ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԻԲՐԵՎ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԻԲՐԵՎ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ
ՏԻԳՐԱՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեստֆալյան պայմանագրերը շրջադարձային նշանակություն ու-
նեցան միջազգային հարաբերությունների պատմության մեջ: 1648
թվականից հետո ինքնիշխան պետությունների միջև ձևավորված հո-
րիզոնական հարաբերությունները փոխարինեցին կայսրության և եկե-
ղեցու հիերարխիայով քողարկված տարասեռ ֆեոդալական միավոր-
ների միջև ուղղաձիգ-աստիճանակարգային հարաբերություններին:

Պետական ինքնիշխանության համախմբումը և հարկադրանքի միջոց-
ների մենաշնորհումը պետական իշխանություններին տվեցին բացա-
ռիկ վերահսկողություն արտաքին քաղաքականության գործիքների
(բանակ, դիվանագիտություն և այլն) նկատմամբ: Քաղաքական դաշտը
տարանջատվեց ներքին և արտաքին ոլորտների: Վեստֆալյան պայ-
մանագրերից հետո ոչտարածքային քաղաքական միավորները (ֆեո-
դալներ, ազատ քաղաքներ և այլ) դուրս մնացին միջազգային քաղաքա-
կանությունից: Սկսվեց միջազգային հարաբերությունների հաստա-
տութենականացումը (institutionalization): Քաղաքականության և կրոնի
տարանջատումն ու ինքնորոշման գաղափարը հանգեցրին միջազգա-
յին հանրության իրավահավասար անդամների խաղաղ գոյակցության
սկզբունքին: Կայսերական համընդհանրական հայեցակարգի և քրիս-
տոնեական հանրապետության (res publica christiana) համատեքստում
բարոյահոգևոր գերիշխանության պապական ձգտումներին փոխարի-
նեց ուժերի հավասարակշռության սկզբունքը` իբրև բազմաբևեռ, ա-
նարխիկ միջավայրում միջազգային հարաբերությունների բնական
կարգավորիչ: Վեստֆալի (1648 թ.) և Ուտրեխտի (1713 թ.) պայմանագ-
րերի միջև ընկած ժամանակահատվածում սկսեցին ձևավորվել արդի
միջազգային հարաբերությունները:

Կարդալու համար սեղմեք այստեղ՝ ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

Raffi_signature.jpg

   Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-70, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Գիրքը կարդալու համար սեղմեք այստեղ՝ Ռաֆֆի -Աշոտ Հայրունի

Հոգեսինթեզի

download

Հոգեսինթեզի հիմնադիրը Ռոբերտ Ասաջոլին է: Հոգեսինթեզը դա հոգեվերլուծության հակաթեզն է: Սակայն հենց սկզբում Ասաջոլին զբաղվում էր հոգեվերլուծությամբ և Ֆրոյդը նրան համարում էր իր ամենահավատարիմ հետևորդներից մեկը Իտալիայում: Հետագայում Ասաջոլին հասկացավ, որ հոգեվերլուծությունը, չնայած իր մեծ ձեռքբերումների, բավարար չէ անհատի հոգեկանի խոր ուսումնասիրման և բացահայտման համար:

Ասաջոլին հոգեսինթեզը համարում էր մեր հոգեկան կյանքի դինամիկ և դրամատիկ կոնցեպցիա: Հոգեսինթեզի հիմնական նպատակը համարվում է անձի զարգացումն ու կատարելագործումը, հետո էլ հարաբերությունների հարթեցումը <<Ես>>-ի հետ ու նրա հետ ավելի խորը միավորումը: Հոգեսինթեզը կենտրոնանում է ոչ թե անձի խնդիրների վրա, այլ նրա նպատակների վրա, դրական դրդապատճառների վրա, նրա վրա իչին մարդն ուզում է հասնել: Հոգեսինթեզի հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ հոգեվերլուծության նման աշխատանքը այցելուների հետ կատարվում է անգիտակցական մակարդակի վրա:

Ասաջոլին տալիս է իր կողմից մշակած անձի ուրույն կառուցվածքը կամ ինչպես ինքն է ասում`<<ներքին աշխարհի քարտեզը>>`

  • Ստորին անգիտակցական
  • Միջին անգիտակցական
  • Վերին անգիտակցական
  • Գիտակցական դաշտ
  • Գիտակցական <<ես>>
  • Վերին <<Ես>>
  • Կոլեկտիվ անգիտակցական
  1. Ստորին անգիտակցականը իրենից ներկայացնում է անձի ամենատարրական մասը, որտեղ գտնվում են հոգեկան գործունեության ամենապարզ ձևերը` հիմնական մղումներն ու դրդումները, բարդույթները, ֆանտազիաներն ու մղձավանջները` վերհոգեբանական չկառավարվող գործընթացները:
  2. Միջին անգիտակցական` ենթագիտակցություն — այստեղ են տեղակայված մեր հոգեկան հմտություններն ու վիճակները: Այստեղ տեղի է ունենում մեր ձեռք բերված փորձի յուրացումը:
  3. Վերին անգիտակցական`գերանգիտակցական-մշակութայնության, հերոսության, ալտուրիզմի, ոգեշնչվածության և այլ բարձրակարգ հոգեկան որակների ձևավորման շրջանն է:
  4. Գիտակցական դաշտ — սա մեր կողմից ամիջականորեն գիտակցվող հատվածն է: Դա մեր մտքերի, զգացողությունների, ցանկությունների անդադար հոսքն է, որը տվյալ պահին հասանելի է մեր վերլուծությանն ու ուսումնասիրությանը:
  5. Գիտակցական <<ես>> — սա մեր գիակցության կենտրոնն է:
  6. Վերին <<Ես>> — սա մեր իրական էությունն է: Գիտակցական <<ես>>-ը փոխվում կամ անհետանում է գիտակցության խանգարման դեպքում (կոմա, նարկոզ, հիպնոզ, ուշագնացություն), իսկ վերին <<ես>>-ը մնում է միշտ անփոփոխ: Դրա համար էլ այն Ասաջոլին անվանեց իրական <<ես>>:
  7. Կոլեկտիվ անգիտակցական — ինչպես Յունգը, Ասաջոլին նույնպես կարծում էր, որ մեր հոգեկանը մեկուսացված չէ, այլ լողում է օվկիանոսում, որը Յունգն անվանել է կոլեկտիվ անգիտակցական:

Հոգեսինթեզի հիմնական նպատակներից են`

Սեփական անձի խորքային բացահայտում

Աշխատանքը հարկավոր է սկսել ստորին անգիտակցականից, բարդույթների բացահայտումից, հետո անհրաժեշտ է ուսումնասիրել միջին և վերին ագիտակցականները, որի արդյունքում կարող ենք բացահայտել մեր մեջ թաքնված հնարավորություններ ու կարողություններ, մեր իրական կոչումը: Այս ամենը ամենաարդյունավետ ձևով կարող է կատարվել միայն հոգեվերլուծության միջոցով` ըստ Ասաջոլիի: Բայց հոգեվերլուծությունը դա բուժման սկիզբն է, այլ ոչ թե վերջը: Քանի որ հոգեվերլուծությունը` անձի խորքայի ճանաչումը, հոգեսինթեզի մեջ համարվում է առաջնային փուլ միայն, որից հետո անհրաժեշտ է անցնել մյուս փուլերին` անձի ամբողջականության ստեղծմանը:

Անձի տարրաբնույթ բաղադրիչների հանդեպ վերահսկողություն

Որպեսզի հնարավոր լինի վերահսկել անձի տարբեր բաղադրիչները, անհրաժեշտ է առաջին հերթին դրանք դուրս բերել ընդհանուրի միջից: Դրա համար էլ հոգեսինթեզը ձևավորում է աշխատանք ենթա-անձերի հետ:

