Knowles D. — Political Philosophy

Political Philosophy is a comprehensive introduction to the major
thinkers and topics in political philosophy. It explores the
philosophical traditions which have formed and continue to
inform our political judgements. Dudley Knowles introduces the
ideas of key political thinkers including Hobbes, Locke, Marx and
Mill and influential contemporary thinkers such as Berlin, Rawls
and Nozick.
The individual chapters discuss and analyse the ideas of utilitarianism,
liberty, rights, justice, obligation and democracy. As
well as outlining central problems in political philosophy, Knowles
encourages the reader to critically engage with all the issues
discussed.
Political Philosophy is written in a fresh and easily readable
style and is ideally suited to students taking introductory courses
in political theory and philosophy as well as the general reader.

Knowles D. — Political Philosophy

Гюнтер Рормозер — Кризис либерализма

photo of person reading book on beach

Наши большие надежды на либерализм и скорое разочарование в первых плодах его на российской почве таят в себе опасность, что люди вообще разуверятся в либерализме и проклянут его, если он приносит столько бед. Между тем возникает вопрос: а вступали ли мы вообще на дорогу подлинного либерализма? Ощущение такое, что либерализация, конечно, есть, только самого либерализма нет. Не хватает чего-то главного. В пользе советов западных либералов мы тоже засомневались, поскольку те не видят многих особенностей России и представляют либерализм как некий волшебный ключ к решению всех проблем, во что нам, увы, трудно поверить. Однако есть все же оптимальный вариант — проанализировать опыт либерализма критически, но совершенно объективно. Серьезное исследование этой проблемы дает штутгартский философ-гегельянец Гюнтер Рормозер, последний из могикан немецкого консерватизма, сравнимый по масштабу и влиянию с такими предшественниками, как Арнольд Гелен, Хельмут Шельски, Эрнст Форстхоф. Вниманию российского читателя предлагается перевод новой монографии Г.Рормозера о кризисе либерализма, вошедшей в ФРГ в число десяти лучших книг 1994 года.

Гюнтер Рормозер — Кризис либерализма

Էրիխ Ֆրոմ«Սիրելու արվեստը»

The Art of Loving in Armenian-269x406

Էրիխ Ֆրոմը այսպես է բնորոշում հոգեվերլուծաբանի հետաքրքրությունների շրջանակը. «Վերլուծաբանը ոչ աստվածաբան է և ոչ էլ փիլիսոփա, և չի հավակնում, որ իրավասու է այդ ոլորտներում, բայց որպես հոգու բուժող, վերլուծաբանը զբաղվում է նույն խնդիրներով, ինչ և փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը՝ մարդու հոգով և նրա բուժմամբ»:

Միևնույն ժամանակ, Էրիխ Ֆրոմի հետաքրքրությունների շրջանակը զգալիորեն ավելի լայն է: «Փախուստ ազատությունից» (1941), «Առողջ հասարակություն» (1955), «Մարդու հոգին» (1964), «Մարդու անատոմիական ապակառուցողականությունը» (1973), «Ունենալ թե լինել» (1976) և այլ աշխատանքներում Էրիխ Ֆրոմը ուսումնասիրել է մարդու և հասարակության փոխհարաբերությունների տարբեր ասպեկտները: [1].

Սերն աբստրակցիա է:[2]Կարլ Մարքսը քննադատում է ստորոգյալի (այսինքն աբստրակցիայի) սխալ փոխակերպումը սուբյեկտի: Նման գործողությունների արդյունքում սերը վերածվում է Մողոքի [3]: Էրիխ Ֆրոմըուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ սերը աբստրակցիա է, և «իրականում գոյություն ունի միայն սիրո դրսևորում»[4][5]: (Սիրո Արվեստ գիրքը ներբեռնել)

Գիրքը՝  «Սիրելու արվեստը»

Political Philosophy & History — Leo Strauss

download

Political Philosophy & History — Leo Strauss

Political Philosophy is not a historical discipline. The philosophic questions of the political things and of the best, or just, political order are fundamentally different from historical questions, which always concern individuals: individual groups, individual human beings, individual achievements, individual ”civilizations,” the one individual ”process” of human civilization from its beginning to the present and so on.

