Դեմոկրատիա

 

 

images (1)

Դեմոկրատիայի փիլիսոփայություն

 

Ժողովրդավարության ամենապարզ բնորոշումը այնէ, որ այն հանդիսանում է ժաղավրդի իշխանություն (demos — ժողովուրդ, cratos — իշխանություն): Ընդլայնելով այդ բնորոշումը և հետևելով ամերիկյան լուսավորիչների ավանդույթներին` դեմոկրատիան ժողովրդի իշխանությունն է, իրականացվում է ժողովրդի կողմից և ժողովրդի համար: Քաղաքական պատմության մեջ մենք կգտնենք բազում ժողովրդավարական ձևեր, որոնք վերաբերվում են հասարակական կյանքի կազմակերպմանը (օր.` աթենական ժողովրդավարությունը Հին Հունաստանում, հանրապետական Հռոմը, Միջին դարերի քաղաքային դեմոկրատիաները` այդ թվում Նովգորդյան հանրապետությունը, ժողովրդարության պառլամենտական ձևերը Անգլիայում, Հյուսիս-ամերիկյան նահանգների ժողովրդավարությունը և այլն): Ժամանակակից ժողովրդավարությունները ժառանգում են պատմական ժողովրդավարությունների բազում ավանդույթներ, բայց և ունեն նշանակալի տարբերություններ` էական և գործընթացային բնույթի: Այդպես են տարբերվում նաև դեմոկրատիայի կոնցեպցիաները, որոնք մեզ հայտնի են քաղաքական գաղափարների պատմությունից: Դեմոկրատիայի ժամանակակից տեսական մոդելները հիմնվում են առավելապես Նոր ժամանակների, Լուսավորության (Լոկկ, Մոնտեսքյո, Ռուսսո, Կանտ, Թոքվիլ) քաղաքական գաղափարների վրա: Ճիշտ է, այսօր ի հայտ են գալիս դեմոկրատիայի կոնցեպցիաներ, որոնք բացասական են վերաբերվում ժամանակակից գաղափարական ակունքներին` հետևողական դեմոկրատիա, տելեդեմոկրատիա (теледемократия), կիբերդեմոկրատիա (кибердемократия), բայց դեռևս տեսական և գործնական ծրագրերում դրանք գտնվում են շրջագծի վրա (на периферии), մարգինալ դիրք են զբաղեցնում ժամանակակից դեմոկրատական տեսություններում և պրակտիկայում:

Պարունակող ծրագրում դժվար կլինի նկարագրել դեմոկրատիայի ժամանակակից տեսական մոդելները: Ամփոփելով տարաբնույթ մոտեցումները, այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել մոդելների մի շարք, որոնք առավել հաճախ են ենթարկվում հետազոտության: Նշենք նաև, որ ժամանակակից դեմոկրատիայի տեսական մոդելների բազմազանությունը, այսպես թե այնպես հակված են (ձգվում են) 2 հիմնական տեսական պարադիգմաներին, որոնք ձևավորվել են 17-19-րդ դարերի քաղաքական մտքի դասականների կողմից: Խոսքը գնում է լիբերալ-դեմոկրատական և ռադիկալ (արմատական)-դեմոկրատական տեսությունների մասին:

2 տեսություններն էլ ծագել են, որպեսզի լուծեն այսպես կոչված «Հոբսի խնդիրը» («проблему Гоббса»), որի էությունը կարճ կարելի է բնորոշել հետևյալ կերպ` մարդը, «բոլորի պատերազմը բոլորի դեմ» իրավիճակից (բնական վիճակ)  անցում կատարելով պետական-հասարակական կյանքի համաձայնությանը (հասարակական վիճակ), ինքն իրեն վստահում է պետական իշխանությանը, քանի որ միայն այն կարող է երաշխավորել համաձայնագրի գոյությունը: Ինչպես պահպանել մարդու ազատությունը հասարակական վիճակում? Հենց այս հարցի մեջ է «Հոբսի խնդրի» հանգույցը: Հետևաբար, տեսական խնդիրը կայանում է պետության գործունեության սահմանների հիմանվորման մեջ, որն ապահովում է մարդու ազատության պահպանումը: Լիբերալ-դեմոկրատական և ռադիկալ(արմատական)-դեմոկրատական ուղղությունների ներկայացուցիչները մարդուն համարում էին բանական էակ, բայց այլ կեռպ էին մեկնաբանում դեմոկրատական տեսության այդ մարդաբանական նախադրյալը: Նրանք միասնական էին նաև խելամիտ անհատների կողմից ընդունված համաձայնության մեջ պետության ծագման մեկնաբանման հարցում, բայց տարբերում էին այդ պայմանագրի աղբյուրը: Նրանք պաշտպանում էին մարդու ազատությունը, բայց հասկանում և մեկնաբանում էին տարբեր կերպ: (Աղյուսակ 1)

 

Աղյուսակ 1

Լիբերալդեմոկրատական և ռադիկալ(արմատական)-դեմոկրատական տեսություններ

 

Լիբերալ-դեմոկրատական  տեսություն Ռադիկալ(արմատական)-դեմոկրատական տեսություն
Ø  բարոյապես ինքնավար անհատ

Ø  անհատի սուվերենիտետ

Ø  հասարակությունը որպես անհատների համագումար

Ø  բոլորի շահերը

Ø  շահերի բազմակարծություն

Ø  օրենքի գերակայություն

Ø  մարդու ազատություն

Ø  մարդու իրավունքների գերակայություն (առաջնայնություն)