Ենթա-անձնային համակարգերը դրանք անձի մասնիկներն են, որոնք ձևավորվում են ինչ-որ պահանջմունքի շուրջ և աստիճանաբար բարդանալով` ձգտում անկախ գոյակցության: Դրանք ինքնաարտահայտման համար օգտագործում են մեր մարմինը, մեր հույզերը, մեր մտածողությունը: Ենթա-անձերը կարող են ձևավորվել տարբեր տարիքներում և ամրապնդվել շարունակական կրկնությունների միջոցով: Նույնիսկ մեկ ենթա-անձի փոփոխությունը ազդում է անձի ողջ հոգեկան համակարգի վրա: Ենթա-անձնային համակարգի ձևավորումը կարող է կապված լինել ինչ-որ հոգեբանական տրավմայի հետ: Մենք կարող ենք հեշտությամբ համոզվել մեր բազմազանության մեջ, եթե հաշվի առնենեք ինչքան հաճախ ենք փոխում մեր աշխարհայացքը: Աշխարհի մասին տարբեր պատկերացումները տարբեր կերպ են ազդում մեր կյանքի ոճի ձևավորման վրա: Դրա համար դրանցից յուրաքանչյուրի համար մենք ձևավորում ենք համապատասխան շարժումներ, մտքերի զգացմունքների, բառերի, սովորույթների, կարիքների համակարգեր, և այս ամենի միասնությունը հենց կազմում է մեր ենթա-անձը, որն իրենից ներկայացնում է հոգեբանական կազմավորում:

Խորացնելով մեր պատկերացումները մեր ենթա-անձերի մասին` մենք կարողանում ենք`

  1. Տեսնել և բացահայտել մեր անձի տարբեր և երբեմն հակադիր կողմերը
  2. Սովորում ենք ազատվել մեր մեջ առկա մեզ կառավարող և ենթարկող ուժերից
  3. Բարձրացնում ենք մեր ներքին միավորման մակարդակը
  4. Ցանկացած ենթա-անձ բարձրացնելով ավելի բարձր մակարդակի և բացահայտելով այդ մակարդակի վրա` մենք կարող ենք համոզվել, որ յուրաքանչյուր հոգեբանական պարունակություն իրենից ներկայացնում է մեր սեփական պատկերացումը:
  5. Եվ վերջապես, պատռելով դիմակները մեկը մյուսի հետևից` կարող ենք բացահայտել մեր իրական <<ես>>-ը:

Ասաջոլին առանձնացնում է ենթա-անձերի հետ աշխատելու հետևյալ փուլերը

  • Գիտակցում և ճանաչում
  • Ընդունում
  • Համադրում և փոխակերպում
  • Ամբողջականացում
  • Սինթեզ

Իրական <<ես>>-ի բացահայտում

Իրական <<ես>>-ը դա անձի այն հատվածն է, որն ունակ է վերահսկել մեր հոգեկանի ցանկացած մասը` միաժամանակ չներգրավվելով նրա մեջ: Դա իր հերթին հնարավորություն է տալիս գտնել այն հավասարակշռությունը (հոմեոստազ), հասնել այն հարմոնիայի, որը անհրաժեշտ է հոգեկան և ֆիզիկական հարմարավետության համար:

հոգեսինթեզ

Անձի ձևավորումն ու վերակառուցումն է նոր, իրական <<ես>>-ի շուրջ կամ արտաքին միավորման կենտրոնի շուրջ: Հոգեսինթեզի գործընթացը կարող ենք պայմանականորեն բաժանել հետևյալ փուլերի:

  1. Նոր անձի ընտրությունը, որին մենք ձգտում ենք: Նոր անձի, այն իդեալական անձի կազմավորումը, որին մենք ձգտում ենք կատարվում է մեր սեփական անձի տարրերից:
  2. Առկա էներգիայի օգտագործումը:
  3. Բացակայող տարրերի զարգացում, որն անհրաժեշտ է նոր մոդելի ստեղծման համար:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Image

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Աշոտ Ենգոյան
ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ

Հայաստանի քաղաքականությունն ընդունված է «կոմպլեմենտար» կամ «բազմավեկտոր» անվանել։ Սույն պարագայում շեշտադրումն արվում է այն բանի վրա, որ Հայաստանն արտաքին քաղաքական հստակ ճշտված և միանշանակ գերակայություն չունի և պատրաստ է բոլոր ոլորտներում հավասար չափով համագործակցել համաշխարհային բոլոր ուժային կենտրոնների հետ։ Բայց եթե խորանանք նշված եզրերի էության մեջ, ապա բավական հակասական զգացողություն է առաջանում, որը չի համակցվում արդի միջազգային հարաբերությունների իրողություններին։ Եթե իրականում ամեն բան հենց այդպես է, ապա միանգամայն բնական հարց է ծագում. ինչո՞ւ Հայաստանը չի դառնում Չմիացման շարժման լիիրավ անդամ, որտեղ մեր ագրեսիվ հարևանն աստիճանաբար և հաջողությամբ հակահայկական մթնոլորտ է ձևավորում։ Մյուս կողմից՝ հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է և գտնվում է ռուսական ռազմական վահանի հուսալի ծածկի ներքո՝ ՀԱՊԿ-ին անդամակցության միջոցով։ Սակայն այս հանգամանքը, չգիտես ինչու, չի խանգարում նրան լրջորեն խորհել եվրաինտեգրացիոն գործընթացների աշխուժացման (անգամ ի վնաս եվրասիականի) մասին և Եվրոպային տրամադրել հենց այդ ուղղության վրա։ Էլ չենք ասում այն մասին, որ Հայաստանն արժանանում է բավական դրվատական խոսքերի ԱՄՆ առաջին անձանց կողմից՝ ժողովրդավարական «տրանզիտի» գործընթացում երկրի ունեցած հաջողությունների առումով։

Կոմպլեմենտարությունը քաղաքականության մեջ բավական տարողունակ հասկացություն է և ենթադրում է ոչ միայն միաժամանակյա համագործակցության ձգտում բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Այդ քաղաքականության առանձնահատկությունը պետք է համարել այն, որ այդ հասկացությունը որևէ կերպ չի բացառում գլխավոր վեկտորի գոյությունն արտաքին քաղաքականությունում։ Գուցե հենց այս նկատառումներով է թելադրվել մեր արտաքին քաղաքականության անվանման փոփոխությունը վերջին ժամանակներս։ Սակայն «բազմավեկտորություն» եզրը, մեղմ ասած, այստեղ այնքան էլ տեղին չէ։ Բանն այն է, որ եթե գիտության մեջ նման հասկացությունն ընդունված է բոլորի կողմից, ապա քաղաքականությունում այն տառացիորեն նշանակում է առհասարակ վեկտորների բացակայություն։ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված՝ այն պարզապես նշանակում է հրաժարում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից։ Համաշխարհային հանրությանը դրանում համոզել կարողացավ միայն Հայաստանի վերջին տարիների վիրտուոզ դիվանագիտությունը։ Ունենալ ռուսական ռազմակայաններ, Ռուսաստանից անհրաժեշտ սպառազինություն ստանալ, թույլ տալ նրա գերակա ներկայությունը երկրի տնտեսությունում և, միաժամանակ, քայլեր անել Արևմուտքի ուղղությամբ՝ կարող է միայն նման դիվանագիտությունը։ Թեև այստեղ մեկ այլ պատճառ էլ է թաքնված՝ որոշակի երկրների աշխարհաքաղաքական շահերի առկայությունը և դրանց պաշտպանության օբյեկտիվ հնարավորությունները, ինչն էլ, ի վերջո, բացատրում է Ռուսաստանի բավական «հանդուրժող» վերաբերմունքը, ինչպես նաև «փակում» է Եվրոպայի աչքերը Հայաստանի արտաքին քաղաքական գծի բավական ճարտար մեկնաբանության վրա։

