ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

islamԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ
ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄ

Սույն մենագրությունում փորձ է արվում ուսումնասիրել 2014 թ.
հունիսի 29-ին իրեն խալիֆայություն հռչակած «Իսլամական պետու-
թյուն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցի ձևավորման
ակունքները, իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում տե-
սական և գործնական ակտիվությունն ու ջիհադական պայքարում
ունեցած դերակատարությունը: Այդ համատեքստում հեղինակը դի-
տարկում է նաև արդի մերձավորարևելյան տարածաշրջանային և ար-
տատարածաշրջանային գործընթացներում «Իսլամական պետու-
թյան» ներգրավվածության խնդիրը: Գիրքը նախատեսված է արաբա-
գետների, միջազգայնագետների, քաղաքագետների և ընթերցող լայն
շրջանակների համար:

Գիրքը՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելք

25-14-1-1 (1)

25-14-1-1 (1)

Մերձավոր Արևելք

Ժողովածուն ընդգրկում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կազմակերպված Երիտասարդ արևելագետների հանրապետական 27-րդ գիտական նստաշրջանի նյութերը (2006թ. հունիսի 8-9):

Ժողովածուն թեմատիկ առումով ներառված են հոդվածներ, որոնք քննության են առնում Մերձավոր Արևելքի հին, միջին, նոր և նորագույն շրջանի պատմության, քաղաքականության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև լեզվաբանության և գրականության մի շարք հիմնահարցեր:

Նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, բանասերների և ընթերցող լայն շրջանակների համար:

Ժողովածուն այստեղ ՝ Մերձավոր Արևելք

Թուրքիայի Հանրապետության պատմությունը

download.jpg

Թուրքիայի Հանրապետության պատմությունը

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տասնամյակներ շարունակ Օսմանյան կայս- րության և Թուրքիայի Հանրապետության պատմության դա- սավանդման ժամանակ գործածվել են նախկին Խորհրդային Միության արևելագիտական խոշոր (մոսկովյան և լենինգ- րադյան) կենտրոնների օսմանագետ և թուրքագետ-պատմա- բանների հեղինակած դասագրքերը, ուսումնական և ուսում- նամեթոդական ձեռնարկները, որոնք հրատարակված են բնականաբար, ռուսերեն ու չնչին բացառություններով թարգ- մանված են նաև հայերեն: Այդ դասագրքերն ու ձեռնարկնե- րը, անշուշտ, չէին կարող զերծ լինել գաղափարախոսական կաղապարներից և չարտացոլել խորհրդաթուրքական հա- րաբերությունների «մակընթացությունները և տեղատվութ- յունները»: Հիշում ենք, թե ինչպիսի բծախնդրությամբ էին մեր երջանկահիշատակ ավագ գործընկերները և ուսուցիչները՝ պրոֆեսորներ Ջոն Կիրակոսյանը, Մերի Քոչարը, Ռուբեն Սահակյանը «քրքրում» «միութենական կենտրոնում» ստեղծ- ված Թուրքիայի պատմության վերաբերյալ դասագրքերն ու մենագրությունները՝ փորձելով նրանցում պարունակվող տեղեկատվությունը համադրել մեր ազգային ցավին և իղձե- րին, ուրախանալով, երբ տողեր էին գտնում պատմական ան- վիճելի իրողությունների մասին, հաճախ էլ հիասթափվելով, երբ չէին գտնում անգամ այդ մի քանի տողը… Իսկ նման «բացթողումներն» էլ, հիրավի, քիչ չէին. այսպես, խորհրդային ճանաչված թուրքագետներ Մ. Ա. Հասրաթյանի, Ս. Ֆ. Օրեշ- կովայի, Յու. Ա. Պետրոսյանի հեղինակած «Թուրքիայի պատ- 513 մության ուրվագծեր» 1 գրքում ոչ մի տող չկար Երկրորդ հա- մաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխա- նությունների՝ ազգային-կրոնական փոքրամասնությունների հալածանքի այնպիսի ակնհայտ դրսևորման մասին, ինչպի- սին էր «ունեցվածքի հարկը»:

Գիրքը կարդալու համար սեղմեք՝  Թուրքիայի Հանրապետության պատմությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորհրդային Միության կազմալուծումից հետո Հայաստանի Հան-
րապետությունը հետխորհրդային նորանկախ երկրներից շատերի
նման սկսեց քաղաքական համակարգի ժողովրդավարացման, քաղա-
քական նոր իրողություններին համապատասխան պետական շինա-
րարության ու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, որը
ՀՀ-ում այսօր էլ դեռ շարունակվում է: Այդ առումով կարող ենք փաս-
տել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը
դեռևս իր կայացման ու կայունացման փուլում է: Միաժամանակ պետք
է նշել, որ մեր հանրապետությունում այդ գործընթացն արագ ու արդ-
յունավետ վերջնակետի հասցնելու գործում կարևոր դերակատարում
կարող են ունենալ երկխոսութային պրակտիկայի ներդրումն ու քաղա-
քական երկխոսության մշակույթի ձևավորումը: Այդ իսկ պատճառով էլ
ժողովրդավարության անցման համատեքստում քաղաքական երկխո-
սության հիմնախնդրի ուսումնասիրումը գիտագործնական հույժ կա-
րևոր նշանակություն ունի:
Քաղաքագիտության շրջանակներում ժողովրդավարության ան-
ցումների թեմատիկային նվիրված հսկայածավալ հետազոտություններ
են իրականացվել, սակայն այդ գործընթացում քաղաքական երկխո-
սության դերի բացահայտմանը քչերն են անդրադարձել1: Այդ առումով
հատկապես արժեքավոր են Ա. Պշևորսկու դիտարկումները: Ուսումնա-
սիրելով Լատինական Ամերիկայում ու Արևելյան Եվրոպայում բռնկված
«ժողովրդավարական տենդի» տարածման պատճառներն ու գործոննե-
րը՝ նա պնդում է, որ հատկապես կայուն են այն ժողովրդավարություն-
ները, որոնք կարողանում են բնական ճանապարհով, առանց բռնության
ու հարկադրանքի ապահովել քաղաքական բոլոր ուժերի համաձայ-
նությունը2:

Կարդալու համար սեղմեք՝  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ազգային անվտանգության դիսկուրսը Թուրքիայում ժողովրդա-
վարացման գործընթացի համատեքստում
Լիբերալ ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքական հա-
մակարգի ինստիտուտների ղեկավարների «ապառազմականացում»:
Նման քաղաքացիական իշխանության ձևավորման համար անհրա-
ժեշտ է բավարարել նվազագույնը երեք պայման. առաջին՝ զինվորա-
կանությունը չպետք է ունենա քաղաքական իշխանության կառավար-
ման լծակներ, երկրորդ՝ քաղաքացիական վարչակարգում զինվորա-
կանությունը պետք է զբաղվի միայն մասնագիտական-արհեստավարժ
գործառույթների իրականացմամբ, այլ խոսքով՝ զինված ուժերը չպետք
է հնարավորություն ունենան սեփական կամքով մշակելու քաղաքա-
կանություն, որքան էլ նրանք լուրջ դերակատարում ունեն հատկապես
երկրի պաշտպանական քաղաքականությունը մշակելու և իրականաց-
նելու գործում, երրորդ՝ զինվորականները պետք է անվերապահորեն
ենթարկվեն քաղաքացիական իշխանություններին նույնիսկ հակընդ-
դեմ շահերի առաջացման դեպքում1:
Հակառակ ժողովրդավարական ինստիտուտների կոնսոլիդացիայի
(համախմբման) ջանքերին՝ Թուրքիայում 3-րդ ռազմական հեղաշրջու-
մից հետո ԶՈւ ինստիտուտն իրեն վերապահեց ընտրությունների միջո-
ցով իշխանության եկած քաղաքական ուժերի օրինական կառավարման
իրավունքը:

Շարունակությունը կարդալ այստեղ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Image_2255

ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՄԱՐՈՒԹ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Արտաքին քաղաքականության ռեսուրսը պետության ներուժը
կազմող տարբեր գործոնների ամբողջությունն է: Աշխարհագրական,
ժողովրդագրական, տնտեսական, ռազմական ռեսուրսների կողքին
այսօր կարևոր դեր են կատարում քաղաքական, գաղափարական,
մշակութային, տեղեկատվական, գիտատեխնիկական և կրթական ռե-
սուրսները, որոնք միջազգային թատերաբեմում արդյունավետ քաղա-
քականություն վարելու կարևոր գործոն են:

Գլոբալացման և տեղեկատվական հեղափոխության դարաշրջա-
նում ուրույն կարևորություն ստացավ արտաքին քաղաքականության
ոչ նյութական ռեսուրսների օգտագործումը: Դրան նպաստում է նաև
Արևմուտքի առաջատար երկրների կողմից «փափուկ ուժի» կիրառու-
մը, որի բաղկացուցիչ մասերն են մշակույթը, գաղափարախոսությունը
և դիվանագիտությունը: Արտաքին քաղաքականության ռեսուրսները
կարևոր գործոն կարող են դառնալ միայն քաղաքական անհրաժեշտ
կամքի և քաղաքական էլիտայի կազմակերպչական ռեսուրսի առկա-
յության դեպքում:

Շարունակությունն այստեղ՝ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