Քաղաքական տեսության մեթոդաբանությունը

images

Քաղաքական տեսության մեթոդաբանությունը

Քաղաքականության ուսումնասիրման մեթոդների էությունը և էվոլյուցիայի հիմնական փուլերը.
Քաղաքական մոդելների կառուցման հիմնական միջոցը, որոնք բացատրում են քաղաքական գործընթացների սկզբունքային գծերը, մեթոդն է: Կ.Բոյմեն գրում է. <<Տեսությունը առանց այն վերահսկող և ընդլայնող մեթոդի անիմաստ է, իսկ մեթոդը առանց տեսության, որը այն հանգեցնում է իմաստավորված իրականացման, անպտուղ է>>: Տեսության և մեթոդի հստակ համապատասխանություն գոյություն չունի: Միևնույն մեթոդը կարող է ընկած լինել բազում տեսություննների հիմքում, և մեկ տեսական կառույցը կարող է օգտագործել քաղաքական երևույթների նկարագրման և վերլուծման բազում մեթոդներ: Միաժամանակ առկա են տեսություններ, որոնք ձևավորվում են առավելապես որոշակի ինչ-որ մեթոդի հիմքով: /21/
Մեթոդը ընդհանուր չափանիշներով ընկալվում է որպես ճանաչողական միջոց, որը իր մեջ կրում է երկու բաղադրիչներ: Առաջին` որոշակի սկզբունքներ, որը արտահայտում է քաղաքականության այս կամ այն ընկալումը և դրանով իսկ պայամանվորում է քաղաքական խնդիրների դուրսբերման և լուծման հիմնական մոտեցումները: Երկրորդ` որոշակի գործելաձևերի, տեխնիկաների և գործընթացների համագումարը, որոնց կիրառումը կապված է ուսումնասիրվող երևույթի մակարդակից և բնույթից, գիտնականի առջև կանգնած խնդիրներից և ընթացիկ հետազոտությունների պայմաններից: Քաղաքականության բազմամակարդակ և բարդ օբյեկտների հետազոտման համար կիրառվում են տարաբնույթ մեթոդների կոմբինացիա, որոնք համապատասխանում են միմյանց քաղաքականության բնույթի միայն ամենից ընդհանուր մեկնաբանությունների մեջ: Իր հերթին մեթոդները և գործելաձևերը ընդհանուր քաղաքական գիտության զարգացման կարևորագույն ցուցանիշներից մեկն են:
Պատմության ընթացքում տեղի է ունեցել ճանաչողության մեթոդների որոշակի էվոլյուցիա, որից դուրս ենք բերում լայն պատմական փուլեր, որոնցից յուրաքանչյուրում գերիշխել է քաղաքական վերլուծության որոշակի միջոցներ: Այս տրամաբանական – պատմական տեսանկյունից ակնհայտ է, թե ինչպես են քաղաքական հետազոտությունները անցել մեկ փուլից մյուսը: Այսպես առաջին հազարամյակում բացարձակ կերպով տիրապետում էր փիլիսոփայական – նորմատիվ և աստվածաբանական ճանաչողության մեթոդները, որոնք հիմնված էին մեթաֆիզիկական և ապրիոր – դեդուկտիվ մոտեցումների վրա: Սրանք աստիճանաբար սպառում էին իրենց առաջնորդող դիրքերը Նոր դարերի մոտենալու հետ մեկտեղ, իրենց տեղը զիջելով քաղաքականության ընկալման առավել ռացիոնալ ֆորմալ – իրավաբանական, ինստիտուտիոնալ և պատմա – համեմատական մեթոդներին: Սրանք 19-րդ դարի երկրորդ կեսից սկսեցին ակտիվ կերպով կիրառվել քաղաքական կյանքի ուսումնասիրման սոցիոլոգիական մեթոդների հետ մեկտեղ կամ նրանց շարքում, որոնց հիմքում ընկած էին ինդուկտիվ տրամաբանության տարաբնույթ կանոններ և սկզբունքներ: 19-րդ դարի վերջին յն նախաձեռնեց այսպես