Book` Political Philosophy & History — Leo Strauss

Փիլիսոփայություն

fotothek_df_tg_0007129_theosophie__alchemie

Ձեռնարկը գրվել է ԵՊՀ ուսանողներին հեղինակի կարդացած դասախոսությունների հիման վրա: Եղած ձեռնակների համեմատ այն ունի մի շարք դրական կողմեր. գրված է ԵՊՀ տեսական փիլիսոփայութան և տրամաբանության ամբիոնի ուսումնական ծրագրին համապատասծան, խորհրդային շրջանում պարտադրված մարքս-լենինյան փիլիսոփայության քարոզչությունը փոխարինվել է փիլիսոփայության դասավանդմամբ, որի շնորհիվ ընթերցողին մատուցված են փիլիսոփայական մտքի բացմադարյան գանձերը և բացահայտված են մարդկությանը վիթխարի զոհերի ու ավերածությունների պատչառած մարքս-լենինյան ուսմունքի արմատական սխալները, ցույց է տրված փիլիսոփայության դերի աճն արդի դարաշրջանում և անցումային շրջան ապրող հայ հասարակության համար: Գրված է անփոփ և ուսանողի համար մատչելի լեզվով:

Գիրքը կարդալու կամ ներբեռնելու համար սեղմեք այստեղ՝  Փիլիսոփայության ներածություն

«Հոգի և ազատություն»-Նիկոլայ Բերդյաև

Ազատությունը պարգև է

«Հոգի և ազատություն»

