Քաղաքականությունը որպես կոնսենսուս և կոմպրոմիս

1360830851_barev

Քաղաքականությունը որպես կոնսենսուս և կոմպրոմիս

Քաղաքական տեսության մեջ առավել տարածված է այն մոտեցումը, ըստ որի քաղաքականությունը սահմանվում է որպես պետական իշխանությանը, նրա կազմակերպություններին, գործունեության ուղղությանը վերաբերող հարաբերություններ: Այս դեպքում քաղաքականությունը մեկնաբանվում է որպես որոշակի նպատակների իրականացման համար պետական իշխանության օգտագործում, պետության գործերին մասնակցություն, իշխանության համար պայքար: Քաղաքականության սահմանումը պետական իշխանության միջոցով առարկայական և ավելի տեսանելի է, քանզի հենց պետության մեջ է քաղաքականոթյունը ստանում առավել կոնցենտրացված և վերջավոր արտահայտություն: Քաղաքականության պետական – իշխանական  ասպեկտը դառնում է համակ վերլուծությունների առարկա, քանի որ ինչքան շատ է խորանում հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային տարբերակվածությունը, այնքան քաղաքականության վերլուծության մեջ առանձնանում են նրա ինտեգրատիվ հիմքը, շահերի համաձայնեցման ունակությունը: Սակայն հասարակական հարաբերություններում հնարավոր է հասնել միասնականության և կանոնակարգվածության երկու միջոցներով.

(1) կամ սոցիալական խմբերի շահերի ընդհանուր համաձայնության և կոնսենսուսի հիմքով,

(2) կամ էլ մի խմբի կողմից մյուսին ճնշելու և իր տիրապետությունը հաստատելու հիմքով: Համաձայն որի զարգացել են երկու գիտական ավանդույթներ, որոնք ծագում են Վերածննդի դարաշրջանին և Նոր դարերին. /44/

(ա) Քաղաքականության կոնսենսուսային մեկնաբանությունը, որը այն դիտարկում էր որպես շահերի բալանսի վրա հիմնված հասարակության ինտեգրացման, համաձայնության և ամբողջականության ոլորտ,

(բ) Քաղաքականության կոնֆլիկտային (ուժային) մեկնաբանությունը, որը քաղաքականությունը դիտարկում է որպես իշխանության համար պայքարի ոլորտ և այն օգտագործում կորպորատիվ և մասնավոր նպատակների համար: Այս մեկնաբանությունը ծագել է Ն.Մաքիավելուց (1469 — 1527), ով ուշադրությունը կենտրոնացնում էր իշխանության համար պայքարի տեխնոլոգիաների վրա: Քաղաքականությունը ընկալում է որպես իշխանության համար պայքարի արվեստ: Մաքիավելին քաղաքականությունը բնութագրում է որպես.

միջոցների ամբողջություն, որոնք հարկավոր են իշխանության գալու, այն պահելու և շահավետ օգտագործելու համար… Այսպես` քաղաքականությունը իշխանությանն է հղված, պայմանավորված է պարագայից և կապված է իշխողի կամ ժողովրդի հզորությունից, ինչպես նաև ընթացիկ իրավիճակից:

Քաղաքականության մեկնաբանությունը` որպես համաձայնության ոլորտ, կապված է Թ.Հոբսի (1588 — 1679) <<քաղաքական աբսոլյուտիզմի>> դոկտրինայի հետ, ով քաղաքականությունը դիտարկում էր որպես ընդհանուր շահի արտահայտման գործունեություն: Այս ընդհանուր շահի կրողը պետությունն է, որը հաղթահարում է քաոսը և <<բոլորի պատերազմը բոլորի դեմ>>` ընդհանուր համաձայնության հաստատումով, որը հիմնվումն է քաղաքացիների կողմից օրենքի հետ իրենց բնական իրավունքների մի մասի կամավոր փոխանակման վրա:

Կոնֆլիկտաբանական և կոսենսուսային կոնցեպցիաները ակտիվորեն զարգացել են 19 – 20-րդ դարերում:  Ինդուստրիալ հասարակության նոր  պատմական պայմաններում, որի խորքերում սրվում էր դասակարգային պայքարը բուրժուազիայի և պրոլետրիատի  միջև, ձևավորվեց մարքսիզմը, որը քաղաքականությունը մեկնաբանոմ էր որպես դասակարգերի և խմբերի տիրապետման ոլորտ, նրա կողմից պետական իշխանության միջոցով այլ հանրույթներին ճնշում:   Իրենց աշխատանքներում Կ.Մարքսը, Ֆ.Էնգելսը, Վ.Ի.Լենինը պետական իշխանությունը դիտարկում էին որպես տնտեսապես տիրապետող դասակարգի շահերի արտահայտություն, մեկնաբանում էին որպես իշխանության համար դասակարգերի պայքարի ոլորտ: Ըստ մարքսիզմի հասարակության ամբողջականության ապահովման համար հարկավոր է ոչնչացնել  այն դասակարգերը, որոնց շահերը հակասում են պրոլետարիատի շահերին: Քաղաքականության նեղ դասակարգային մեկնաբանությունը պատմության փորձով մերժվել է` հիշեցնելով միլիոնավոր մարդկանց ճնշման (ռեպրեսիայի), <<սառ պատերազմի>> արդյունքների և միջազգային հարաբերություններում առճակատման մասին: Սակայն ընդհանուր առմամբ քաղաքականության ուժային մեկնաբանությունը պահպանում է իր նշանակություն ցայսօր, թեպետ չի կապվում դասակարգերի հետ: /45/ Դրա արդիականությունը պայմանավորված է մի շարք երկրներում կոնֆլիկտների սրմամբ, որոնց բնույթը հասարակական հարաբերությունների այնպիսի նուրբ և բարդ ոլորտների մեջ է, ինչպես ազգային ինքնագիտակցությունը, մշակույթը, կրոնը: Էթնո – ազգային, կրոնական  և սոցիո – մշակութային գործոոնները ավելի ու ավելի շատ են դառնում քաղաքական փոխգործակցության բաժանարարներ. դրանք նախընտրություններ են, որոնց հիմքով  տարբեր սոցիալական խմբեր ընկալում են սեփական իշխանական կարևորության շահերը: Սեփական մշակութային, էթնիկական, լեզվական նույնականությունը կորցնելու վախը վերածվում է քաղաքական ռադիկալիզմի և էքստրեմիզմի, էթնոքաղաքական կոնֆլիկտների և քաղաքացիական պատերազմների:

Թարգմանությունը՝ Ա. Բ.  Мухаев Р. Т. Теория политики: М. 2005 с. 44 — 46

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s