կոչված <<բիհեյվիորստական հեղափոխությունը>>, որը բարձրաձայնեց քաղաքական հետազոտությունների կողմնորոշումը բացառապես էմպիրիկ մեթոդների վրա հիմնվելու մասին, որը սկսբունքորեն մենիշխանական դիրքերում էր 1920 – 60-ական թթ.: 20-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվում է պոստբիհեյվիորստական փուլի մեկնարկով, առաջ քաշվեց ավանդականի և նորի, քաղաքականության հետազոտման որակական և քանակական միջոցների ավելի բարդ համադրություն:
Բովանդակային առումով մեթոդների դինամիկան երբեք միալար չի եղել: Այսպես` դեռ Արիստոտելը բարոյա – փիլիսոփայական միջոցներից բացի կիրառում էր համեմատական վերլուծության տարրեր, որը բնութագրական է 20-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ ժամանակակից հետազոտողները մշտապես կիրառում են արիստոտելյան արժեքային վերլուծության մեթոդաբանությունը: /22/

Քաղաքականության ուսումնասիրման մեթոդների հակասականությունը
Քաղաքականության ճանաչման միջոցների ոչ գծային բնույթի էվոլյուցիան ձևավորել է ժամանակակից քաղաքական գիտության մեջ ներքին լարվածության մի քանի կետեր, որոնք վկայում են քաղաքականության ճանաչման տարաբնույթ մեթոդների փոխադարձ հակասականության մասին: Այդ մեթոդներն են.
 Քանակական (էմպիրիկ — վերլուծական, սցիենտիստական) և որակական (նորմատիվ – գոյաբանական, որը շեշտը դնում է քաղաքական երևույթների ֆենոմենաբանական բնույթի վրա),
 Ռացիոնալ (ռացիոնալ դրդապատճառները դիտարկվում են որպես մարդու վարքի միակ աղբյուր) և նրանք, որոնք համամիտ են մարդկային վարքի մեջ ենթագիտակցական դրդապատճառների գերակայությանը.
 Անձնականացված (սրա կողմնակիցները քաղաքականությունը դիտարկում են որեպ անձի և պետության հարաբերություն) և ինստիտուցոնալացված (որպես մարդու քաղաքական գործունեության հիմնական միավոր դիտարկում է ինստիտուտները և նորմերը),
 Սոցիալական կողմնորոշմամբ (հաստատում են քաղաքականության փաստերի սոցիալական բնույթը) և տեխնոկրատական կողմնորոշմամբ (տեխնիկան դիտարկում են որպես իշխանության ինստիտուտների ստեղծման հիմք):
Նման տարաբաժանվածության պատճառներից մեկը վերջին 150 տարիների ընթացքում աշխարհի գիտական <<պատկերի>> փոփոխություններով է պայմանավորված: Նախկին շատ մեթոդներ կապված էին պատմության մեջ պետության և հասարակության պրոգրեսի, գծային զարգացման գաղափարների հետ: Այսօր քաղաքական էվոլյուցիայի ինչ — որ վեկտորի առկայությունը բացառում են և հաստատում են քաղաքականության բարդ կազմակերպվող սոցիալական հավասարակշռություն լինելը:
Այս կամ այն մեթոդները ոչ միայն մրցակցում էին, այլև փորձում էին գերիշխող դիրք ստանձնել գիտական հետազոտությունների մեջ: Մենիշխանական դիրքի ձգտող տեսական կոնցեպցիայի ստեղծման ցանկությունը ակնհայտ է նախևառաջ ժամանակակից քաղաքական գիտության երկու հավանականորեն առաջատար տենդենցներում` պոզիտիվիստական (տեխնիկա – ռացիոնալ, որը վերջնական հաշվարկով կողմնորոշված է քաղաքականության հետազոտման քանակական մեթոդներին և ձգտում է քաղաքականությունը վերածել ճշգրիտ գիտության) և քաղաքական – փիլիսոփայական` բառի լայն իմաստով (տեսական, որը կողմնորոշված է տարաբնույթ պատմական, սոցիո – մշակութային, հոգեբանական, մարդաբանական և ուրիշ այլընտրանքային հետազոտական մեթոդների և մոտեցումների ուղղությամբ): /23/