Ø  ներկայացուցչական դեմոկրատիա, ընտրություններ

Ø  ազատ մանդատ

Ø  իշխանությունների բաժանում

Ø  փոքրամասնության ենթարկումը մեծամասնությանը, փոքրամասնության իրավունքների պաշտպանության դիմաց

 

Ø  հասարակական մարդ

Ø  ժողովրդի սուվերենիտետ

Ø  օրգանական հասարակություն

Ø  ընդհանուր շահ

Ø  շահերի միասնություն

Ø  ընդհանուր բարօրության գերակայություն

Ø  քաղաքացու ազատություն

Ø  իրավունքների և պարտականությունների միասնություն

Ø  անմիջական դեմոկրատիա

Ø  հրամայական մանդատ

Ø  գործառույթների բաժանում

Ø  փոքրամասնության ենթարկումը մեծամասնությանը

 

 

Լիբերալդեմոկրատական կոնցեպցիաներում մարդու ազատությունը ենթադրում էր բարոյական ինքնավարություն, որի համաձայն անհատը ինքն էր որոշում իր կյանքը և այլ մարդկանց հետ շփման կանոնները, որոնք չպետք է խախտեն իր անհատական իրավունքները: Պետությունը, որը ծագում է մարդկանց, որպես բարոյապես ինքնավար անհատների միջև համաձայնության հիման վրա, սահմանափակվում է իրավունքով: Այդ կերպ, տվյալ դեմոկրատական պարադիգման հիմնավորվում էր ինքնավար անհատի նախադրյալով, հասարակությունը դրանում մեկնաբանվում էր որպես ազատ անհատների հանրագումարով, իսկ հասարակական շահը, որպես ընդհանուրի շահ: Մասնավոր կյանքը այստեղ գնահատվում է ավելի շատ, քան հասարակական կյանքը, իսկ իրավունքը բարձր, քան հասարակական բարեկեցությունը: Անհատական շահերի և անհատների միության (քաղաքացիական հասարակություն) կողմից ծագող շահերի բազմակարծությունը ուղեկցվում է նրանց միջև տեղի ունեցող կոնֆլիկտներով, որի լուծումը հնարավոր էր միայն կոմպրոմիսի (փոխզիջման) ճանապարհով: Այն հավաքագրվում էր միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր լինում միջնորդ (արբիտրաժային) դատավորի միջամտությունը: Ընդհանուր առմամբ կոնցեպցիան ենթադրում էր միայն «սահմանափակ պետություն», այսինքն` «գիշերային պահակի» պետություն: Նմանատիպ պետությունը կարող էր ձևավորվել միայն մարդկանց միջև համաձայնության շնորհիվ, իսկ պետության ներկայացուցիչները` բնակչության ընտրությամբ: Հետևաբար այստեղ մեծ դեր է հատկացվում ընտրական գործընթացին և ներկայացուցչական դեմոկրատիային, որի ժամանակ ընտրված ներկայացուցիչները կապված էին միայն սեփական խղճով և սահմանադրությամբ (ազատ մանդատ): Ազատությունը նման պետությունում սահմանափակվում է միայն օրենքով, իսկ պետությունը կառուցվում է իշխանությունների բաժանման սկզբունքով: Քվեարկության ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման սկզբունքը լրացվում է փոքրամասնության իրավունքների պաշտպանության սկզբունքով:

 

Համապատասխան ռադիկալ (արմատական)-դեմոկրատական կոնցեպցիաներին, բանական մարդը որպես ինքնավար էակ կարող էր գոյություն ունենալ միայն բնական վիճակում, հասարակական վիճակում նա կհամարվեր հասարակության մարդ, ով ընդունում է հասարակության արժեքները: Պետությունը, որը ծագում է համաձայնագրի հիման վրա, ղեկավարվում է հասարակության արժեքներով, որի կրող է հանդիսանում ժողովուրդը, սահմանափակվում է «ժողովրդի սուվերենիտետով»: Մարդու ազատությունը հասարակական վիճակում կապահովվի միայն այն ժամանակ, երբ ազատ է ժողովուրդը, ով պետությանը օրենքներ թելադրելու իրավունք ունի: Բռնապետական պետությունը որոշվում է նրանով, որ այն ղեկավարվում է մասնավոր, և ոչ թե ժողովրդի ընդհանուր շահերով: ռադիկալ (արմատական)-դեմոկրատիայի տեսությունը ողջունում է հասարակական մարդուն, և հիմնավորում ընդհանուր շահի առաջնայնությունը իրավունքի նկատմամբ: Նման մարդու ազատությունը դիտվում է որպես քաղաքացիական ազատություն և հնարավոր է հասարակական վիճակում` օրենքների առկայության պայմաններում` ընդունված ժողովրդի կողմից: Ժողովրդի միասնությունը հանդիսանում է քաղաքական կյանքի կազմակերպման կարևորագույն սկզբունք, իսկ որպես դեմոկրատական մասնակցության ձև այստեղ հանդես է անմիջական դեմոկրատիան: Դեմքերը, որոնք ղեկավարում են պետությունը, օժտված են ժողովրդական մանդատով և պատասխանատու են նրա առաջ (հրամայական մանդատ): Իշխանության միասնությունը ապահովվում է ժողովրդի սուվերենիտետով, այդ պատճառով է, որ իշխանության բաժանման սկզբունքը էական չի համարվում: Այստեղ հնարավոր է խոսել ավելի շատ ֆունկցիաների, քան թե իշխանության բաժանման մասին: Փոքրամասնության ենթարկումը մեծամասնությանը հանդիսանում է միասնական կամքի արտաքին արտահայտում, որը սկզբունքորեն պահանջում է ընդհանուրի համաձայնությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.