Հասարակության քաղաքական համակարգ (տեսություն)

 

images (1)

 

Հասարակության քաղաքական համակարգ

1.«Համակարգ» հասկացությունը և սոցիալական համակարգերի էությունը

(Ն.Վիներ, Կ.Լևի-Ստրոս, Ժ.Լապյեր)

Քաղաքագիտության մեջ օգտագործվող առավել ընդհանուր հասկացությունները և կատեգորիաները արտացոլում են այս բնագավառի հիմնարար գծերը և հատկանիշները: Սակայն իշխանության տարբեր սուբյեկտների  հարաբերությունները, նրանց փոխգործակցության միջոցները և ձևերը հասկանալու համար, որոնք դրսևորվում են մակրոմակարդակում (առանձին երկրի կամ երկրների խմբի շրջանակներում), ընդգրկուն գիտական գործիքավորման անհրաժեշտություն է զգացվում: Համակարգի ճանաչողական ունակությունները հնարավորություն են տալիս մի կողմից խուսափել քաղաքական իրականության չափազանց էմպիրիկ նկարագրումից, իսկ մյուս կողմից առանձնացնել նրա ներքին կազմակերպման առավել կարևոր և կայուն գործոնները:

Համակարգման մեթոդի նախատիպը կարելի է տեսնել դեռ անտիկ դարաշրջանում, երբ Արիստոտելը «Պոլիտիկան» գրելու համար համեմատում էր հունական պոլիսների սահմանադրությունները: Նա դուրս բերեց քաղաքական կազմակերպությունների տարբեր տեսակներ և այդ տարբերակվածությունը փորձում էր բացատրել մի շարք փոփոխականներով` կլիմայով, աշխարհագրական դիրքով, բնակչության կազմով, գոյության միջոցներով, բարքերով և հավատալիքով:

Համակարգային համեմատություն  ավելի ուշ առկա էր Շ.Լ.Մոնտեսքիոյի հայացքներում: Նա օրինակներ էր բերում Ճապոնիայի, Չինաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի քաղաքական կյանքից: Սակայն միայն 20-րդ դարում, երբ լույս տեսավ ամերիկյան գիտնական Նորբերտ Վիների (1894-1964) «Կիբերնետիկա» աշխատությունը (1948), որը հիմք դրեց նոր գիտության, ինտենսիվորեն սկսեցին զարգանալ համակարգային տեսությունները և մոդելները, որոնք օժտված են բարձր վերլուծականությամբ և կարող են կիրառվել բնական և հումանիտար գիտությունների գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքական համակարգերի հետազոտման հասկացողական ապարատը վերցված է հենց կիբերնետիկայից (հուն. kybernetike — կառավարման արվեստ)[1]: [1:101]

Մարդուն և հասարակությունը ուսումնասիրող գիտությունների համար ևս համակարգային տեսությունը բավականին արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս միավորելու տարբեր գիտություններում մասնագիտացած գիտնականների`մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, կենսաբանների, տրամաբանների, լեզվաբանների, պատմաբանների, սոցիոլագիների և քաղաքական գիտությունների ջանքերը: Նման միավորումը օբյեկտիվորեն պայմանավորված է համակարգերի փոխգործակցության բուն կիբերնետիկական սկզբունքով: Արդյունքում աճում են միջդիսցիպլինար հաղորդակցությունները, ինչպես նաև պայմաններ են ստեղծվում նոր գիտական ձեռքբերումների և գիտելիքի  նոր ոլորտների երևան գալու համար:

Գիտության և տեխնիկայի մեջ համակարգ հասկացությունը կոչում են բարդ (կազմակերպվող) ամբողջականություն (հուն. systema — նշանակում է «միավորված մեկ ամբողջի մեջ»), ինչպես օրինակ Արեգակնային համակարգը (երկնային մարմինների ամբողջություն), փիլիսոփայական  համակարգ (գաղափարների ամբողջականություն), մետրական համակարգ (ֆիզիկական չափման միավորների ամբողջություն) և այլն: Նման լայն իմաստով կիրառվում է նաև քաղաքագիտության մեջ.  փորձ է արվում տվյալ հասկացության պարունակությունը սահմանել ավելի հստակ և բազմասպեկտ:

[Համակարգը իրենից ներկայացնում է ամբողջություն, որը պարունակում է տարրեր և  նրանց միջև փոխհարաբերություններ (կարող են լինել ներդաշնակ և կոնֆլիկտային): Համակարգը փոխհարաբերության մեջ է նաև արտաքին միջավայրի հետ (ըստ այդմ լինում է բաց և փակ):]

Ընդհանուր տեսքով համակարգը այնպիսի տարրերի համադրում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր վիճակների անցել: Եթե նման փոփոխություններ առկա են, ապ համակարգի բաղադրամասերը համարվում են փոփոխական: Նման լայն մեկնաբանությունը լրացրել են Է.Խալլը և Ռ.Ֆագենը. «Համակարգը օբյեկտների և այդ օբյեկտների ու դրանց առանձին կողմերի հարաբերության ամբողջություն է»: Դրանով իսկ ավելացնում են ևս մեկ պայման. այն է` համակարգի մասերը կապված են իրարու, իսկ որոշները կարող են համատեղ փոխել իրենց հատկանիշները (դա կոչվում է կովարիացիա):

Սոցիալական գիտությունների ոլորտում համակարգ հասկացությանը հստակ սահմանում է տալիս ֆրանսիացի ազգագրագետ, մարդաբան և սոցիոլոգ Կլոդ Լևի-Ստրոսը (ծնվ. 1908): Իր «Կառուցվածքային մարդաբանություն» (1958) դասական աշխատության մեջ նա համակարգը ներկայացնում է որպես փոխկապակցված տարրերի ամբողջություն («անսամբլ»), որոնք կապված են իրար այնպիսի հարաբերությամբ, որ եթե դրանցից մեկի բնույթը փոխվի, ապա կփոխվեն նաև մյուս հարաբերությունները, արդյունքում կվերափոխվի ողջ «անսամբլը»: [1:102]

