Սոցիալ-դեմոկրատիա

Սոցիալական պետության մեջ սոցիալ-դեմոկրատիայի ազատություն հասկացությունը հստակեցվում է: Այն ներառում է ինչպես պետության, այնպես էլ հասարակության կամայական միջամտություններից պաշտպանության սկզբունքը՝ սահմանվելով որպես մտքի և խղճի ազատություն: Բացարձակ ազատությունը նշանակում է, ընդհուպ, կարիքի և վախի ազատություն՝ նյութական նախապայման ինքնորոշված կյանքի համար: Սոցիալ-դեմոկրատիայի սոցիալական քաղաքականությունը մշտապես ներկայացնում է բացարձակ ազատության պահանջը:
Ուղղությունն ու նպատակը պարզ են: Ժամանակի թելադրանքով կոնկրետ քայլերը նորովի են նախանշվում, և անցնելիք ուղին նորովի վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում:
Այս գրքի նպատակը այդ վերահաստատմանը նպաստելն է: Գիրքը նկարագրում է սոցիալական պետության և ժողովրդավարության հիմնարար կապը, ցույց է տալիս, թե արդարության որ եզրույթներն են բնութագրում սոցիալական պետությունը և բացատրում է՝ սոցիալական պետության ինչպիսի տեսակներում են տարբեր երկրները հասարակական հանդուրժողականություն դրսևորում: Գիրքն ուսումնասիրում է սոցիալական պետությանն ուղղված հանրածանոթ քննադատությունը, մատնանշում իրական մարտահրավերները, տալիս ակնարկ կուսակցությունների սոցիալ-քաղաքական ծրագրերի մասին և մանրամասնորեն քննարկում է սոցիալական պետության ոլորտները՝ աշխատանք, կենսաթոշակ, առողջապահություն, կրթություն և հարկեր:
Ուստի նաև սույն հատորի նպատակը ոչ թե հարաժամանակյա պատասխաններ տալն է, այլ ընթերցելու և մտորելու հրավիրելը:

Գիրքը կարդալու համար՝