Ավելի մանրամասն կանգ առնենք աշխարհաքաղաքական այն գործընթացների էության վրա, որոնք վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ ընդհանրապես Հարավկովկասյան տարածաշրջանին։ Երբեմն թվում է, թե դրանք խիստ խճճված են և տառացիորեն թելերի թնջուկ են հիշեցնում, որը դժվար է քանդել։ Սակայն իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ, ինչպես թվում է։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ ներկայում մրցակցային պայքար է ընթանում ուժի համաշխարհային կենտրոնների միջև Վրաստանում կամ Ադրբեջանում գերիշխանության համար։ Բնականաբար, մեր տարածաշրջանում դրանք առավել ազդեցիկ և նշանակալի օղակներն են։ Բայց պետք է հաշվի առնել, որ, չնայած տարածաշրջանում իր աննշան տնտեսական մասնակցությանը, Հայաստանն ասես դրա բանալին է։ Չէ՞ որ Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ինչպես տնտեսապես, այնպես էլ ռազմաքաղաքական առումով ազդել տարածաշրջանի մյուս երկրների վրա։

Մասնավորապես, Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր և անհրաժեշտ է ոչ միայն այդ պատճառով։ Ռուսաստանի հեռանալը մեր երկրից նշանակում է կորցնել տարածաշրջանում, կարելի է ասել՝ պատմականորեն իրեն ամրագրված տեղը։ Դրանով իսկ Հյուսիսային Կովկաս «հոգևոր ներխուժման» լայն հնարավորություն է բացվում իսլամական արմատական բազմաթիվ հոսանքների համար, որոնք իրենց նպատակն են համարում հյուսիսկովկասյան ժողովուրդների անջատումը Ռուսաստանից և նրանց միավորումն ապագա իսլամական պետությանը։ Խնդիրը հեշտերից չէ, բայց, անշուշտ, համապատասխան համաշխարհային և տարածաշրջանային սուբյեկտների աջակցության պարագայում նույնիսկ իրականանալի է։ Ռուսաստանը վտանգում է կորցնել ոչ միայն Կովկասը. նման իրադարձությունները կարող են հենց Ռուսաստանի Դաշնության փլուզման հանգեցնել, ինչին, անշուշտ, ձգտում են որոշ քաղաքական ուժեր աշխարհում։ Մեր կարծիքով՝ դա հիանալի հասկանում է ինչպես Մոսկվան, այնպես էլ համաշխարհային բոլոր քաղաքական սուբյեկտները։

Իրադարձությունների նման զարգացումը ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Հայաստանին։ Ռուսաստանի դուրսմղումը Հարավկովկասյան տարածաշրջանից նրա համար հղի է միանգամայն կանխատեսելի, աղետալի հետևանքներով, ընդհուպ մինչև անհետացումն աշխարհի քաղաքական քարտեզից։ Ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ ինչպես ուժային, այնպես էլ խաղաղ և «քաղաքակիրթ» ձևով՝ տարածաշրջանում ազատ ապրանքադրամական և շուկայական հարաբերությունների հաստատմամբ և ազատական-ժողովրդավարական ինստիտուտների լայն կիրառմամբ։ Ուստիև հասկանալի է երկու երկրների այսքան բնական ձգտումը՝ ամրապնդել իրենց համար կենսականորեն կարևոր փոխհարաբերությունները և դրանք բարձրացնել ռազմավարական մակարդակի։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա տարածաշրջանում նրան ամենից շատ հետաքրքրում է Ադրբեջանի էներգետիկ պոտենցիալը, որը պետք է փոքր-ինչ կտրի Եվրոպային Ռուսաստանի գազային և նավթային «ասեղից»։ Չմոռանանք, որ այս առիթով սակարկություններն արդեն սկսվել են, և դրանց ագրեսիվ կերպով միացել է Թուրքիան, որի տարածքով են անցնում Ադրբեջանից Եվրոպա գազամուղները։ Թուրքիան չի մոռանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել Եվրոպային, որ վերահսկում է մեծաթիվ թուրքական և, առհասարակ, իսլամական սփյուռքը Եվրոպայում։ Իսկ եթե սրան ավելացնենք նաև այն, թե ինչպես «մարդասեր» Եվրոպայի աչքերի առջև և նրա լռելյայն համաձայնությամբ բացահայտ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանում հերոս հռչակեցին, պարզ է դառնում, որ ժամանակի ընթացքում նման գռեհիկ ու վստահ պահվածքը կարող է էլ ավելի ուժեղանալ։ Իզուր չէ, իսկ շատ հարցերում էլ իրատեսական ու պրագմատիկ է այն, որ Թուրքիան ինքն է սառեցրել ինտեգրումը միասնական Եվրոպային՝ ընդգծելով իր նշանակալիությունն արդի միջազգային հարաբերություններում, և ցուցադրաբար սկսել է թեքվել դեպի իր մրցակիցը տարածաշրջանում՝ դեպի Ռուսաստան։

Հասկանալի է, որ նման խորամանկ «միահյուսումներում» հազիվ թե Հայաստանը շատ հետաքրքրի Արևմուտքին։ Միամտություն կլինի կարծել, թե վերջինը խիստ շահագրգռված է, որ Հայաստանի տարածքում ստեղծվի արդյունավետորեն գործող հասարակություն՝ զարգացած արդյունաբերությամբ և ենթակառուցվածքով, չկոռումպացված և անկաշառ, ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող քաղաքական ընտրանիով։ Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ այն Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն է։ Շատ բան է արվում՝ կանգնեցնելու համար Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների հետագա ամրապնդման (Մաքսային միություն մտնելու միջոցով) ձգտումը։ Ուժերի ներկայիս դասավորության պայմաններում Հայաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցիացման և Մաքսային միությանն անդամակցելու պայմանագրերի անգամ միաժամանակյա ստորագրումը եվրոպացիները կգնահատեն որպես ծանրակշիռ քայլ նվիրական նպատակին հասնելու ճանապարհին։

Հետաքրքիր է Հարավկովկասյան տարածաշրջանի մյուս դերակատարի՝ Իրանի դիրքորոշումը։ Այսօրվա դրությամբ այդ երկիրը բավական սերտորեն կապված է Հայաստանի հետ և իրականացնում է փոխշահավետ սոցիալ-տնտեսական համագործակցություն, որը որոշ իմաստով վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Բացի այդ, միջազգային ասպարեզում Իրանն օգտվում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի լոյալ վերաբերմունքից, ինչն, անշուշտ, նրա հայացքն ուղղում է թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի Չինաստան՝ Հնդկական օվկիանոսով։ Իրանն ստիպված է այդպես վարվել, քանի որ նրա շրջապատը գրեթե ամբողջովին թշնամական է, իսկ Ադրբեջանն էլ նրան պարտադրում է Արևմուտքի կողմից խրախուսվող Հարավային Ադրբեջանի արհեստածին խնդիրը։ ԻԻՀ ղեկավարությունը վերջին նախագահական ընտրություններից հետո չի կարող արմատապես փոխել ինչպես իր երկրի, այնպես էլ արևմտյան պետությունների դիրքորոշումը։ Իրանն իր գազի հսկայական պաշարների միջոցով հետագայում կկարողանա դառնալ Ադրբեջանի լուրջ մրցակիցը նրա էներգետիկ քաղաքականությունում։