Համակարգի փոփոխականների փոխադարձ կապվածության փաստը չպետք է դիտարկել որպես դրա ներքին հարմոնիա: Համակարգի ներսում որոշ հարաբերություններ կարող են իրենց մեջ հակասություն ներառել, որոնք հանգեցնում են կոնֆլիկտային ազդեցությունների: Ուստի համակարգը կարող է և՛ հավասարակշռվել, և՛ ուժեղ ցնցումների պատճառով անկարգության վիճակի հասնել:

Ցանկացած մարդկային միություն (համակեցություն) ընդհանուր առմամբ, լինի արխայիկ ցեղ, ացտեկների պետություն, թե ժամանակակից պետություն, սահմանվում է և՛ որպես  համընդհանուր սոցիալական ֆենոմեն, և՛ որպես բարդ համակարգ: (Հենց վերջինս էլ շեշտում է կիբերնետիկան): Այսինքն նման համակեցությունը կարելի է դիտարկել (վերլուծական նպատակով) որպես տարբեր համակարգերի ամբողջություն` կապված հետազոտության ասպեկտից: Ֆրանսիացի քաղաքագետ Ժան-Վիլյամ Լապյերը իր «Քաղաքական համակարգերի վերլուծություն» աշխատության մեջ (1973) առանձնացնում է 5 նման հիմնական համակարգեր.

  1. Բիոսոցիալական (կենսասոցիալական կամ սոցիոգենետիկ) համակարգ, որում տեղի է ունենում բնակչության սոցիալական ինքնավերարտադրման գործունեությունը: Մարդու վերարտադրումը զուտ կենսաբանական գործընթաց չէ, ուստի ներառում է նաև սոցիալական գործոններ, ինչպես սեռային, սերունդային հարաբերությունները, ամուսնական, բարեկամական կապերը և այլն:
  2. Էկոլոգիական համակարգ – մարդիկ ապրում են որոշակի տարածքում, որում առկա է որոշակի բուսականության և կենդանական աշխարհով: Բնության հարստությունների և հարևանների նկատմամբ հարաբերությունները, գոյության միջոցները (նստակյաց, քոչվոր, առավելապես քաղաքային կամ գյուղական), միգրացիայի գործընթացները  և այլն. այս ամենը տվյալ համակարգի փոփոխականներն են:
  3. Տնտեսական համակարգ – նյութական բարիքի և ծառայությունների արտադրություն և փոխանակում` հասարակության անդամների պահանջմունքների բավարարման համար: Աշխատանքի բաժանումը և կազմակերպումը, արտադրական հարաբերությունները և այլն այս համակարգին վերագրում են: [1:103]
  4. Մշակութային համակարգ – անհրաժեշտ ինֆորմացիայի ստեղծում և տարածում (լեզվական, բարոյական, ճանաչողական, ինչպես նաև սովորույթների, ավանդույթների, հավատամքների տարածում): Շնորհիվ նշանների, խորհրդանշանների, նորմերի, արժեքների` մարդիկ հնարավորություն են ստանում շփվելու, այսինքն հաղորդակցական հարաբերութուններ հաստատելու:
  5. Քաղաքական համակարգը յուրահատուկ կերպով կազմակերպում է հասարակականը և հատուկ կերպով կապված է այլ սոցիալական համակարգերի հետ:

Քաղաքական համակարգ կատեգորիան դուրս է մղում նրա հետ առնչվող պետություն, կառավարում և այլ հասկացությունները: Քանի որ այն ազատ է ուղեկցվող իրավագիտական նշանակությոնից, որոնք պայմանավորված են «պետության» կողմից, ինչպես նաև  հնարավորություն է տալիս ավելի  խորը ուսումնասիրել  ոչ ֆորմալ կառույցները, քանի որ «ղեկավարումը» հաճախ նույնացվում է ֆորմալ ինստիտուտների հետ: Այս կատեգորիան առանց դժվարության օգտագործելի է հին հասարակությունների համար, ուր քաղաքական գործունեության հիմքում կանգնած են ընտանիքը, տոհմը և այլն: Հնարավոր է նաև ուսումնասիրել պետություների հարաբերությունները գլոբալ մակարդակում, որոնցից կազմված է  միջազգային քաղաքական համակարգը տարբեր աշխարահագրական (օրինակ` Արևմտյան Եվրոպա), կազմակերպչական (ՄԱԿ, ՀԱԱԵԱ[2] և այլն), ազգային (ԱՄՆ, Հնդկաստան) բաղադրատարրերով, որոնցից շատերը կարելի է դիտարկել որպես փոփոխականներ:[3] [1:104]

  1. Համակարգային ընդհանուր տեսությունը և համակարգային մոտեցման առանձնահատկությունները

(Լ.Ֆ.Բերտալանֆի, Չ.Մերիամ, Հ.Լասուել)

Իրականությունը և նրա տարբեր ասպեկտները որպես համակարգ ընկալելու նախադրյալները դիտարկվում են արդեն իսկ 19-րդ դարում: Համակարգային մոտեցման նախահայրերից է ռուս գիտնական Ա.Ա. Բոգդանովը (1873-1928), ով 20-րդ դարի սկզբին հիմնադրեց «համընդհանուր կազմակերպչական գիտությանը»` տեկտոլոգիային (հուն. tektonike — կառուցողական արվեստ), ուր կազմակերպման մասին  հիմքերը գրեթե համապատասխանում են համակարգի ներկա իմաստին: [1:104-105]

Այս ուղղությամբ հետազոտությունների հետագա զարգացումը  հնարավորություն տվեց ստեղծելու համակարգերի ընդհանուր տեսությունը: Դրա հիմքերը ձևակերպեց հայտնի կենսաբան, հոգեբան Լյուդվիգ ֆոն Բերտալանֆին (1901-1972), ով գիտական բացատրություն տվեց բուն համակարգին և նրա կարևորագույն առանձնահատկություններին` բարդությանը, կայունությանը, փակ և բաց լինելուն և այլն: [1:106]

