Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

Raffi_signature.jpg

   Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-70, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Գիրքը կարդալու համար սեղմեք այստեղ՝ Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Image_2255

ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՄԱՐՈՒԹ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Արտաքին քաղաքականության ռեսուրսը պետության ներուժը
կազմող տարբեր գործոնների ամբողջությունն է: Աշխարհագրական,
ժողովրդագրական, տնտեսական, ռազմական ռեսուրսների կողքին
այսօր կարևոր դեր են կատարում քաղաքական, գաղափարական,
մշակութային, տեղեկատվական, գիտատեխնիկական և կրթական ռե-
սուրսները, որոնք միջազգային թատերաբեմում արդյունավետ քաղա-
քականություն վարելու կարևոր գործոն են:

Գլոբալացման և տեղեկատվական հեղափոխության դարաշրջա-
նում ուրույն կարևորություն ստացավ արտաքին քաղաքականության
ոչ նյութական ռեսուրսների օգտագործումը: Դրան նպաստում է նաև
Արևմուտքի առաջատար երկրների կողմից «փափուկ ուժի» կիրառու-
մը, որի բաղկացուցիչ մասերն են մշակույթը, գաղափարախոսությունը
և դիվանագիտությունը: Արտաքին քաղաքականության ռեսուրսները
կարևոր գործոն կարող են դառնալ միայն քաղաքական անհրաժեշտ
կամքի և քաղաքական էլիտայի կազմակերպչական ռեսուրսի առկա-
յության դեպքում:

Շարունակությունն այստեղ՝ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ ԱԺ 2007 Թ. ԵՎ 2012 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿՈՌԵԼՅԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

cropped-1365435376_002.jpg

ՀՀ ԱԺ 2007 Թ. ԵՎ 2012 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿՈՌԵԼՅԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Արդի հասարակության քաղաքական համակարգի զարգացման
պայմաններում մեծանում է կուսակցությունների դերը կառավարման
և որոշումների ընդունման գործընթացում: Կուսակցությունները քա-
ղաքականության կարևոր սուբյեկտներից են, որոնք միջնորդի դեր են
ստանձնում պետության և քաղաքացիների միջև: Կուսակցությունները
և ընտրական գործընթացները համեմատական քաղաքագիտության
հետազոտության կարևոր օբյեկտներից են:

Հայաստանի կուսակցություններն ու ընտրական գործընթացները
ուսումնասիրելու և գնահատելու նպատակով որպես հետազոտության
մեթոդ ընտրվել է կոռելյացիոն վերլուծությունը, որը վիճակագրական
մեթոդ է և արդյունավետ կիրառվում է նախընտրական և հետընտրա-
կան գործընթացները գնահատելիս:

Այստեղ՝  ՀՀ ԱԺ 2007 Թ. ԵՎ 2012 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿՈՌԵԼՅԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