Բարուց և չարից անդին: Չաստվածների մշնշաղ

nicshe-baruc-ev-charic-andin

Բարուց և չարից անդին: Չաստվածների մշնշաղ

«Չարից և բարուց անդին» երկում (19-րդ ասույթ) Նիցշեն ցույց է տալիս, որ կամքը, ամենայն կամեցում բաղկացած է առնվազն յոթ կարևորագույն պահերից.

  1. «վիճակի զգացումը, որից մենք ձգտում ենք ազատվել և… որին մենք ձգտում ենք հասնել…»,- ինչպես նաև սրան առընթեր «մկանային զգացումը».
  2. «Յուրաքանչյուր կամային ակտի մեջ գոյություն ունի կարգադրիչ-հրամայիչ միտք. սակայն պետք չէ մտածել, որ այդ միտքը կարելի է բաժանել «կամեցումից» և որ «այդ ժամանակ կամքը իբր դեռ կմնա».
  3. կամքը «հրամանի աֆֆեկտ» է.
  4. կամքի մեջ «բռունցքվելն» է, «այն ուղիղ հայացքը, որը բացառապես մի բան է ֆիքսում, «այժմ հարկավոր է այսինչ բանը և ուրիշ ոչինչ» դրույթի անպայմանական գնահատումը».
  5. «մարդը, ով կամենում է, հրամայում է իր մեջ ինչ-որ բանի, որը ենթարկվում է, կամ որի մասին նա մտածում է, թե նա ենթարկվում է».
  6. «քանի որ մենք միաժամանակ հրամայողը և ենթարկվողն ենք, ապա Ես համադրական հասկացության օգնությամբ … կամեցողը ենթադրում է, թե կամքը և գործողությունը ինչ-որ կերպ նույն բանն են կազմում».
  7. «կամեցողը» իրեն՝ կամքին վերագրում է նաև հաջողությունը, կամեցման կատարումը և ըստ այդմ վայելում է աճը զորության այն զգացողության, որը իր հետ բերում է ամենայն հաջողություն։ «Կամքի ազատություն» — ահա բառը կամեցողի բավականության այդ բազմակերպ վիճակի համար… «Եվ այսպես, ամենայն կամեցման մեջ ներկա է հրամայման և ենթարկման անքակտելի միասնությունը, քանզի «քանի որ մեր մարմինը բազում հոգիների սոսկ հասարակական կառույցն է»։ «Կամքի ազատություն» — ահա բառը կամեցողի բավականության այդ բազմակերպ վիճակի համար… Ինչպես նվագախումբն է դիրիժորի և երաժիշտների միասնությունը. դիրիժորը առանց կատարողների անզոր և ծիծաղելի է, բայց և առանց նրա փայտիկի նվագախումբն է ինքնակամ, կակաֆոնիկ, քայքայիչ և դիսհարմոնիկ։ Կամքը ոչ մի դեպքում չի կարելի հանգեցվել հասարակ, սպոնտան, «ամեբային» կամեցմանը, ցանկության բնազդին:

Գիրքը կարդալու համար սեղմեք այստեղ՝ «Չարից և բարուց անդին»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s