Համակարգային տեսության իմաստը պարզ ձևով պատկերացնելու համար հարկավոր է մեզ շրջապատող աշխարհում առանձնացնել ինչ-որ ամբողջականություն, այսինքն համակարգ: Դա կարելի է անել` դրան հակադրելով այլ բան, հակադրություն` միջավայրը: Տարբեր համակարգեր և միջավայրեր ունեն նախնական նշանակություն: Ակնհայտ է, որ միջավայրը լինում է ոչ միայն արտաքին (ինչը շրջապատում է համակարգը), այլև ներքին (ինչը գրավվում է բուն համակարգի կողմից):

Միջավայրից առանձնացված ինչ-որ ամբողջություն միանգամից չի կարող ճանաչվել (ընկալվել): Գիտության մեջ նման չբացահայտված օբյեկտը ընդունված է անվանել «սև արկղ», քանի որ դրա մասին հայտնի է միայն, որ դրա վրա ազդում են` մուտք գործելով այնտեղ, և այն որ նրանից դուրս է գալիս: Վերջիվերջո հարց  ծագում, թե ինչ է արկղի ներքում, ինչ գործընթացներ են այնտեղ կատարվում: Դրա համար ամերիկյան գիտնականներ Չ.Մերիամը և Հ.Լասուելը քաղաքականության աշխարհում առանձնացնում են  պարզագույն տարրեր, որոնց օգնությամբ կարելի է նկարագրել, հաստատելով (թվարկելով) նրա հատկանիշները, նշանները, ազդեցության ուղղվածությունը, ռեսուրսները և այլն: Այդպես բացահայտվում են համակարգի  պարունակությունը, նրա տարրերը: Ուստի հասկանալի և  յուրացված համակարգը տարրերի ամբողջություն է: Ինչպես սահմանում է Բերտալանֆին համակարգը «փոխկապակցված  տարրերի համադրությունը», ի դեպ այդ համադրությունը  ծնում  է  նոր` համակարգային որակ: Այսինքն համակարգը չի կարող փոխարինվել իր տարրերի պարզ գումարով:

Համաձայն համակարգային մոտեցման գրեթե ցանկացած համակարգ կարող է դիտարկվել որպես ենթահամակարգ, այսինքն ավելի բարձր կարգի համակարգի տարր: Այլ խոսքերով համակարգայնությունը ենթադրում է որոշակի հիերախիա` տարբեր  մակարդակների համակարգերի հաջորդական ենթակայություն:

Համակարգը տարրերի պարզ հավաքածու չէ: Նրա տարրերի միջև առկա է  որոշակի հարաբերություն` կապ:  Համակարգի բարդությունը կապված է տարրերի և կապերի քանակից:  Իսկ բարդ համակարգի համար հարկավոր է հաշվի առնել նրա կառուցվածքը (կապերի փոխդասավորվածությունը) և գործառույթները (կապերի բնույթը և պարունակությունը): Օրինակ` իշխանության  համակարգային հատկանիշները  սահմանելու համար հարկավոր է գտնել նրա տարրերի ամուր փոխգործակցությունը, նրա բարդ համադրությունների կառուցվածքը: Այստեղ կարևոր է ոչ միայն իշխանություն  արտահայտման և ռեսուրսների որակը ընկալել, այլև թե ինչպես են դրանք կապված, ինչ ճանապարհով է կատարվում համաձայնեցումը: Այս կառուցվածքա-գործառնական  ասպեկտը Լասուելը անվանում էր բանաձև:  Այսօր ավելի հաճախ ընդունելի է խոսել կառուցվածքի մասին` շեշտելով տարրերի միջև կապի առկայությունը, այդ թվում նաև գործառնական, այսինքն նշելով նրանց փոխկապվածությունը:

«…Հենց կառուցվածքն է ներկայացնում համակարգային բնույթը: Այն կազմված է այնպիսի տարրերից, որ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը հանգեցնում է բոլոր մնացածի փոփոխությանը»:              Կ.Լևի-Ստրոս, «Կառուցվածքային մարդաբանություն» [1:107]

Համակարգի կազմակերպումը, սակայն  դուրս չի մղվում նրա մշտական, կայուն մասի կամ կառուցվածքի (բանաձևի) կողմից: Այս հարատև մասի հետ համադրվում են կառուցվածքի բազում  կարևոր այլընտանքային կարգավիճակներ, որոնք իրենց հերթին փոփոխում են գործառույթները: Համակարգի կազմակերպման  նման փոփոխական մասը կազմում է նրա ծրագիրը (համաձայն Ջ.Քլիրի): Ծրագիրը պայմանավորված է ոչ միայն գոյություն ունեցող, այլև համակարգի բոլոր հնարավոր կարգավիճակներով, այսինքն դրա ամբողջականությամբ: Նման համակարգի համար, որը գործում է ոչ թե խիստ ալգորիթմ-բանաձևով, այլ օգտագործում է ճկուն  ծրագիր, բնութագրական է ինքնակազմակերպումը: Այս դեպքում համակարգի վարքը և զարգացումը  ոչ թե կառուցվածքն ու գործառույթներն են պայմանավորում, այլ նրա ամբողջականությունն (ծրագիրը) է ուղղորդում կառուցվածքի և առանձին գործառույթների կարգավիճակ փոփոխությունները: Համակարգի զարգացումը և գործառնումը  որպես հաջորդական շարք հաճախ դիտարկվում է որպես գործընթաց:

Միջավայրի հետ փոխգործակցությամբ էլ արտահայտվում է համակարգի վարքը, որը կարող է լինել.

1) ռեակտիվ, երբ միակ որոշիչ գործոնը միջավայրն է,

2) ադապտացվող, այսինքն  համակարգի կողմից  համակերպվող,

3) ակտիվ, երբ համակարգը նպատակամղված է վերափոխել միջավայրը:

Սակայն համակարգի վարքի տեսակը (գործառնումը) կամայականորեն չի հաստատվում, այլ պայմանավորված է նրա ներքին հատկանիշներով և տարրերի միջև կապերի բնույթով:

Ըստ Բերտալանֆիի` համակարգի փոխգործակցությունը միջավայրի ետ  որոշում է, թե արդյոք համակարգը փակ  է, թե բաց: Բաց համակարգը  իր միջավայրի հետ տարբեր փոխգործակցության կամ փոխանակման մեջ է, իսկ փակը` ոչ: Ըստ նրա փակ համակարգերը բաց համակարգերի մասնավոր դեպքեր են: Նրանց  հարաբերությունների տրամաբանությունը  չի կարող տրվել  ուղղագիծ  անտագոնիզմով (հուն. antagonistes —  վեճ, պայքար): Փակ համակարգը հայտնվում է բաց համակարգին  բնութագրական  հատուկ կարգավիճակում (եթե միջավայրի հետ ընդհանրապես կապ չկա, այսինքն իդեալական փակ համակարգը է, ապա դադարում է իր գոյությունը որպես համակարգ, քանի որ նրանում անհայտանում է միջավայրը):

Ցանկացած բաց համակարգ զարգացման ընթացքում կարող է փակ դառնալ, իր փոխգործակցությունը միջավայրի հետ  իջեցնել նվազագույնի: Իսկ ցանկացած փակ համակարգ  վաղ թե ուշ պետք է բաց դառնա, քանի որ նրա պոնտենցիայի (հնարավորությունների) մեջ անկասկած ներառված է բաց լինելը: Խնդիրը այն է, թե ինչպես ազատել այդ պոտենցիան:

Եթե փակ համակարգերը բաց համակարգերի մասնավոր կամ անգամ անոմալ դեպքեր են, ապա ճիշտ այն հարցը, թե երբ և ինչ պայմաններում կարող են բաց համակարգերը փակ դառնալ: Պատասխանը պարզ է. միջավայրի հետ իդեալական հավասարակշռության հաստատման ժամանակ: Այդ ժամանակ համակարգի դինամիկան զրոյական է դառնում և հաստատվում են նրա ստատիստիկ պարամետրերը: [1:108] Այլ խոսքերով համակարգի բնորոշիչ բնութագիրները հաստատվում են մեկ անգամ և ընդմիշտ այն բանի հաստատուն ապահովմամբ, որ  միջավայրի կողմից ոչ մի ազդեցություն չի կարող դրանք ապակայունացնել:

Համակարգերի տեսության ներդրումը մեծ է, այն լայնորեն օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, զգալի ազդեցութուն են գործել էմպիրիկ նյութերի հավաքագրման, վերլուծության և գնահատման մեջ, ճանապարհ են բացել նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման համար և զգալիորեն ընդլայնել են  դիտարկման ցանկացած օբյեկտի հնարավորությունները: Այդպիսով համակարգային մոտեցման կիրառումը հենվում է երեք կարևորագույն գործոնների վրա.

  1. գիտական դիտարկման ցանկացած օբյեկտ հանդես է գալիս որպես որոշակի ամբողջություն` համակարգ, որը կրում է որոշակի կառուցվածքային կազմություն, որի հետ մեկտեղ այդ ամբողջականությունը պարունակվող տարրերի պարզ միագումարի չէ,
  2. համակարգում առկա են դրան բնութագրական և մշտապես կրկնվող գործընթացներ,
  3. համակարգը փոխգործակցում է իր արտաքին միջավայրի հետ: [1:109]
  4. Քաղաքական համակարգի էությունը

(կառավարման համակարգ, Թ.Պարսոնս, Դ.Իստոն)

Համակարգի ընդհանուր տեսության հասկացությունները և համակարգային մոտեցման դրույթները քաղաքական գիտությունների մեջ սկսեցին կիրառվել 1950-ականներից` նախևառաջ Թ.Պարսոնսի, Դ.Իստոնի, Գ.Ալմոնդի և այլ ամերիկյան գիտնականների կողմից: Նրանք միայն Բոգդանովի և Բերտալաֆիի գաղափարների վրա չէ, որ հիմնվում էին: Դեռ Արիստոտելը, Պլատոնը և Հոբսը հասարակությունը նույնացնում էին կենդանի օրգանիզմի հետ, այսինքն դիտարկում էին, որպես ամբողջական և կարգավորված ֆենոմեն:  Հերբերտ Սպենսերի (1820-1903) և Էմիլ Դյուրկհեյմի աշխատաքներում  նույնպես  օգտագործվում են մի շարք թեզիսներ, որոնք ավելի ուշ ավելորդ փաստարկվածություն ստացան սոցիալական համակարգային տեսության մշակման ժամանակ: Սակայն իր կոնցեպտուալ պարունակությունը քաղաքական համակարգը ստանում է աստիճանաբար: [Ժամանակին ուսումնասիրվում էր այլ կերպ, այլ անվանում ուներ: Շատ մոտ էր քաղաքական համակարգը կառավարման համակարգին] Մինչ այդ քաղաքական լեքսիկոնի մեջ օգագործվում էր կառավարման համակարգ հասկացությունը:  Ի դեպ պետությունը հանդիսանում էր  կենտրոնական  քաղաքական ինստիտուտ, համակարգային կառավարման հետ կապված տերմինների վերլուծությունը փաստացիորեն քաղաքականությունը հանգեցնում է պետական լինելություն, պետական իշխանության մարմինների գործունեության:  Այսինքն քաղաքականության այսօրյա աշխարհը չէր կարող արտացոլվել  իր ամբողջ  ընդգրկմամբ:

Ավելի լայն և ընդհանրական սկզբունքների վրա  հիմնված տեսական աշխատությունների առաջացմամբ քաղաքական գործընթացները սկսում են դիտարկվել որպես  համակարգային, այսինքն ինտեգրացնում են տարբեր սոցիալական ակտորների գործունեությունը, իսկ հետազոտության գլխավոր օբյեկտը պետության փոխարեն դառնում է քաղաքական համակարգը:

Քաղաքական ոլորտի ուսումնասիրման  համակարգային մոտեցումը առաջին անգամ կիրառել է կառուցվածքային-գործառնական դպրոցի հիմնադիր Թ.Պարսոնսը (1902-1979): Հենվելով Բերտալանֆիի մեթոդաբանության վրա` նա հասարակությունը դիտարկում էր որպես բարդ համակարգ, որը կազմված է հարաբերականորեն ավտոնոմ մասերից` (1) տնտեսական, (2) քաղաքական, (3) հոգևոր (հոգևոր-մշակութային) և (4) ինտեգրատիվ (բուն պետությունը): Յուրաքանչյուր  համակարգը ունի  իր հատուկ գործառույթները, իսկ ընդհանուր առմամբ ապահովում են ողջ հասարակության կենսագործունեությունը: Այդ կոնտեքստում քաղաքականությունը կարելի է հասկանալ որպես ենթահամակարգ, որը առավելապես կենտրոնացած է նպատակահասանելության  ֆունկցիոնալ հիմնահարցի ուղղությամբ, սակայն նրա շրջանակներում արտահայտվում են ցանկացած  համակարգի համար ստանդարտ գործընթացները (օրինակի վերարտադրում, ինտեգրացում, նպատակահասանելություն և ադապտացիա),  որոնք մշտապես իրականացվում են  կառուցվածքային տարրերով: Գործառույթի կրողները կարող են փոխվել, բայց բուն ֆունկցիաները մնում են անփոփոխ, քանի որ նրանց հիմքում  դրված են, Պարսոնսի խոսքերով, լինելության ունիվերսալ պահանջմունքներ: Քաղաքականությունը բաց է սոցիալական 3 մյուս ենթահամակարգերի հետ փոխգործակցելու համար, որը իր մեջ ներառում է մի կողմից ֆիզիկական միջավայրը, իսկ մյուս` փիլիսոփայական ավանդույթի  ոգով «բարձրագույն իրականությունը» (տրանսցենդալ սուբստանցիա): [110]

Համակարգի համար պարտադիր ֆունկցիաներ

(Ըստ Թ. Պարսոնսի)

[Ուշադրությունը կենտրոնացնում էր քաղաքական համակարգի դիֆերենցիացիայի վրա. ոչ միայն տարրերի բազմազանության, այլև տարբերակվածության վրա:

Քաղաքական համակարգի հիմնական խնդիրն է (ֆունկցիաները).

  1. Ադատացվել
  2. Ինտեգրացվել:

Օրինակ` ընտանիքը ունի խնդիրներ և՛ ներսում, և՛ հարազատների հետ: Այն պետք է կատարի ադապտացում և ինտեգրացում:

Կան ֆունկցիաների ամբողջություն, որը պարտադիր է ցանկացած համակարգի համար (անկախ դրա կրողից): Հիմնական ֆունկցիաների առկայությունից հետո նոր է ձևավորվում զարգացումը:]

Պարսոնսի գաղափարները նոր չափում տվեցին քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերլուծությանը, որը հնարավորություն տվեց ճշգրտորեն սահմանել քաղաքականության դերը հասարակության կյանքում և դուրս բերել սոցիալական փոփոխությունների մեխանիզմը նրանում: Քաղաքականության մեջ համակարգային մոտեցման մշակումը առաջարկեց Դ.Իստոնը (ծնվ. 1917): [1:111]

Իր «Քաղաքական համակարգ» (1953), «Քաղաքական հետազոտության մոդել» (1960), «Քաղաքական կյանքի համակարգային վերլուծություն» (1965) նա առաջարկեց քաղաքական համակարգի մի մոդել, որը ըստ նրա ունիվերսալ է, կախված չէ սոցիոլ-տնտեսական կամ մշակութային դետերմինանտներից, այն կերտված է հիմնական և ընդհանուր կախվածություններից: [2:231]

Հակադարձ կապ

Եթե Պարսոնսը փորձում էր ստեղծել սոցիալական գործողությունների կոմպլեքսային տեսություն, ապա Իստոնի վերլուծությունները հիմնված էին բուն քաղաքական համակարգի վրա, որը կարգավորվում և զարգանում է  հենց իր համար որոշիչ կանոններով: Մնացած ամեն ինչ, ըստ Իստոնի, միջավայր է , որի հետ փոխգործակցում է քաղաքական համակարգը: Նա իր քաղաքական-համակարգային մոտեցման մեջ օգտագործեց «սև արկղ» հասկացությունը, որը վերցված է համակարգային տեխնիկայից: [111]

[Կարևորագույն խնդիր է համակարգի համար ռեսուրսների հավասարաչափ (համարժեք) բաշխումը:] [Որում մուտքրերը պահանջները և աջակցությունն է: Ըստ այդմ էլ քաղաքական համակարգը որոշում է, թե ինչպես բաշխել իր ռեսուրսները: Իսկ ելքերը որոշումները և գործողությունները: Որոշումներ կարող են չընդունվել և ետ վերադարձվել: Գործողությունը կարող են առաջ բերել նոր պահանջներ:

  1. Եթե ռեսուրսները բավարար են պահանջմունքների բավարարման համար, ապա համակարգի գործունեությունը էական չէ: (Գրեթե գոյություն չունի)
  2. Եթե պահանջմունքները մեծ են ռեսուրսներից, առաջանում է քաոս: (Բնորոշ է անցումային շրջանին):]

[Իստոնը առաջարկեց ակտորների շերտ (լոբբիստական կազմակերպությունների և այլն) (D): Պահանջմունքները քաղաքական համակարգի համար «թարգմանում» է  D շերտը:]

 

