Բանավեճի Տեսություն և Արվեստ

Sorry! This product is not available for purchase at this time.

Անկախ մտավոր պատրաստվածությունից, խառնվածքից ու մասնագիտությունից՝ հանգամանքների բերումով վիճում են բոլորը։ Քչերն են, սակայն, հետևում այդ ընթացքում իրենց վարքագծին, մտածում իրենց գործելակերպի, բանավիճելու եղանակի կատարելագործման, առավել արդյունավետ մեթոդների, կանոնների ու սկզբունքների յուրացման մասին։ Էլ ավելի քչերն են լրջորեն խորհրդածում բանավեճի էության շուրջ։
Մարդը՝ որպես հասարակական էակ, իր ծրագրերն ու խնդիրներն իրագործելիս հաղորդակցվում է հասարակության այլ անդամների հետ: Նա իր գիտակից գործունեության մեծ մասն անցկացնում է այլոց հետ շփման և հաղորդակցման գործընթացներում: Անկախ նրանից՝ այդ գործունեությունը կրում է քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, թե կենցաղային բնույթ: Ավելին, հարկ է նկատել, որ մարդու վերացական-տրամաբանական մտածողությունը, լինելով հասարակական միջավայրի ու շփումների արդյունք, իր վրա կրում է հաղորդակցության կնիքը և ներքին ձևի տեսակետից երկխոսություն է: Անհատի ռեֆլեքսիան՝ ինքնավերլուծությունը, անգամ, կարելի է դիտարկել որպես յուրօրինակ վեճ-մենախոսություն: Ուստի չափազանցություն չի լինի պնդել, որ մարդն իր գիտակից գործունեության 100%-ն է անցկացնում է հաղորդակցմանձևաչափով:

Հետևաբար, եթե սուբյեկտի գործունեության անկապտելի մաս կազմող հաղորդակցումն արդյունավետ է, նպատակային, խնայողական, ապա շահում է նրա գործունեությունն ընդհանրապես. լինի դա մասնագիտական, հասարակական, քաղաքական, պաշտոնեական, թե կենցաղային: Բանավեճի հմտություններին տիրապետելը էապես կարևոր է նաև տեղեկատվության օրեցօր ավելացող հակասական
հոսքում կողմնորոշելու համար: Եվ ընդհակառակը, հաղորդակցման հմտությունների պակասը, այդ ոլորտում տեղ գտած սխալներն ու թերությունները բացասաբար են անդրադառնում անհատի գործունեության արդյունավետության վրա:

ԲԱՆԱՎԵՃԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ գիրքը ներբեռնել՝

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.