«Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս

Iishmarx

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (գերմ.՝ Das Manifest der Kommunistischen Partei), գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը, որը Կոմունիստների միության երկրորդ կոնգրեսի (1847) հանձնարարությամբ գրել են Կառլ Մարքս ու Ֆ. էնգելսը։

Aquote1.png «Այս աշխատության մեջ հանճարեղ պարզությամբ ու ցայտունությամբ, — գրել է Լենինը, — ուրվագծված է նոր աշխարհայեցողությունը, նաև սոցիալական կյանքի բնագավառը ընդգրկող հետևողական մատերիալիզմը, դիալեկտիկան, որպես ամենաբազմակողմանի ու խոր ուսմունք զարգացման մասին, դասակարգային պայքարի և նոր, կոմունիստական հասարակություն ստեղծող պրոլետարիատի համաշխարհային, պատմական ռևոլյուցիոն դերի թեորիան»

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» հայերեն թարգմանվել է 1887 թվականին։ «Մանիֆեստի» 1888 թվականին անգլերեն և 1890 թվականին գերմաներեն հրատարակությունների առաջաբաններում Էնգելսը նշում է, որ հայերեն թարգմանությունը պետք է 1887 թվականին հրատարակվեր Կ. Պոլսում, սակայն «…լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրքը լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆեստը» ներկայացնել որպես իր աշխատությունը»։ 1894 թվականին Հ. Աթաբեկյանը և Մ. Հովհաննիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը սակայն չի հրատարակվել։ Աթաբեկյանը նամակով դիմել է էնգելսին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»-ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսը, շնորհակալություն հայտնելով աշխատության թարգմանության համար, պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առածաբան գրել չի կարող։ 1894 թվականին «Գաղափար» հանդեսում հրատարակվել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի ներածությունը, 1871 թվականի գերմաներեն հրատարակության հեղինակների առաջաբանը և 1-ին, 2-րդ գլուխների հայերեն թարգմանությունը, իսկ մնացած մասը չի հրատարակվել հանդեսը փակվելու պատճառով։ էչճէ թվականին Թիֆլիսում «Մանիֆեստը» թարգմանվել է հայերեն ռուսերեն երկրորդ հրատարակությունից։ Աշխատությունը, «Մանիֆեստ կոմունիստական կուսակցության» վերնագրով, առանձին գրքով հրատարակվել է 1904 թվականին՝ Ժնևի ՌԽԴԲԿ տպարանում, Ստեփան Շահումյան և Մ. Մանուչարյանի գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Աշխատությանը կցված են եղել 1872 թվականի, 1883 թվականի, 1890  թվականի հրատարակությունների առաջաբանները, որպես հավելված՝ Կ. Կաուցկու

Aquote1.png «Որքա՜ն է հնացել կոմունիստական մանիֆեստը» հոդվածը։

Հետագայում «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» թարգմանել են նաև Պ. Մակինցյանը , Ա. Կասյանը և ուրիշներ։ Մինչև 1979 թվականը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» առանձին գրքով հայերեն լույս է տեսել 17 անգամ։

Գիրքն կարդալու համար սեղմեք այստեղ՝ 1. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս, 2. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս, 3. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս, 4. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս, 5. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»- Կառլ Մարքս ու Ֆ. էնգելս

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s