Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները»

download

ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ»

Ջեյմս Զոյս (1882-1940)… երբ խոսք է լինում ժամանակակից արձակի մասին, այս անունը հայտնվում է 20֊րդ դարի խոշորագույն արձակագիրների՝ Պրուստի, Կաֆկայի, Ֆոլքների անունների կողքին։

Ջեյմս Ջոյսը անգլիական գրականության դասական է։ Ծնվել է Իռլանդիայում՝ Դուբլինում։ Կրթություն է ստացել կաթոլիկական ճեմարանում։ 1898թ. ընդունվում է համալսարան, իսկ 1904թ. ընդմիշտ հեռանում Իռլանդիայից։ Ապրում է Փարիզում, Ցյուրիխում։ Մինչև իր արվեստի ճանաչումը Ջոյսը ապրել է փորձությունների մի ծանր շրջան՝ թե ստեղծագործական և թե անձնական կյանքում։ Նա հրաժարվում է ճիզվիտական համալսարանը ավարտելուց հետո ծառայել ոչ միայն Անգլիայի լծի տակ գտնվող Իռլանդիային, այլև կաթոլիկ եկեղեցուն և քաղքենիական միջավայրին։ Իր հոգևոր ուսուցչի՝ Իբսենի նման, նա հրաժարվում է փարիսեցի հասարակության կեղծ արժեքներից և հատկապես այդ հասարակության կողմից ստրկացված արվեստից։ Ջոյսի համար նոր արվեստը ոչ միայն ինքնաարտահայտման ձև է, այլև ըմբոստացման միջոց։ Իբսենի նման նա ժխտում էր բոլոր այն «հեղինակություններին», որոնք կեղծ «ազգային արվեստի» և կրոնի դիմակներով թակարդել էին վարձում գրողին։ Իզուր չէ, որ «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպում նա գրում է. «Իռլանդիան մի ծեր խուլ է, որը խժռում է իր զավակներին»։ Նա հեռանում է Իռլանդիայից՝ ինչպես միլիոնավոր գաղթած իր հայրենակիցները, բայց մի պայմանով՝ գրել լքված հայրենիքի մասին։ Դուբլինցիներն են նրա բոլոր հերոսները և գրողի համար նրանք խորհրդանշում են ողջ մարդկությունը։ Գրողի կարևոր ստեղծագործություններն են՝ «Կամերային երաժշտություն» (բանաստեղծություններ, 1907թ.), «Դուբլինցիներ» (պատմվածքներ, 1914թ.), «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպը (1916թ.), «Աքսորյալներ» թատերակը (1918թ.), «Ուլիս» վեպը (1922թ.) և «Ֆիննեգանի հոգեհացը», փորձարարական արձակ գործը (1939թ.):

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s