«… Քաղաքական համակարգը կարելի է սահմանել որպես այն փոխգործակցությունների ամբողջություն, որոնց միջոցով արժեքները հեղինակավոր կերպով ներմուծվում են հասարակության մեջ, դա հենց այն է, ինչ տարբերում է քաղաքականը դրա հետ փոխգործակցող համակարգեր հետ: Քաղաքական համակարգի շրջապատը կարելի է բաժանել 2 մասի` ինտրասոցիետալ (ներհասարակական) և էքստրասոցիետալ (արտահասարակական):

Առաջինը կազմված է 3 համակարգերից, որոնք քաղաքական չեն համաձայն քաղաքական փոխգործակցության բնույթի մեր  սահմանումի: Ինտրասոցիետալ համակարգերը  ներառում են վարքի, հարաբերությունների, գաղափարների այնքան շատ տիպեր, ինչպես  տնտեսությունը, մշակույթը, սոցիալական կառուցվածքը, միջխմբային հարաբերությունները… Քաղաքական համակարգը շրջապատող մյուս մասը էքստրասոցիետալ է, ներառում է բոլոր համակարգերը, որոնք ներքին են հանդիսանում  այդ հասարակության հանդեպ: Դրանք հանդես են գալիս որպես միջազգային հանրության ֆունկցիոնալ բաղադրատարրեր, գերհամակարգ, որոնց տարրերից կարելի է համարել  կոնկրետ հասարակությունները: Մշակույթի միջնացիոնալ համակարգը էքստրասոցիետալ համակարգի օրինակ է:

Դ.Իստոն, «Քաղաքականության համակարգային վերլուծության կատեգորիաներ» [1:112]

Իստոնը գտնում էր, որ քաղաքական կյանքի համակարգային վերլուծությունը հիմնված է «միջավայրի մեջ սուզված համակարգի» թեզիսի  վրա, որը ենթարկվում է նրա կողմից  աջակցության, իսկ դա նշանակում է, որ համակարգի կենսագործունեության համար  հարկավոր է արձանգանքել: Արտաքին միջավայր հետ մշտական  կապ պահպանելով (որի գլխավոր   բաղադրիչների թվում է բնությունը, տնտեսությունը, մշակույթը, սոցիալական կառուցվածքը)` քաղաքական համակարգը կարգավորող մեխանիզմների օգնությամբ մշակում է պատասխան գործողություններ ներմուծվող ազդակների  հանդեպ` հարմարվելու համար գործառնման ներքին պայմաններին:

Իստոնի քաղաքական համակարգի տեսությունը հղված է այն բանին, որ քաղաքագիտությանը  «ճշգրիտ» գիտության բնույթ տրվի: Գիտնականին ոգեշնչող գերխնդիրը պարզեցված կարելի է ներկայացնել որպես փորձ ներկայացնելու  հասարակության կյանքի  քաղաքական կողմը`մշտական և փոփոխական գործոնների օգնությամբ: Դա հնարավորություն կտար կատարել քաղաքական գործընթացների համակարգչային մոդելավորում` օգտագործելով մարդու վարքի ուսումնասիրման սոցիոլոգիական և հոգեբանական պատկերացումները:

Իստոնի կողմից կիրառվող տերմինաբանությունը իր ձևով գործիքային («գործնական») լեզու է, որ հնարավորություն է տալիս աշխատելու այն տվյալների հետ, որոնք ստացվում են հասարակության բոլոր հայտնի տիպերի օգտագործման համար: [1:113]

Հիմնական կատեգորիաների` «մուտքերի» և «ելքերի»  առանձնացումը ըստ Իստոնի հարմարման մեխանիզմին հասնելու միայն առաջին քայլն էր, որը կազմում է ցանկացած քաղաքական համակարգի կենսունակության հիմքը և հասարակությանը հնարավորություն է տալիս գոյությունը պահպանել միջավայրի փոփոխվող  պահանջների դեպքում:  «Մուտքերը» համակարգի հետ հարաբերությամբ բոլոր արտաքին երևույթներն են, որոնք ազդում են նրա վրա, իսկ «ելքերը» որպես համակարգի գործունեության արդյունք իրենց հերթին ազդում են շրջապատի վրա: Իստոնը գտնում էր, որ «ելքի» և «մուտքի» ցանկացած խմբի գործոնների համար պետք է մշակվի ինքնուրույն կոնցպցիա, որը ցույց կտա այդ փոփոխականների ազդեցությունը քաղաքական համակարգի վրա:[1:114]

Համակարգի գործառնման գործընթացը Իստոնը ներկայացնում է որպես 3 տարրերի`«մուտքեր», «կոնվերսիա» և «ելքեր» փոխգործակցության գործընթաց: «Մուտքերը» պահանջարկներն ու աջակցությունն են, ըստ որի մշակվում են «ելքերը»` որոշումները գործողությունները: Այստեղ մեծ դեր ունի նաև հակադարձ կապը:

 

 

  1. Քաղաքական համակարգի էությունը (Գ.Ալմոնդ, Կ.Դոյչ)

Պարսոնսի և Իստոնի հետազոտություններից հետո  «սև արկղ» այդպես էլ մնաց անբացատրելի: Սակայն քաղաքական իշխանությունը դադարեցին  նույնացնել  պետական կամ նրա առանձին ինստիտուտների իշխանության հետ, ընդունել որպես ամբողջական, սկզբունքորեն անճանաչելի էություն: Սակայն իշխանության բուն ֆունկցիոնալ կառույցները և իշխանական հարաբերությունները առաջվա պես բնութագրվում էին  միայն ընդհանուր պլանով:  Նման ոչ կոնկրետությունը մասամբ հաղթահարվեց Ալմոնդի (1911-2002) կողմից, ում մոտեցումը տարբերվում էր Պարսոնսի և Իստոնի մոտեցումից: [1:114]

Ալմոնդը հետ պատերազմյան 4 տասնամյակների ընթացքում այլ մոտեցում է ձևավորել:

Նա ուշադրություն կենտրոնացնում  է  միջավայրի հետ քաղաքական համակարգի կապերի վրա, այլ ոչ թե (ինչպես Իստոնը)  նրա բուն  կառուցվածքային տարրերի վրա: Այս կոնցեպցիայի համար  հիմնարար է դեր  հասկացությունը (ինստիտուտի, կազմակերպության, խմբի փոխարեն): Հենց դերից են կախված  ֆորմալ և ոչ ֆորմալ փոխգործակցությունների պարունակությունը, որոնք մշակում են  հասարակության քաղաքական մշակույթը, որը Ալմոնդը  վճռորոշ էր համարում իշխանական հարաբերությունների ողջ կոմպլեքսի  զարգացման համար: Ալմոնդն է հեղինակել նաև «ելքային» և «մուտքային» հոսքերի բնութագրումը, որը որոշում է քաղաքական համակարգի դերը սոցիալական միջավայրում: [1:115]

Նա գտնում է, որ գլխավորը գործառնման նպատակային բնույթը չէ (այսինքն իշխանական արժեքների տարածումը), այլ հարկադրանքի լեգիտիմացման ապահովումը, որը հղված է իշխանության և հասարակության  ստաբիլացմանը: Նա հաշվի էր առնում ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև  ոչ ֆորմալ կառոյցները: Իսկ այդ ամենը  ընդհանրացնել հնարավոր է միայն քաղաքական մշակույթի միջոցով, ինչը նրա քաղաքական համակարգում  կենտրոնական դիրքում էր [2:232 ] Ըստ Ալմոնդի. «քաղաքական համակարգը կազմված է միմյանց հետ փոխգործակցող դերերից, կառույցներից, ենթահամակարգերից և դրանց հիմքում ընկած մշակույթից»: Ուստի քաաքական համակարգի թուլացումը տեղի է ունենում քաղաքացիների սոցիալիզացիան, քաղաքական մշակույթի վերարտադրությունը ապահովող ինստիտուտների թուլացման արդյունքում: [2:233]

Ալմոնդը հասարակության գլխավոր ինտեգրացնող սկիզբը  ոչ թե ինստիտուցիոնալացված իշխանական հարաբերություններում է տեսնում, այլ քաղաքական մշակույթի մեջ, այսինքն մարդկանց և նրանց խմբերի տեսանկյուններում և դիրքորոշումներում  քաղաքական համակարգի և նրա տարբեր բաղադրիչների հետ, իրենց դերերի մասին կարծիքները: «Ընդհանուր» քաղաքական համակարգի հարաբերության կողմնորոշման պլանում նրանք կարող են սահմանվել որպես հայրենասիրություն կամ ազգի («մեծ», «փոքր», «ուժեղ», «թույլ») կամ քաղաքականության («դեմոկրատկան», «սահմանադրական», «սոցիալիստական») գնահատման անտարբերություն: Դրանից բացի Ալմոնդը առանձնացնում է մարդու հրահանգը  կապված «ինքն իրեն», այսինքն որպես ակտոր համակարգի մեջ, անձական  քաղաքական պարտականությունների նորմերի պարունակությունը և որակը, քաղաքական համակարգի հանդեպ անձնական հարաբերությունների զգացումը:

Ալմոնդը քաղաքական համակարգի կազմում առաձնացնում է 3 մեծ դասեր.

  1. հատուկ դերեր կամ կառույցներ` օրենսդիր, գործադիր մարմիններ, բյուրակրատիա,
  2. դերային պարտականություններ` միապետներ, օրենսդիրներ, ադմինիստրատորներ,

3.կոնկրետ հասարական քաղաքականություն, որոշումներ (կամ դրանք ծնող իրավիճակներ): Այս կառույցները, պարտականությունները և որոշումները կարող են ավելի լայն դասակարգվել` հանգելով այն բանից, թե արդյոք քաղաքական գործընթացների մեջ («մուտքերում») կամ ադմինիստրատիվ գործընթացների մեջ («ելքերում») ներառված են:

 

Նշված գիտնականների մշակած համակարգային մոտեցումը  կարևոր մեթոդաբանական դեր է խաղում ժամանակակից գիտական տեսության մեջ: Համակարգ հասկացությունը հնարավորություն է տալիս դիտարկել քաղաքական կյանքը որպես մարդկանց վարքի ամբողջական պատկեր, իսկ մյուս կողմից` միջնորդավորում է  քաղաքականության փոխգործակցությունը  դրա միջավայրի հետ: [1:115] Այդ ձևով մեկնաբանված  քաղաքական համակարգը հնարավորություն է տալիս գտնել հասարակության ստաբիլ (հավասարակշիռ) կարգավիճակը, հարմարվելը ներքին և արտաքին ազդեցություններին:

Քաղաքական համակարգի բազմաչափությունը պայմանավորված է նրա խիստ տերմինաբանական և գործնական սահմանման բարդ խնդիրով: Քաղաքական համակարգի հասկացության ժամանակակից մեկնաբանությունը տարբերվում է կոնցեպցիաների մեծ բազմազանությամբ, նշված են շուրջ 20 ձևակերպումներ, որոնք հավաքնում են ունիվերսալացման:

Կառուցվածքագործառնական մոտեցման կողմնակիցները ուշադրությունը կենտրոնացնում են  քաղաքական իշխանության և ողջ քաղաքական համակարգի պահպանման և զարգացման համապատասխան գործառույթների տարանջատման հիմնական տարրերի դասակարգման վրա:

Ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակիցները այդ համակարգը դիտարկում են առավելապես ինստիտուտների ամբողջականության վերլուծության դիրքերից, որոնք մասնակցում են  քաղաքական որոշումների ընդունման գործընթացին:

Էլիտար ուղղության կողմակիցները նախևառաջ նպատակամղված են  տնտեսական և կառավարական էլիտայի դերերի բացահայտմանը: Նրանք մեծ ուշադրութուն են դարձնոմ քաղաքական լիդերների, կուսակցական գործառույթների, բյուրոկրատական ապարատի, ոչ ֆորմալ խմբավորումների հետազոտմանը: [1:116]

