Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար

getImage

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

«Ընդամենը երեսունչորս տարեկան քմահաճ, նրբիրան, թխամաշկ, մարզված մարմնով և ապրելու բուռն ցանկությամբ լեցուն մի կին էր, այժմ մահվան էր դատապարտված ինչ-որ մութ և անտեսանելի մի բանի հետևանքով, որն աննկատելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը:
Երեխան: Այս քայքայվող մարմնի մեջ կույր խարխափումներով աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք: Նույնպես դատապարտված մահվան: Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժիներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ… Մի բան, որը կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և… ավերել… Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց… Վերջ: Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն: Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից:»

«Մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:»

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s