Ժան Պոլ Սարտր-Պատը

x_92656b421

Մեզ քշեցին մի մեծ ճերմակ դահլիճ, և լույսի առատությունից աչքերս սկսեցին կկոցվել: Քիչ
հետո տեսա մի սեղան՝ հետևում քաղաքացիական զգեստով չորս մարդու, որոնք ինչ-որ թղթեր էին նայում: Մյուս բանտարկյալներին խորքում էին հավաքել, և նրանց միանալու համար հարկ եղավ անցնել սրահի միջով: Ոմանց ճանաչում էի, ոմանք էլ երևի օտարազգի էին: Առջևիս երկուսը շիկահեր էին կլոր գանգերով, իրար նման: Ենթադրեցի, որ ֆրանսիացի կլինեն: Փոքրիկն անընդհատ շալվարը վեր էր քաշում. ջղերը չէին դիմանում:
Այսպես` անցավ մոտ երեք ժամ: Ես շշմել էի, գլուխս դմբում էր, բայց դահլիճը տաք էր ու
քսանչորս ժամ շարունակ ցրտից դողալուց հետո՝ այստեղ ավելի շուտ հաճելի էր: Պահակները ձերբակալվածներին հաջորդաբար տանում էին սեղանի մոտ: Քաղաքացիական զգեստով մարդիկ հարցնում էին նրանց անունն ու մասնագիտությունը: Շատ չէին փորփրում, միայն մեկ-մեկ այս ու այն տեղից հարցեր էին տալիս. «Զինամատակարարման սաբոտաժին մասնակցե՞լ ես» և կամ «Ամսի 9-ի առավոտյան, որտեղ էիր և ի՞նչ էիր անում»:

Գիրքը կարդալու կամ ներբեռնելու համար սեղմեք այստեղ՝  Ժան Պոլ Սարտր-Պատը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s