Քաղաքականության հատկանիշները

 Գրքեր

Քաղաքականության հատկանիշները

Քաղաքականության հատկանիշների կառուցվածքը

Քաղաքականությունը որպես մարդկային կենսագործունեության հատուկ ոլորտ ունի իր յուրահատուկ գծերը և բնութագրերը: Դրանք իրենց ամբողջության մեջ քաղաքականությունը տարբերակում են հասարակության այլ ոլորտներից: Հարկ է նշել քաղաքականության գոյաբանական, ձևաբանական և գործառնական հատկանիշները:

Գոյաբանականին (բացահայտում է մարդկային ակտիվության տվյալ տիպի էական գծերը) բնութագրական է մրցակցային հատկանիշը, որը ցույց է տալիս, որ քաղաքական փոխհարաբերությունները հանդիսանում են տարբեր խմբային շահերիև նրանց ուղեկցող նորմերի ու կանոնների, արժեքների ու ավանդույթների, մի խոսքով իշխանական հակամարտությունների ամենից տարբեր բաղադրիչների բախման արդյունք: /59/  Սրանից հանգում է, որ քաղաքականությունը դրսևորվում է տարբեր բնույթի ստանդարտների, արժեքների, ինստիտուտների միջև մշտական  պայքարում գերիշխանությանը հասնելու համար: Ուստի շատ հաճախ քաղաքական կարգավորման մեթոդները մղված են ոչ  թե կոնֆլիկտի լուծմանը, այլ բորբոքմանը:

Քաղաքականության կարևոր հատկանիշ է նաև նրա ասիմետրիկությունը (անհամաչափությունը), որը ցուցաբերում է քաղաքական խաղի մասնակիցնեորի միջև ուժերի հավասարակշռության ժամանակավոր բնույթը, այլև նրա մշտական պահպանման անհնարինությունը, ուստի և քաղաքական  իշխանության համար հարաբերությունների  շարժունակությունը:  Հետևաբար քաղաքականությունը դիտարկվում է որպես ներքնապես հետադարձ ունեցող, սկզբունքորեն անհավասարաչափ երևույթ, որում խառնված են գիտակցական և տարերային գործողությունները, կազմակերպվածությունը և անկազմակերպությունը, կարգուկանոնը և քաոսը, հավասարակշռվածությունն ու անհավասարակշռվածությունը, կայունությունն ու անկայունությունը: Հասարակությունը ղեկավարելու նպատակամղված գործողությունները հանգեցնում են այդ գծից չբավարարված բնակչության տարերային բողոքների, օրենքները և նորմերը բախվում են ավանդույթների և սովորություների հետ, կանոնավորվածությունը և ռացիոնալիզմը բախվում է բնակչության իռացիոնալ, անկանխատեսելի ռեակցիաների հետ և այլն: Գործնականում շատ է լինում, որ այս կամ այն ռեժիմը  մի որոշակի շահերի և արժեքների պաշտպանումից անցնում է  հակառակ կողմի պաշտպանմանը, համոզման և ներշնչման մեթոդներից` ուժի կիրառման, հարկադրական միջոցների, սպառում և նորից ձեռք է բերում իր լեգիտիմությունը:

Հարկ է նշել, որ քաղաքականությունը առավելապես ձևավորվում և իր գործառույթները իրականացնում է ռացիոնալ ձևով: Պատմությունը ի ցույց է դնում մարդու ոչ ադեկվատ ռեակցիաների բազմաթիվ փաստեր, արտաքին պայմանների հետ անչափելի գործողություններ, սնահավատությունների, արարողությունների, ենթագիտակցականի ենթարկումներ: Ուստի շատ հետազոտողներ, անգամ հետազոտական դպրոցներ հանգում են նրան, որ քաղաքականության հիմքերը բացառապես մութ, մարդուն բնութագրական սկիզբի մեջ է:  Օրինակ` Հ. Լասուելը գտնում էր, որ քաղաքականությունը <<գործընթաց է, որով բացվում է հասարակության իռացիոնալ հիմքերը>>:  Սակայն պատմությունը  ցույց է տալիս, որ քաղաքականությունը, ստեղծելով ինստիտուտների ռացիոնալ  կառուցման մեխանիզմներ, մեխանիզմներ է մշակում մասնավոր և ընդհանրական տեսակետների  համաձայնեցման համար, միաժամանակ չվատնելով իր իռացիոնալ բաղադրիչը, թեպետ առավելապես հանդես է գալիս սոցիալական հարաբերությունների ռացիոնալացման  ձևով:  /60/