Սեռի և սիրո բնազանցությունը

1

Սեռի և սիրո հարցը կենտրոնական նշանակություն ունի մեր ողջ կրոնափիլիսոփայական և կրոնահասարակական աշխարհայեցողության համար: Բոլոր սոցիալական տեսությունների թերությունը սեռական սիրո, կյանքի այդ ակունքի, ողջ մարդկային պատմության համար «պատասխանատու»-ի ամոթխած, երբեմն էլ երեսպաշտ անտեսումն է։ Սեռի և սիրո հետ կապված է աշխարհում խզման և միավորման առեղծվածը. սեռի և սիրո հետ կապված է նաև անհատականության և անմահության խորհուրդը։ Դա ամենատանջալի խնդիրն է ամեն էակի կյանքում և բոլոր մարդկանց համար՝ անսահմանսրեն կարևոր այնպես, ինչպես կյանքի պահպանման և մահվան խնդիրը: Դա համաշխարհային «անիծյալ» հարց է, և ամեն մեկը մենակության մեջ, փութաջանորեն թաքնվելով ու ասես խայտառակությունից ամաչելով, փորձում է հաղթահարել սեռի ու սիրո ողբերգությունը, հաղթել աշխարհի սեռական ներխզվածությունը՝ բոլոր մնացած խզումների այդ հիմքը. ամենահետին մարդն անգամ ձգտում է սիրել թեկուզ գազանի նման: Ուստի ապշեցնում է այդ հարցի շուրջ տիրող լռության դավը. զարմանալի է այն, թե մարդիկ որքա՛ն քիչ են գրում, խոսում, բացահայտում իրենց վերապրումներն այդ բնագավառում, թաքցնում են այն, ինչ պետք է ունենար համընդհանուր և համաշխարհային լուծում։ Խորապես ներանձնական հարց է՝ հարցերից ամենամտերմիկը։ Բայց ինչի՞ց է բխում, որ մտերմիկը չունի համաշխարհային նշանակություն, չպետք է բարձրանա պատմության մակերես, այլ պիտի պահվի ընդհատակում։ Դա մշակույթի գարշելի սուտն է, որ այժմ դարձել է անտանելի. ամենակարևորի, մեզ խորապես վերաբերողի մասին կարգադրված է լռել, չափից ավելի մտերմիկի մասին ընդունված չէ խոսել. անվայել բան, գրեթե խայտառակություն է համարվում սեփական հոգու և այն բանի բացահայտումը, ինչով այդ հոգին ապրում է։ Մարդկանց հետ առօրյա կյանքում և հասարակական գործունեության ու գրականության մեջ ևս հրամայվում է խոսել միայն այսպես կոչված հանրորեն պարտադիրի, հանրօգուտի, բոլորի համար օրինականացվածի, հաճելիի մասին։ Այդ կանոնների խախտումն այժմ կոչում են անկումապաշտություն (դեկադանս), առաջներում կոչել են ռոմանտիկականություն։ Այնինչ մարդկության կյանքում հիրավի վեհը, հանճարեղը, սուրբը ստեղծվել է պայմանականությունը հաղթահարած մտերմիկությամբ ու անկեղծությամբ, հոգու խորագույն շերտի միստիկական մերկացմամբ։ Չէ՞ որ հոգու ամենամտերմիկ խորքում միշտ ընկած է ինչ֊որ ավելի տիեզերական բան, քան նրա հանրորեն ընդունված մակերեսում։ Ամեն նոր կրոնական ուսմունք և նոր մարգարեություն սկզբից եղել է մտերմիկ, ծնվել ներանձնականության խորքերում՝ միստիկական տարերքում, և միայն հետո է դրսևորվել ու գրավել աշխարհը։ Ի՞նչը կարող էր ավելի մտերմիկ լինել, քան Քրիստոսի կրոնը. որքա՜ն անպարկեշտ ու հասար ակայնորեն ոչ պարտադիր էին հեթանոսական աշխարհր համար Քրիստոսի ասածները, որոնց հետևում էր մարդկանց մի չնչին խումբ միայն. այնուհանդերձ, այդ կրոնը դարձավ համաշխարհային պատմության կենտրոն։ Ճիշտ է, այն, ինչի մասին ասել է