Վերը նշված բոլոր հանգամանքները պետք է խորհելու առիթ տան Հայաստանին՝ իր արտաքին քաղաքական հետագա քայլերը որոշելիս։ Վատ չէր լինի հետադարձ հայացք նետել հայ ժողովրդի անցած պատմական ուղուն։ Չէ՞ որ դեռ Իսրայել Օրու և գուցե էլ ավելի վաղ ժամանակներից հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հուսահատվելով եվրոպական հովանավորների սին խոստումներից՝ դիմել է Ռուսաստանի օգնությանը։ Այն ժամանակ արդեն նկատվում էր երկու ժողովուրդների շահերի ընդհանրությունը, ինչը ժամանակի ընթացքում էլ ավելի է խորացել։

Բայց այսօր Հայաստանում շատերը հակված են յուրովի մեկնաբանելու պատմական փաստերը, և դա անում են գրեթե բոլորը, բայց ոչ ոլորտի մասնագետները։ Ժողովրդին վախեցնելով վերահաս «սովետականացմամբ»՝ իրենց քաղաքագետ անվանող մարդիկ, որոնք անգամ հումանիտար կրթություն չունեն, հիշեցնում են Ռուսաստանի դիրքորոշման մասին Մոսկովյան պայմանագրի կնքման (1921թ.) ժամանակ, որի արդյունքում խիստ ոտնահարվեցին Հայաստանի իրավունքները։ Մեր ժողովրդի մենթալությունն, առհասարակ, հակված է ուրիշին վերագրելու իր պատմական սխալները։ Դա նույնպես բացատրելի է. դարեր շարունակ ժողովրդի ճակատագիրը կախված է եղել օտար կառավարիչների կամքից։ Հիշենք Առաջին Հայկական հանրապետության պատմությունը, երբ ճիշտ այսօրվա պես դրված էր արտաքին քաղաքական գերակայությունների որոշման հարցը. գուցե հենց այդտե՞ղ է թաքնված այսօրվա մարտահրավերների պատասխանը։

Հիշենք, թե ինչպես քեմալական Թուրքիան դիմեց Խորհրդային Ռուսաստանի օգնությանը՝ հուսալով ոչ միայն դիմակայել արևմտյան տերություններին՝ իր արևմտյան տարածքները պաշտպանելու համար, այլև ամրապնդվել նախկին կայսրության արևելքում։ Մյուս թուրքական պետությունը՝ Ադրբեջանը, անսալով իր «գենետիկ» դաշնակցի խորհուրդներին, կայծակնային արագությամբ փոխեց «հագուստը»՝ հաճույքով փորձելով բոլշևիկյան բուդյոնովկան և հուսալով ամրապնդվել Ղարաբաղում ու Զանգեզուրում, իսկ հետագայում միանալ եղբայրական երկրին։ Ինչպե՞ս վարվեց պատմական այդ վճռորոշ պահին Հայաստանը. չնայած անհեռանկարայնությանը՝ ընտրեց արևմտյան երկրների հովանավորությունը, որոնք խոստանում էին Սևրի պայմանագիրն ու փորձում (Ռուսաստանում ծավալված քաղաքացիական պատերազմի պայմաններում) «դաշնակցական» Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցությունից՝ թուլացնելով վերջինի դիրքերը Կովկասում։

Բոլշևիկներին հարելու հնարավորություններ ունենալով հանդերձ՝ Հայաստանը չգնաց ոչ միայն այդ քայլին, այլև 1920թ. մայիսին արյան մեջ խեղդեց բոլշևիկյան ապստամբությունն Ալեքսանդրապոլում՝ իրեն զրկելով պատմական սխալն ուղղելու վերջին հնարավորությունից։ Արդյունքում՝ մենք թղթի վրա ստացանք երկար սպասված Սևրի պայմանագիրը, որը ոչ մի դրական հետևանք չունեցավ, բայց կորցրինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Արևելահայաստանի զգալի մասը։

Ինչ վերաբերում է Մոսկովյան կոնֆերանսին, չմոռանանք, որ այն տեղի էր ունենում Հայաստանում բռնկված հակաբոլշևիկյան փետրվարյան ապստամբության (Հայաստանից Կարմիր բանակի դուրս գալուց հետո) և Լոնդոնում զուգահեռաբար անցկացվող կոնֆերանսում (արևմտյան երկրների մասնակցությամբ) հայերի դիվանագիտական գործունեության ակտիվացման պայմաններում։ Այսօր հակահայկական որոշումների կայացման մեջ միայն Խորհրդային Ռուսաստանին մեղադրելը և հակառուսական (միանգամայն այլ Ռուսաստանի դեմ) տրամադրություններ տարածելը նշանակում են լինել «պարզամիտ կոնյունկտուրային» և անտեղյակ մարդ սոցիալ-հումանիտար հարցերում։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և այսօր մենք եզակի հնարավորություն ունենք շտկելու անցյալի սխալներն ու այս անգամ տարածքային ձեռքբերումներով մնալ, այլ ոչ թե հակառակը։ Անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում և փորձել երկրի համար առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակում։ Դա բնավ չի նշանակում երես թեքել Եվրոպայից։ Ի վերջո, իր ներկայացուցիչների միջոցով Եվրոպան ինքն է արդեն խոսում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ինտեգրացիոն գործընթացների անհրաժեշտության մասին։ Հնարավոր է՝ «արաբական գարնանից» և մերձավորարևելյան ներկա գործընթացներից հետո շատերին հասկանալի դարձավ Ռուսաստանի դերը եվրասիական ողջ տարածքում, և նրանք գիտակցեցին ինտեգրման կարևորությունը Եվրասիայի հյուսիսային հատվածում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստեղծված իրավիճակից դուրս գալու դեղատոմսերը նույնպես պետք է փնտրել պատմության մեջ։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո քանի՞ անգամ խորհրդային կառավարությունը կարող էր մարզը տալ Ադրբեջանին, եթե, իհարկե, մտադրվեր այդպես անել։ Չմոռանանք, թե ինչպես այդ նույն կառավարությունը վարվեց Ղրիմի հետ՝ այն անջատելով ոչ թե ինչ-որ մեկ ուրիշից, այլ հենց ՌԽՖՍՀ-ից ու հանձնելով Ուկրաինային։ Նշանակում է՝ արդեն այն ժամանակ նախկին իշխանությունները հիանալի հասկանում էին երկու թուրքական հանրապետությունների միացման ձգտումների վտանգավորությունը և «սեպ էին խրում» նրանց միջև։

Հայաստանը պետք է, ելնելով մեզ շրջապատող երկրների շահերից, առաջին հերթին, ինտեգրացիոն գործընթացները զարգացնի Հյուսիս-Հարավ ուղղությամբ՝ Ռուսաստանից շիական Իրանի միջոցով դեպի Պարսից ծոց։ Հրաժարումը նման ինտեգրումից և Հայաստանի ընդգրկումը Արևելք-Արևմուտք ինտեգրացիոն շղթայում, որի հիմքում ընկած է եվրոպական կողմնորոշումը, կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Սակայն եվրոպական ինտեգրումը նաև դրական պտուղներ է տալիս հարյուրամյակներ շարունակ իրենց արդյունավետությունն ապացուցած ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինչպես նաև հայկական հանրության սոցիալական ոլորտում արվող էական ներդրումների տեսքով։ Դրանցից հրաժարվել, բնականաբար, պետք չէ։ Իսկ Եվրոպան, իր հերթին, կգնա նման համագործակցության, որովհետև նրան հարկավոր է պահպանել Հայաստանն իր հետ կապող թելերը։