Հաշվի առնելով քաղաքական իշխանության համար սուր  պայքարը, անկախատեսելի արդյունքերի հավանականությունը` չի կարելի չընդունել, որ  քաղաքականությունը սոցիալական գործունեության ծայրահեղ ռիսկային ձև է: Այստեղ ցանկացած ներդրում (ուժ, կապիտալ, մարդկային էներգիա) կարող է բնավ արդյունք չտալ: Ընտրություններում հանկարծակի պարտությունը, մինչև այդ ցանկալի նախարարի հանկարծակի հեռացումը, կառավարության անկումը և ճգնաժամը, որը հանգեցնում են համընդհանուր անկայունությունը սոցիալական և տնտեսական կարգերում և նման այլ երևույթներ ստիպում են քաղաքականությանը վերաբերվել որպես գործողությունների ոլորտ, որը օժտված է մարդու կողմից նշված ծրագրերի  չիրականացման մեծ վտանգով: Սա ենթադրում է նաև հատուկ միջոցների փնտրում, որը կփոխհատուցեր նրա այնպիսի պահերը, ինչպես քաղաքականության անսկզբունքայնությունը`  պատրաստ է պաշտպանելու ցանկացած գաղափար, միայն թե իշխանության մնա, կաշառակերություն, մրցակիցների ֆիզիկական ոչնչացում  և այլն:

 

Ներթափանցման հատկանիշ      

Ինչպես նշվեց քաղաքականությունը կարող է ներթափնցել սոցիալական կյանքի տարբեր ոլորտներ` տալով այս կամ այն խնդիրներին իրական պետական մասշտաբ:  Այս ինկյուզիվության հատկանիշը վկայում է այն խնդիրների ոչ մշտականության և շարժունակության մասին, որոնք դիտարկում են պետական իշխանությունները որպես քաղաքականապես էական: Ինչպես գրել է Ֆ. Բրաուդը. <<Ոչինչ իր բնույթով քաղաքական չէ և ամեն ինչ կարող է այդպիսին դառնալ>>: Այդ առիթով Ն. Ֆրեյզերը կարծում է, որ <<սոցիալականի  քաղաքականացումը>> բարդ կազմակերպվածություն ունեցող հասարակությունների  անքակտելի գործընթաց է:

Պետությունը որոշակի սոցիալական գործընթացների մեջ պարտադիր տարր է (անվտանգության ապահովում, միջազգային կապերի պահպանում և այլն), քաղաքականության մեջ առկա են պրոբլեմային խնդիրներ յուրաքանչյուր տվյալ պահին, որոնք պարբերաբար մտնում են իշխանական դաշտ և դուրս գալիս այնտեղից:  Այսինքն քաղաքականությունը կարող է սկզբունքորեն փոխել իր չափերը, որի արդյունքում նրա սահմանները որոշակի պայմանական բնույթ ունեն և կապված են պատմական պայմաններից, նաև պետության ունակությունից տեսնելու այն խմբային կոնֆլիկտները, որոնք նրանից անհապաղ միջամտություն են պահանջում:

Քաղաքականության այս հատկանիշը դարձնում է պետության ղեկավարողների արվեստը քաղաքական տարածության ձևավորման գլխավոր աղբյուր:  Սրա բնույթից է կախված նաև քաղաքական ոլորտի չափսերը: /61/  Ըստ Մ. Վեբերի կարող ենք այն եզրակացության հանգել, որ այն որակը, որը երևույթը հնարավոր է դարձնում անվանել <<քաղաքական>>, դա <<պայմանավորված է շահերի ուղղորդվածությունից>>, որին պետությունը տալիս է առաջնայնությունը <<այս կամ այն երևույթին յուրաքանչյուր առանձին պայմաններում>>:

Երևույթներին տալով քաղաքական կարգավիճակ` սուբյեկտը կարող է խմբային շահերը և կոնֆլիկտները գնահատել իր կամայականությամբ: Ըստ Ռ. Դալի քաղաքականությունը սխալների, մի  մասի շահերի չափազանցություն և մյուս  մասի փոքրացնում, որոշակի որոշումների ընդունում և ոչ այլ որոշումների ընդունման լայն դաշտ է: Ե°վ օբյեկտի կամային ընտրությունը մեջ, և° կարգավորման ոչ ադեկվատ միջոցների և մեթոդների  օգտագործման մեջ թաքնված է լարվածության հսկայական պոտենցիալ: Ինչպես կնշեր ֆրանսիացի գիտնական Գ. Հերմեն. <<լավագույն կառավարիչը նա է, ով լավագույն ձևով է պաշտպանում քաղաքացիների  շահերը պետության հավակնություններից, որը կուզենար  իշխել քաղաքացիների կամքի վրա` իրականացնելով այն, ինչ  անիրավորեն կհամարեր հասարակության շահեր>>:

Նման  դժվարության արտացոլում է այն, որ որոշ տեսական ուղղություններ  գտնում են, որ հասարակական կյանքի իշխանական-քաղաքական կարգավորումը անտեղին է: Օրինակ` անարխիստները կարծում են, որ իշխանությունը ծագելով պետությունից հիմնականում բացասական հետևանքներ է ունենում: Տեխնոկրատական կողմնորոշմամբ մտածողները կասկածում են, որ ընդհանրապես կարելի է արդյունքների հասնել սոցիալական մեթոդներով:

Սակայն տարաբնույթ գաղափարները ոչ միայն տեսականորեն են տարածվել, այլև  էականորեն ազդում են  իշխանության իրական գործառնման վրա: Մասնավորապես արևմտյան երկրները ժառանգել են լիբերալ մտածողների գաղափարները (Սմիթ,  Բենտամ, Միլ և այլք), որոնք գտնում էին որ քաղաքականության հիմնական նպատակը մի հասարակության ստեղծումն է, ուր քաղաքականությունը սահմանափակված կլիներ կյանքի ինչ-որ մի բնագավառով: Ուստի լիբերալ պետություններում քաղաքականի օգտագործման ոլորտը սահմանափակված է: Նպատակը քաղաքացիական հասարակության կերտումն է, ուր քաղաքականությանը վերապահված է հասարակական կարգի պահպանում, անհատական իրավունքների և քաղաքացու ազատությունների երաշխիքների պահպանում:  Քաղաքականությունը  չի միջամտում մարդու անձնական կյանքի մեջ:  /62/ Այնուամենայնիվ նմանատիպ սահմանափակումները որոշակի առումով նորմատիվ բնույթ են կրում, քանի որ շատ սոցիալական կոնֆլիկտներ կարգավորվում են քաղաքական մեթոդներով:

Ի տարբերություն լիբերալ սահմանափակումների, տոտալիտար համակարգերում  իշխանությունները պետությանը (որպես քաղաքական ձևավորման մեխանիզմի) զրկում են անհրաժեշտ ճկունությունից և դրանով իսկ քաղաքականությունը վերափոխում են որպես կոնֆլիկտի կարգավորման այլ միջոց: Օրինակ` տոտալիտար երկրներում բոլոր խմբային հարաբերությունները կարգավորվում են ուժային միջոցներով: Արդյունքում պետության ուժային հարկադրական մեթոդները դառնում են միջխմբային և անգամ միջանձնային հարաբերությունների պարզման միակ միջոցը, որի ընթացքում պետական իշխանության համար պայքարի մասին խոսել անհիմն է: Այս պարագայում քաղաքական իշխանությունը դիտարկվում է որպես իշխանությունների ադմինիստրատիվ արդյունք, իսկ քաղաքականությունը, որպես  կյանքի հատուկ ոլորտ, դիտարկվում է ողջ սոցիալական տարածության մեջ` վատնելով իր յուրահատկությունը և նշանակությունը:

 

