ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորհրդային Միության կազմալուծումից հետո Հայաստանի Հան-
րապետությունը հետխորհրդային նորանկախ երկրներից շատերի
նման սկսեց քաղաքական համակարգի ժողովրդավարացման, քաղա-
քական նոր իրողություններին համապատասխան պետական շինա-
րարության ու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, որը
ՀՀ-ում այսօր էլ դեռ շարունակվում է: Այդ առումով կարող ենք փաս-
տել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը
դեռևս իր կայացման ու կայունացման փուլում է: Միաժամանակ պետք
է նշել, որ մեր հանրապետությունում այդ գործընթացն արագ ու արդ-
յունավետ վերջնակետի հասցնելու գործում կարևոր դերակատարում
կարող են ունենալ երկխոսութային պրակտիկայի ներդրումն ու քաղա-
քական երկխոսության մշակույթի ձևավորումը: Այդ իսկ պատճառով էլ
ժողովրդավարության անցման համատեքստում քաղաքական երկխո-
սության հիմնախնդրի ուսումնասիրումը գիտագործնական հույժ կա-
րևոր նշանակություն ունի:
Քաղաքագիտության շրջանակներում ժողովրդավարության ան-
ցումների թեմատիկային նվիրված հսկայածավալ հետազոտություններ
են իրականացվել, սակայն այդ գործընթացում քաղաքական երկխո-
սության դերի բացահայտմանը քչերն են անդրադարձել1: Այդ առումով
հատկապես արժեքավոր են Ա. Պշևորսկու դիտարկումները: Ուսումնա-
սիրելով Լատինական Ամերիկայում ու Արևելյան Եվրոպայում բռնկված
«ժողովրդավարական տենդի» տարածման պատճառներն ու գործոննե-
րը՝ նա պնդում է, որ հատկապես կայուն են այն ժողովրդավարություն-
ները, որոնք կարողանում են բնական ճանապարհով, առանց բռնության
ու հարկադրանքի ապահովել քաղաքական բոլոր ուժերի համաձայ-
նությունը2:

Կարդալու համար սեղմեք՝  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s