Իսկ Հայաստանի տնտեսությունն անհրաժեշտ է զարգացնել մրցակցային միջավայրում, նույն «քաշային կարգում» գտնվող գործընկերների հետ, ինչպիսին են Մաքսային միության անդամները որակյալ ապրանքների սպառման իրենց ընդարձակ շուկայով։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, կուզենայինք նշել հետևյալը. այն գոյություն է ունեցել և, հաստատ, միշտ էլ գոյություն է ունենալու և ուղղված է դեպի մեր ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմը։

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՄՆ-Ը, ՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ

Image

ՆՈԱՄ ԽՈՄՍԿԻ. ԻՆՉՈ՞Ւ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՄՆ-Ը, ՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ («THE NATION», ԱՄՆ)

Նոամ Խոմսկի (Noam Chomsky)

Այս հոդվածը սկզբում հայտնվեց TomDispatch.com կայքում։ Այն հատված է Նոամ Խոմսկու նոր՝ «Power Systems: Conversations on Global Democratic Uprisings and the New Challenges to U.S. Empire» (Իշխանության համակարգեր. զրույցներ գլոբալ դեմոկրատական ապստամբությունների և ամերիկյան կայսրության նոր մարտահրավերների մասին) գրքից։ Դա հարցազրույց է, որտեղ հարցերը տալիս է Դևիդ Բարսամյանը (David Barsamian), պատասխանում է Խոմսկին։

Բարսամյան. Միացյալ Նահանգները, ինչպես և նախկինում, ամուր վերահսկում է Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսները։

Նոամ Խոմսկի. Գլխավոր նավթա-գազարդյունահանող երկրները նախկինի պես գտնվում են այն բռնապետությունների կոշտ վերահսկողության ներքո, որոնք վայելում են արևմտյան աջակցությունը։ Այնպես որ՝ «արաբական գարնան» հաջողությունները թեև սահմանափակ են թվում, բայց էական նշանակություն ունեն։ Արևմուտքի կողմից վերահսկվող բռնապետությունների համակարգը փուլ է գալիս։ Իրականում դրանց քայքայման գործընթացն արդեն բավական վաղուց է ընթանում։ Օրինակ, եթե 50 տարի հետ գնանք, կտեսնենք, որ հիմա ամերիկյան ստրատեգների գլխավոր անհանգստությունն առաջացնող էներգառեսուրսները հիմնականում ազգայնացված են։ Մշտապես փորձեր են արվում փոխել այդ իրավիճակը, բայց դրանք հաջողություն չեն ունենում։

Որպես օրինակ վերցնենք ամերիկյան ներխուժումն Իրաք։ Բոլորի համար, բացի մոլի գաղափարախոսներից, միանգամայն ակնհայտ էր, որ մենք ներխուժել ենք Իրաք ոչ թե դեմոկրատիայի հանդեպ ջերմ սիրուց, այլ որովհետև այդ երկիրը երկրորդ, թե երրորդ տեղն է գրավում աշխարհում նավթի պաշարներով։ Բացի այդ, այն գտնվում է խոշոր նավթ արդյունահանող տարածաշրջանի ուղիղ կենտրոնում։ Այդ մասին խոսել չի կարելի։ Նման խոսակցությունները դավադրության տեսություն են համարվում։

Իրաքյան նացիոնալիզմը Միացյալ Նահանգներին լուրջ պարտություն հասցրեց՝ գործելով հիմնականում ոչ բռնի դիմադրության մեթոդներով։ Միացյալ Նահանգները կարող էր սպանել զինյալներին, բայց չէր կարող գլուխ հանել կես միլիոն մարդկանց հետ, ովքեր փողոցային ցույցերի էին դուրս եկել։ Քայլ առ քայլ Իրաքը կարողացավ քանդել կառավարման այն մեխանիզմը, որը հաստատեցին օկուպացիոն ուժերը։ 2007թ. նոյեմբերին չափից ավելի հստակ էր, որ նպատակներին հասնելն ԱՄՆ-ի համար շատ դժվար է լինելու։ Եվ որ հետաքրքիր է՝ այդ պահին բացահայտ հնչեց հստակ հայտարարություն այդ նպատակների մասին։ 2007թ. նոյեմբերին Բուշ-կրտսերի վարչակազմը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, թե ինչպիսին կարող են լինել Իրաքի հետ ապագա պայմանավորվածությունները։ Այնտեղ երկու հիմնական պահանջ կար։ Առաջինը, որ ԱՄՆ-ը պետք է անսահմանափակ հնարավորություններ ունենա իր ռազմակայաններից (որոնք նրանք կպահպանեն) մարտական գործողություններ վարելու համար։ Երկրորդ, որ Իրաքի կառավարությունը պետք է «աջակցի Իրաք օտարերկրյա, և հատկապես ամերիկյան ներդրումների հոսքին»։ 2008թ. հունվարին Բուշը ոչ երկիմաստորեն այս մասին ասաց իր հրաժեշտի հայտարարություններից մեկում։ Մի երկու ամիս անց, բախվելով Իրաքի դիմադրությանը, Միացյալ Նահանգները ստիպված եղավ հրաժարվել այդ պահանջներից։ Իրաքի հանդեպ նրա ունեցած իշխանությունը բոլորի աչքի առջև դուրս է լողում նրա ձեռքից։

Իրաքը փորձ էր՝ ուժի օգնությամբ վերադարձնելու և կրկին հաստատելու հինը հիշեցնող կառավարման համակարգը։ Բայց այդ փորձը հակահարված ստացավ։ Ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ ամերիկյան քաղաքականությունն անփոփոխ է մնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Սակայն այդ քաղաքականության իրագործման հնարավորությունները կրճատվում են։

— Կրճատվում են տնտեսական թուլությա՞ն պատճառով։

Մասամբ պարզապես այն պատճառով, որ աշխարհն ավելի տարատեսակ է դառնում։ Այսօր նրանում անհամեմատ ավելի շատ են ուժի տարբեր կենտրոնները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Միացյալ Նահանգները գտնվում էր իր ուժի և իշխանության գագաթնակետին։ Այն տնօրինում էր համաշխարհային հարստության կեսը, իսկ նրա բոլոր մրցակիցները կամ լրջորեն տուժել էին պատերազմից, կամ ջախջախված էին։ Ամերիկան աներևակայելի անվտանգությամբ էր օժտված և, ըստ էության, աշխարհի կառավարման ծրագրեր էր մշակում։ Այդ ժամանակ այս խնդիրն այնքան էլ անիրական չէր։