Քրիստոսը, մինչև օրս էլ համարվում է ոչ պարտադիր ու չափից ավելի ներանձնական, մինչև օրս էլ տհաճ ու անվայել է հիշել Քրիստոսին և նրա խոսքերը, երբ գործը վերաբերում է կենսական, գործնական հարցերին։ Մշակույթի ողջ արարումը սուբյեկտիվ֊մտերմիկի, ծպտյալ, առեղծվածային խորքում կատարվողի լոկ օբյեկտիվացումն ու համաշխարհային ընդհանրացումն է։ Սեռի ու սիրո հարցի բախտը հատկապես չբերեց, այն մղվեց ընդհատակ, և միայն գեղարվեստական գրականությունն էր արտացոլում այն, ինչ կուտակվել էր մարդկային հոգում՝ ի հայտ բերելով ներանձնական փորձը։ Հավանաբար դեռևս գոյություն ունեին խոր պատճառներ, որոնք թույլ չէին տալիս, որ այդ հարցը համընդհանուր լուծում ստանա։ Բայց արդի կրոնական ճգնաժամը պահանջում է, որ այդ հարցը լուծվի. կրոնի հարցն այսօր սերտորեն կապված է սեռի ու սիրո հարցի հետ։ Սեռի և սիրո շուրջ կուտակվել է միստիկական փորձ, որր դեռևս քաոսային տեսք ունի և կարոտ է կրոնական լուսաբանման։ Նոր միստկական փորձ և նոր կրոնական գիտակցություն ունեցող մարդիկ պահանջում, որ առավել անհատականն այլևս դուրս բերվի տիեզերական պատմական ճանապարհ, բացահայտվի նրանում և սահմանի այն։
<…> Վ. Ռոզանովը հանճարեղ բացորոշությամբ ու անկեղծությամբ հայտարարեց ի լուր ամենքի, որ սեռական հարցը կյանքում առավել կարևորն է՝ կարևորագույն կենսական հարցը՝ ոչ պակաս կարևոր, քան այսպես կոչված սոցիալական, իրավական, կրթական և այլ հանրայնորեն ընդունված ու թույլատրված հարցերը, որ այն շատ ավելի խորն է, քան ընտանիքի ձևերի հարցը, և արմատներով կապված է կրոնի հետ, որ բոլոր կրոնները կազմավորվել ու զարգացել են սեռի հիմնախնդըի շուրջ, քանի որ սեռական հարցը կյանքի և մահվան հարց է: Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, հոգու խորքում զգում են այն, ինչ Վ. Ռոզանովն ազդարարել է բարձրաձայն, բոլորը համաձայն են նրա հարցադրմանը <…>, բայց և այնպես իրենց պարտքն են համարում նրան երեսպաշտորեն քարկոծել։ Միայն բութ կամ խելագար մարդը կարող է ժխտել սեռի հիմնախնդրի կենտրոնական-կրոնական կարևորությունը. չէ՞ որ ամեն մեկը գաղտնաբար ճիգ է թափել այդ խնդիրը լուծելիս, տառապել է սեռական անձկությամբ, երազել սիրո մասին, ամենքին հայտնի է այն ճշմարտությունը, որ կյանքում պատահող գրեթե բոլոր ողբերգությունները կապված են սեռի ու սիրո հետ։ Բոլորին հայտնի է, որ սեռի հետ կապված է մեր ողջ կենսականությունը, որ սեռական գրգռումր ունի նաև զմայ-լության ու արարման բնույթ։ <…> Վ. Ռոզանովի երևան գալն ինքնին լուրջ նախազգուշացում է։ Քաոսային սեռը մարդկությանը պատճառել է անհամար աղետներ և պատրաստում է ավելի զարհուրելիները: Մարդկությունը պետք է վերջապես լրջորեն ու գիտակցաբար վերաբերվի իր սեռին՝ իր կյանքի ակունքին, և երբ խոսքը սեռի մասին է, վերջ տա կեղտոտ ակնարկումներին։
Քրիստոնեությունը չվերափոխեց սեռը, չոգեղինացրեց մարմինը, այլ ընդհակառակը, վերջնականապես քաոսայնացրեց և թունավորեց։ Սեռի դիվայնությունը նրա քրիստոնեական նզովքի հակառակ կողմն է միայն: Զորեղ սեռական սերը ներմղվեց հոգու, խորքը, քանզի հրաժարվեցին նրան օրհնելուց: Այն դարձավ հիվանդագին անձկություն, որը մինչ օրս մեզ ազատ չի արձակում: Քրիստոնեության ճգնավորական ուսմունքը սեռական սերը ընդունում է լոկ որպես մեղսավոր մարդկային բնության թուլություն: Սեռական սերն այդպես էլ մնաց իբրև թուլություն, խայտառակություն, գրեթե կեղտ։ Ողբերգական քրիստոնեական հավատն արդեն գրեթե մահացել է մարդկային սրտերում, դադարել է սահմանել եվրոպական մշակույթի ընթացքը, իսկ սեռին վերաբերող քրիստոնեական նախապաշարմունքը դեռևս կենդանի է և թունավորում է արյունն անդիմանալի երկվությամբ: Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքին, որ սեռը մեղսավոր է, որ սեռական սիրո բերկրանքը անմաքուր է, որ տարփանքը կեղտոտ բան է, և շարունակում ենք հանգիստ մեղք գործել՝ տրվելով այդ անմաքուր ուրախություններին և պիղծ հեշտասիրությանը, քանզի մենք՝ այսպես կոչված թույլ մարդիկ, միևնույնն է, չենք հասնելու իդեալին: Մենք ամաչում ենք սեռական սիրուց, թաքցնում ենք այն, չենք խոստովանում մեր ապրումները։ Ապշեցուցիչն այն է, որ մեր ժամանակվա հակաքրիստոնեական և հակակրոնական գիտակցությունը որոշ առումներով իր երկվությամբ ու կեղծ ճգնամոլությամբ, մոտ է միջնադարյան քրիստոնեությանը, թեև անսահմանորեն հեռու էՔրիստոսից և զուրկ՝ միջնադարյան ողբերգականությունից: Մեր օրերի մարդիկ չեն հավատում երկնային բերկրանքին և անգամ չունեն երկնայինի կարոտը, այնինչ երկրային բերկրանքը՝ սեռական սիրո զմայլանքը, նրանց մեջ մնում է առանց օրհնանքի: Մեր ժամանակաշրջանի մարդու համար սեռը նույնքան դիվային է, որքան միջնադարի մարդկանց համար: <…> Հիրավի, սեռի ողբերգությունը կյանքում ամենազարհուրելին է, ուստի և սեռական սերը անթույլատրելի է թողնել ճակատագրի կամայականությանը. նա կրոնական սրբագործման և կրոնական կազմակերպման կարիք ունի: Քրիստոսի խոսքերը՝ սեռի և սիրո մասին չհասկացվեցին, և սեռը դուրս մնաց տիրող քրիստոնեական գիտակցությունից, դարձավ գաղտնաբանական ուսմունքների սեփականություն։ Տիրող կրոնական գիտակցությունը սեռի խնդիրը կախման մեջ դրեց ոգու և մարմնի գռեհիկ երկվությունից, կապեց մարմնի մեղսավորականության հետ, և սա ոչ միայն բարոյական, այլև բնազանցական սխալ էր։ Չէ՞ որ մարմինը նույնքան բնազանցական և անդրանցական է, որքան ոգին, և սեռական-մարմնական սերը անդրանցական-բնազանցական արմատներ ունի։ Այսպես կոչված քրիստոնեական ընտանիքը երեսպաշտ կեղծիք է, հեթանոսական փոխզիջում՝ քրիստոնեական պետության նման։ Սեռի քաոսը փոթորկվում է ընտանիքի քողի ներքո, ինչպես որ փոթորկվել է նաև միջնադարյան ճգնավորների արյան մեջ:
Վ. Ռոզանովն ամբողջությամբ հակազդեցություն է սեռի խնդրի այդ քրիստոնեական աղավաղմանը, սեռի նախնական սրբության վերականգնման կոչ։ <…> Ըստ նրա, սեռի հետ կապված է կյանքը. սեռին թշնամի քրիստոնեությունը նրա համար մահվան կրոնի հոմանիշ է, ուստի և ատելի է։ Նա ձգտում է վերադառնալ կրոնական այն վիճակին, որ եղել է մինչև աշխարհում Քրիստոսի երևան գալը, վերականգնել հին հեթանոսական կրոնները, ծնունդի կրոնը, մասնավորապես բաբելոնյան կրոնը: Բայց նա մոռանում է, որ քրիստոնեությունը չէ, որ հնարել է սեռի և մահվան ողբերգությունը, որ Քրիստոսի հայտնվելը անխուսափելի էր հենց այն պատճառով, որ համաշխարհային պատմության հիմքում ընկած է այդ ողբերգությունը, որ անտիկ աշխարհն իր հոյակապ մշակույթով կործանվեց այդքան ողբերգականորեն, այլասերվեց այդքան ամոթալի ձևով։ Վ. Ռոզանովի դրական ուսմունքը ջնջում է պատմության քրիստոնեական շրջանը որպես չարաչար թյուրիմացություն ու անհեթեթություն և կանչում ետ՝ դեպի ցեղի նախնադարյան աստվածացում։ Վ. Ռոզանովը դեռևս շփոթում է սեռը և ցեղը, տեսնում է միայն ծնող սեռը, չի հասկանում սեռի հաստատման և ծննդյան խոր հակամարտությունը, սեռի մեջ չի նկատում անհատական և ցեղային տարերքը: Ուստի նրա գործերում անհնար է գտնել սեռի հիմնախնդրի ստեղծագործական լուծումը:
Համաշխարհային փիլիսոփայության պատմության մեջ ես գիտեմ սեռի և սիրո մասին երկու մեծ ուսմունք՝ Պլատոնի և Վլ. Սոլովյովի ուսմունքները, առաջինի «Խնջույքը» և երկրորդի «Սիրո իմաստը»: <…> Պլատոնն աշխարհում ապրել է Քրիստոսի հայտնվելուց առաջ, բայց չէ՞ որ նա հասկացել է անհատականության ողբերգությունը, զգացել անդրանցականի կարոտը և կռահել աստվածային Էրոսի միակցող ուժը՝ որպես միջնորդ այս երկրի և այնկողմնային աշխարհի միջև: Ըստ Պլատոնի դիցաբանական ձևավորում ունեցող ուսմունքի՝ սեռը նախնական, միասնական ու զորեղ մարդկային բնության մեջ տեղի ունեցած խզման արդյունք է, ամբողջական անհատականության՝ երկու կեսի տրոհվելու հետևանք. սեռը ամբողջական անհատականության մեջ վերամիավորվելու անձկալի փափագ է: Պլատոնը հանճարեղ, աստվածային զորեղությամբ ըմբռնել է երկնային և ռամկական Ափրոդիտեների տարբերությունը, աստվածային֊անձնական, դեպի անհատական անմահություն տանող սիրո և գռեհիկ, անդեմ֊սեռային, բնական սիրո միջև առկա անջրպետը: Պլատոնի երկնային Ափրոդիտեի մեջ արդեն զգացվում է մինչև օրս խորհրդավոր մնացած քրիստոնեական Էրոսի, միջնադարյան ռոմանտիկայի շունչը, ինչպես նաև սիրո՝ իբրև անհատական անմահության ճանապարհի մասին Վլ. Սոլովյովի՝ միայն Քրիստոսից հետո հնարավոր դարձած խորագույն ուսմունքի կանխատեսումը։ Վլ. Սոլովյովը սահմանում է անհատականի և ցեղայինի հակադրությունը։ Ծնող և անհատականությունը տրոհող ցեղային սերը, նրա ըմբռնմամբ, գռեհիկ Ափրոդիտե է՝ ենթարկում բնական անհրաժեշտության։ Իսկական սերը միշտ անձնական է, այն նվաճում է հավերժությունն ու անհատական անմահությունը, անհատականությանը չի տրոհում սեմամբ, այլ մղում է դեպի կատարելություն։ Հավատի մասին Սոլովյովի ողջ ուսմունքի մեջ կենտրոնական տեղ է գրավում հավերժ կանացիության պաշտամունքը, Աստծո սերը՝ «Չքնաղ Կնոջ» հանդեպ տածած սիրո թանձրացական ձևով։ Մերժելով ցեղայինն ու ծնունդը՝ Վլ. Սոլովյովը դրանով իսկ ներկայացնում է նոր կրոնական գիտակցությունը, մոտենում է սիրո մասին նոր կրոնական ուսմունքին, բայց մնում է կես ճանապարհին: <…>

