Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

download (1)
Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
Ֆեոդոր Դոստոևսկին 1843 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: Գրական գործունեության սկզբնական շրջանում նրան հուզել են «փոքր մարդու» կյանքը, ճակատագիրը, խոհերն ու զգացումները: Առաջին իսկ՝ «Խեղճ մարդիկ» (1846 թ.) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վիպակներում և պատմվածքներում պատկերելով մարդկային տառապանքները, ծանր ու խեղճ կյանքը՝ նա հոգեբանական խոր վերլուծությունների միջոցով ստեղծել է ճնշված, անրջային ու գեղեցիկ գաղափարներով ապրող մարդկանց կերպարներ («Նմանակը», 1846 թ., «Տիրուհին», 1847 թ., «Սպիտակ գիշերներ», 1848 թ., «Նետոչկա Նեզվանովա», 1849 թ.):
Դոստոևսկին ուտոպիստ-սոցիալիստների գաղափարների հետևորդ էր, որի համար 1849 թ-ին ձերբակալվել է և դատապարտվել մահվան: Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է 4 տարվա աքսորով` Սիբիր. այնտեղ գրել է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը (1861–62 թթ.), որտեղ պատկերել է աքսորյալների դժոխային կյանքը: 1859 թ-ին Դոստոևսկուն թույլատրվել է ապրել Սանկտ Պետերբուրգում, որտեղ հրատարակել է «Քեռու երազը» (1859 թ.), «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859 թ.) վիպակներն ու «Ստորացվածները և անարգվածները» (1861 թ.) վեպը: 
1862–63 թթ-ին ճանապարհորդելով Եվրոպայում՝ հանգել է այն եզրակացության, որ կապիտալիզմի հաղթանակը ժողովրդի նոր տառապանքների սկիզբն է: Քննադատելով հանդերձ  Ռուսաստանի ճորտատիրական կարգերը` դեմ է եղել հեղափոխությանը: Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ` միապետի և եկեղեցու ներքո: Այս տեսակետներն արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863 թ.), «Գրառումներ ընդհատակից» (1864 թ.) գործերում:
Դոստոևսկու ստեղծագործությունների հիմքում ընկած փիլիսոփայական, քաղաքական, հոգեբանական, բարոյական խնդիրները խիստ շաղկապված են միմյանց և արտացոլում են իրականությունը («Ոճիր և պատիժ», 1866 թ., «Ապուշը», 1868 թ., «Դևեր», 1871–72 թթ., «Դեռահասը», 1879–80 թթ., «Կարամազով եղբայրներ», 1879–80 թթ.): Նա ստեղծել է հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»): Նրա հերոսները հաճախ հանդես են գալիս ինքնաքննադատությամբ: Ոճրի և պատժի խնդիրը Դոստոևսկու ստեղծագործությունների հիմնական թեման է: Նրա վեպերում բախվում են ոչ միայն հզոր անհատները, այլև գաղափարները, հակադրվում աշխարհայացքները:
Ըստ Դոստոևսկու՝ աշխարհը պետք է ղեկավարեն բարությունն ու համբերատարությունը, իսկ համամարդկային հարցադրումները, դրանց հոգեբանական խորությունը, կրքերի ու ապրումների վիթխարի բախումները նրա երկերի գլխավոր հատկանիշներն են:
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի  վրա:
Նրա գաղափարագեղագիտական սկզբունքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ:
Դոստոևսկու երկերը թարգմանվել են հայերեն, հայ թատրոնում բեմադրվել են «Ապուշը», «Ոճիր և պատիժ», «Ստորացվածները և անարգվածները», «Խաղամոլը» և այլ գործեր:
Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար

getImage

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

«Ընդամենը երեսունչորս տարեկան քմահաճ, նրբիրան, թխամաշկ, մարզված մարմնով և ապրելու բուռն ցանկությամբ լեցուն մի կին էր, այժմ մահվան էր դատապարտված ինչ-որ մութ և անտեսանելի մի բանի հետևանքով, որն աննկատելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը:
Երեխան: Այս քայքայվող մարմնի մեջ կույր խարխափումներով աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք: Նույնպես դատապարտված մահվան: Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժիներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ… Մի բան, որը կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և… ավերել… Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց… Վերջ: Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն: Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից:»

«Մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:»

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները»

download

ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ»

Ջեյմս Զոյս (1882-1940)… երբ խոսք է լինում ժամանակակից արձակի մասին, այս անունը հայտնվում է 20֊րդ դարի խոշորագույն արձակագիրների՝ Պրուստի, Կաֆկայի, Ֆոլքների անունների կողքին։

Ջեյմս Ջոյսը անգլիական գրականության դասական է։ Ծնվել է Իռլանդիայում՝ Դուբլինում։ Կրթություն է ստացել կաթոլիկական ճեմարանում։ 1898թ. ընդունվում է համալսարան, իսկ 1904թ. ընդմիշտ հեռանում Իռլանդիայից։ Ապրում է Փարիզում, Ցյուրիխում։ Մինչև իր արվեստի ճանաչումը Ջոյսը ապրել է փորձությունների մի ծանր շրջան՝ թե ստեղծագործական և թե անձնական կյանքում։ Նա հրաժարվում է ճիզվիտական համալսարանը ավարտելուց հետո ծառայել ոչ միայն Անգլիայի լծի տակ գտնվող Իռլանդիային, այլև կաթոլիկ եկեղեցուն և քաղքենիական միջավայրին։ Իր հոգևոր ուսուցչի՝ Իբսենի նման, նա հրաժարվում է փարիսեցի հասարակության կեղծ արժեքներից և հատկապես այդ հասարակության կողմից ստրկացված արվեստից։ Ջոյսի համար նոր արվեստը ոչ միայն ինքնաարտահայտման ձև է, այլև ըմբոստացման միջոց։ Իբսենի նման նա ժխտում էր բոլոր այն «հեղինակություններին», որոնք կեղծ «ազգային արվեստի» և կրոնի դիմակներով թակարդել էին վարձում գրողին։ Իզուր չէ, որ «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպում նա գրում է. «Իռլանդիան մի ծեր խուլ է, որը խժռում է իր զավակներին»։ Նա հեռանում է Իռլանդիայից՝ ինչպես միլիոնավոր գաղթած իր հայրենակիցները, բայց մի պայմանով՝ գրել լքված հայրենիքի մասին։ Դուբլինցիներն են նրա բոլոր հերոսները և գրողի համար նրանք խորհրդանշում են ողջ մարդկությունը։ Գրողի կարևոր ստեղծագործություններն են՝ «Կամերային երաժշտություն» (բանաստեղծություններ, 1907թ.), «Դուբլինցիներ» (պատմվածքներ, 1914թ.), «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպը (1916թ.), «Աքսորյալներ» թատերակը (1918թ.), «Ուլիս» վեպը (1922թ.) և «Ֆիննեգանի հոգեհացը», փորձարարական արձակ գործը (1939թ.):

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ»