Հզորություն և ուժ, հզորություն և ազդեցություն

Միջազգային քաղաքականությունը այլ քաղաքականությունների պես պայքար է իշխանության համար: Որն էլ որ լինի միջազգային քաղաքականության հիմնական նպատակը, իշխանությունը միշտ ուղղակի նպատակ է: Պետական գործիչները և ժողովուրդը հիմնականում ձգտում են ազատության, անվտանգության, բարեկեցության կամ իշխանության: Նրանք սահմանում են իրենց նպատակները իրենց կրոնական, տնտեսական կամ սոցիալական համոզմունքների և իդեալների համապատասխան:

Նրանք կարող են հուսալ, որ իրենց նպատակները և իդեալները կնյութականանան իրենց սեփական ներքին ուժի, աստվածային միջամտության կամ մարդկային հարաբերությունների բնականոն զարգացման միջոցով: Նրանք կարող են նաև փորձել նպաստել դրանց իրականացմանը ոչ քաղաքական միջոցներով, օրինակ՝ տեխնիկական համագործակցությամբ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Բայց երբ պետությունները ձգտում են իրականացնել իրենց արտաքին քաղաքական նպատակները միջազգային քաղաքականության միջոցով, նրանք անում են դա՝ ձգտելով իշխանության: Խաչակիրները միջնադարում ցանկանում էին ազատագրել Սուրբ հողերը (Երուսաղեմը) անհավատների լծից։

ԱՄՆ նախագահ Վիլսոնը ցանկանում էր ստեղծել աշխարհ, որտեղ կտիրի ժողովրդավարությունը, նացիստները Հիտլերի գլխավորությամբ ցանկանում էին գաղութացնել Արևելյան Եվրոպան՝ այն համարելով կենսական տարածք գերմանական ազգի համար, ցանկանում էին տիրել ամբողջ Եվրոպային և նվաճել աշխարհը: Նրանք բոլորը նախընտրում էին իշխանությունը իրենց նպատակները ի կատար ածելու համար: Նրանք բոլորը այդպիսով գործում էին միջազգային քաղաքականության ասպարեզում:
Միջազգային քաղաքականության այս հայեցակարգից մենք կարող ենք անել հետևյալ եզրահանգումները.

  • Ոչ բոլոր գործողություններն են ընդունելի (պետությունների կողմից կատարվող): Այսինքն՝ բոլոր պետությունները ունեն տարաձայնություններ և ունեն իրենց սեփական շահերը: Պետությունների կողմից շատ գործողություններ որպես կանոն կատարվում են առանց հաշվի առնելու և քննելու մյուսի հզորությունը: Այդպիսի արտաքին քաղաքական գործողություններ են, օրինակ՝ իրավական, տնտեսական, հումանիտար, մշակութային հարաբերությունները և կապերը: Այսպիսով, պետությունները որպես կանոն ներգրավված չեն միջազգային քաղաքականության մեջ, երբ կատարում են ապրանքափոխանակություն, փոխանակվում են ծառայություններով, երբ համագործակցում են այլ պետությունների հետ օգնություն տրամադրելով և աջակցելով նրանց բնական աղետների ժամանակ: Նրանք միջազգային քաղաքականության մեջ չեն նաև, երբ նպաստում են մշակութային և գիտական նվաճումների տարածմանը աշխարհով մեկ: Սակայն միջազգային քաղաքականության մեջ են ներգրավված պետությունները այն դեպքում, երբ մասնակցում են և ներգրավված են միջազգային ասպարեզում:
  • Ոչ բոլոր պետություններն են հավասարապես ներգրավված միջազգային քաղաքականությունում: Նրանց ներգրավվածությունը միջազգային քաղաքականությանը կարող է հասնել մաքսիմումի, ինչպես 1945-1991թթ. ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն, կարող է լինել մինիմում, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի կամ Վենեսուելայի դեպքում և վերջապես կարող է պարզապես ամբողջովին բացակայել, օրինակ՝ Լիխտենշտեյնի և Մոնակոյի դեպքում: Այդպիսի հակադրություն կարող է նկատվել բացառիկ երկրների պատմությունում, օրինակ՝ Իսպանիայի: Միջուկային դարաշրջանի հակադրությունը մինչմիջուկային դարաշրջանի հետ այն է, որ այժմ ռազմական հզորության ավելացումը ոչ միջուկային պետությունների կողմից այլևս չի բերում նրանց քաղաքական հզորության ավելացմանը միջազգային քաղաքականությունում, քանզի նրանք միևնույն է, խոցելի են միջուկային երկրների կողմից և պատասխան հարված հասցնելու հնարավորությունից զուրկ: Միջուկային զենքը առաջ է եկել 20-րդ դարի 40-ական թթ. և կիրառվել է միայն մեկ անգամ՝ 1945թ. ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի դեմ:

Այժմ միջուկային զենք ունեցող պետությունները 8-ն են՝ ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՉԺՀ, Իսրայել, Պակիստան, Հնդկաստան, իսկ 2000-ականների կեսերից նաև ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա): Այժմ միջուկային հարվածի վտանգը որևէ պետության դեմ ենթադրում է նաև գլոբալ՝ տոտալ ոչնչացման վտանգ: Միջուկային զենքը քաղաքական գործիք է միջուկային պետությունների ձեռքում, որով նրանք կարող են սպառնալ միայն և միայն ոչ միջուկային պետություններին: Պետությունները, զինված միջուկային զենքով կարող են սպառնալ ոչ միջուկային պետություններին ոչնչացմամբ, եթե նրանք չկատարեն իր ցանկությունները, սակայն նույնը անել այլ միջուկային պետության դեմ անհնար է, քանզի վերջինիս միջուկային զենքով հարված հասցնելու դեպքում պետությունը կստանա պատասխան հարվածը (փոխադարձ երաշխավորված ոչնչացում): Սա այն դեպքում, եթե պետությունները գործեն ռացիոնալ՝ հասկանալով, որ միջուկային հարվածը կբերի պետության գոյության հետ անհամատեղելի վնասներ: Սակայն որոշ դեպքերում պետությունները կարող են գործել իռացիոնալ և ոչնչացնել միմյանց: Սառը պատերազմի ընթացքում միջուկային պատերազմի վտանգը մեծ էր և այն կարող էր օգտագործվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից միմյանց դեմ, օրինակ՝ ԽՍՀՄ-ի կողմից 1956թ. Սուեզի ճգնաժամի ժամանակ, ԱՄՆ-ի կողմից 1961թ. Բեռլինի ճգնաժամի ժամանակ, երկու պետությունների կողմից Կարիբյան ճգնաժամի ժամանակ (1962թ.) և արաբա-իսրայելական՝ 1973թ. Յոմ-Կիպպուրի պատերազմի ժամանակ:

Այնուամենայնիվ, երկու կողմն էլ գործեցին ռացիոնալ: Այսպիսով, միջագային քաղաքականությունում միջուկային զենքի պոտենցիալը կարելի է օգտագործել երկու ձևով՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ: Ռացիոնալի դեպքում պարզապես սպառնալով և դրանից օգուտ քաղելով, իսկ ոչ ռացիոնալի դեպքում՝ ոչնչացնելով հակառակորդին, սակայն սպառնալիքի տակ դնելով սեփական գոյությունը: Այսպիսով, միջուկային զենքը թեև անօգտագործելի հզորություն է միջազգային քաղաքականությունում իր բուն գործառույթով, սակայն այն հարմար գործիք է պետության կամքը այլ պետություններին թելադրելու համար՝ սպառնալով նրանց ոչնչացմամբ:
Օրինական իշխանությունը այն իշխանությունն է, որը ընտրվել է օրինականորեն: Լեգիտիմ իշխանությունը այն իշխանությունն է, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Որոշ դեպքերում օրինական իշխանությունը կարող է լինել ոչ լեգիտիմ: Լեգիտիմ իշխանությունը այն իշխանությունն է, որը կիրառվում է բարոյապես և իրավականորեն, արդարացված և այն պետք է դուրս բերել ոչ լեգիտիմ իշխանությունից: Քաղաքական պաշտոնյաների իշխանությունը, ովքեր կառավարում են պետությունը իրենց տրված լիազորությունների շրջանակներում, որակապես տարբերվում են նրանցից, ովքեր անօրինական ուժով կատարում են նույն գործառույթները զենքի միջոցով՝ զենքի սպառնալիքի տակ: Տարբերությունները ոչ միայն փիլիսոփայական են, այլ նաև կարևոր արտաքին քաղաքականության վարման համար: Լեգիտիմ իշխանությունները, որոնց գործողությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունում, բարոյապես և իրավականորեն հիմնավորված են (քանզի նա ընտրվել է օրինականորեն և վայելում է բնակչության վստահությունը) շատ ավելի արդյունավետ են, քան այն իշխանությունները, որոնք լեգիտիմ են:
Այսպիսով, լեգիտիմ իշխանությունը ունի ավելի մեծ հնարավորություն ազդելու իշխանության օբյեկտի վրա, այսինքն՝ երկրի բնակչության, քան ոչ լեգիտիմ իշխանությունը: Ուժը, որը կիրառվում է ինքնապաշտպանության համար կամ ՄԱԿ-ի անունից, ունի ավելի մեծ շանսեր հաջողության հասնելու, քան ուժը կիրառված ագրեսոր պետության կողմից և միջազգային իրավունքի խախտմամբ: Քաղաքական գաղափարախոսությունը ծառայում է արտաքին քաղաքականության նպատակին՝ օրինականացնելու համար այն փոխհատուցման ակնկալիքը, վախը կամ պատիժը և հարգանքն ու սերը մարդու նկատմամբ. սուբյեկտի կողմից օբյեկտի վրա իշխանության հասնելու 3 ձևերն են ներքին քաղաքականությունում: Այդպես է նաև միջազգային քաղաքականությունում: Միջազգային քաղաքականությունում նկատվում է տենդենց հրաժարվելու կամ կրճատելու ուժի կիրառումը իշխանության հասնելու համար, այն փոխարինվում է ուժի կիրառման սպառնալիքով և համոզմամբ, ինչպես նաև խարիզմայի կիրառմամբ: Խարիզմայի օգտագործումը համարվում է լավ միջոց պրեստիժի քաղաքականության կիրառման համար, որպես միջազգային քաղաքականության անկախ տարր: Խարիզմատիկ առաջնորդները, այնպիսիք, ինչպիսիք էին Նապոլեոնը և Հիտլերը, կամ խարիզմատիկ հաստատությունները, ինչպիսիք են ԱՄՆ կառավարությունը և սահմանադրությունը, վստահություն են հարուցում մարդկանց, որի արդյունքում մարդիկ կամք են արտահայտում հնազանդվել նրանց: Սա շատ կարևոր իրողություն է միջազգային քաղաքականությունում և արդիական է այժմ: ԱՄՆ նախագահը գործադրում է իր իշխանությունը կառավարության վրա այնքան ժամանակ, մինչև կառավարության անդամները կատարում են իր հրամանները: Կուսակցության ղեկավարը ունի քաղաքական իշխանություն այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցության անդամների գործողությունները համակարգվում են նրա կողմից և նրա կամքին համապատասխան: ԱՄՆ-ն ուներ և գործադրում էր քաղաքական իշխանություն:

Պուերտո Ռիկոյի վրա, քանի դեռ ԱՄՆ-ի օրենքները պահպանվում և կատարվում են այդ կղզու բնակիչների կողմից: Երբ մենք խոսում ենք ԱՄՆ-ի քաղաքական իշխանությունից Կենտրոնական Ամերիկայում, մենք նկատի ունենք Կենտրոնական Ամերիկայի երկրների կառավարությունների համաձայնությունը այդ հարցում ԱՄՆ կառավարության ցանկությունների հետ: Այսպիսով, եթե A-ն ունի կամ ցանկանում է ունենալ քաղաքական իշխանություն B-ի նկատմամբ, ապա A-ն ի վիճակի է կամ ցանկանում է ի վիճակի լինել կառավարել B-ի մտքերը, ցանկությունները և գործունեությունն ու գործողությունները: Երբ իշխանություն ունեցող պետությունները իրականացնում են իրենց արտաքին քաղաքական նպատակները, օրինակ՝ բնական ռեսուրսների ստուգում, ծովերի վերահսկում, տարածքային փոփոխություններ (տարածքների ձեռքբերում), նրանք իշխանություն են իրականացնում այլ պետությունների նկատմամբ՝ վերահսկելով նրանց մտքերը և գործողությունները: Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից էր մի քանի դար անընդմեջ Հռենոս գետը դարձնել ֆրանս-գերմանական սահման (բնական սահմանների հայեցակարգ 17-րդ դարից), որը կկանխեր և կդժվարացներ Գերմանիայի ագրեսիվ նկրտումների իրականացումը: Մեծ Բրիտանիան պարտական է աշխարհում իր դոմինանտ դիրքին շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, քանզի գտնվելով կղզու վրա և մեկուսացված լինելով մայրցամաքային Եվրոպայից՝ Մեծ Բրիտանիան այդպիսով ապահովում է իր անվտանգությունը:
Միջազգային քաղաքականությունում ռազմական քաղաքականության նպատակն է՝ ետ պահել այլ պետությանը՝ կատարել գործողություն, որը չի բխում քո շահերից: Պատերազմի քաղաքական նպատակը, ըստ էության, տարածքների զավթումը կամ թշնամու բանակի ոչնչացումը չէ, այլ թշնամու ցանկությունների փոփոխումն է քո կամքին համապատասխան:
Կա տնտեսական քաղաքականության 2 տիպ՝ քաղաքականություն սեփական երկրում և տնտեսական քաղաքականություն, որն ուղղված է վերահսկելու այլ պետության քաղաքականությունը: Շվեյցարիայի արտահանման քաղաքականությունը համապատասխանում է առաջին տիպին, իսկ Խորհրդային Միության տնտեսական քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ՝ երկրորդ տիպին, որը, ըստ էության, գաղութացման քաղաքականություն է: Այդպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնում է նաև ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի որոշ երկրների նկատմամբ: Երբ Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն տրամադրում էր պարտք կամ աջակցություն Լեհաստանին, որը գտնվում է Խորհրդային Միության գերիշխանության ներքո, նրա նպատակը առաջին հերթին տնտեսական կամ ֆինանսական չէր: Այն ավելի շատ հնարավորություն էր տալիս Լեհաստանին թեթևացնել Խորհրդային Միության ազդեցության աստիճանը: Դրանով իսկ ԱՄՆ-ն պայքարում էր ԽՍՀՄ-ի դեմ տնտեսական քաղաքականության միջոցով: ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ սա ունի միայն մարդասիրական պատճառ, սակայն հասկանալի է, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում էր կրճատել Լեհաստանի կախվածությունը ԽՍՀՄ-ից: Այսպիսի գործողությունները տնտեսական ոլորտում հիմնված են քաղաքական նպատակների վրա, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեին Լեհաստանի գոյատևումը որպես անկախ պետություն: Այլ կերպ ասած՝ Ամերիկայի արտաքին տնտեսական քաղաքականությունը Լեհաստանի նկատմամբ սահմանափակում էր խորհրդային ազդեցությունը և իշխանությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում՝ ավելացնելով ԱՄՆ լծակները այդ տարածաշրջանում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.