը հաճախ զգալիորեն կրճատվում էր, քանի որ ժողովների ժամանակ բացակայությունը խստորեն պատժվում էր, փաստացիորեն բաժանմունքների ժողովները այնքան էլ չէին տարբերվում կոմիտեների ժողովներից: Այսպիսով կուսակցության իրական բազային տարրը  բաժանմունքի բյուրոն էր: Իսկ բյուրոն ոչ այլ ինչ էր, քան որոշակիորեն այլ տիպի կոմիտե: Նման տարբերվածության պատճառը սոցիալական ինֆրակառուցվածքի մեջ է: Բուրժուազիան չի գնահատում կոլեկտիվ գործողությունները, սակայն կարևորում է սեփական քաղաքական լուսավորվածությունընրանում գերիշխող է անհատականը, դա վերաբերում է նաև քաղաքական կողմնորոշմանը:[69] Ըստ այդմ բաժանմունքի համակարգը կարելի է ասել, որ հիմնականում համապատասխանում է «բանվորների» մենտալիտետին:

Այնուամենայնիվ բաժանմունքների համակարգի փոխառնումը զգալի սոցիոլոգիական հետաքրքրություն է ներկայացնում: Նախ` այն փոխառնվել է քաղաքական գործողությունների արդյունավետության բարձրացման համար, որով հնարավոր կլինի ներգրավել աշխատավոր դասակարգի զգալի մի մաս: Իսկ առավել խորքային դրդապատճառը կուսակցությունը դեմոկրատացնելու ցանկությունն է: Կոմիտեն անկասկած դեմոկրտական չէ, այլ ակնհայտ օլիգարխիական բնույթ ունի, իսկ բաժանմունքը` ընդհակառակը: Այդպիսով բաժանմունքը կարելի է համարել կուսակցության լեգիտիմ կառուցվածք, այն համահունչ է դարաշրջանի տիրապետող դոկտրինաներին: Պահպանողական կուսակցություների կողմից բաժանմունքների փոխառնումը նույն իմաստ ունի, ինչ  ֆեոդալական ազգերի կողմից համընդհանուր ընտրական իրավունքի և խորհրդարանական ռեժիմների ընդունումը:[70]

Սոցիալիստներից բացի բաժանմունքները ամբողջությամբ գործառնել են նաև կաթոլիկական և ֆաշիստական կուսակցություններում: Թեպետ միջին դասը վանվում է նման կառուցվածքից, սակայն հարկադրված էին նման ընտրության գնալ: Կաթոլիկներին դրդում էր կրոնական հավատքը, իսկ ֆաշիստներին` ազգայնամոլության միստիկան: Այսպիսի կուսակցությունների դոկտրինան դասակարգերի շրջանակներից դուրս է գալիս: Ակնհայտ է, որ «բանվորներից» կազմված բաժանմունքը առավել լավ է գործառնում, քան բուրժուազիայից կամ  ռամիկներից (крестьянин) կազմվածները: Դյուվերժեն մատնացույց է անում բաժանմունքների էներգիայի նվազումը` վերագրելով  այն բաժանմունքի սոցիալական կառուցվածքի հավանական էվոլյուցիային: Դրա մասին ցանկություն է հայտնում առավել խորը ուսումնասիրության դրդել:[71]

Բջիջ

Բջիջը բաժանմունքից տարբերվում է երկու կարևորագույն գծերով` միավորման հիմքով և քանակական կազմով: Բաժանմունքը և կոմիտեն կերտվում են տեղային (աշխարագրական) հիմքով: Բջիջը  ձևավորվում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) սկզբունքով` միավորելով կուսակցության անդամներին աշխատավայրի հիմքով: Լինում են գործարանների, արհեստանոցների, խանութների բջիջներ, նաև բյուրո և ադմինսիտարցիա: Բջջի անդամների բնավայրը կարևոր չէ: Շատ ձեռնարկություններով մեծ քաղաքներում բջիջների մեջ  ընդգրկվում են նաև անձիք հարակից շրջաններից, ինչ շատ արդյունավետ է: Նույն բջջի անդամները կարող են միմյանցից շատ հեռու բնակվել: Սա հատկապես բնութագրական է, որոշակի հատուկ պայմաններում, օրինակ «նավի բջիջ», որն միավորում է նավի ծավայիններին: [71] Կան նաև լոկալ բջիջներ. դրանք կա՛մ առանձին աշխատողների միություններն են (օրինակ` կոմկուսում հարկավոր են 3 անդամներ բջջի գործունեությունը ապահովելու համար), կա՛մ անհատականորեն աշխատող կուսակցության անդամների խմբերը` քանդակագործներ, բժիշկներ, փաստաբաններ, խմբագիրներ, ձեռներեցներ, ֆերմերներ:  Սրանք կապված իրենց աշխարհագրական բաշխվածության նման  են բաժանմունքներին, սակայն նրանց բազան ավելի նեղ է. Դրանք ոչ թե կոմունաներն են, այլ գյուղներն ու ավանները, թաղամասերն, փողոցները, բնակելի տները (մեծ քաղաքներում):  Նման բջիջները օգնական բնույթ են կրում: Իսկական բջիջը արտադրական բջիջ է, որ միավորում է անդամներին աշխատավայրի հիմքով:

Բջջի անդամները ավելի քիչ են, քան բաժանմունքինը: Բաժանմունքներում սովորաբար 100 և ավելի անդամներ կան: Լեոն Մովեն 1945-ին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հմագումարում կարդացած իր զեկույցի մեջ շեշտում է, որ այն բջիջները, որոնք գերազանցում են անդամների թվով հարյուրը արդյունավետ չեն կարող գործել: Հետո կոնկրետացնում է, որ առկա են 15-20 հոգանոց բջիջներ, որ երեք անգամ ավելիատ բան են անում, քան 50-60 հոգուց կազմվածները: Այդպիսով առավել օպտիմալ քանակը 15-20 անդամն է: Սակայն կոմկուսը ինչ-որ առավելագույն սահման չի դնում, այլ շեշտում է, որ բջջի մեծացման դեպքում այն  բաժանելու համար հարկավոր է ադեկվատ ղեկավարություն (հատկապես ևս մեկ քարտուղար), որն ի վիճակի կլինի իրականացնել այդ գրծառույթները: [72]

Բջիջը իր բնույթով առավել մեծ իշխանություն ունի անդամների նկատմամբ, քան բաժանմունքը: Այս խումբը բացարձակորեն ստաբիլ է, քանի որ այն ձևավորվում է աշխատավայրում, ուր ամեն օր կուսակցության անդամները հանդիպում են մեկմեկու, նրանց միջև կապերը մշտական բնույթ  ունեն: Անդամները և քարտուղարը լավ են ճանաչում իրար, ուստի վերջինիս հեշտ է անհրաժեշտ ինֆորմացիան տարածել, ասեն ձեռնարկություն մուտքի և ելքի ժամանակ տարածել գաղտնագրերը, կարգադրությունները: Բջջի ակտիվությունը հակադարձ համամասնական է նրա իջին քանակությանը: 100 հոգանոց բաժանմունքում ղեկավարոթյունը չի կարող բոլորին անձամբ ճանաչել և առավել ևս ուղղակի կապի մեջ լինել, իսկ 15-20 հոգանոց բջջում դա խնդիր չէ:

Մասնագիտական սկզբունքը նախընտրելի է, քանի որ կոնկրետ և ուղղակի հիմք է ստեղծում աշխատանքի համար: Սակայն բջիջը կարող է ամբողջությամբ կլանվել մասնագիտական գործերով` մոռանալով քաղաքականի մասին: Այս խնդրի գլխավոր բարդությունը սկզբունքների և դրանց առօրյա իրականացման տարանջատման  մեջ է: Ժողովրդական զանգվածներին կհետաքրքրի այն գաղափարները, որոնք ուղղակիորեն կապված են իրենց բարօրության հետ, այլ ոչ թե ինչ-որ գլոբալ գաղափարներ:[73]  Նրանց համար քաղաքականությունը շքեղություն չէ, ինչպես  բուրժուազիայի մեծամասնության համար, որոնք սիրում են գաղափարները զուտ գաղափարների համար, հատկապես լատինամերիկյան երկրներում:Ըստ այդմ գաղափարներ պետք է սերտ կապված լինեն աշխատավարձի աճի, զբաղվածության, ստաբիլության, աշխատանքի պայմանների, ձեռնարկության կազմակերպման հետ: Այս կապը ակնհայտ է մարքսիստական դոկտրինայում, որը ընդունում է քաղաքականության տնտեսական վերնաշենքը:

Քաղաքական նման դաստիարակությունը բնութագրական է առավելապես աշխատավորական կուսակցություններին: Աշխատավորական մենտալիտետով աշխատանքի պայմանները և մասնագիտական գործունեությունը համարվում է կոլեկտիվ գործունեություն, ուստի ենթադրում է քաղաքական գործողություններ: Իսկ բուրժուազիան և միջին խավը աշխատանքին վերոբերվում է անհատական (ինդիվիդուալ) դիրքերից: Բջջում առկա են նաև գործոններ` կրքեր, միստիկա, հավատքներ: Բջիջը այնքան արդյունավետ է, որ կարող է ձեռնակության մակարդակի հասցնել քաղաքական հիմնահարցը (օրինակ` բջիջների կողմից կազմակերպվող քաղաքական գործադուլները):[74]

Բջիջը իդեալական մոտեցում է ընդհատակյա գործունեության համար: Դա կապված է վերը նշված փոքր կազմի և ամենօրյա կապերի հետ, արդ ողջ խմբող հավաքվելու հարկ չկա: Բջիջը հենց նման գաղտնի գործունեություն համար է ստեղծվել, դրա «նախատիպը» գործել է ռուսական գործարաններում մինչև 1917-ի հեղափոխությունը: Բջիջն էր կազմում ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմքը, ինչը այնուհետև յուրացվեց կոմունիստական կուսակցության կողմից: 1924թ. հունվարի 21-ին 3-րդ Ինտերնացիոնալում նպատակ դրվեց «քաղաքական կազմակերպման կենտրոնը տեղափոխել բջիջներ», ինչը նախատեսված էր վերջացնել մինչև 1925թ. ապրիլը: Իհարկե դա ստեղծում էր որոշակի խնդիրներ, հատկապես «սոցիալիստական» բաժանմունքներից դուրս գալուց և «կոմկուսի» բջիջ ստեղծելու  առումով:[75]

Ի տարբերություն բաժանմունքի` բջիջը փոխառման օբյեկտ չդարձավ: Բջիջները զարգացան որոշ ֆաշիստական կուսակցություններում: «Բուրժուական» կուսակցությունների համար այս կառուցվածքը միանգամայն  հակասական էր: Թեպետ բջիջը առավել արդյունավետ էր, քան բաժանմունքը, սակայն սոցիալիստական կուսակցությունները այն չյուրացրեցին, քանի որ բջիջները հանդիպեցին արհմիությունների  հակադարձ պայքարին: Արհմիությունները բջիջը դիտարկում էին որպես մրցակից, ըստ այդմ էլ արհմիությունները դարձավ սոցիալիստական կուսակցությունների համար պաշտպանական կառույցներ կոմունիստական բջիջների դեմ (1930-ականներին):

Թեպետ բջիջները բաժանմունքների համեմատությամբ ակնհայտ արդյունավետ էին, սակայն կուսակցությունները չէին ձգտում անցնելու այս կառուցվածքին: Նախ դա բացատրվում է առկա սովորույթներին և ավանդույթներին հետևելու հիմքով:[76] Կարևոր է հասկանալ նաև կուսակցության մեջ մտնելու մարդկանց ձգտումը: Մարդիկ ներգրավվում են կուսակցության մեջ ոչ միայն  աշխատանքից ելնելով, այլև դրանով փորձում են կտրվել առօրյայից, ընդլայնել իրենց շփման հորիզոնը և «զվարճանալ»: Իսկ բաժանմունքը վերջիններիս համար իրենց բազմայնությամբ ավելի լայն հնարավորություններ է տալիս: Բջիջների համակարգը կարող է  գործառնել միայն կենտրոնից մշտական հետևողական ջանքերի շնորհիվ, իսկ նման կենտրոնացվածությունը և կանոնակարգվածությունը բնորոշ է միայն կոմկուսին:

Ոմանք գտնում են, որ բաժանմունքի համակարգը  բնական է, իսկ բջջինը` արհեստական, այն մշտական լարվածություն է պահանջում:[77] Առկա է ևս մեկ տենդենց, ըստ որի` երբ արհմիությունները զորավիգ են սոցիալիստներին, կոմկուսի հիմնական նպատակը արհմիությունների քայքայումն է ներսից: Իսկ երբ դրանք աջակցում են բջիջներին, ապա գործունեության մեջ կրկնօրինակման (կրկնման) վտանգ է առաջանում:

Ապա Դյուվերժեն անդրադառնում է նախապատերազմյան և հետպատերազմյան Ֆրանսիայում կոմկուսի բջիջների ու անդամների քանակի համեմատմանը և հնարավոր զարգացման տենդենցներին:

Բջջի պարբերական, սերտ և հիմնավոր գործունեության պատճառով կուսակցության առավել անկայուն անդամները վանվում են դրանից: Իսկ մյուս անդամները բջջի մեջ տեսնում են օպերատիվ գործողությունների հուսալի գործիք, յուրատիպ դաստիարակման կենտրոն:[78] Ի տարբերություն կոմիտեների և բաժանմունքների` բջջում ընտրական և խորհրդարանային գործառույթները երկրորդական դիրքում են: Բջիջը նախատեսված  չէ որպես նախընտրական պայքարի գործիք, այլ որպես ձեռնարկության ներսում գործունեության միջոց: Բջիջը կիրառվում է լոկ ագիտացիայի համար: Բջջի առաջացումը կուսակցություն հասկացության էվոլյուցիայի լայն ազդակ էր, այն ուշադրությունը ընտրական մեխանիզմների առումով կենտրոնացնում է պրոպագանդայի, ընդհատակյա գործունեության և ագիտացիայի ուղղությամբ: Իսկ համընդհանուր ընտրական իրավունքի և խորհրդարանային ժողովրդավարության պայմաններում վճռորոշ նշանակություն ունեն հենց ընտրական մեխանիզմների զարգացվածությունը:[79]

Ոստիկանություն

Ոստիկանային բազային տարրերով կուսակցությունները կազմակերպվում են ռազմականորեն: Նրանցում առկա է խսիտ կանոնակարգվածություն, ինչպես զինվորների մոտ: Անդամները կրում են տարբերանշաններով համազգեստներ և կարող են երաժշտության տակ հանդիսավոր երթի դուրս գալ` առջևից տանելով իրենց խորհրդանշանը: Անդամները քաղաքացիական անձիք եք, նրանք ուղղակի կանչվում են հավաքների և պարբերական պարապմունքների: Անդամը պատրաստ է իր անձը առաջնորդի տրամադրության տակ դնել: Ոստիկանությունը բաժանվում է 2 կատեգորիաների` ակտիվ բանակների նմանությամբ և պահեստազորի նմանությամբ ոստիկանություն:

Ռազմական բնույթը արտահայտվում է նաև կառուցվածքում: Կուսակցությունը ստեղծվում է բրգային ձևով` փոքր խմբերից հաջորդաբար կազմավորվում են ավելի մեծերը: Նման կառուցվածք են ունեցել  հիտլերյան նացիոնալ-սոցիալիստների կուսակցությունը (СА), Մուսոլինիի ֆաշիստական կուսակցությունը, գերմանական կոմկուսը:  Ուշագրավ է հիտլերյան կուսակցության օրինակը, որի տարրերի անվանումներն իսկ համապատասխանում են զինվորական ստորաբաժանումներին` սկսած խմբից և դասակից մինչև բրիգադ և դիվիզիոն (ընդհանուրը 21 դիվիզիոններ` ըստ գերմանական հողերի):[80]

Ոչ մի կուսակցություն միայն ոստիկանության հիմքով չի ձևավորվել: Ե՛վ նացիոնալ-սոցիալիստական, և՛ Իտալիայի ֆաշիստական կուսակցություններում առկա են բաժանմունքներ ու բջիջներ: Միաժամանակ բոլոր կուսակցությունները հարկադրված են ոստիկանություն պահել հրապարակային ելույթների ժամանակ կարգուկանոնի պահպանման և անդամների անվտանգության համար: Ուղղակի այդ կուսակցություններում ոստիկանություններին երկրորդական դեր էր վերապահվում: Հազվադեպ  է լինում, որ կուսկացությունը հիմնվի թվարկված 4 բազային տարրերից միայն մեկի վրա, բացառությամբ 19-րդ դարի «նոթաբլ» կոմիտեներով կուսակցությունների: Բաժանմունքներից կազմավորված կուսակցությունները սովորաբար ունեն  կոմիտեներ ևս, իսկ բջիջներից կազմվածները` բաժանմունքների նմանությամբ լոկալ բջիջներ: Նմանապես և ոստիականական հիմքով կուսակցություններն են: Օրինակ նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունում ոստիկանության անդամները երբեք ողջ կուսակցության 1/3-ից ավել չեն կազմել: Այնուամենայնիվ ոստիկանությոնը համարվում է «նացի»-ների կուսակցության բազային տարրը, որը տալիս է կուսակցության կողմնորոշումը, տակտիկան, ոճի և յուրօրինակության կողմերը:

Ոստիկանությունը ֆաշիստների հայտնագործություններն է համարվում: Այն համապատասխանում է ֆաշիստական դոկտրինային, որը հաստատում է էլիտայի, ակտիվ փոքրամասնության տիրապետման և  իշխանության ձեռքբերման և պահպանման համար բռնության կիրառման անհրաժեշտության: Ոստիկանությունը կազմակերպում է այդ փոքրամասնությանը: Ֆաշիզմի սոցիալական հենքը կազմված է միջին դասից և բուրժուազիայից, որոնք մղված էին թույլ չտալու ժողովրդականա զանգվածների տիրապետումը` հակադրելով նրանց զինված ուժը: Ֆաշիզմի պատմությունը ընթացել է հենց բռնության միջոցով նպատակներին հասնելու ուղղով: Այդպես է եղել և՛ Իտալիայի ֆաշիստների, և՛ Գերմանիայի նացիների համար:

Ոստիկանությունը պակաս ուշադրություն է հատկացնում ընտրական և պառլամենտական գործունեությանը, քան անգամ բջիջները: Ոստիկանությունը այն օգտագործում է ոչ թե որպես կազմակերպման միջոց, այլ դեմոկրատական ռեժիմների կործանման միջոց: Ե՛վ Հիտլերը, և՛ Մուսոլինիին իշխանության են եկել առանց ժողովրդի զանգվածային ցույցերի, այլ այրելով Ռայխստագը և արշավելով դեպի Հռոմ:

Իհարկե ոստիկանությունն էլ է կիրառում նախընտրական պրոպագանդա և պառլամենտական խարդավանքներ, սակայն դրանք բնավ իրենց գործունեության գլխավոր ասպեկտները չեն: Ոստիկանությունները ընտրական և  պառլամենտական մեխանիզմները օգտագործում են այն քանդելու, այլ ոչ թե դրա սահմաններում գործելու համար:

Ոստիկանության և բջջի միջև զգալի նմանություն կա: Ոստիկանական կուսակցությունները միշտ էլ փորձել են նշանակալի տեղի հատկացնել բջիջներին իրենց կուսակցություններում: Այդպես եղել է նացիոնալ-սոցիալիստների, իտալական ֆաշիստների մոտ: Մինչև 1939թ. տարբեր երկրներում գործող փոքր ֆաշիստական կուսակցությունները այն փորձում էին  ներդնել իրենց կառուցվածքի մեջ: Մյուսի կողմից բազում կուսակցություններ ներդրել են ոստիկանային կառույցներ: Սակայն դրանք անհրաժեշտ զարգացում չեն ստացել: Միակ հաջողվածությունը կապված էր  գերմանական կոմկուսի անվան հետ:Այն ընդգրկված էր Դիմադրության շարքերում և դեռ օկուպացման շրջանում հասավ ինքնուրույն զինվորական կազմակերպությունների ստեղծմանը, որոնք Ազատագրումից հետո դարձան հզոր ժողովրդական ոստիկանության միջուկը: Հետագայում այդ կազմավորումները զգալի դեր ունեցան  արևելաեվրոպական երկրներում և հատկապես Չեխոսլովակիայում:

Ոստիկանության և բջջի միաժամանակյա կիրառման հանգամանքը պայմանավորված է այն բանով, որ  նախ երկուսն էլ հեռու էին ընտրական և պառլամենտական մեթոդներից: Դրանից բացի կառուցվածքային նույնության ունեին` ի դեմս փոքր բազային խմբերի, անդամների սերտ կապերի և գործողությունների պարբերականության: Բջիջը իրականացնում է «քաղաքացիական մոբիլիզացում», իսկ ոստիկանությունը` «զինվորական մոբիլիզացում»:

* Կոոպտացիա – վարչական մարմիների ինքնահամալրում սեփական որոշմամբ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s