Թուրքիայի Հանրապետության պատմությունը

download.jpg

Թուրքիայի Հանրապետության պատմությունը

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տասնամյակներ շարունակ Օսմանյան կայս- րության և Թուրքիայի Հանրապետության պատմության դա- սավանդման ժամանակ գործածվել են նախկին Խորհրդային Միության արևելագիտական խոշոր (մոսկովյան և լենինգ- րադյան) կենտրոնների օսմանագետ և թուրքագետ-պատմա- բանների հեղինակած դասագրքերը, ուսումնական և ուսում- նամեթոդական ձեռնարկները, որոնք հրատարակված են բնականաբար, ռուսերեն ու չնչին բացառություններով թարգ- մանված են նաև հայերեն: Այդ դասագրքերն ու ձեռնարկնե- րը, անշուշտ, չէին կարող զերծ լինել գաղափարախոսական կաղապարներից և չարտացոլել խորհրդաթուրքական հա- րաբերությունների «մակընթացությունները և տեղատվութ- յունները»: Հիշում ենք, թե ինչպիսի բծախնդրությամբ էին մեր երջանկահիշատակ ավագ գործընկերները և ուսուցիչները՝ պրոֆեսորներ Ջոն Կիրակոսյանը, Մերի Քոչարը, Ռուբեն Սահակյանը «քրքրում» «միութենական կենտրոնում» ստեղծ- ված Թուրքիայի պատմության վերաբերյալ դասագրքերն ու մենագրությունները՝ փորձելով նրանցում պարունակվող տեղեկատվությունը համադրել մեր ազգային ցավին և իղձե- րին, ուրախանալով, երբ տողեր էին գտնում պատմական ան- վիճելի իրողությունների մասին, հաճախ էլ հիասթափվելով, երբ չէին գտնում անգամ այդ մի քանի տողը… Իսկ նման «բացթողումներն» էլ, հիրավի, քիչ չէին. այսպես, խորհրդային ճանաչված թուրքագետներ Մ. Ա. Հասրաթյանի, Ս. Ֆ. Օրեշ- կովայի, Յու. Ա. Պետրոսյանի հեղինակած «Թուրքիայի պատ- 513 մության ուրվագծեր» 1 գրքում ոչ մի տող չկար Երկրորդ հա- մաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխա- նությունների՝ ազգային-կրոնական փոքրամասնությունների հալածանքի այնպիսի ակնհայտ դրսևորման մասին, ինչպի- սին էր «ունեցվածքի հարկը»:

Գիրքը կարդալու համար սեղմեք՝  Թուրքիայի Հանրապետության պատմությունը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s