Բիհեյվիորիզմ
Այս իմաստով առավել ակնհայտ է պայքարը 20-րդ դարում նշված տենդենցների միջև: Առաջին երկու տասնամյակները նշանավորվում են բիհեյվիորիզմի բուռն գրոհումով, որը քաղաքական գիտության մեջ մտավ հոգեբանությունից: Ա.Բենտլին, Է.Թորնդայկը, Չ.Մերիամը, Հ.Լասուելը և նրանց համախոհները փորձում էին այս հիմքով նեղել մինչ այդ տիրապետող տեսական ֆորմալիզմը, քաղաքականության հետազոտման ինստիտուցիոնալ – իրավական սահմանափակումները: Նրանց <<գիտական մեթոդը>> ենթադրում էր տվյալների էմպիրիկ հաստատում որպես գիտության կոնստիտուցիոնալացման միակ հիմք: Հետազոտության գլխավոր օբյեկտն էր մարդու վարքը, իսկ տեսական հետազոտությունները գիտականի վերածելու պայմանը առաջարկվում էր վերիֆիկացիայի (ինտերսուբյեկտիվ, այսինքն ստացված հետևությունների փորձարկում, որը ուրիշ գիտնականներին հասանելի է), կվանտիֆիկացիայի (քանակական չափում) և հետազոտությունների օպերատիվության ապահովում (ճանաչողական օպերացիայի կիրառման մեջ հաջորդականության պահպանումը):
Մեթոդաբանական տեսանկյունից այսպիսի տեսական նախաձեռնման հիմքում ընկած էր ձգտումը ոչ միայն նվազեցնել վերլուծության կողմապահությունը և սուբյեկտիվությունը, այլև բացառել գիտնականի անձը գիտական հետազոտման գործընթացից: Այլ խոսքերով ընդունվում էր, որ գիտնականի արժեքային դատողությունները, նրա փիլիսոփայական – աշխարհայացքային դիրքորոշումը այս կամ այն կերպ ազդում են ստացվող եզրակացությունների վրա, որը խանգարում է օբյեկտիվ ինֆորմացիա ստանալուն, երևույթի գիտական գնահատմանը: Այդպիսով խիստ տարաբաժանվում են քաղաքական փաստերը և արժեքները:
Գնահատողական դատողությունները հեշտությամբ դուրս մղվեցին այն բնագավառներից, ուր հարկավոր էր տալ իրադարձությունների քանակական մեկնաբանություն: Ուստի բիհեյվիորզմի հետազոտման հիմնական առարկա դարձան ընտրությունները, կուսակցությունների գործունեությունը կամ ավելի լայն իմաստով քաղաքական սուբյեկտների (ակտորների) անհատական և միկրոխմբային վարքը: Բիհեյվիորիզմի հիմնարար բանաձևը` <>, որը հաստատում է մղման և անհատի գործողության բնույթի խիստ կապվածությունը, չափազանց պարզեցված դուրս եկավ, որպեսզի հնարավոր լիներ գուշակել քաղաքական ոլորտում մարդկային չափազանց սուբյեկտիվ վարքը: Դրանից բացի այս մեխանիզմը չէր կարող բացատրել խոշոր սոցիալական խմբերի փոխգործակցության մեխանիզմները և կոնցեպտուալ գնահատական տալ քաղաքականությանը ընդհանուր վերցրած: /24/ Առաջանալով որպես տեսականացման և մտահայեցողության անտիթեզ` բիհեյվիորզմը առաջ բերեց ճանաչողության նոր դժվարություններ` միաժամանակ ցույց տալով քաղաքականության ուսումնասիրման խիստ թվային չափման սահմանափակվածությունը:
Ամեն ինչ քանակական չափման ենթարկելու ձգտումը Պ.Ա.Սորորկինը անվանում էր <<կվանտիֆրենիա>>, որը տեսությանը շեղու էր կարևորագույն խնդիրների լուծումից և ստեղծում էր մեթոդաբանական փակուղի: Ամերիկացի գիտնականներ Գ.Ալմոնդը և Ս.Գենսոն գրել են. << Անկասկած կվանտիֆիկացիան ներդրում է ունեցել քաղաքական գիտության և այլ սոցիալական գիտությունների մեծ նվաճումներում: Բայց այն նաև ծնել է կեղծ գիտական զգալի փորձեր >>:

Քաղաքականության ուսումնասիրման հիմնական ժամանակակից մեթոդներ
Արդեն 1930-ական թթ. Տ.Պարսոնսը, քննադատորեն գնահատելով բիհեյվիորիզմի հնարավորությունները, հանդես եկավ տվյալ մեթոդի և քաղաքականության հետազոտման ուղղության չափազանց մեծ էմպիրիզմին դեմ` գտնելով, որ գիտությունը նախևառաջ պետք է առաջնորդվի որոշակի տեսական մտքով, որը ունակ է բացատրելու փաստերի ամբողջությունը պատճառային և նորմատիվ կախվածության հիմքով: Իսկ Դ.Իստոնը գտնում էր, որ քաղաքականության չափազանց բարդ լինելու պատճառով իրադարձությունների տեսական նկարագրումը պետք է հիմնվի նախնական հիպոթեզների վրա, որոնք հիմնվում են իրավիճակի ընդհանուր դուրսբերման վրա: Նա նշում էր, որ գիտնականի համար շատ կարևոր է փաստերը մեկնաբանել` դիտարկելով այն լայն սոցիալական կոնտեքստում:
Այսպիսի պայմաններում պահանջված էր նաև փիլիսոփայական – նորմատիվ ավանդույթը, որը քննադատում էր քաղաքականությանը արժեքային չեզոք հարաբերությանը: Այս ավանդույթի շրջանակներում վերաիմաստավորվում են Ռ.Միխելսի, Մ.Օստրոգորսկու գաղափարները, ովքեր հաստատում էին, որ քաղաքական ինստիտուտների գործունեությունը հնարավոր չէ հետազոտել առանց նրանց ոչ ֆորմալ կապերի վերլուծության, Ջ.Ուոլեսի, Ջ.Կոուելի և Հ.Լասուելի պատկերացումները քաղաքական վարքի ընկալման համար հոգեբանական գործոնների սկզբունքային նշանակությունը, Ու.Էլիոտի և Չ.Բիրդի պետական կառավարման մեջ <<իդեալական նպատակների>> առկայության մտքերը, Բ.Տուրների պոստտեխնոկրատական գաղափարները, որը պահանջում էր տեխնիկական մոտեցումները ավելացնել բարոյական պատկարացումներով և այլն:
Քաղաքականության բացատրման նոր միջոցների ձևավորմանը կողմնորոշված այսպիսի մեթոդաբանական կառուցվածքը օբյեկտիվ կերպով խթանում է քաղաքական տեսություն մեջ զանգվածային հոսքն ոչ միայն հասարակական, այլև բնական գիտություններից` աշխարհագրություն, մաթեմատիկա, համակարգային տեսություն, կիբերնետիկա, հերմենևտիկա և այլն: /25/
Այս ավանդույթի շրջանակներում էլ 20-րդ դարի երկրորդ կեսին կոնցեպտուալացվել են կարևորագույն, այսօր քաղաքական վերլուծության հիմքում ընկած մեթոդները` կառուցվածքա – գործառնական վերլուծություն (Թ.Պարսոնս, Մ.Լևի, Ռ.Մերտոն), համակարգային (Դ.Իստոն), ինֆորմացիոն – կիբերնետիկական (Կ.Դոյչ), հաղորդակցական (Յ.Հաբերմաս) և քաղաքական – մշակութային (Գ.Ալմոնդ) հետազոտությունները:
Քաղաքականության հետազոտման միջոցների ընդհանրացումը չափազանց բարդացել է: Այսպես` կառուցվածքա – գործառնական մեթոդը կիրառող գիտնականները քաղաքականությունը դիտարկում են որպես նրա բարդ կառուցվածքը կազմող և ընդհանուր հասարակականի շրջանակներում նրա որոշակի գործառույթների կատարումը հիմնավորող տարրերի կոորդինացված փոխգործակցություն: Ընդունվում էր, որ քաղաքական սուբյեկտների դիրքորոշումների, դերերի, ոճերի բնույթի վրա զգալի ազդեցություն են գործում յուրաքանչյուր տարրի նպատականշանակությունը: Քաղաքական երևույթների փոփոխությունները և զարգացումները մեկնաբանվում էին, որպես կառուցվածա – գործառնական տարրերի բարդացման արդյունք, հների քայքայման և նորերի առաջացման արդյունք, որոնք առավել ադապտացված են առաջացող իրավիճակներին:
Համակարգային մեթոդը հետազոտությունները կողմնորոշում էր այն բանին, որ քաղաքականությունը դիտարկվի որպես որոշակի ինքնակարգավորվող սոցիալական ամբողջականություն, որը մշտապես համագործակցում է արտաքին աշխարհի հետ: Արտաքին միջավայրի հետ նրա հաղորդակցման կետերը, այսպես կոչված <<ելքերի>> և <<մուտքերի>> ենթահամակարգերը, ֆիկսում են քաղաքացիների վարքի որակական յուրահատկությունները նրանց կողմից իշխանությանը պահանջարկներ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև նրա որոշումների իրականացման ժամանակ:
Քաղաքական – մշակութային մեթոդները քաղաքականության հետազոտությունների հիմքում դրել են էլիտար և զանգվածային սուբյեկտների սուբյեկտիվ կողմնորոշումները քաղաքական օբյեկտների նկատմամբ, որոնք նրանց հետ համապատասխան վերափոխում են իրենց վարքի ձևերը, քաղաքական ինստիտուտների գործունեության բնույթը և իշխանության գործառնման այլ պարամետրերը:
Կիբերնետիկական մեթոդի միջոցով քաղաքականությունը վերլուծվում էր տեղեկատվական հոսքերի պրիզմայի միջով, որը կառուցված է փոխադարձ կապի սկզբունքով, և նպատակամղված հաղորդակցական գործողությունների և մեխանիզմների ցանցերով, որոնք ապահովում էին կառավարողների և կառավարվողների միջև հարաբերությունները հասարակության ներսում և արտաքին միջավայրում փոխահարաբերությունների բոլոր մակարդակներում:
Հաղորդակցական մոտեցման մեթոդները պահանջում էին ի ցույց բերել քաղաքականության հատկանիշները քաղաքական տարածության մեջ մարդկանց շփման միջոցների վերլուծմամբ, որը ձևավորում է նրանց միջև իմաստային կոնտակտներով և այլն:
Կարևոր նշանակություն ունեն նաև սոցիոլոգիական (մարդկանց քաղաքական գործողությունները բացատրում են նրանց հասարակական դիրքի տարբեր պարամետրերից ելնելով` սոցիալական դերերի, կարգավիճակի և այլն), մարդաբանական (քաղաքական իրադարձությունները մեկնաբանվում են որպես մարդկային էության տարբեր դրսևորումներ), ինստիտուցիոնալ (կազմակերպչական կառույցները որակավորվում է որպես քաղաքականության հիմնական օղակներ) և որոշ այլ մեթոդներ: /26/

Соловьев А.И. Политология: Политическая теория, политические теннологии. М.Аспект Пресс,2003, С.21-26

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s