Քաղաքականության տարածական հատկությունները

Քաղաքականության գոյաբանական առանձնահատուկ հատկություն է նրա տարածականությունը (տոպոլոգիան): Քաղաքականությունը բնութագրվում է որպես տարածաչափական միջավայր, ուր իշխանության համար պայքարի գործունեությունը տեղակայված է որոշակի տարածքային կետերում, տեղերում, գոտիներում: Յուրաքանչյուր հատվածում առկան են յուրահատուկ պայմաններ և հնարավորություններ: Այս տարածքային բաժանումների իրական փոխահարբերությունը կազմում են քաղաքական դաշտը:

Այլ խոսքերով` քաղաքականությունը  ֆիզիկական տարածության տարատեսակ է, որի մի մասում ենթադրենք դրսևորվում է ինտենսիվ քաղաքական  հարաբերություններ, իսկ ուրիշների համար իշխանության համար պայքարը էականորեն թույլ է: Օրինակ` եթե համեմատենք Մոսկվայում և Սիբիրի ինչ-որ գյուղում քաղաքական ակտիվությունը և քաղաքականության դրսևորման հաճախականությունը: Կամ ասենք քաղաքի մի ծայրում միտինգներ են ընթանում, իսկ մեկ այլ մասում բնակչությունը դրա մասին ընդամենը հեռուստահաղորդում է դիտում: /63/

Այսպիսով` քաղաքականությունը  կգործառնի տարբեր քաղաքական սուբյեկտների ամբողջականության մեջ, որոնք այս կամ այն գործողությունները կատարում են այդ միջավայրի տեղային որոշակի կետերում: Այսինքն քաղաքականությունը կոնկրետ տեղային գործողությունների ամբողջությունը է, որոնք իրականանում են այնտեղ և այն ժամանակ, երբ մարդիկ կամ նրանց խմբերը  գործում են պետական իշխանության ձեռքբերման և օգտագործման համար:

Ուստի քաղաքականությունը ունի նման բնութագրիչներ, ինչպես խորությունը, լայնություննը և երկարությունը, որոնք նշում են քաղաքական տարածության աշխարհագրական սահմանները և պարամետրերը, որը մարդկանց հնարավորություն է ընձեռում պայքարել իշխանության համար: Այս վիճակում էլ առաջանում են իրական մրցակցային գործընթացները, ազդեցության  և  ընդդիմության կենտրոնները: Այդպիսով իրական քաղաքական լարվածության կենտրոնները կարող են իշխանության պաշտոնական կենտրոնների հետ չհամընկնել, բայց պետական որոշումների վրա այս կամ այն ազդեցությունը ունենալ:

Սակայն եթե  նմանատիպ կենտրոնները  պաշտոնական կետրոնից շատ են հեռացված և և բավական տեղեկատվական կապեր չեն կրում, հավանական է այլ պետությունների և քաղաքական կենտրոնների ազդեցության առկայությունը: Ուստի մեծ պետությունները մեծ ուշադրություն են դարձնում քաղաքականության տարածքային աղճատման փոխհատուցմանը: Այսպես օրինակ հունական պոլիսները այնպես էին կազմակերպված, որ քաղաքացին կարող էր հավաքներին ներկա գտնվել` վատնելով մեկ օրից ոչ ավել ժամանակահատված:

Իշխանության կենտրոնից հեռու գտնվող անձիք ձևավորում են իշխանության նկատմամբ առանձնահատուկ  տեսանկյուն: Որոշակի տարածքային դիրքորոշումից մարդիկ ձեռք են բերում համապատասխան քաղաքական օպտիկա:  Ասենք` մայրաքաղաքում և ծայրագավառում գտնվող անձիք տվյալ քաղաքականությանը կարող են միանգամայն տարբեր գնահատականներ տալ: Իսկ  դա հանգեցնում է քաղաքականության լարվածության աճին: Ուստի քաղաքական կյանքի փոխզիջման ուժեղացումը հանդիսանում է իշխանության նկատմամբ հայացքների տարածքային հավասարաչափության ապահովումը: /64/

Նման մեխանիզմներից է  գործակալների տեղակայվածության փոփոխումը, իրենց քաղաքական գործընթացների պարզաբանումը տարածության տարբեր  կետերից: Պատահականորեն չէ, որ պետության ղեկավարները հաճախակի այցելում են ծայրագավառներ: Դա նաև հնարավորություն է տալիս հասկանալու բնակչության վերաբերմունքը իշխանության նկատմամբ կենտրոնից տարբեր հեռավորության վրա:

 

 Քաղաքականության ժամանակային (անցողիկ) հատկանիշները /temporal/

Սրանով է բացատրվում քաղաքականության ունակությունը  իրականցնել իր գործընթացները ժամանակին:  Քաղաքականության ժամանակային չափումը ցուցաբերում է նրա ինստիտուտների, կառավարող և  ընդդիմադիր էլիտաների փոխահարաբերություննները, անհատական և խմբային գործակալների, պետական և միջազգային կազմակերպությունների գոյության ձգվածությամբ:

Մի կողմից քաղաքական ժամանակը որակապես տարբերվում է ֆիզիկական, աստղաբաշխական ժամանակից: Քաղաքական  կենսագործունեությունը սահմանում է խիստ ռեժիմով  (օրինակ` մանդատ տրվում է խիստ սահմանափակ ժամակահատվածում, քաղաքացիները իրենց ընտրական գործառույթը նույնպես խիստ սահմանափակ ժամանակահատվածում են իրականացնում և այլն):  Գործառնական խստության հետ մեկտեղ քաղաքական ժամանակը կարող է հանկարծակի վերջանալ, <<վայրկյանական մահով մահանալ>>: Կառավարող ռեժիմի կործանումը, նախարարի հանկարծակի գործից հեռացումը, լիդերի սպանությունը և այլն ցուցաբերում են քաղաքական երևույթների ժամանակավոր ավարտականության անկանխատեսելիությունը: Այսինքն յուրաքանչյուր սուբյեկտը ունի քաղաքական կյանքի իր առանձնահատուկ ժամանկահատվածը և ռիթմը:

Մյուս կողմից քաղաքականության մեջ ժամանակը հիրավի բազմադեմ է: Իրական քաղաքական գործընթացները  կատարվում են միանգամից մի քանի ընդգրկմամբ.

Իրական ժամանակի շրջանակներում (որում քաղաքական իրադարձությունները ընկալվում են անուղղակիորեն իրենց ակտուալ վերջավորության տեսանկյունից):

Պատմական ժամանակի շրջանակներում (ավելի ամուր գնահատականն է երևույթի կապված անցյալի հետ նրա կապից)

Դարաշրջանային ժամանակի շրջանակներում (երևույթի գնահատումը հիմնվում է առավել մասշտաբային քննադատությունների վրա, որը նախատեսված է ոչ միայն պետության, այլև առանձին մայրցամաքների քաղաքական պատմության մեծ փուլերի գնահատման համար): /65/

Այսինքն մեկ քաղաքական երևույթը կարող  դիտարկվել մի քանի ժամանակային կոորդինատներով: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական իրողությունը գոյություն ունի միաժամանակ տարբեր ժամանակային (հունարեն <<hronos>> — ժամանակ) դաշտերում, որոնք ունեն գնահատման առանձնահատուկ պայմաններ իրադարձությունների, փուլերի, պահերի առումով: Իրական քաղաքականությունը ժամանակային դաշտերի հատումն է:

Յուրաքանչյուր ժամանակային դիապազոնը ունի իր հաշվարկման կետերը, ունի իրադարձությունների <<սեղման>> և <<տեղափոխման>> իր հնարավորությունները: Այսպես ճգնաժամային պայմաններում կարելի է տեսնել նրանց ձևավորման և զարգացման տարբեր փուլերը: Առօրյայի համար <<ճակատագրական>> իրադարձությունները, տեղադրվելով այլ  չափման դաշտի մեջ, փոխում են իրենց նշանակությունը: Ժամանակային ռիթմը, միավորելով էականը և ոչ էականը, հաճախ ժամանակակիցներից թաքցնում է տեղի ունեցող երևույթի իրական նշանակությունը: Պոետը կասեր. <<Պարտությանը հաղթանակից դու ինքդ չպետք է տարբերես>>:  Որոշ երևույթներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց կարևորությունը, իսկ որոշները` հակառակը: Օրինակ 1917-ի հեղափոխությունը ժամանակակիցները դիտարկում էին որպես <<հոկտեմբերյան հեղաշրջում>>,  որի նպատակն էր իշխանության համար պայքարը: Ապա մարքսիզմի հետևորդները սկսեցին այն դիտարկել որպես <<20-րդ դարի մեծագույն իրադարձություն>>: Իսկ խորհրդային ռեժիմի շատ հակակիրներ դիտարկում են այն առավել  լայն պատմական մասշտաբով` որպես Ռուսաստանում հերթական բռնապետական ռեժիմի ձևավորման նախաբան:

Ճշգրիտ  գնահատականի համար հարկավոր է մասշտաբային  պատկերացումները  կորեկտ միավորել, դրա համար հարկավոր է սերտել գիտական տրամաբանությունը: Գիտնականի արվեստը այն է, որ  կարողանա դուրս բերի իրադարձությունը և տա նրան հարկավոր ժամանակագրական քաղաքական մասշտաբ:  Առավել արդյունավետ միջոց տեսանկյունի մասշտաբի ընդլայնումն է, որը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել  փոփոխությունների նշանակությունը և իմաստը: Մաքսիմալ ամբողջացված տեսանկյունը հնարավորություն է տալիս տեսականորեն կառուցել քաղաքական փոփոխություները, դուրս բերել ամբողջական տրամաբանությունը, որը հնարավորություն կտա ճիշտ գնահատել մանր մասշտաբային երևույթները: /66/

 

 

Քաղաքականության ձևաբանական հատկանիշները

Ձևաբանական հատկանիշը արտացոլում են քաղաքականության ձևավորման հինարար յուրահատկությունները և աղբյուրները: Այս  իմաստով կարևորվում է էլիտային և ոչ էլիտային խմբերի առկայությունը որպես քաղաքականության հիմնարար սուբյեկտների, որոնց գործողությունները և փոխհարաբերությունները քաղաքական դաշտում ձևավորում են քաղաքական կյանքի ոլորտը:

Բնակչության յուրաքանչյուր խումբ յուրահատուկ ֆունկցիա է իրականացնում. էլիտաները իրականացնում են բնակչության շահերի ներկայացումը, պետության և հասարակության ղեկավարման կազմակերպումը, ոչ էլիտաները ազդում են էլիտայի ընտրության վրա, ստուգում են նրանց գործողությունները, ազդում են պետական կուրսի փոփոխման նվրա:

Սրանից հետևում է, որ քաղաքականությունը ձևավորվում է որպես իշխողների և իշխվողների փոխհարաբերությունների արդյունք: Ի դեպ  քաղաքական գործընթացների տարբեր փուլերում այս գործողությունների բնույթի, աստիճանի, գործառույթների համաձայնեցվածությունը կարող է փոփոխվել:  Շատ մտածողներ քաղաքականության 2 սուբյեկտներից մեկի դերը բացարձակեցնում են: Օրինակ` ըստ էլիտիստների  զանգվածային շերտերը անհրաժեշտ չեն քաղաքականության կերտման համար: Էգալիտարիստները գտնում են, որ զանգվածները կարող են ինքնուրույն ձևավորել  քաղաքական դաշտ: Սակայն գործնականում ակնհայտ է դրանց երկուսի կարևորությունը:

Նմանատիպ պատկերացումներից է այն փաստը, որ էլիտար և ոչ էլիտար շերտերին միավորում է սոցիալական շահերի ներկայացուցչական համակարգը, որոնց առկայությունը ևս բնութագրում է քաղաքականության հիմնարար հատկությունները: Վերջինս իրենից ներկայացնում է  մասնագիտացված ասոցիացիաների (կուսակցություններ, ճնշման խմբեր և այլն) և նրանց հարաբերությունների շերտ, ցույց է տալիս, որ քաղաքական նպատակների իրականացումը  չի լինում անուղղակի լայն սոցիալական շերտերի կողմից, այլ ենթադրում է   յուրահատուկ միավորումների  և անձանց առկայություն, որոնք  կոչված են պրոֆեսիոնալ կերպով  արտահայտել և պաշտպանել բնակչության շահերը:

Այսպիսով բնակչության շահերի մշտական արտահայտման և իրականացման անհրաժեշտությունը և անխուսափելիությունը քաղաքականությունը վերածում է սոցիալական պահանջների և խմբերի պահանջմունքների ներկայացման գլոբալ մեխանիզմի: Ի դեպ  շահերի նման ներկայացման իրական տեղ գտած տեխնոլոգիական միջոցները հաճախ ազդում են նրանց իրականացման աստիճանի վրա առավել, քան բուն մարդկանց պահանջմունքները:

 

Քաղաքականության գործառնական հատկանիշները

Այս հատկանիշների խումբը բնութագրում է քաղաքականությունը որպես  մարդկային գործունեության առանձնահատուկ  տիպ:  Էլիտայի և ոչ էլիտայի փոխհարաբերությունների բարդությունը (երբեմն անպարզությունը), ռացիոնալ կազմակերպված գործողությունների անկախատեսելիությունը, տարբեր ուղղություն ունեցող գործողությունների առկայությունը և շատ այլ այլընտրանքային  փաստեր, որոնք վկայում են պետական իշխանության համար մրցակցության  սրության և ինտենսիվության մասին: Այս բոլոր գործոնները քաղաքականությանը տալիս են դինամիկ երևույթի բնույթ, պայմանավորում են քաղաքական փոփոխությունների բացառիկ արագացվածությունը, դարձնում են այն բացառապես փոփոխական:

Քաղաքականությունը առավել ինտենսիվ փոփոխվող, ներքնապես շարժուն հասարակական կյանքի բնագավառ է, ուր մշտապես բախվում են էնտուզիազմը և ապատիան, բարգավաճումն ու անկումը, դեպրեսիան ու գրգռվածությունը: Սրանք կարող են հանգեցնել սուբյեկտի կարգավիճակի միանգամայն փոփոխման, քաղաքական խաղի նորմերի և կանոնների, նաև  քաղաքական երևույթների չափսերի փոփոխման:

Բազմաթիվ են օրինակները, երբ ոչնչացել են հավերժ թվացող կայսրությունները և ռեժիմները, կամ մեծապես փոխվել են առանձին երկրների և գործիչների ճակատագրերը:  Այդպիսի օրինակ է 1991-ին ԽՍՀՄ փլուզումը:

Սակայն հարկ է նշել, որ ցանկացած քաղաքական փոփոխություն որոշակի նպատակների ու արժեքների, ծրագրերի և կոնցեպտների, գործող քաղաքական ուժերի ուսուցումների և տրամադրությունների արդյունք է: Այսինքն քաղաքականությունը  օրգանապես կապված է միջնորդավորող ինստիտուտների, խմբերի, կառույցների, իշխանական օրգանների, ընդդիմության և այս կամ այն գաղափարական նպատակների այլ սուբյեկտների  ցանկացած գործողության միջոցով, որոնք տալիս են ներկայի և ապագայի որակական գնահատական, որը ենթադրում է հասարակական հարաբերությունների ծրագրման այս կամ այն ուղղությունը:

Նպատակայնության քաղաքական միջոցի խնդիրը լայն սոցիալական նպատակների ձևավորման մեջ է, որոնք արդյունքում դառնում են քաղաքական գործընթացի մասնակիցների գործողությունների կողմնորոշիչ: Այսպիսով քաղաքականության գործառնական  տեսանկյունը տարբեր սուբյեկտների գաղափարական կողմնորոշման գործողությունների ամբողջություն է:  Այս հատկանիշը առավել արտահայտված է  իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերի և նպատակների մեջ, ոչ լեգիտիմ իշխանական կուրսի մեջ, բևեռացված քաղաքական մշակույթի և գաղափարախոսության հակասության մեջ և այլն:

 

Ընդհանրացված կերպով նշենք, որ քաղաքականության գոյաբանական հատկանիշը կոչվում է նաև օնտոլոգիական, ձևաբանական` մորֆոլոգիական, իսկ գործառնական հատկանիշը անվանում են նաև պրոցեսուալ:

 

Соловьев А.И. Политология: Политическая теория, политические теннологии. М.Аспект Пресс,2003, С.59 — 68

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s