Այսպիսով քաղաքական համակարգը օբյեկտիվ գոյություն ունեցող իրականություն է:  Քաղաքական ոլորտը իր փոխգործակցության ամբողջության և բազմազանության մեջ, քաղաքական իշխանության առումով հասարակական հարաբերությունների ամբողջություն է, որը չի կարող  հանգեցվել  քաղաքական ակտորների գործողությունների պարզ միագումարին: Առաջանում են հարցեր քաղաքական համակարգի  կարևորության առումով: Ինչպես նշում է Պարսոնսը, գլխավոր խնդիրը, որ լուծում է քաղաքական համակարգը նպատակների ձևակերպման մեջ է, որոնք անհրաժեշտ են սոցիումի գործառնման համար: Իսկ դրան ենթակա են զարգացման ընթացքում առաջացող հասարակական փոխգործակցության նոր նորմերի սոցիալական ինտեգրացման և լեգիտիմացման հարցերը: [1:117]

Բայց ամեն դեպքում ինչպես Պարսոնսը, այնպես էլ Կարլ Դոյչը (1912-1992) քաղաքական համակարգը դիտարկում են որպես «սև արկղ»` չենթարկելով հատուկ վերլուծության: Այլ հեղինակներ, ինչպես Իստոնը, Ալմոնդը, Ջ.Բինգեմ Պաուելը (ծնվ. 1942), Դեյվիդ Ապտերը (ծնվ. 1924) իրենց կոնցեպցիաներում ներառում են «ելքերի» վրա պահանջարկների ձևակերպում, թեպետ այդ հարցին տարբեր կերպ են մոտենում: [1:118]

 

Քաղաքական համակարգի մեկնաբանման սկզբունքային  այլ մոտեցում առաջարկեց Կ.Դոյչը` մշակելով իր ինֆորմացիոնկիբերնետիկական մոդելը:  Իր «Ղեկավարման նյարդեր. քաղաքական հաղորդակցության և վերահսկման մոդելներ» (1963) աշխատության մեջ նա քաղաքական համակարգը դիտարկում էր, որ պես ինֆորմացիոն հոսքերի բարդ ամբողջություն, որոնք սահմանվում  էին այս կամ այն քաղաքական ագենտների մակարդակով, նրանց կողմից կատարվող դերերով, լուծվող խնդիրներով, վերամշակման գործընթացների յուրահատկությամբ, հաղորդագրության շղթայի փոխանցմամբ և պահպանմամբ, ինչպես նաև այլ պատճառներով և գործոններով: [2:223]

Դոյչը հանգում է այն բանից, որ քաղաքական համակարգը ինֆորմացիոն կապերի նպատակամղված կազմակերպման ամբողջություն է, որոնք վերջնական արդյունքում հղված են քաղաքական օբյեկտների ղեկավարմանը և նպատակային կարգավորմանը: Դրա հետ մեկտեղ նա տարբերակում է անձնական (պերսոնալ, ոչ ֆորմալ) հաղորդակցություն, կազմակերպության միջոցով իրականացվող (կառավարություն, կուսակցություն, լոբբիստական կառույցներ)  հաղորդակցություն և հատուկ կառույցների` տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների  միջով ընթացող հաղորդակցություն: Նման ինֆորմացիոն-հաղորդակցական գործընթացների փոխգործակցության սխեման նա բաժանում է 4 հիմնական մասերի:

 

 

 

Ամենից ընդհանուր կերպով համակարգային տարրերի ամբողջությունը ցույց է տալիս, թե ինչպես ինֆորմացիոն-հաղորդակցական գործընթացները հաջորդաբար տարբերակվում են` նպատակ ունենալով իրականացնելու պետական իշխանության հիմնարար գործառույթները:

Առաջին փուլում ձևակերպվում է  տվյալների հատվածը, որը կերտվում է իշխանության ինստիտուտների ինֆորմացման (ներքին և արտաքին, կառավարական և հասարակական, պաշտոնական և ագենտուրային` լրտեսական) աղբյուրների օգտագործմամբ, հաղորդագրություններ, որոնք խիստ կապված չեն պետական քաղաքականության նպատակների հետագա ձևակերպման հետ:

Երկրորդ փուլը տվյալների վերամշակմանն է հղված, այն իր մեջ ներառում է ստացված հաղորդագրության համադրությունը պետության գերիշխող արժեքների, նորմերի և կարծրատիպերի հետ` ներդրված իրավիճակով, կառավարող շրջանակների նախընտրություններով, ինչպես նաև կառավարական օղակներում արդեն իսկ առկա  «հին» ինֆորմացիայով:

Ապա այդ ընտրված ինֆորմացիան հիմք է դառնում որոշումների ընդունման համար համակարգի ընթացիկ կարգավիճակի կարգավորման նպատակով, իր հերթին, վերջնական փուլում ապահովում են դրանք  առաջադրված նպատակների իրականացումը:

Ստացված արդյունքները որպես «նոր» ինֆորմացիա հակադարձ կապի մեխանիզմներով անցնում են առաջին հատված` համակարգը տանելով հաջորդ շրջապտույտի: [2:234]

[1] Ի դեպ` կիբերնետիկայի հետազոտության օբյեկտը այսպես կոչված կիբերնետիկական համակարգերն են, որոնք իրենցից ներկայացնում են բազում փոխկապակցված տարրեր, որոնք ունակ են ընդունել, մտապահել, վերահղկել ինֆորմացիան, ինչպես նաև փոխանակվել դրանով: Իսկ տվյալ տարրերի նյութական բնույթի չի կարևորվում:

[2] Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա

[3] «Քաղաքական վերլուծության բառարանում» նշվում է, որ այս կատեգորիայի  միջոցով հետազոքտությունը հնարավորություն է տալիս զարգացնելու  արդյունավետ տեսական մոտեցումներ: Մեծ հնարավորություն է բացվում քաղաքական հետազոտություններում ժամանակ այլ գիտությունների ընդհանուր համակարգերի տեսությունից օգտվելու համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s