— Դա այն է, ինչ անվանում էին «վիթխարի տարածքային պլաննե՞ր»։

— Այո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար Ջորջ Քենանը (George Kennan) և այլք մշակեցին մանրամասները, իսկ հետո սկսվեց այդ պլանի իրագործումը։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որոշակի չափով՝ նաև Հարավային Ամերիկայում, ըստ էության, արմատներով գնում է դեպի 1940-ական թվականների վերջը։ Ամերիկյան հեգեմոնիային առաջին հաջող դիմադրությունը ցուցաբերվեց 1949թ.։ Դրանք այն իրադարձություններն են, որոնք բավական հետաքրքիր են անվանել՝ «Չինաստանի կորուստ»։ Շատ հետաքրքիր արտահայտություն է, և այն ոչ ոք երբեք չի վիճարկել։ Շատ վեճեր են եղել այն մասին, թե ով է կրում Չինաստանի կորստի պատասխանատվությունը։ Դա վերածվել է կարևորագույն ներքաղաքական հարցի։ Բայց արտահայտությունը շատ հետաքրքիր է։ Կորցնել կարելի է միայն այն, ինչ ունես։ Դա ընկալվում էր որպես ինքնին հասկանալի մի բան. մենք ունենք Չինաստանը։ Իսկ եթե չինացիները շարժվեն դեպի անկախություն, նշանակում է՝ մենք կորցրել ենք Չինաստանը։ Հետո ծագեցին «Լատինական Ամերիկան կորցնելու», «Մերձավոր Արևելքը կորցնելու», «որոշ առանձին երկրներ կորցնելու» երկյուղները։ Եվ այդ ամենը՝ այն հղումով, որ աշխարհը մեզ է պատկանում։ Իսկ այն ամենը, ինչ թուլացնում է մեր վերահսկողությունը, մեզ համար կորուստ է, և մենք պետք է մտածենք, թե ինչպես վերականգնենք այն։ Այսօր, եթե դուք, ասենք, լուրջ ամսագրեր կարդաք արտաքին քաղաքականության մասին, կամ եթե ձեզ ավելի շատ ֆարս հարկավոր լինի, լսելու լինեք հանրապետականների բանակռիվները, ապա կլսեք, թե ինչպես են նրանք հարցնում. «Ինչպե՞ս անենք, որ կանխենք հետագա կորուստները»։ Մյուս կողմից՝ վերահսկողությունը պահպանելու հնարավորությունները կտրուկ նվազել են։ 1970թ. արդեն աշխարհը եռաբևեռ էր դարձել տնտեսական առումով։ Կար հյուսիսամերիկյան արդյունաբերական կենտրոնը, որ գտնվում էր ԱՄՆ-ում, կար եվրոպական կենտրոնը՝ հիմքում Գերմանիան, որը չափերով մոտավորապես համազոր էր հյուսիսամերիկյանին, և կար արևելաասիական կենտրոնը՝ հիմքում Ճապոնիայով, որն այն ժամանակ ամենադինամիկ զարգացող շրջանն էր աշխարհում։ Այդ ժամանակվանից ի վեր համաշխարհային տնտեսակարգը դարձավ շատ ավելի տարատեսակ։ Ուստի, մեր քաղաքականության անցկացումն ավելի դժվարացավ, բայց նրա հիմնարար սկզբունքները մեծ փոփոխություններ չեն կրել։

Վերցնենք Քլինթոնի դոկտրինը։ Քլինթոնի դոկտրինի բովանդակությունն այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի միակողմանի կարգով ուժ կիրառել «կարևոր շուկաների, էներգառեսուրսների և ռազմավարական ռեսուրսների անխոչընդոտ հասանելիության» ապահովման համար։ Սա տալիս-անցնում է այն ամենին, ինչ ասում էր Ջորջ Բուշը։ Բայց դա սուսուփուս դոկտրին էր, այն մեծամիտ ու կոպիտ չէր, դրա համար էլ առանձակի վրդովմունք չէր առաջացնում։ «Իրավունք» ունեմ»-ի հավատը պահպանվում է առայսօր։ Դա նաև ինտելեկտուալ մշակույթի մի մասն է։

Ուսամա բեն Լադենի սպանությունից անմիջապես հետո, երբ հնչում էին խրախուսող ճիչեր ու ծափահարություններ, ի հայտ եկան փոքր-ինչ քննադատական մեկնաբանություններ, որոնց հեղինակները կասկածի ենթարկեցին այդ գործողության օրինականությունը։ Շատ դարեր առաջ գոյություն ուներ անմեղության կանխավարկած կոչվող մի ինչ-որ բան։ Եթե դու կասկածյալի ես բռնում, նա կասկածյալ էլ մնում է, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ։ Նրան հարկավոր է դատի ենթարկել։ Սա ամերիկյան իրավունքի հիմնարար մասն է։ Այն սկիզբ է առնում Ազատությունների մեծ խարտիայից։ Այնպես որ, եղան մի երկու ձայներ, որոնք ասում էին, թե գուցե չարժե ամբողջությամբ դուրս նետել անգլո-ամերիկյան իրավունքի հիմքերը։ Սա վրդովմունքի շատ հզոր հակազդեցություն առաջ բերեց, բայց ամենահետաքրքիր հակազդեցությունը, սովորականի պես, հնչեց սպեկտրի ձախ լիբերալ ծայրից։ Հայտնի և հարգարժան ձախ լիբերալ մեկնաբան Մեթյու Իգլեսիասը (Matthew Yglesias) հոդված գրեց, որտեղ ծաղրի ենթարկեց նման մոտեցումները։ Նա հայտարարեց, որ դրանք «զարմանալիորեն միամիտ» ու հիմար են։ Իսկ հետո հիմնավորեց իր հայտարարությունը։ Իգլեսիասը գրել է. «Հաստատված միջազգային կարգի գլխավոր գործառույթներից մեկը հենց այն է, որ օրինականացվի արևմտյան տերությունների կողմից մահաբեր ռազմական ուժի կիրառումը»։ Իհարկե, նա նկատի ուներ ոչ Նորվեգիան։ Նա նկատի ուներ Միացյալ Նահանգները։ Այնպես որ՝ սկզբունքը, որի վրա հիմնվում է միջազգային համակարգը, այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի ուժ կիրառել, երբ մտքովն անցնի։ Խոսակցությունները, թե ԱՄՆ-ը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապշեցուցիչ միամտություն և լիակատար հիմարություն են։ Ի դեպ, սա վերաբերում է նաև ինձ, և ես ուրախությամբ ընդունում եմ իմ մեղքը։ Ես նույնպես կարծում եմ, որ Ազատությունների մեծ խարտիան և միջազգային իրավունքի նորմերն արժեն, որ դրանց որոշ ուշադրություն հատկացվի։

Ես այս մասին ասում եմ պարզապես նրա համար, որ լուսաբանեմ հետևյալը. մտավոր մշակույթում և անգամ քաղաքական սպեկտրի այսպես կոչված ձախ լիբերալ ծայրում հիմնարար սկզբունքներն այնքան էլ շատ չեն փոխվել։ Սակայն դրանց իրագործման հնարավորությունները կտրուկ նվազել են։ Ահա թե ինչու են ընթանում այս բոլոր խոսակցություններն Ամերիկայի անկման մասին։ Նայեք Foreign Affairs-ի՝ մեր իսթեբլիշմենթի գլխավոր ամսագրի անցած տարվա վերջին համարը։ Շապիկի վրա խոշոր ու թանձր տառատեսակով գրված է. «Վերջ Ամերիկային»։ Սա նրանց ստանդարտ բողոքն է, ովքեր կարծում են, թե ամեն ինչ իրենց պետք է պատկանի։ Եթե դու կարծում ես, թե ամեն ինչ քեզ պետք է պատկանի, իսկ հետո ինչ- որ բան քեզ մոտ չի ստացվում, դու ինչ-որ բանից զրկվում ես, դա ողբերգություն է դառնում, և ողջ աշխարհն սկսում է փլուզվել։ Ուրեմն ինչ՝ Ամերիկայի վե՞րջն է։ Շատ տարիներ առաջ մենք «կորցրինք» Չինաստանը, մենք «կորցրինք» Հարավարևելյան Ասիան, մենք «կորցրինք» Հարավային Ամերիկան։ Գուցե կորցնենք Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Եվ նորի՞ց Ամերիկայի վերջն է։ Սա մի տեսակ պարանոյա է, բայց գերհարուստ և գերիշխան մարդկանց պարանոյա։ Եթե ամեն ինչ չունես՝ դա աղետ է։

— New York Times-ը նկարագրում է «արաբական գարնան» «վճռական քաղաքական դժվարությունը», որի էությունն այն է, թե ինչպես պետք է համադրել ժողովրդավարական փոփոխություններին ցուցաբերվոց աջակցությունը, կայունության ձգտումը, ինչպես նաև հզոր քաղաքական ուժ դարձած իսլամիստների հանդեպ վախը ներառող ամերիկյան հակասական մղումները»։ New York Times-ն առանձնացնում է ԱՄՆ երեք նպատակ։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