2

Աշխարհում պայքարում են երկու հակառակորդ բնազանցական սկզբունքներ՝ անձնականն ու ցեղայինը։ Սեռի և սիրո հարցը պետք է հարաբերակցվի այդ երկու սկզբունքների՝ այժմ սաստկացած ու բացա հայտ դարձած պայքարի հետ։ Սեռական սիրո հետ կապված բոլոր հարցերի դժվարությունը հենց այն է, որ համաշխարհային պատմության ընթացքում սեռական սիրուն սերտորեն միահյուսվում են երկու փոխպայքարող սկզբունքներ՝ անհատական սերը և ցեղային սերը, գերբնական- աստվածային և բնական-էմպիրիկորեն կապակցող ուժերը։ Սեռը չափից ավելի հաճախ են շփոթում ցեղի, սերը՝ ցեղային բնազդի հետ։ Բայց չէ՞ որ ցեղի և նրա ցեղային բնազդի մեջ չկա ոչ մի անհատական, անձնական, անգամ մարդկային բան, դա բոլոր մարդկանց համար նույնական և մարդկային ու կենդանական աշխարհների համար ընդհանուր բնական տարերք է։ Ցեղային տարերքում չկա և չի կարող լինել աստվածային Էրոսը և սերը որպես անհատական ընտրություն, որպես սեռերի յուրակերպ փոխհակում, որով ոչ միայն մարդն առհասարակ տարբերվում է կենդանուց, այլև յուրաքանչյուր անհատ՝ մյուսներից: Այսպես կոչված ցեղային սերը և սեռի ցեղային հաստատումը հենց այն պատճառով են նսեմացնում մարդուն, որ մարդկային անձին թողնում են անդեմ բնական տարերքի իշխանության ներքո, որ անձն այստեղ գտնվում է իրեն խորտակող բնական անհրաժեշտության տիրապետության ոլորտում: Կենսաբանությունը սահմանում է հակադարձ համամասնություն ծնելիության և անհատականության միջև։ Եթե օրգանական ուժերը ծախսվում են սեռի հարատևացման համար, ապա դրանք բնականաբար նվազում են կատարյալ անհատ անհատականություն ստեղծելիս: Այս կենսաբանական ճշմարտությունն ավելի խոր բնազանցական հիմք ունի: Գոյություն ունի երկընտրանք կատարյալ, հավերժ անհատականություն ստեղծելու և անհատականությունը տրոհելու, բազմաթիվ անկատար և մահկանացու անհատներ առաջ բերելու հնարավորությունների միջև։ Մարդն ի զորու չէ ինքը դառնալ անձնավորություն, անհատականություն՝ հասնելով կատարելության ու հավերժության, ուստի հետագա կաաարելագործումը փոխանցում է սերունդներին, ծննդյան միջոցով խլացնում չիրականացված անհատականության, չհաղթահարված խզման, չնվաճած հավերժության տառապանքը։ Ցեղային սեռական սերը տրոհում է անհատականությունը, ձգտում ցեղային անմահության, բազում անկատար էակների, այլ ոչ թե մեկ կատարյալ էակի ստեղծման, մի խոսքով՝ հոռի անվերջության, հավերժ դարձի։ Սերը հաղթահարող ճշմարիտ սերը պետք է ողջ մարդկության եռանդն ուղղի ոչ թե դեպի դուրս՝ տարածության մեջ, և դեպի առաջ՝ ժամանակի մեջ, այլ դեպի հոգու խորք և դեպի հավերժություն: Ապագայի այդ կեղծ պաշտամունքը, այդ շինծու առաջադիմականությունը կապված էր ցեղային, այլ ոչ թե անհատական սեռի հետ։
Ծնունդն ու մահը նույն բնույթն ունեն, նրանց ակունքը նույնական է: Արդեն Հերակլիտը սովորեցնում էր, որ Հադեսն ու Դիոնիսոսը նույն աստվածությունն է։ Ծնունդն ու մահը հավասարապես համաշխարհային քայքայման արդյունք են՝ ժա-մանակի զավակներ, աշխարհում ժամանակայնության արքայության արգասիք։ Իր ակունքից և իմաստից անջատված գոյը նախ և առաջ դառնում է ժամանակային, ժամանակագրական շարքով մեկ ձգվող գոյ, ուր տիրում է ծննդի ու մահվան հա-վերժ փոխհաջորդումը՝ հոռի անվերջությունը։ Փչացած աշխարհի ոչ մի էակ հավերժական չէ, աշխարհի բոլոր մասերը, նրա բոլոր վիճակները ժամանակավոր և անցողական են։ Երբ ասվել է՝ ծնել տառապանքով, դրանով ասվել է նաև՝ մահանալ, աշխարհում սերմանել անկատարություն ու մահ՝ բնական անհրաժեշտության օրենքով։ Ծնունդն իսկ մահվան սկիզբն է. այդ ճշմարտությունը հաստատվում է ողջ բնության փորձով և ավելի քան ակնհայտ է: Ծնունդն իր բուն էությամբ անհատականության տրոհում է, բաժանում մասերի, այն բանի նշանն է, որ անհատականությունը չի կարող հասնել կատարելության ու անմահության և իր մի մասին ասես առաջարկում է իր փոխարեն շարունակել կատարելագործման ձեռնարկումը՝ հավերժության մեջ վերջնական մեկ հաջողությունն ասես փոխարինելով ժամանակի մեջ բազմակի մասնավոր նվաճումներով:

Սեռի և սիրո բնազանցությունը

հեղինակ՝ Նիկոլայ Բերդյաև
թարգմանիչ՝ Էդվարդ Աթայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Հոգի և ազատություն»