— Երկուսը ճիշտ են շարադրված։ Միացյալ Նահանգները կայունության կողմնակիցն է։ Բայց պետք է հիշել, թե ինչ է նշանակում այդ կայունությունը։ Կայունությունը նշանակում է ամերիկյան հրամանների կատարում։ Օրինակ, Իրանի՝ այդ հզոր արտաքին քաղաքական սպառնալիքի հասցեին հնչող մեղադրանքներից մեկն այն է, որ այն ապակայունացնում է Իրաքը և Աֆղանստանը։ Ինչպե՞ս։ Փորձելով իր ազդեցությունը տարածել հարևան երկրների վրա։ Իսկ մենք, մյուս կողմից, «կայունացնում» ենք երկրները, երբ ներխուժում ու ավերում ենք դրանք։

Ես ժամանակ առ ժամանակ ներկայացնում եմ իրերի նման դրության իմ սիրած լուսաբանումը։ Այն է՝ հայտնի և արտաքին քաղաքական հարցերի գծով շատ լավ վերլուծաբան, լիբերալ Ջեյմս Չեյսի (James Chace) խոսքերը, որը մի ժամանակ Foreign Affairs-ի խմբագիր էր աշխատում։ 1973թ. Սալվադոր Ալիենդեի վարչակարգի տապալման և Պինոչետի դիկտատուրայի հաստատման մասին պատմելով՝ նա նշել է, որ մենք ստիպված էինք «ապակայունացնել Չիլին՝ կայունության շահերից ելնելով»։ Սա որպես հակասություն չի ընկալվում, և այդպիսին էլ չէ։ Մենք ստիպված էինք վերացնել խորհրդարանական համակարգը՝ կայունության հասնելու համար։ Դա նշանակում է՝ նրանք անում են այն, ինչ ասում են։ Այնպես որ՝ այո, մենք կայունության կողմնակիցն ենք տեխնիկական իմաստով։

Քաղաքական իսլամի հետ կապված անհանգստությունը նման է անկախ իրադարձությունների առիթով առաջացող ցանկացած անհանգստության։ Այն ամենը, ինչ ձեզնից կախված չէ, անպայման պետք է անհանգստություն առաջացնի, որովհետև դա կարող է թուլացնել ձեզ։ Այստեղ ակնհայտ է մի ոչ մեծ պարադոքս, որովհետև Միացյալ Նահանգները և Բրիտանիան սովորաբար բոլոր ուժերով պաշտպանում են արմատական իսլամական ֆունդամենտալիզմը, այլ ոչ թե քաղաքական իսլամը, քանի որ դա ուժ է, որն ի վիճակի է դիմակայել աշխարհիկ նացիոնալիզմին, որն էլ հենց իսկական անհանգստություն է առաջացնում։ Օրինակ, Սաուդյան Արաբիան ամենահայտնի ֆունդամենտալիստական պետությունն է աշխարհում, արմատական իսլամիստական պետություն։ Այն միսիոներական մղում ունի, արմատական իսլամ է տարածում Պակիստանում, ֆինանսավորում է ահաբեկչությունը։ Բայց Սաուդյան Արաբիան ամերիկյան և բրիտանական քաղաքականության բաստիոնն է։ Նրանք հետևողականորեն աջակցել են սաուդցիներին՝ պաշտպանելով նրանց Գամալ Աբդել Նասերի ժամանակվա Եգիպտոսի և Աբդալ-Քարիմ Կասիմի ժամանակվա Իրաքի աշխարհիկ նացիոնալիզմի սպառնալիքից, ինչպես նաև ուրիշ շատ վտանգներից։ Բայց քաղաքական իսլամը նրանք չեն սիրում, որովհետև այն կարող է անկախ դառնալ։

Երեք պահերից առաջինը՝ ժողովրդավարության մեր ձգտումը, ազատության, դեմոկրատիայի և ողջ աշխարհի ազատագրման իդեալներին ռուսական հավատարմության մասին Իոսիֆ Ստալինի խոսակցությունների շարքից է։ Երբ նման հայտարարությունները հնչում են կոմիսարների և իրանցի հոգևորականների շուրթերից, մենք նրանց վրա ծիծաղում ենք։ Բայց երբ այդ մասին խոսում են արևմտյան ղեկավարները, մենք քաղաքավարությամբ և անգամ ինչ-որ երանությամբ գլուխներս թափահարելով հավանություն ենք տալիս։

Եթե նայելու լինենք փաստերին, ապա ժողովրդավարության մեր ձգտումը վատ անեկդոտ կթվա։ Դա ընդունում են անգամ առաջատար գիտնականները, թեև նրանք դրա մասին այլ կերպ են խոսում։ Դեմոկրատիայի այսպես կոչված առաջմղման գլխավոր մասնագետներից մեկն է համարվում Թոմաս Քարոզերսը (Thomas Carothers), որը խիստ պահպանողական է և մեծ հեղինակություն է վայելում։ Նա «նեոռեյգանական» է, բայց ոչ՝ բոցավառ լիբերալ։ Քարոզերսը Ռեյգանի օրոք աշխատել է պետդեպարտամենտում և մի քանի գիրք է գրել դեմոկրատիայի առաջմղման մասին, որին շատ լուրջ է վերաբերվում։ Այո, ասում է նա, դա խորապես արմատացած ամերիկյան իդեալ է, բայց այն զվարճալի պատմություն ունի։ Պատմություն այն մասին, որ յուրաքանչյուր ամերիկյան վարչակազմ տառապում է շիզոֆրենիայով։ Նրանք դեմոկրատիան պաշտպանում են միայն այն դեպքում, եթե դա համապատասխանում է որոշակի ռազմավարական և տնտեսական շահերի։ Քարոզերսը դա տարօրինակ պաթոլոգիա է անվանում, ասես ԱՄՆ-ը հոգեբուժական միջամտության կարիք ունի։ Իհարկե, գոյություն ունի նաև մեկ այլ մեկնաբանություն, բայց եթե դուք ուսյալ և լավ վարքագիծ ունեցող ինտելեկտուալ եք, այն երբեք ձեր մտքով չի անցնի։

— Իշխանազրկումից մի քանի ամիս հետո նախագահ Հոսնի Մուբարաքը հայտնվեց մեղադրյալի աթոռին, նրան մեղադրանքներ ներկայացրին, և նրան բանտարկություն է սպառնում։ Անհնար է պատկերացնել, որ Իրաքում կամ էլի մի ինչ-որ տեղ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեն ամերիկյան ղեկավարներին։ Այս իրավիճակը երբևէ կփոխվի՞։

— Դե, դա ըստ էության Իգլեսիասի սկզբունքն է. միջազգային կարգի հիմքն այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի մտքով անցած ժամանակ բռնություն կիրառել։ Եվ ինչպե՞ս կարելի է նման պայմաններում ինչ-որ մեկին մեղադրանք ներկայացնել։

— Եվ ուրիշ ոչ ոք նման իրավունք չունի՞։

— Իհարկե՝ ոչ։ Դե, գուցե, միայն մեր արբանյակները։ Եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, հազար մարդ սպանի և ավերի երկրի կեսը՝ ոչինչ, դա նորմալ է։ Հետաքրքիր է։ Նախքան նախագահ դառնալը Բարաք Օբաման սենատոր էր։ Նա այնքան էլ շատ բան չի արել սենատոր եղած ժամանակ, բայց մի երկու բան, այնուամենայնիվ, իրականացրել է, ինչով առանձնապես է հպարտանում։ Եթե դուք նայել եք նրա վեբ-կայքը փրայմերիզից առաջ, նա այնտեղ ընդգծում է այն հանգամանքը, որ 2006թ. իսրայելցիների՝ Լիբանան ներխուժման ժամանակ նա դարձել էր սենատի այն բանաձևերից մեկի նախաձեռնողը, որով պահանջվում էր, որ Միացյալ Նահանգները չխանգարի Իսրայելի ռազմական գործողություններին, մինչև որ այն հասնի իր առջև դրված նպատակներին, և որ Ամերիկան դատապարտի Իրանին ու Սիրիային, որովհետև նրանք ընդդիմանում էին իսրայելական ներխուժմանը, որի ընթացքում ավերվեց հարավային Լիբանանը։ Ի դեպ, ավերվեց 25 տարվա մեջ հինգերորդ անգամ։ Այնպես որ՝ վասալները ժառանգում են այդ իրավունքը։ Դա վերաբերում է նաև ամերիկյան այլ հաճախորդներին։

Բայց իրականում բոլոր իրավունքները Վաշինգտոնում են։ Ահա թե ինչ է նշանակում տիրել աշխարհին։ Դա ասես օդ լինի, որը շնչում ես։ Դու դա չես կարող կասկածի ենթարկել։ Միջազգային հարաբերությունների արդի տեսության գլխավոր հիմնադիր Հանս Մորգենթաուն (Hans Morgenthau) շատ օրինավոր մարդ էր, այն հազվադեպ քաղաքագետներից ու միջազգային գործի մասնագետներից մեկը, որը քննադատում էր պատերազմը Վիետնամում բարոյական, այլ ոչ թե տակտիկական նկատառումներից ելնելով։ Շատ հազվադեպ մարդ էր։ Նա գրել է «The Purpose of American Politics» (Ամերիկյան քաղաքականության նպատակը) գիրքը։ Դե, դուք գիտեք այն ինչի մասին է։ Մյուս երկրները նպատակներ չունեն։ Մյուս կողմից՝ Ամերիկայի նպատակը «տրանսցենդենտալ» է. ազատություն և արդարություն բերել մնացյալ աշխարհին։ Բայց նա լավ գիտնական է, ինչպես և Քարոզերսը։ Այնպես որ՝ նա հետազոտել է փաստերը։ Նա ասել է. երբ ուսումնասիրում ես փաստերը, թվում է, թե Միացյալ Նահանգները չի համապատասխանում իր տրանսցենդենտալ նպատակին։ Բայց հետո նա հայտարարում է. մեր տրանսցենդենտալ նպատակը քննադատելը նույնն է, թե «աթեիզմի մոլորության մեջ ընկնելը, որը ժխտում է կրոնի հիմնավորվածությունն այդ նույն հիմունքներով»։ Լավ համեմատություն է։ Դա խորապես արմատավորված կրոնական համոզմունք է։ Այն այնքան խորն է, որ դժվար է գլուխ հանել դրանից։ Իսկ եթե որևէ մեկը սկսում է կասկածներ հայտնել, դա հիստերիային մոտ վիճակ է առաջացնում և հաճախ հանգեցնում հակաամերիկանիզմի և Ամերիկան ատելու մեղադրանքների։ Դրանք հետաքրքիր հայեցակարգեր են, ինչպիսիք չկան դեմոկրատական հասարակություններում. միայն ամբողջատիրականում կան։ Եվ մեր երկրում, որտեղ դրանք ընկալում են որպես ինքնին գոյություն ունեցող։

ԱՄն ռազմավարությունը Սիրիայի հարցում

Image

Բժեզինսկի. ԱՄն ռազմավարությունը Սիրիայի հարցում սահմանափակ է

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցով խորհրդական, ներկայում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի խորհրդական ու անդամ Զբիգնև Բժեզինսկին գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցի ժամանակ դապատարել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը` հայտարարելով, որ ԱՄՆ վարչակազմը տարածաշրջանի համար ունի սահմանափակ ռազմավարություն:

— Քաղաքացիների դեմ ենթադրյալ քիմիական հարձակումից հետո թվում է, որ Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողությունները այժմ անխուսափելի են: Դուք հավանություն տալի՞ս եք ռազմական ներխուժմանը կամ ի՞նչ կարծիք ունեք:

— Ըստ իս, եթե ռազմական գործողություններ իրականացվեն, դրանք պետք է լինեն լայն ռազմավարության մի մաս, այլապես այն կարող է լինել յուրացման նման պատժիչ պատասխան, բայց արդյոք դա լուծելու է խնդիրը: Կա՞ այնտեղ խնդրի լուծման ռազմավարություն, ո՞վ է այդ ռազմավարության մասը և ով` ոչ: Սրանք հարցեր են, որոնց շուրջ, ես կարծում եմ, մարդիկ պետք է լուրջ մտածեն` նախքան ընկղմվեն ռազմական գործողություններ մեջ:

— Կարծում եք Օբամայի վարչակարգը ռազմավարություն կամ ռազմական գործողություններից հետո Սիրիայի համար տպավորիչ նախագիծ ունի՞:

— Եթե կա, ապա այն չափազանց գաղտնի է:

 Ի՞նչ գործողություն եք ցանկանում տեսնել:

— Ինձ թվում է, որ սիրիական խնդիրը Մերձավոր Արևելքում ցնցումների մեծ դիլեմայի մի մասն է: Այդ ցնցման լուծումը չի կարող հիմնվել բացառապես ռազմական ուժի վրա և չպետք է կախված լինի միայն Արևմուտքից: Ես չափազանց զարմացած եմ, թե ինչպես Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կողմ են ռազմական գործողություններին: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքին, որ այս երկու երկրները տարածաշրջանում եղել են նախկին իմպերիալիստներ և գաղութատերեր:

— Դուք նշեցիք, որ անհրաժեշտ է ստեղծել լայն կոալիցիա, որը ռազմական գործողության մի մասն է լինելու: Ի՞նչ նկատի ունեք:

— Կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիան կարող է բացահայտ և ուղղակի ներգրավված լինի, եթե դա տեղի ունենա:

— Դուք չնշեցիք Ռուսաստանին այդ երկրների ցանկում: Ի՞նչ դեր է խաղալու Ռուսաստանը:

— Ռուսաստանի կողմից խելամիտ կլինի միանալ միջազգային հանրությանը` ոչ միայն Սիրիայի խնդրի վերաբերյալ, այլև Իրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքի տարբեր խնդիրների շուրջ համատեղ ստանդարտները մշակելու համար:

— Սիրիայի վարչակարգի դեմ ռազմական գործողություններից ի՞նչ հետևանքներ եք սպասում կամ ի՞նչն է Ձեզ վախեցնում: Ասադն արդեն ԱՄՆ-ին սպառնացել է, որ այն կվերածվի Վիետնամ երկրորդ պատերազմի: Դա լուրջ ընդունու՞մ եք:

— Յուրաքանչյուր համանմանություն ունի որոշակի ճշմարտացիություն, սակայն կարող է և շատ թյուր լինի: Կարծում եմ, որ Վիետնամի և Սիրիայի խնդիրների միջև մեծ տարբերություններ կան:

-Եվ ի վերջո, կարծում եք, որ Սիրիա դեմ ռազմական ներխուժումն այս պահին ճի՞շտ քայլ է:

— Ես դրանում մեծ ստրատեգիական ենթատեքստ չեմ տեսնում: Ես մտագոգված եմ, որ դրա մասկնակիցները` ԱՄՆ-ն և նախկին գաղութարար պետությունները, բավականաչափ հիմնավորում չունեն: Ինձ թվում է, որ այն անմիջապես քաղաքական խնդիր է ստեղծելու: