Խորխե Լուիս Բորխես

exam-time-managementԻսպաներենից թարգմանությունը՝ Հ. Բոդուկյանի

Խորխե Լուիս Բորխես

Խորխե Լուիս Բորխես Նոր հանդիպում («Չհրատարակված զրույցներ» գրքից) Ժամանակը

Օսվալդո Ֆերարի

Օ.Ֆերարի.- Ձեր խորհրդածությունների առարկան այն է, ինչը որ շատ ու շատ փիլիսոփաների խոհածությունների առարկան է` ժամանակը, ժամանակի կոնցեպցիան:

Խ.Լ.Բորխես.- Այո:

Օ.Ֆերարի.- Ինձ հետ զրույցներից մեկում դուք ասացիք, որ ժամանակը ավելի իրական է, քան մենք, որ մենք ժամանակով ենք արարված:

Խ.Լ.Բորխես.- Ես կարծում եմ, որ դա այդպես է, եւ տվյալ դեպքում ես իդեալիստ եմ, քանզի մատերիալիստների համար ամեն ինչի հիմքը տարածությունն է, մատերիալիստների համար հիմնականը, այսպես ասենք, ատոմներն են, իսկ իդեալիստի համար ամեն ինչի հիմքը այն տիեզերական երազն է, որը մենք ժամանակ ենք կոչում, թեպետ մեր աշխարհում գոյություն ունի ինչպես ժամանակ, այնպես էլ տարածություն:

Օ.Ֆերարի.- Անշուշտ:

Խ.Լ.Բորխես.- Այո, հետեւաբար, երբ ես ասում եմ, որ մենք ժամանակով ենք արարված, ես իդեալիստ եմ. ամենակարեւորը` ժամանակային հաջորդականությունն է` առաջ, այժմ, հետո, դա գլխավորն է: Եւ հնարավոր է, որ տիեզերական երազն անանձնական է: Դե, օրինակ, մենք ասում ենք` «մաղում» է, այստեղ սուբյեկտ չկա, պարզապես մանրամաղ անձրեւ է տեղում, ջուր է թափվում, այդպես էլ հավանաբար կարող է լինել երազ առանց երազատեսի:

Օ.Ֆերարի.- Պարզ է:

Խ.Լ.Բորխես.- Գործողություն առանց գործողության սուբյեկտի: Այդ խնդիրը շատ մարդկանց է հուզել: Անհավանական է թվում, որ համանման բան լիներ, բայց այդուհանդերձ կա: Ես արդեն բազմիցս կրկնել եմ Շոուի խոսքերը` «Աստված արարում է ինքն իրեն»: Այդպես էլ ժամանակն է արարում ինքն իրեն, ժամանակը, որը կոչվում է տիեզերական գործք, կամ եթե ավելի ընտել ձեւով ասենք` համաշխարհային պատմություն: Այդ ամենը տիեզերական արարմունք է, չբացառելով եւ մեր այսօրվա զրույցը, չբացառելով բոլոր մնացյալ մարդկանց, որոնց անրջվում է աշխարհը, որում նրանք ապրում են: Այդ ամենը Աստծո արարածն է: Կարեւորը եզրակացությունն է, որը մենք կարող ենք անել Շոուի խոսքերից, այն է, որ Աստված արդեն իսկ գոյություն ունեցող էակ չէ: Աստված արարում է ինքն իրեն, Աստված, համենայնդեպս մեզ համար, գոյություն ունի եւ ապագայում, եւ անցյալում: Այլ կերպ ասած` տիեզերական արարումն ուղղված է Աստծուն:

Օ.Ֆերարի.- Այդպես էր կարծում եւ Ռիլկեն:

Խ.Լ.Բորխես.- Մենք բոլորս ընթանում ենք առ Աստված: Սքոթ Էրիուգենան եւ նրա նախորդները ենթադրում էին, որ սկզբում միայն կար Աստված, այնուհետեւ Աստված բաժանվեց հանքանյութերի, բույսերի, կենդանիների եւ մարդկանց մեջ: Բայց ավելի ուշ, երբ համաշխարհային պատմությունն իր ավարտին կհասնի, ամենայն ինչ դարձյալ կվերադառնա առ Աստված: Վիկտոր Հյուգոն մի հրաշալի բանաստեղծություն ունի, այն կոչվում է` «Այն, ինչ շուրթերն ասում են խավարում»: Այն ներկայացնում է համաշխարհային պատմության ամփոփումը: Վերջում Հյուգոն գրում է, որ Աստծո բոլոր արարածները կվերադառնան առ Աստված: Նա համաձայնվում է նույնիսկ այն բանին, որ սատանան էլ կվերադառնա առ Աստված, քանզի չարը նույնպես տիեզերական գործքի մասնիկ է: Հյուգոն իրեն ներհատուկ ոճով նկարագրում է հրեշներին, Լեւիաթանին, սեւ հրեշտակին, վիշապներին, անկյալ հրեշտակներին, սատանային: Հետաքրքրական է, որ Բեռնարդ Շոուն ունի մի դրամա` «Դարձ առ Մաթուայիլը», որը նա կոչում էր «մետակենսաբանական պենտալոգիս», որը հավանաբար չի կարելի աստվածաբանական կոչել, բայց այդ դրամայում ցուցադրված է ողջ մարդկային պատմությունը` այն սկսվում է դրախտի այգում Ադամ եւ Եվայի կենաց դրվագով եւ եզրափակվում է աշխարհի վերադարձով առ Աստված:

Շոուն հավանաբար, անկախ իր կամքից, տեսնում էր այն երազը, որն անրջվելու էր 9-րդ դարի իռլանդացուն` Սքոթ Էրիուգենային, որը հունարենից թարգմանել էր Դիոնիսիոս Արիսպագանացու երկերը, եւ ում փիլիսոփայությունը ճիշտ այնպիսին էր, ինչպես Շոուի դրամայում: Աստծո բոլոր արարածները զատվել են Աստծուց, բայց տիեզերական պրոցեսի խճճված ու երկարատեւ եզրափակումից հետո վերադառնալու են առ Աստված: Ինչ զարմանալի են նրանք` այդ երկու իռլանդացիք: Ես չգիտեմ, թե Շոուն կարդացել է Սքոթ Էրիուգենայի երկերը, կարծում եմ` որ ոչ, սակայն նրանց փիլիսոփայական համակարգը միեւնույնն է:

Օ.Ֆերարի.- Չափազանց հետաքրքիր է:

Խ.Լ.Բորխես.- Այո, երկու իռլանդացի, եւ երկուսն էլ միեւնույն աշխարհընկալմամբ են կազմում:

Օ.Ֆերարի.- Վերջերս զրույցներում դուք անդրադառնում եք կրոնին կամ միստիկային:

Խ.Լ.Բորխես.- Բայց մարդն իրոք որ կրոնի կարիք ունի: Քրիստոնեության մեջ ամենից դժվարը դոգմաները հասկանալն է, եւ ինձ երբեմն թվում է, որ ես կարող էի, թեպետ եւ վստահ չեմ, բուդդիստ դառնալ, քանի որ բուդդիզմի մեջ առասպելաբանություն չկա: Բուդդիզմը միայն պահանջում է հավատ առ էթիկա եւ վերամարմնավորում: Մի անգամ ես զրուցում էի ճապոնացի նկարիչ Կասուա Սակայի հետ, նա բուդդիստ է, եւ ես ասացի նրան, որ Բուդդան հավանաբար ծնվել է Նեպալում, քրիստոնեությունից կես հազարամյակ առաջ, եւ Կասուա Սական սկսեց ինձ հետ կրքոտ վիճել` նա ժխտում էր Բուդդայի պատմականությունը: Այլ կերպ ասած` բուդդիզմում ամենակարեւորը հենց ուսմունքն է, այլ ոչ թե այն հարցը` Բուդդան իրոք գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Իսկ քրիստոնեությունը մեզ ստիպում է ընդունել դժվար ընկալելի մի առասպելաբանություն: Աստված հասել է այն բանին, որ մարդեղացել է եւ իրեն զոհել է մեր բոլորի փրկության համար, բայց դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է փրկության արժանանալ, եթե իրեն զոհել է այլ մեկը: Այդ ամենն ընկալելը չափազանց դժվար է: Իսկ բուդդիզմը բազմաստվածություն է ընդունում: Ճապոնիայում դուք կարող եք սինտոիստ լինել: Կարող եք հավատալ ութ միլիոն աստվածների եւ բացի այդ, հավատալ Բուդդայի ուսմունքին, կարող եք եւ չհավատալ, կարող եք ձեր կրոնից վտարել աստվածներին: Իսկ կաթոլիցիզմը ձեզանից պահանջում է Աստվածամարդու եւ Աստծո երրորդության դոգմաների ընդունումը: Այս ամենը մարդկային ընկալումից վեր է:

Օ.Ֆերարի.- Ժամանակը անվերջանալի թեմա է: Այնքան անվերջանալի, որքան հենց ժամանակը, այդպես չէ՞:

Խ.Լ.Բորխես.- Անկասկած:

Օ.Ֆերարի.- Չէ՞ որ մենք չենք կարող պատկերացնել ժամանակի ոչ սկիզբը, ոչ էլ վերջը: Եթե մենք մտորենք սկզբնական ակնթարթի մասին, ապա ի՞նչ է նախորդել դրան, ես հիշում եմ, որ մի անգամ, երբ մենք խոսում էինք ժամանակի մասին, դուք ասացիք, որ արվեստն ու գրականությունը պետք է ազատվեն ժամանակի խնդրից:

Խ.Լ.Բորխես.- Այո, մտաբերում եմ, բայց կարծում եմ, որ դա իմ էվֆեմիզմն է (մեղմասացությունը): Ես ուզում էի ասել, որ գրականությունն ու արվեստը կարող են մեզ հավերժական դարձնել: Հենց գրականությունը, այլ ոչ թե «գրականության սոցիոլոգիան», որի հետ վերջերս մեզ խառնում են: Անշուշտ, հենց գրականությունը: Այն առավել կարեւոր է, քան սոցիոլոգիան, քանզի արվեստը ավելի կարեւոր է, քան գիտությունը: Առավել եւս, եթե խոսքը բավական կասկածելի գիտությունների մասին է:

Օ.Ֆերարի.- Ես հիշեցի Ռիլկեի խոսքերը, որ նա ասել է մի բանաստեղծի` «գրեք այնպես, ասես դուք հավերժական եք», եւ ինձ թվում է, որ ձեր մոտեցումը նույնն է:

Խ.Լ.Բորխես.- Հավանաբար, այդպես մենք կարող ենք հավերժական լինել: Ամեն ինչ հնարավոր է: Մեր բոլորի մեջ կա մի բան, որը մեր ճակատագրի ինչ-ինչ փոփոխականություններից կախված չէ: Մարդը կարող է գիտակցել այն ժամանակ, երբ նրա հետ ինչ-որ դժբախտություն է պատահում: Ես, օրինակ, հիշում եմ, որ երբ ինձ լքեց մի կին, ես բնականաբար հուսահատության մեջ էի: Իսկ հետո ես մտածեցի, որ այն, ինչ պատահեց` ոչ մի կապ չունի գրողի հետ, ում անունն է Խ.Լ.Բորխես, եւ ով ապրել է 20-րդ դարում: Այլ կերպ ասած` իմ մեջ ինչ-որ հավերժական բան կա, որ հեռու է իմ ճակատագրի բոլոր փոփոխականություններից` իմ անունից, իմ սերերից ու դժբախտություններից: Կարծում եմ, որ համանման զգացողությունը ներհատուկ է բոլորին, այդպես չէ՞: Եւ որ համանման զգացողությունը ճշմարիտ է, այն մարդու գաղտնաթափուր ակունքում է, եւ դա կյանքի պայմաններից վեր է:

Օ.Ֆերարի.- Այդ դեպքում մենք կարող ենք ապավինել հավերժությանը, թեեւ չենք կարող հասու լինել, թե ինչ է դա:

Խ.Լ.Բորխես.- Ոչ, հենց հավերժական լինելու հնարավորությունը ժամանակից կտրված չէ, այն մշտապես մեր մեջ է: Այլ կերպ ասած, մենք միշտ պետք է մեզ հավերժական զգանք:

Օ.Ֆերարի.- Հավերժությունը մեր ժամանակակիցն է:

Խ.Լ.Բորխես.- Այո, նա մեր ժամանակակիցն է, եւ բացի այդ` այն նաեւ թե անցյալն է, թե գալիքը:

Ֆերարի.- Ես կարծում եմ, Բորխես, որ գլխավոր խնդիրը, որն ամենից շատ է ձեզ հուզում` ժամանակն է, իսկ, օրինակ, Պասկալին` տարածությունը:

Բորխես.- Այո, անսահման տարածության մասին մտածելիս նա գլխապտույտ էր զգում: Հետաքրքիրն ահա թե ինչն է, եթե դուք վերընթերցեք Լուկրեցիոսի «De rerum natura»-ն («Իրերի բնության մասին»), դուք կտեսնեք, որ նա հմայված էր անսահման տարածության գաղափարով:

Ֆերարի.- Անսահման տիեզերքի:

Բորխես.- Այո, անսահման տիեզերքի, նա գլխապտույտի պես մի բան էր զգում, սակայն` հաճելի գլխապտույտ: Շպենգլերը` ես մեկ անգամ արդեն խոսել եմ այդ մասին` կարծում էր, որ հույները, իսկ այնուհետեւ հռոմեացիները` նրանց աշակերտները, աշխարհը պատկերացնում էին տարածության մեջ տեղաբաշխած մի շարք գնդերի տեսքով, այստեղից էլ` ժամանակի եւ տարածության անվերջությամբ հմայված ֆաուստյան մշակույթը: Բայց Լուկրեցիոսը ֆաուստյան մշակույթից շատ առաջ արդեն հմայված էր այդ մտքով, իսկ ավելի ուշ այդ միտքը սարսափեցրեց Պասկալին:

Ֆերարի.- Պարզ է:

Բորխես.- Եւ ահա թե ինչն է հետաքրքիր: Շպենգլերն ասում է, որ այնպիսի գիրքը, ինչպիսին է «De rerum natura»-ն, պիտի որ նախորդեր Պասկալի «Մտքեր»-ին, եթե նկատի առնենք ոչ միայն ժամանակագրությունը, այլեւ մենթալիտետը, այժմ միտքը անսահման ժամանակի եւ տարածության մասին մեզ արդեն չի սարսափեցնում: Համենայնդեպս, մեր երեւակայությունը դրա հետ հաշտվում է:

Ֆերարի.- Կոպեռնիկոսի եւ Գալիլեյի գաղափարներն էլ պետք է նախորդեին Պասկալին:

Բորխես.- Այո, կարծում եմ, որ Կիկերոնը եւս հմայված էր նույնպիսի գնդաձեւ աշխարհներով լեցուն, ինչպիսին եւ մերն է, տարածության գաղափարով, եւ դրանցից որոշները կրկնակներ էին. նա հավատում էր, որ այն պահերին, երբ ինքը գրում է, մեկ այլ Կիկերոն, մեկ այլ մոլորակում, գրում է միեւնույնը, նա կանխել է «հավերժական վերադարձ»-ի մասին Նիցշեի գաղափարը, որը շատ ավելի ուշ է արտահայտվել, եւ նա խոսում էր ոչ միայն ժամանակի, այլեւ տարածության մասին, բոլոր հնարավոր կամ այժմ գոյող աշխարհներով անսահման տարածության մասին: Այդ միտքը կա «Աստվածների բնության մասին» («De natura deorum») տրակտատում, այնտեղ, ինչ-որ էջում: Ավելի շուտ նա ինչ-որ նախորդ ուներ` հույն, չեմ կարծում, որ դա Կիկերոնն էր հորինել, նա դա կարդացել էր ինչ-որ հույնի գրքում:

Ֆերարի.- Ամեն ինչ հույներից է:

Բորխես.- Կարծում եմ, այո: Իսկ Կիկերոնը հույների ուշադիր ընթերցող էր…

Ֆերարի.- Անկասկած… բայց Պասկալի ահը հարուցվել էր ոչ միայն տիեզերքի անսահմանությունից, այլեւ` մարդկանց չնչինությունից: Այլ կերպ ասած` նա տեսնում էր, որ այս անսահմանության մեջ մենք գործնականորեն գոյություն էլ չունենք:

Բորխես.- Այո, նա համանման մտքից գլխապտույտ էր զգում, իսկ Լուկրեցիոսը համոզված էր դրա ճշմարտացիության մեջ:

Ֆերարի.- Ձեր էսսեում դուք մեջբերում եք Պասկալի խոսքերը` «Ինձ անծանոթ եւ իմ մասին անտեղյակ տարածության անպարագրելի անսահմանության մասին»:

Բորխես.- Կարծում եմ, որ այդ տողերը հայտնվել են Պոլ Վալերիի տեսադաշտում, չէ՞ որ Վալերին գրում է, որ Պասկալին նախորդող շատ մտածողների, նաեւ նրա ժամանակակիցներին, եւ ավելի ուշ ծնվածներին աստղային գմբեթը համանման գաղափարներ չէր ներշնչում. նրանք տիեզերքի մեջ կարգ էին տեսնում, որոշակի կարգով դասավորված անհամար աստղերն հայելիս ոչ թե սարսափ, այլ բերկրանք էին զգում, նրանք ենթարկվում են վերին օրենքներին, եւ դա է Աստծո գոյության ապացույցներից մեկը:

Ֆերարի.- Տարածությունը տիեզերքն է, կարգը:

Բորխես.- Այո, տարածությունը տիեզերքն է, կարգը, այլ ոչ թե քաոսը:

Ֆերարի.- Կա մի խնդիր եւս, որը, ինչպես ինձ պատկերանում է, կապված է Պասկալի դատողությունների հետ, ավելի ներթաքույց խնդիր` Քրիստոսի մարմնավորումն ու խաչելությունը: Իր վերջին աշխատություններում նա գրում է, որ աստվածության մարմնավորման մասին միտքը շփոթեցնում է իր հոգին:

Բորխես.- Ագնոստիկները, դե, նրանցից ինչ-որ մեկը, պնդում էին, որ Քրիստոս չի խաչվել, խաչվել է տեսիլքը, քանզի Աստված չի կարող ցավ ու տառապանք ապրել:

Ֆերարի.- Եւ չի կարող մարմնավորվել:

Բորխես.- Այո, եւ չի կարող մարմնավորվել: Ագնոստիկները ենթադրում էին, որ Քրիստոս տեսիլք էր, աստվածային ուրվական, եւ նա, ով մահանում էր խաչի վրա` տեսիլք էր: Այլ կերպ ասած` նրանք ժխտում են Քրիստոսի մարմնական կերպը: Այո, նրանք ժխտում են այն Աստծո գաղափարը, որ ուտում է, կերակուր է մարսում, քրտնում է, այդ ամենը երեւի դժվար է պատկերացնել… հավանաբար տվյալ միտքը կապված է ինքնազոհաբերման եւ խաչելության հետ: Աստված իջել է մինչեւ մարդու մարմնական տառապանքները: Տիեզերքի արարիչն իրեն բանտում է մարդկային մարմնում, իր բոլոր… դե ինչ, այսպես ասենք… իր բոլոր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Ֆերարի.- Լիիրավ չեմ կարող ասել, բայց կարծեմ Սպինոզան Աստված եւ բնությունը նույնացնում էր:

Բորխես.- Այո, նա ասում էր` Deus sive natura` ամեն ինչ Աստված է, բայց դա պանթեիստական գաղափար է:

Ֆերարի.- Ամեն ինչ Աստված է:

Բորխես.- Ամեն ինչում Աստծու դրսեւորումն է: Կարելի է ենթադրել, որ հանքանյութերի մեջ աստվածային հոգին մեռյալ է, բույսերի մեջ այն քնած է, կենդանիների, այնուհետեւ մարդու մեջ սկսում է արթնանալ, անրջել, տեսիլքներ ծնել. մարդը, հատկապես նա, կարող է արդեն գիտակցել Աստծու արարածը: Այլ կերպ ասած` մարդկային բանականությունն արդեն ունակ է գիտակցելու ժամանակը` այլ կենդանի էակների մեջ ժամանակի ընկալում դեռ չկա:

Ֆերարի.- Ճիշտ է, բայց վերադառնանք Պասկալին: Նրա գաղափարները տարբերվում են Սպինոզայի գաղափարներից, Պասկալը խորհրդածում է տիեզերքի մասին, բայց չի խոսում այն մասին, որ տիեզերքը կամ բնությունը Աստված է:

Բորխես.- Բայց նա խոստովանում է, որ տիեզերքը, բնությունը Աստծո արարմունքն է: Բլեյքը, օրինակ, աշխարհի մասին խոսում էր լիակատար քամահրանքով, նա այն կոչում էր` «The vegetable world», այսինքն` աշխարհը նրա համար բուսական էր եւ ոչ ավելին, այդպե՞ս: Ռոմանտիզմի դարաշրջանում, մինչեւ ռոմանտիզմի ծաղկումը, նա ասում էր, որ բնության հայեցումն իր մեջ հուզառատություն չի առաջացնում: Ավելի ուշ, նա խոստովանեց, որ բնությունն այլ կերպ է տեսնում: Դե, օրինակ, երբ նա հայում էր արշալույսը, նա չէր տեսնում երկինք ելնող շողարձակող սկավառակը, ոչ, նա տեսնում էր այգաբացի աշխարհը որպես հրեշտակներով շրջապատված աստվածություն, նա նայում էր բնությանը, ինչպես առասպելի: Իհարկե, նա տեսնում էր արեգակը, սակայն այն, ինչը նա տեսնում էր, ինչ-որ չափով նաեւ Ապոլոնն էր: Դրանից զատ, նա իր դիցաբանությունն ուներ:

Ֆերարի.- Բայց Հունաստանը նույնպես առկա էր այնտեղ:

Բորխես.- Այո, Հունաստանը նույնպես ներկա էր: Հունաստանը հավանաբար ամենուր առկա է:

Ֆերարի.- Այն ամենուր է:

Բորխես.- Ես հիմա հիշեցի Ալֆոնսո Ռեյեսի բառախաղը: Նա դա շատ վաղուց էր հորինել, բայց ես հիմա ուզում եմ մեջբերել, նա գրել էր` «Ինչ-որ մեկը նրբագեղությամբ (հուն. գրացիա) լի», իսկ այնուհետեւ կամ փակագծում, կամ մի ստորակետ հետո` «Հունաստանով լի» (խաղարկված են Գրեցիա-գրացիա բառերը): Իհարկե, նա դա կատակով էր գրել, այդպես չէ՞:

Ֆերարի.- Կատակով, բայց դրա հետ մեկտեղ այդ կնոջը հաճոյանալու համար:

Բորխես.- Իհարկե, հաճոյանալու համար, իհարկե, բայց նա, ով կկարդա այս բառախաղը, կմտածի, որ «գրացիա» եւ «Գրեցիա» բառերը պատահաբար չէ, որ միմյանց նման են, երեւի նախանշված են, որ կողք կողքի լինեին, այդ բառերի համահնչունությունը, մեղեդին թույլատրում են նրանց կողք կողքի կանգնել, այդպես չէ՞:

Ֆերարի.- Իհարկե, այդպես է:

Բորխես.- Ճիշտ է, այդ խոսքերը համատեքստից պոկելով, ես դավաճանում եմ ուսուցչիս եւ ընկերոջս, Ալֆոնսո Ռեյեսին: Նա, իհարկե, կատակով էր դա գրել, եւ մենք կարող էինք եւ մոռանալ:

Ֆերարի.- Բորխես, ես կուզենայի խոսել Պասկալին նվիրված ձեր էսսեի մի ծանոթագրության մասին…

Բորխես.- Կուզենայի հիշել այդ էսսեն: Ես այն այնքան վաղուց եմ գրել, որ հիշում եմ միայն վերնագիրը եւ ոնց որ թե հիշում եմ նաեւ, թե ինչ գույնի էր գրքի կազմը: Տխուր է, որ գրքերից միայն այսպիսի հուշեր են մնում:

Ֆերարի.- Կազմը կանաչ էր:

Բորխես.- Մնում է միայն կանաչ հիշողությունը (երկուսն էլ ծիծաղում են), չէ՞ որ Ռուդոլֆ Վիլկոկը հրատարակում էր «Կանաչ հուշեր» ամսագիրը:

Ֆերարի.- Բայց ես ուզում եմ հասնել Պասկալի այն մտքին գնդի մասին, որի կենտրոնն ամենուր է, իսկ շրջագիծը` ոչ մի տեղ, նա սկսեց խոսել բնության մասին, իսկ եզրափակեց իրեն սարսափեցնող գնդի մասին դատողությամբ:

Բորխես.- Երկրագունդը սարսափեցնում էր նրան, դա ճիշտ է, իսկ ահա Չեսթերթոնը կարծում էր, որ նա պետք է ամեն ինչի համար շնորհակալ լինի` նույնիսկ գիտակցելով, որ աշխարհը երբեմն սարսափազդու է: Նա հասկանում է, որ մահն անխուսափելի է, եւ ափսոսում է, որ չի կարող մշտապես Աստծուն շնորհակալ լինել: Ամեն ինչ այնքան պարզ է, այդպես չէ՞:

Ֆերարի.- Ամեն բանի համար շնորհակալ լինել: Պասկալը նույնպես լեցուն էր շնորհակալության կրոնական զգացումով, բայց սարսափը տիեզերքի հանդեպ մինչ ի մահ չէր լքում նրան:

Բորխես.- Այո, եթե ես դեռեւս ինչ-որ բան հիշում եմ Պասկալից` ապա հատկապես հենց դա:

Հասարակական կազմակերպություններ և շարժումներ

Рисунок11

1. Հասարակական կազմակերպություններ և շարժումներ հասկացության էությունը, սահմանումը և տեսակները

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների հասարակական կազմակերպությունները, միությունները, միավորումները և այլն:

ՀԿ-ների և շարժումների պատմությունը բավական հին է: Սակայն կանդրադառնանք 20-րդ դարի կեսերից ձևավորված առավել բնորոշ կազմակերպություններին և շարժումներին, դրանց բովանդակությանը և նպատակին, քանի որ սկսած 20-21-րդ դարագլխից նոր ձևավորվող ժողովրդավարական հասարակություններում (հատկապես հետխորհրդային երկրներում) առավել որոշակիորեն է դառնում քաղաքացիների ձգտումը ընդլայնելու և խորացնելու ժողովրդավարությունը, որի հաստատման կարևորագույն պայմաններից է վերացնել տոտոլիտար և ավտորիտար ռեժիմների, պլուտոկրատիայի դրսևորումները և հետևանքները: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

Հասարակական կազմակերպություն հասկացությունը ներկայացվում է մի քանի նշանակությամբ.

—        Հասարակության սոցիալական կառուցվածքի կարևոր տարր,

—        Գործունեության տեսակ,

—        Ամբողջի մասերի ներքին կարգավորման, համաձայնեցման աստիճան:

Քաղաքագիտությանը մեջ առավել հաճախ օգտագործվում է հասարակության սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի տարր (բաղադրիչ) իմաստով: Այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար:

Այս հասկացության սահմանումներ բազմաթիվ են:

ՀԿն քաղաքացիների կամավոր միավորում է շահերի ընդհանրության հիմքի վրաորը ունի համեմատաբար կայուն կազմակերպչական կառուցվածք և անհատական կամ կոլեկտիվ հաստատագրված անդամակցություն:

Այդ կազմակերպությունները, ելնելով սահմանադրությունից և դրանց վերաբերյալ ընդունված օրենքներից, հիմնականում ստեղծում են կամավորության և պրոֆեսիոնալ (մասնագիտական) հատկանիշների հիման վրա: «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազատ անդամակցություն (Հոդված 6):

ՀԿ-ների համար բնորոշ է կանոնադրության, մասնագիտացված ղեկավարման ապարատի առկայությունը, կազմի հարաբերական կայունությունը, նաև կազմակերպության անդամների նյութական մասնակցությունը կազմակերպության գույքային հիմքի ստեղծմանը:  «Կազմակերպություն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը»: (Հոդված 4:2)

ՀԿ-ները բնութագրվում են հետևյալ հիմնական հատկանիշներով.

  1. Ընդհանուր նպատակների, շահերի առկայություն,
  2. Ֆունկցիոնալ դրության և դերերի ամբողջություն,
  3. Որոշակի կանոնների (նորմերի) առկայությունը, որոնք և կարգավորում են այդ դերերի միջև եղած հարաբերությունները,
  4. Իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի կոնկրետ մարմնացում:

Ի տարբերություն քաղաքական կուսակցությունների, այդ կազմակերպությունները բացահայտ չեն հավակնում մասնակցել քաղաքական իշխանության իրականացմանը, իրենց վրա չեն վերցնում որոշակի կոնկրետ պարտավորություն: Իրականացնելով որոշակի գործառույթներ, լուծելով որոշակի խնդիրներ` ՀԿ-ները անկասկած իրենց ներդրումն ունեն պետական, տնտեսական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքի մյուս ոլորտներում:

ՀԿ-ների ճյուղավորված համակարգի ձևավորումը միաժամանակ հանդիսանում է քաղաքացիական հասարակության կարևորագույն ցուցանիշներից:

Հասարակության քաղաքական կյանքում նշանակալից դեր են խաղում նաև հասարակական շարժումները:  Հասարակական շարժում հասկացությունը նշանակում է տարբեր սոցիալական, դեմոգրաֆիական, էթնիկական և այլ խմբերի համատեղ գործունեությունը, որոնք հիմնականում ձևավորվում են.

  1. Նպատակների ընդհանրությամբ. բարելավել իրենց  սոցիալական կարգավիճակը,
  2. Ընդհանուր արժեքներով,
  3. Ընդհանուր նորմերի համակարգով. այն կանոնավորում ու կարգավորում է այդ շարժման մասնակիցների վարքագիծը:
  4. Ոչ ֆորմալ լիդերների առկայությամբ:

Ժամանակակից հասարակություններում հասարակական շարժումների հանդես գալը անկասկած պայմանավորված է մի շարք գործոններով (պայմաններով):Որոնից են.

—        արժեքների փոփոխությունը,

—        կոնֆլիկտների առաջացումը,

—        հասարակական կյանքում տնտեսականսոցիալական և անկասկած քաղաքական կայունության խախտումը:

Ժամանակակից հասարակություններում շարունակվում է տարբեր տեսակի ՀԿ-ների ու շարժումների ձևավորման և գործունեության գործընթացը: Դրանք բավականին բազմազան են: Հասարակության քաղաքական կյանքում ՀԿ-ների տեղի և դերի ըմբռնման համար մեծ նշանակություն ունի դասակարգումը, որի լինում է տարբեր չափանիշներով.

Ըստ կազմակերպական եղանակի լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ:

Ֆորմալ  կազմակերպությունները մարդկանց այնպիսի միավորումներն են, որոնցում կազմակերպության անդամները գիտակցաբար, նպատակադրված հետապնդում են որոշակի նպատակներ` ֆիկսված տվյալ համակարգի ծրագրային փաստաթղթում:

Ոչ ֆորմալները ծագում են ինքնաբերաբար, կոնկրետ իրավիճակներում հանդես եկած ինչ-որ ընդհանուր նպատակների իրականացման համար: Եվ այս տիպի կազմակերպությունները չունեն հատուկ (ներքին) կազմակերպչական կառուցվածք, չունեն ինդիվիդուալ (անհատական) անդամակցություն: Հարաբերությունները այդ կուսակցություններում ֆորմալացված չեն և անդամների իրականացվող դերը հստակ որոշված սահմաններ չունեն:

Ըստ ստեղծվելու նպատակի լինում են տնտեսական, էկոլոգիական, հակառազմական, իրավապաշտական և այլն:

ՀԿ-ները և շարժումները տարբերվում են նաև ըստ գործունեության ոլորտի, գործունեության բնույթի, ստրատեգիական կողմնորոշման  և այլն:

Ըստ գործունեության դաշտի բաժանում են պառլամենտական և արտապառլամենտական, ձեռնարկություններում, հիմնարկություններում, հաստատություններում և դրանցից դուրս գործող կազմակերպություններ:

Ըստ իշխող քաղաքական համակարգի հետ հարաբերությունների լինում են լեգալ, կիսալեգալ և անլեգալ:

Ըստ գործող ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը (դիրքորոշումը) բաժանվում են` հեղափոխական, ռեֆորմիստական, պահպանողական, ռեակցիոն (հետադիմական):

Ըստ գործունեության եղանակների և մեթոդների` բռնի և խաղաղ:

Ըստ մասնագիտությանտարիքիսեռի և այլն:

Այժմ հասարակական կյանքում մեծ դեր են խաղում արհեստակցական միությունները, կանանց երիտասարդական, նաև սպառազինություների համար տեղի ունեցող մասայական շարժումները, շրջակա միջավայրի, անվտանգության շարժումները և այլն:

Սկսած 20-րդ դարի կեսերից լայն տարածում է ստացել մասայական շարժումների սպեկտորը (տարապատկերը): Դրանք բնութագրելու համար պետք է պարզել, թե ինչպիսի սոցիալական շերտեր (խմբեր) են կանգնած այդ շարժումների ավանգարդում, ում շահերն են արտահայտում ու պաշտպանում: Բաժանվում են.

Պահպանողականներ. ակտիվ ներկայացուցիչները ՀՀ-ում (ԱՊՀ-ում) նախկին կոմունիստական էլիտայի ներկայացուցիչներ, ովքեր երազում են վերականգնել հին կարգերը:

Հեղափոխականներձգտում են արմատապես վերափոխել հասարակությունը և այլ սկզբունքների վրա կառուցել:

Ռեֆորմիստականներ. կողմնակից են որոշակի բարեփոխումների իրականացմանը, բայց գործող համակարգի շրջանակներում:

Ժամանակակից հասարակական կազմակերպություններից առավել բազմաքանակ և ազդեցիկ են արհմիությունները:

Հարց է առաջանում, թե պրոֆեսիոնալ ֆունկցիաների (քաղաքացիների կենցաղային պայմաններ, առողջության, հանգստի կազմակերպման) հետ միասին քաղաքական ֆունկցիաներ իրականացվում են, թե ոչ: ՀԿ-ները և շարժումները քաղաքական իշխանության նվաճման և իրականացման կոնկրետ, բացահայտ նպատակ չեն հետապնդում: Սակայն նրանց գործունեությունը ինչ-որ չափով կրում են քաղաքական բնույթ: Այժմ, երբ հասարակությունը գնալով ավելի է քաղաքականացվում, ՀԿ-ներից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ մեկուսացվել քաղաքական գործընթացների ուղղակի և անուղղակի ազդեցությունից:

ՀԿ-ների և շարժումների քաղաքական դերը այն է նաև, որ դրանք որոշակի ազդեցություն են գործում պետական մարմինների ընդունվող և իրականացվող որոշումների վրա, այն էլ տարբեր մակարդակներում:

ՀԿ-ները և շարժումները ձևավորվում են ըստ մասնագիտությունների:

/Երիտասարդական կազմակերպությունները գործում են առանձին երկրներում, ռեգիոններում, միջազգային մակարդակում:/

Միջազգային կազմակերպությունը

Ստեղծման ժամանակը

Կազմակերպության անվանումը

20-րդ դ. կես

Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան

1940-ականներ

Երիտասարդ քրիստոնյա-դեմոկրատների եվրոպական միությունը
Երիտասարդ սոցիալիստների միջազգային միությունը
Ուսանողների միջազգային միությունը
Երիտասարդությունը հանուն նոր կարգուկանոն

1940-ականների  վերջեր

Երիտասարդների համաշխարհային ասոցիացիան

1960-ականների սկիզբ

Լատինական Ամերիկայի դեմոկրատական երիտասարդության ռեգիոնալ կազմակերպությունը

1960-ականների վերջեր

Եվրոպական դեմոկրատական երիտասարդական կազմակերպությունը

1970-ականներ

Լիբերալ և ռադիկալ երիտասարդների միջազգային ֆեդերացիան
Արաբ ուսանողների համընդհանուր միությունը

Նշենք, որ նման կազմակերպությունները բազմազան են իրենց քաղաքական ու գաղափարական կողմնորոշմամբ, սոցիալական կազմով, կազմակերպչական եղանակով, թվաքանակով, գործունեության մեթոդներով և այլն:

2. հկ-ների և շարժումների գործառույթները

Անդրադառնալով գործառույթներին` կարող ենք առանձնացնել.

  1. Կազմակերպության կամ միության անդամների շահերի ու պահանջմունքների բացահայտում և բավարարում: Փաստ է, որ մարդիկ միավորվում են այս կամ այն կազմակերպության կամ միության մեջ` առաջին հերթին նպատակ ունենալով բավարարելու իրենց այս կամ այն պահանջմունքները, կապված ինչպես պրոֆեսիոնալ պատկանելության, տարիքային առանձնահատկությունների, անձնական հակումների հետ և այլն: Որպես կանոն այդ կազմակերպությունները, միությունները և շարժումները սկզբնական շրջանում կարող են հանդես գալ թույլ ձևով, երբեմն նաև էմոցիոնալ տեսքով:
  2. Սոցիալական ինտեգրացում և մոբիլիզացում: Սա խմբի անդամներին ու կողմակիցներին միավորելն է համար տվյալ կազմակերպության կամ շարժման շուրջ: ՀԿ-ները և շարժումները հասարակության անդամների ուշադրությունը բևեռում են հասարակության քաղաքական կյանքում առավել սուր և արդիական հիմնահարցերի լուծման իրենց տարբերակներին և ձգտում հասնել հասարակության աջակցությանը այդ հիմնահարցի լուծման համար:
  3. Սոցիալիզացման (սոցիալիզացիայի) գործառույթ: Նպատակն է անդամների ուշադրությունը հրավիրելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի լուծման վրա, դրանով իսկ նպաստում են անդամների մոտ կենսական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը, քաղաքական կրթվածության և մշակույթի բարձրացմանը, նաև քաղաքացիների ներգրավմանը հասարակական, պետական գործերի կառավարման մեջ:
  4. Քաղաքական մյուս ինստիտուտների հետ փոխազդեցության ժամանակ իր անդամների, նաև շարժման մասնակիցների շահերի ներկայացման և պաշտպանության գործառույթը (ռեպրեզենտատիվ գործառույթ): ՀԿ-ները և շարժումները նպաստում են , որ նրա անդամները գիտակցեն ու արտահայտեն ոչ միայն իրենց առանձնահատուկ շահերն ու պահանջմունքները, այլև պարտավորություն են վերցնում ներկայացնելու այդ շահերը, խմբերի պահանջմունքները հասցնել իշխանության ներկայացուցչության մասնակիցներին, ղեկավար ընտրախավին, կուսակցություններին և այլն:

Իշխանության, մասնավորապես պետական իշխանության, որոշակի առումով նաև քաղաքական իշխանության մարմիների վրա (հատկապես գործունեության վրա) ՀԿ-ները, շարժումները կարող են ազդել հետևյալ ձևերով:

—        Իրենց թեկանածուներն առաջարկել իշխանության ներկայացուցչական և գործադիր մարմիներում:

—        Ընտրությունների ժամանակ աջակցել (նաև նյութապես) իրենց առավել մոտիկ կուսակցություններին և նրանց  կողմից առաջադրված թեկնածուներին:

—        Հնարավորության սահմաններում օրենսդրական և այլ ակտերի մասնակցությունը և պատրաստմանը:

—        Հնարավորության դեպքում մասնակցություն պառլամենտական հանձնաժողովների, միջգերատեսչական մարմիների, խորհրդակցական մարմիների էքսպերտ խմբերի աշխատանքներում:

—        Քարոչություն ԶԼՄ-ով:

—        Գործադուլների, ցույցերի, հանրահավաքների կազմակերպում և մասնակցություն:

Ֆունկցիաներից կարևոր է նշել, որ ՀԿ-ները ավելի շատ ոչ թե հակադրվում են պետությանը, այլ աշխատում են ամրապնդել կապերը նրա հետ, օգնում են հաշվի առնելու տարբեր սոցիալական խմբերի յուրահատուկ շահերը, նպաստում պետական քաղաքականության մշակմանը (իրականացմանը):

ՀԿ-ների գործունեության հիմնական մեթոդները համոզման և դաստիարակման մեթոդներն են: Այս մեթոդները ինչ-որ չափով բնորոշ են պետությանը: Բայց ի տարբերություն դրանց` ՀԿ-ները իրենց գործունեության ընթացքում հարկադրանքի չեն դիմում, գործնականում չեն էլ կարող:

3. քաղաքական շարժումների ձևավորումը, էտապները

Հասարակական շարժումների հատուկ տեսակ են համարվում քաղաքական շարժումները: Այն մարդկանց համատեղ ձգտումներ և գործողություններ են ընդհանուր նպատակների իրականացման համար: Քաղաքական շարժումները այլ հասարակական շարժումներից կամ հոսանքներից տարբերվում են, որ քաղաքական շարժումները օգտագործ են նաև քաղաքական միջոցներ` պայքարում են իշխանության կամ էլ ազդում այդ իշխանության իրականացման եղանակների վրա:

Քաղաքական շարժումները ունեն իրենց ներքին դինամիկան և անցնում են ձևավորման ու զարգացման որոշակի աստիճաններ կամ փուլեր: Նախ ցանկացած շարժման ձևավորման  համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ (գործոններ): Այս դեպքում առաջնահերթ նկատի է առնվում զանգվածների դժգոհությունը (անբավարարվածությունը) առկա իրավիճակից ընդհանուր առմամբ (առաջին հերթին տնտեսական և քաղաքական առումով):

Առավել ակտիվ անհատների միջև առաջանում է սերտ հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն, որը հետագայում կարող է բազա դառնալ շարժման ձևավորման համար:

—        Գաղափարներ, նպատակների հստակեցման  փուլ, ապա բյուրեղացվում են ընդհանուր հայացքները քաղաքական շարժման անհրաժեշտության մասին:

—        Ձգտումների արտիկուլացման. սկզբնական շրջանում անհատական (առանձին) ձգտումներ համախմբվում, միավորվում և ինտեգրացման այնպիսի ձև են ստանում, որը շարժման ձևավորման մասին է խոսում:

—        Ագիտացիայի (պրոպագանդային) փուլ. նպատակն է հավաքագրել և համախմբել մասնակիցներին և կողմնակիցներին, ապա շարժումը թևակոխում է հասուն քաղաքական գործունեությանը:

—        Ծրագրի իրականացման փուլ. տարբեր ճանապարհներով պայքար իշխանության նվաճման կամ կառավարության գործունեության վրա ազդելու (ճնշելու) համարը: Կապված նպատակների (խնդիրների) ծավալից և բնույթից, շարժման թափից, երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունից` այս փուլը տարբեր երկրներում տարբեր ժամանակահատվածներ կարող են ընդգրկել (Սա քաղաքական շարժման մարման փուլն է):

/Շատ դեպքերում շարժումները ճնշվում են, սակայն նորից վերսկսվում: Քանի որ հարկավոր է վերացնել ոչ թե բուն շարժումը, այլ այն ծնող պատճառները/:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

«…Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունոություն իրականացնելու նպատակներով»: (3:1)

Հասարակական կազմակերպությունը քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ չպետք է ունենա: (3:1)

ՀԿ կարող են անդամակցել  բոլորը, բացառությամբ զինծառայողների և օրինապահ անձանց: (3:2)

Կազմակերպությունները իրավահավասար են: (4:1)

Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով: (4:3)

Օրենքը սահմանում է կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու հանգամանքը: Կազմակերպություննները կարող են մասնակցել պետական սոցիալական, առողջապահական, կրթական դաստիարակչական, մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակության ծրագրերի, այլ միջոցառումների: (5:3)

Արգելվում է պետական մարմիներին միջամտել կազմակերպության գործունեությանը: (5:4)

ՀԿ-ն Սահմանում է.

—        ազատ անդամակցություն (6)

—        լիարժեք ինֆորմացվածություն (7)

—        Թափանցելիություն (16)

—        Հաշվետվություն (անդամներին, պետական մարմիներին) (16)

ՀԿ-ն իրավունք ունի (15)

—        Տեղեկատվության տարածում իր գործունության մասին

—        Խաղաղ ժողովների, հանրահավաքների, երթերի  և ցույցերի անցկացում

—        Պաշտպանելու իր անդամների շահերը այլ կառույցներում

—        Համագործակցել, միավորվել այլ կազմակերպության հետ (նաև օտարերկրյա)

—        Ստեղծել ստորաբաժանումներ, հիմնարկներ կամ առևտրային կազմակերպություններ

հասկացության էությունը, սահմանումը և տեսակները

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների հասարակական կազմակերպությունները, միությունները, միավորումները և այլն:

ՀԿ-ների և շարժումների պատմությունը բավական հին է: Սակայն կանդրադառնանք 20-րդ դարի կեսերից ձևավորված առավել բնորոշ կազմակերպություններին և շարժումներին, դրանց բովանդակությանը և նպատակին, քանի որ սկսած 20-21-րդ դարագլխից նոր ձևավորվող ժողովրդավարական հասարակություններում (հատկապես հետխորհրդային երկրներում) առավել որոշակիորեն է դառնում քաղաքացիների ձգտումը ընդլայնելու և խորացնելու ժողովրդավարությունը, որի հաստատման կարևորագույն պայմաններից է վերացնել տոտոլիտար և ավտորիտար ռեժիմների, պլուտոկրատիայի դրսևորումները և հետևանքները: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

Հասարակական կազմակերպություն հասկացությունը ներկայացվում է մի քանի նշանակությամբ.

—        Հասարակության սոցիալական կառուցվածքի կարևոր տարր,

—        Գործունեության տեսակ,

—        Ամբողջի մասերի ներքին կարգավորման, համաձայնեցման աստիճան:

Քաղաքագիտությանը մեջ առավել հաճախ օգտագործվում է հասարակության սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի տարր (բաղադրիչ) իմաստով: Այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար:

Այս հասկացության սահմանումներ բազմաթիվ են:

ՀԿն քաղաքացիների կամավոր միավորում է շահերի ընդհանրության հիմքի վրաորը ունի համեմատաբար կայուն կազմակերպչական կառուցվածք և անհատական կամ կոլեկտիվ հաստատագրված անդամակցություն:

Այդ կազմակերպությունները, ելնելով սահմանադրությունից և դրանց վերաբերյալ ընդունված օրենքներից, հիմնականում ստեղծում են կամավորության և պրոֆեսիոնալ (մասնագիտական) հատկանիշների հիման վրա: «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազատ անդամակցություն (Հոդված 6):

ՀԿ-ների համար բնորոշ է կանոնադրության, մասնագիտացված ղեկավարման ապարատի առկայությունը, կազմի հարաբերական կայունությունը, նաև կազմակերպության անդամների նյութական մասնակցությունը կազմակերպության գույքային հիմքի ստեղծմանը:  «Կազմակերպություն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը»: (Հոդված 4:2)

ՀԿ-ները բնութագրվում են հետևյալ հիմնական հատկանիշներով.

  1. Ընդհանուր նպատակների, շահերի առկայություն,
  2. Ֆունկցիոնալ դրության և դերերի ամբողջություն,
  3. Որոշակի կանոնների (նորմերի) առկայությունը, որոնք և կարգավորում են այդ դերերի միջև եղած հարաբերությունները,
  4. Իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի կոնկրետ մարմնացում:

Ի տարբերություն քաղաքական կուսակցությունների, այդ կազմակերպությունները բացահայտ չեն հավակնում մասնակցել քաղաքական իշխանության իրականացմանը, իրենց վրա չեն վերցնում որոշակի կոնկրետ պարտավորություն: Իրականացնելով որոշակի գործառույթներ, լուծելով որոշակի խնդիրներ` ՀԿ-ները անկասկած իրենց ներդրումն ունեն պետական, տնտեսական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքի մյուս ոլորտներում:

ՀԿ-ների ճյուղավորված համակարգի ձևավորումը միաժամանակ հանդիսանում է քաղաքացիական հասարակության կարևորագույն ցուցանիշներից:

Հասարակության քաղաքական կյանքում նշանակալից դեր են խաղում նաև հասարակական շարժումները:  Հասարակական շարժում հասկացությունը նշանակում է տարբեր սոցիալական, դեմոգրաֆիական, էթնիկական և այլ խմբերի համատեղ գործունեությունը, որոնք հիմնականում ձևավորվում են.

  1. Նպատակների ընդհանրությամբ. բարելավել իրենց  սոցիալական կարգավիճակը,
  2. Ընդհանուր արժեքներով,
  3. Ընդհանուր նորմերի համակարգով. այն կանոնավորում ու կարգավորում է այդ շարժման մասնակիցների վարքագիծը:
  4. Ոչ ֆորմալ լիդերների առկայությամբ:

Ժամանակակից հասարակություններում հասարակական շարժումների հանդես գալը անկասկած պայմանավորված է մի շարք գործոններով (պայմաններով):Որոնից են.

—        արժեքների փոփոխությունը,

—        կոնֆլիկտների առաջացումը,

—        հասարակական կյանքում տնտեսականսոցիալական և անկասկած քաղաքական կայունության խախտումը:

Ժամանակակից հասարակություններում շարունակվում է տարբեր տեսակի ՀԿ-ների ու շարժումների ձևավորման և գործունեության գործընթացը: Դրանք բավականին բազմազան են: Հասարակության քաղաքական կյանքում ՀԿ-ների տեղի և դերի ըմբռնման համար մեծ նշանակություն ունի դասակարգումը, որի լինում է տարբեր չափանիշներով.

Ըստ կազմակերպական եղանակի լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ:

Ֆորմալ  կազմակերպությունները մարդկանց այնպիսի միավորումներն են, որոնցում կազմակերպության անդամները գիտակցաբար, նպատակադրված հետապնդում են որոշակի նպատակներ` ֆիկսված տվյալ համակարգի ծրագրային փաստաթղթում:

Ոչ ֆորմալները ծագում են ինքնաբերաբար, կոնկրետ իրավիճակներում հանդես եկած ինչ-որ ընդհանուր նպատակների իրականացման համար: Եվ այս տիպի կազմակերպությունները չունեն հատուկ (ներքին) կազմակերպչական կառուցվածք, չունեն ինդիվիդուալ (անհատական) անդամակցություն: Հարաբերությունները այդ կուսակցություններում ֆորմալացված չեն և անդամների իրականացվող դերը հստակ որոշված սահմաններ չունեն:

Ըստ ստեղծվելու նպատակի լինում են տնտեսական, էկոլոգիական, հակառազմական, իրավապաշտական և այլն:

ՀԿ-ները և շարժումները տարբերվում են նաև ըստ գործունեության ոլորտի, գործունեության բնույթի, ստրատեգիական կողմնորոշման  և այլն:

Ըստ գործունեության դաշտի բաժանում են պառլամենտական և արտապառլամենտական, ձեռնարկություններում, հիմնարկություններում, հաստատություններում և դրանցից դուրս գործող կազմակերպություններ:

Ըստ իշխող քաղաքական համակարգի հետ հարաբերությունների լինում են լեգալ, կիսալեգալ և անլեգալ:

Ըստ գործող ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը (դիրքորոշումը) բաժանվում են` հեղափոխական, ռեֆորմիստական, պահպանողական, ռեակցիոն (հետադիմական):

Ըստ գործունեության եղանակների և մեթոդների` բռնի և խաղաղ:

Ըստ մասնագիտությանտարիքիսեռի և այլն:

Այժմ հասարակական կյանքում մեծ դեր են խաղում արհեստակցական միությունները, կանանց երիտասարդական, նաև սպառազինություների համար տեղի ունեցող մասայական շարժումները, շրջակա միջավայրի, անվտանգության շարժումները և այլն:

Սկսած 20-րդ դարի կեսերից լայն տարածում է ստացել մասայական շարժումների սպեկտորը (տարապատկերը): Դրանք բնութագրելու համար պետք է պարզել, թե ինչպիսի սոցիալական շերտեր (խմբեր) են կանգնած այդ շարժումների ավանգարդում, ում շահերն են արտահայտում ու պաշտպանում: Բաժանվում են.

Պահպանողականներ. ակտիվ ներկայացուցիչները ՀՀ-ում (ԱՊՀ-ում) նախկին կոմունիստական էլիտայի ներկայացուցիչներ, ովքեր երազում են վերականգնել հին կարգերը:

Հեղափոխականներձգտում են արմատապես վերափոխել հասարակությունը և այլ սկզբունքների վրա կառուցել:

Ռեֆորմիստականներ. կողմնակից են որոշակի բարեփոխումների իրականացմանը, բայց գործող համակարգի շրջանակներում:

Ժամանակակից հասարակական կազմակերպություններից առավել բազմաքանակ և ազդեցիկ են արհմիությունները:

Հարց է առաջանում, թե պրոֆեսիոնալ ֆունկցիաների (քաղաքացիների կենցաղային պայմաններ, առողջության, հանգստի կազմակերպման) հետ միասին քաղաքական ֆունկցիաներ իրականացվում են, թե ոչ: ՀԿ-ները և շարժումները քաղաքական իշխանության նվաճման և իրականացման կոնկրետ, բացահայտ նպատակ չեն հետապնդում: Սակայն նրանց գործունեությունը ինչ-որ չափով կրում են քաղաքական բնույթ: Այժմ, երբ հասարակությունը գնալով ավելի է քաղաքականացվում, ՀԿ-ներից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ մեկուսացվել քաղաքական գործընթացների ուղղակի և անուղղակի ազդեցությունից:

ՀԿ-ների և շարժումների քաղաքական դերը այն է նաև, որ դրանք որոշակի ազդեցություն են գործում պետական մարմինների ընդունվող և իրականացվող որոշումների վրա, այն էլ տարբեր մակարդակներում:

ՀԿ-ները և շարժումները ձևավորվում են ըստ մասնագիտությունների:

/Երիտասարդական կազմակերպությունները գործում են առանձին երկրներում, ռեգիոններում, միջազգային մակարդակում:/

Միջազգային կազմակերպությունը

Ստեղծման ժամանակը

Կազմակերպության անվանումը

20-րդ դ. կես

Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան

1940-ականներ

Երիտասարդ քրիստոնյա-դեմոկրատների եվրոպական միությունը
Երիտասարդ սոցիալիստների միջազգային միությունը
Ուսանողների միջազգային միությունը
Երիտասարդությունը հանուն նոր կարգուկանոն

1940-ականների  վերջեր

Երիտասարդների համաշխարհային ասոցիացիան

1960-ականների սկիզբ

Լատինական Ամերիկայի դեմոկրատական երիտասարդության ռեգիոնալ կազմակերպությունը

1960-ականների վերջեր

Եվրոպական դեմոկրատական երիտասարդական կազմակերպությունը

1970-ականներ

Լիբերալ և ռադիկալ երիտասարդների միջազգային ֆեդերացիան
Արաբ ուսանողների համընդհանուր միությունը

Նշենք, որ նման կազմակերպությունները բազմազան են իրենց քաղաքական ու գաղափարական կողմնորոշմամբ, սոցիալական կազմով, կազմակերպչական եղանակով, թվաքանակով, գործունեության մեթոդներով և այլն:

2. հկ-ների և շարժումների գործառույթները

Անդրադառնալով գործառույթներին` կարող ենք առանձնացնել.

  1. Կազմակերպության կամ միության անդամների շահերի ու պահանջմունքների բացահայտում և բավարարում: Փաստ է, որ մարդիկ միավորվում են այս կամ այն կազմակերպության կամ միության մեջ` առաջին հերթին նպատակ ունենալով բավարարելու իրենց այս կամ այն պահանջմունքները, կապված ինչպես պրոֆեսիոնալ պատկանելության, տարիքային առանձնահատկությունների, անձնական հակումների հետ և այլն: Որպես կանոն այդ կազմակերպությունները, միությունները և շարժումները սկզբնական շրջանում կարող են հանդես գալ թույլ ձևով, երբեմն նաև էմոցիոնալ տեսքով:
  2. Սոցիալական ինտեգրացում և մոբիլիզացում: Սա խմբի անդամներին ու կողմակիցներին միավորելն է համար տվյալ կազմակերպության կամ շարժման շուրջ: ՀԿ-ները և շարժումները հասարակության անդամների ուշադրությունը բևեռում են հասարակության քաղաքական կյանքում առավել սուր և արդիական հիմնահարցերի լուծման իրենց տարբերակներին և ձգտում հասնել հասարակության աջակցությանը այդ հիմնահարցի լուծման համար:
  3. Սոցիալիզացման (սոցիալիզացիայի) գործառույթ: Նպատակն է անդամների ուշադրությունը հրավիրելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի լուծման վրա, դրանով իսկ նպաստում են անդամների մոտ կենսական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը, քաղաքական կրթվածության և մշակույթի բարձրացմանը, նաև քաղաքացիների ներգրավմանը հասարակական, պետական գործերի կառավարման մեջ:
  4. Քաղաքական մյուս ինստիտուտների հետ փոխազդեցության ժամանակ իր անդամների, նաև շարժման մասնակիցների շահերի ներկայացման և պաշտպանության գործառույթը (ռեպրեզենտատիվ գործառույթ): ՀԿ-ները և շարժումները նպաստում են , որ նրա անդամները գիտակցեն ու արտահայտեն ոչ միայն իրենց առանձնահատուկ շահերն ու պահանջմունքները, այլև պարտավորություն են վերցնում ներկայացնելու այդ շահերը, խմբերի պահանջմունքները հասցնել իշխանության ներկայացուցչության մասնակիցներին, ղեկավար ընտրախավին, կուսակցություններին և այլն:

Իշխանության, մասնավորապես պետական իշխանության, որոշակի առումով նաև քաղաքական իշխանության մարմիների վրա (հատկապես գործունեության վրա) ՀԿ-ները, շարժումները կարող են ազդել հետևյալ ձևերով:

—        Իրենց թեկանածուներն առաջարկել իշխանության ներկայացուցչական և գործադիր մարմիներում:

—        Ընտրությունների ժամանակ աջակցել (նաև նյութապես) իրենց առավել մոտիկ կուսակցություններին և նրանց  կողմից առաջադրված թեկնածուներին:

—        Հնարավորության սահմաններում օրենսդրական և այլ ակտերի մասնակցությունը և պատրաստմանը:

—        Հնարավորության դեպքում մասնակցություն պառլամենտական հանձնաժողովների, միջգերատեսչական մարմիների, խորհրդակցական մարմիների էքսպերտ խմբերի աշխատանքներում:

—        Քարոչություն ԶԼՄ-ով:

—        Գործադուլների, ցույցերի, հանրահավաքների կազմակերպում և մասնակցություն:

Ֆունկցիաներից կարևոր է նշել, որ ՀԿ-ները ավելի շատ ոչ թե հակադրվում են պետությանը, այլ աշխատում են ամրապնդել կապերը նրա հետ, օգնում են հաշվի առնելու տարբեր սոցիալական խմբերի յուրահատուկ շահերը, նպաստում պետական քաղաքականության մշակմանը (իրականացմանը):

ՀԿ-ների գործունեության հիմնական մեթոդները համոզման և դաստիարակման մեթոդներն են: Այս մեթոդները ինչ-որ չափով բնորոշ են պետությանը: Բայց ի տարբերություն դրանց` ՀԿ-ները իրենց գործունեության ընթացքում հարկադրանքի չեն դիմում, գործնականում չեն էլ կարող:

3. քաղաքական շարժումների ձևավորումը, էտապները

Հասարակական շարժումների հատուկ տեսակ են համարվում քաղաքական շարժումները: Այն մարդկանց համատեղ ձգտումներ և գործողություններ են ընդհանուր նպատակների իրականացման համար: Քաղաքական շարժումները այլ հասարակական շարժումներից կամ հոսանքներից տարբերվում են, որ քաղաքական շարժումները օգտագործ են նաև քաղաքական միջոցներ` պայքարում են իշխանության կամ էլ ազդում այդ իշխանության իրականացման եղանակների վրա:

Քաղաքական շարժումները ունեն իրենց ներքին դինամիկան և անցնում են ձևավորման ու զարգացման որոշակի աստիճաններ կամ փուլեր: Նախ ցանկացած շարժման ձևավորման  համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ (գործոններ): Այս դեպքում առաջնահերթ նկատի է առնվում զանգվածների դժգոհությունը (անբավարարվածությունը) առկա իրավիճակից ընդհանուր առմամբ (առաջին հերթին տնտեսական և քաղաքական առումով):

Առավել ակտիվ անհատների միջև առաջանում է սերտ հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն, որը հետագայում կարող է բազա դառնալ շարժման ձևավորման համար:

—        Գաղափարներ, նպատակների հստակեցման  փուլ, ապա բյուրեղացվում են ընդհանուր հայացքները քաղաքական շարժման անհրաժեշտության մասին:

—        Ձգտումների արտիկուլացման. սկզբնական շրջանում անհատական (առանձին) ձգտումներ համախմբվում, միավորվում և ինտեգրացման այնպիսի ձև են ստանում, որը շարժման ձևավորման մասին է խոսում:

—        Ագիտացիայի (պրոպագանդային) փուլ. նպատակն է հավաքագրել և համախմբել մասնակիցներին և կողմնակիցներին, ապա շարժումը թևակոխում է հասուն քաղաքական գործունեությանը:

—        Ծրագրի իրականացման փուլ. տարբեր ճանապարհներով պայքար իշխանության նվաճման կամ կառավարության գործունեության վրա ազդելու (ճնշելու) համարը: Կապված նպատակների (խնդիրների) ծավալից և բնույթից, շարժման թափից, երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունից` այս փուլը տարբեր երկրներում տարբեր ժամանակահատվածներ կարող են ընդգրկել (Սա քաղաքական շարժման մարման փուլն է):

/Շատ դեպքերում շարժումները ճնշվում են, սակայն նորից վերսկսվում: Քանի որ հարկավոր է վերացնել ոչ թե բուն շարժումը, այլ այն ծնող պատճառները/:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

«…Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունոություն իրականացնելու նպատակներով»: (3:1)

Հասարակական կազմակերպությունը քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ չպետք է ունենա: (3:1)

ՀԿ կարող են անդամակցել  բոլորը, բացառությամբ զինծառայողների և օրինապահ անձանց: (3:2)

Կազմակերպությունները իրավահավասար են: (4:1)

Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով: (4:3)

Օրենքը սահմանում է կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու հանգամանքը: Կազմակերպություննները կարող են մասնակցել պետական սոցիալական, առողջապահական, կրթական դաստիարակչական, մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակության ծրագրերի, այլ միջոցառումների: (5:3)

Արգելվում է պետական մարմիներին միջամտել կազմակերպության գործունեությանը: (5:4)

ՀԿ-ն Սահմանում է.

—        ազատ անդամակցություն (6)

—        լիարժեք ինֆորմացվածություն (7)

—        Թափանցելիություն (16)

—        Հաշվետվություն (անդամներին, պետական մարմիներին) (16)

ՀԿ-ն իրավունք ունի (15)

—        Տեղեկատվության տարածում իր գործունության մասին

—        Խաղաղ ժողովների, հանրահավաքների, երթերի  և ցույցերի անցկացում

—        Պաշտպանելու իր անդամների շահերը այլ կառույցներում

—        Համագործակցել, միավորվել այլ կազմակերպության հետ (նաև օտարերկրյա)

—        Ստեղծել ստորաբաժանումներ, հիմնարկներ կամ առևտրային կազմակերպություններ

Քաղաքական ռեժիմներ

Image

1.Քաղաքական ռեժիմ հասկացության էությունը

Քաղաքական ռեժիմը մեթոդների և միջոցների ամբողջություն է,որոնց օգնությամբ,իրականացվում է քաղաքական-պետական իշխանություն:Քաղաքական ռեժիմը ստեղծվում է հասարակական քաղաքական համակարգի շրջանակում`մի շարք գործոնների ազդեցության տակ:Այդ գործոննորն են. Կառավարող քաղաքական վերնախավի կողմից առաջադրվող խնդիրները,նպատակները և դրանց լուծման եղանակները,ինչպես նաև բավական կարևոր են հասար-քաղաքական ուժերի հարաբերակցությունը,տվյալ երկրի ազգային  և պետական ավանդույթները,ինչպես նաև ժողովրդավարությունն և քաղաքական կուլտուրայի մակարդակը:

Քաղաքագետի կարծիքով քաղաքական ռեժիմը բնութագրվում է մի շարք չափանիշներով,այդ չափանիշները արտացոլում են հասարա-քաղաքական կյանքի ժողովրդավարության և մարդու իրավունքների և ազատությունների վիճակը:Քաղաքականռեժիմի պայմաններում հատկապես մեծ կարևորություն ունեն պետության 1-ին դեմքերի`նախագահների,միապետերի և վարչապետների գործունեության դերը և գործառույթները քաղաքական կառավարման համակարգում,ինչպես նաև պետության ներկայացուցչական մարմիների ձևավորման միջոցները և եղանակներն,ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների  դիրքը և կարգավիճակը,զլմ-ների ազատ գործելու հնարավորությունը և այլն:Վերը նշված սկզբունքները չափանիշներ են,որոնց միջոցով հնարավոր է բնորոշել քաղաքական ռեժիմի այս կամ այն տիպը:

Ռեժիմի կառուցվածքում էական դեր են խաղում պետության սահմանադրական կարգը,իրավական նորմերի համակարգը և դրանց կոնկրետ իրականացումը պրակտիկ կյանքում:Միաժամանակ քաղաքական ռեժիմըորոշում և թելադրում է ինչպես պետական մարմներին,այնպես էլ հասարա-քաղաքական կազմակերպության գործունեության հնարավորությունները և պայամաները:

Ապահովում է քաղաքական համակարգի բոլոր տարրերի նորմալ կենսագործունեությունը:Այսպիսով,քաղաքական ռեժիմի էությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ  է պաշտոնական և սահմանադրական նորմերը համեմատել պետության կողմից իրականացվող ռիալ քաղաքականության հետ,քանի որ իրական քաղաքական կյանքը և սահմանադրական իրավական կարգը,շատ հաճախ տարբերվում են իրարից,հենց այդ տարբերությունն է,որը բնորոշում է տվյալ երկրի քաղաքական ռեժիմը:Այսինքն քաղաքականությունը իրականացման,մեթոդների եղանակների ամբողջություն է,սա է պատճառը,որ սահմանադրական կարգը անհրժեշտ է,բայց ոչ բավարար իրական ռեժիմը հասկանալու համար:Խնդիրը` սահմանադրական կարգը համապատասխան(ադեկվատ) ձևով չեն ընդգրկում,ոչ քաղաքական ռիալությունը:Գործնական կյանքում քաղաքականության իրականացումը կարող է լինել Շատ բարդ և բազմաբովանդակ:Ինքնին ռեժիմը բավականին բարդ քաղաքական հարաբերությունների համակարգ է:Դրա իրականացումը իր մեջ ներառում է,ոչ միայն ինստիտուցոնալ մեխանիզմներ,այլ նաև չափումների  չենտարկվող գործելակերպ,սա է պատճառը,որ ռեժիմների ուսումնասիրությունը,ոչ միայն քաղաքագիտության հետազոտման առարկա է,այլ նաև իրավագիտության և պետականագիտության:Աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ երկրներում քաղաքական ռեժիմներն ունեցել են իրենց ինքնատիպությունը,դա շատ հաճախ կապված է տվյալ երկրի ավանդույթներից,հասարակության զարգացման մակարդակից, և պատմական գործոներից:Այդ երկրներն անցել են որոշակի զարգացման փուլեր և յուրաքանչյուր փուլ ունեցել է իրեն բնորոշ  քաղաքական ռեժիմը:

2.Քաղաքական ռեժիմի բնորոշ կողմերն և գծերը

 Բավական չէ միայն քաղաքական ռեժիմը կառավարելու համար:Լուծելով սոցիալ քաղաքականության կայունացման խնդիրներ,ռեժիմը նաևնպաստում ե ավելի մաշտաբային,մակրոսոցիալական գործընթացների կազմակերպման,խթանելով քաղաքական ռեժիմի բովանդակությունը հասկանալու հնարավորությունը,դա այն հանգամանքն է,որ քաղաքական ռեժիմը արտացոլում է քաղաքական համակարգի դինամիկ կողմը,այս առումով հարկավոր է առանձնացնել քաղաքական ռեժիմի հետևյալ կողմերը`

*Յուրաքանչյուր ռեժիմ,իր գործողություններով ձգտում է հենվել,ձևավորվաց տնտեսական շահերի վրա,ինչպես նաև մշակութային արժեքների վրա:Այս իմաստով ցանկացածքաղաքական ռեժիմ”դատապարտված” է լուծել այն խնդիրներն,որոնք ծառանում են իր առջև:Յուրաքանչյուր զարգացած պետության հիմքը և սյունը քաղաքացիական հասարակությունն է, հենց քաղաքական հասարակական կառույցներում են ձևավորվում կառավարության և ընդդիմության հարաբերությունները և դա էլ իր հերթին հանդիսանում է քաղաքական ռեժիմի տիպի և առանձնահատկությունների առանցքը:

*Ակընհայտ է,որ քաղաքական ռեժիմը ապահովում է քաղաքական համակարգի ոչ միայն  դինամիկան,այլև որոշակի կայունությունը,կարգավորվելով քաղաքական համակարգի  կառուցվածքային տարրերի փոխազդեցութըունները,միևնուն ժամանակ ապահովելով դրանց համագործակցությունը և ներդաշնակեցությունը:Այս խնդիրները հաջող են լուծվում միայն այն դեպքում,երբ քաղաքական,իրավական մեխանիզմները ստեղծվում են հաշվի առնելով սոցիալական կառույցների զարգացման առանձնահատկությունները:Խնդիրն նրանում է,որ հասարակական կառավարման այս կամ այն ձև վերնագրելուց առաջ(նախագահական կամ խորհրդարանական կառավարման ձևեր) ի հայտ բերվեն այդ հասարակության պատմական և ավանդական նախադրյալները:

*Անկասկած ռեժիմը իշխանական կառույցների ամբոջություն է,որի միջոցով իշող դասը իրականացնում է իր գործառույթները:Եվ այս հանգամանքը կախված է, թե տվյալ երկիրը ինչպիսի պատմական և պետականության կենսագրություն ունի:Որոշ դեպքերում կարող է լինել այնպես,որ տվյալ պետությունը ունենա բազմակուսակցական համակարգ,քաղաքական հասարակության զարգացած կառույցներ և այս ամենը հատուկ է այն երկրներին,որոնք ունեն ժողովրդավարական ռեժիմի խորը ավանդույթները: Մեկ այլ դեպքում քաղաքականություն կարող է իրականացվել առանց հաշվի առնելու հասարակության լայն շերտերի կարծիքը և դիրքորոշումը,սա ցույց է տալիս,քաղաքական ռեժիմի,ավտորիտար բնույթը:Շատ հետազոտողներ հենց այս կողմի վրա են դարձնում իրենց ուշադրությունը,ռեժիմը դիտարկելով իբրև առանձնահատուկ ինստիտուցիոնալ կառույց,որը որոշում է պետության քաղաքական կարգ.Որի գործողությունները շատ ավելի լայն են քան առանձին վերցրած պաշտոնատար անձանց կամ խմբերի գործունեությանը,այս կապակցությամբ,հարկ է նշել,որ ռեժիմը ծավալում է իր գործունեությանը,ոչ միայն այն որոշումների հիման վրա,որոնք կիրառվում են տվյալ հասարակական քաղաքական գործընթածների շրջանակում:

*Ցանկացած քաղաքական ռեժիմիը իր նպատակներին հասնելու համար,դիմում է այս կամ այն մեթոդների,ռեժիմները կարող են միմիանցից տարբերվել նրանով,թե ինչ մեթոդներ են կիրառում(բռնի,կամ ոչ բռնի) իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար:Այս պարագայում կարելի է օրինակ բերել Ավտորիտար ռեժիմի փորձը:

Ավտորիտար ռեժիմը օժտված լինելով քաղաքական իշխանության ճնշող իրականության և կառույցներ միշտ չէ,որ իր նպատակներին հասնելու համար դիմում է բռնություններին,ինչին շատ հաճախ դիմում է Տոտալիտար ռեժիմը:

*Քաղաքական համակարգի հետ  համեմատած ռեժիմը օժտված է սեփական ժամանակավոր բնութագրումներով:Ամերիկայի քաղաքական դպրոցի ներկայացուցիչները ռեժիմը բնորոշում են իբրև «Քաղաքական իշխանության գործողությունների հատուկ փուլ,որը իրագործվում է քաղաքական համակարգի շրջանակներում»:Ամփոփելով վերը նշվածը կարող ենք անել հետևյալ եզրակածությունը:

*Քաղաքական ռեժիմը իբրև քաղաքական համակարգի գործառույթի միջոց քաղաքական հիմնային հասկածություններից մեկն է,որը պայմանավորում է տվյալ հասարակության մեջ քաղաքական եղանակը,դրա զարգացման դինամիկան և պետության քաղաքական կյանքի բնույթը:

*Ռեժիմը կապված է,ոչ միայն քաղաքական համակարգի հետ,այլև պետության և նրա ներքին և արտաքին քաղաքականության հետ, սահմանադրության և իրավական սկզբունքների և կառույցների հետ, որոնք հասարակության մեջ կարգավորում են հարաբերությունները,ինստիտուտները և կազմակերպությունները:

*Քաղաքական ռեժիմի համար առանցքային է քաղաքական իշխանության նվաճման,պահպանման և կիրառման հիմնահարցը,որն իր ներգործությունն է թողնում հասարակության,դրա նյութական և հոգևոր ոլորտներին,ինչպես նաև մարդկանց վարքագծի վրա:

*Քաղաքական ռեժիմը հասարակության մի համակարգ է,որը պայմանավորում է իշխանության կազմակերպվածության այս կամ այն խումբը և քաղաքական հարաբերության ձևավորման միջոցները և եղանակները:

*Քաղաքական ռեժիմը գաղափարական,ինստիտուտցիոնալ տարրերի ամբողջություն է որն օժանդակում և նպաստում են քաղաքական մշակույթի այս կամ այն աստիճանի ձևավորմանը և զարգացմանը:

3.Քաղաքական ռեժիմը քաղաքակրթական կատեգորիկ համակարգում :

 Քաղաքական ռեժիմի  բովանդակությունն վերլուծելու համար,նպատակահարմար է նախ և առաջ պարզաբանել թե ինչ փոխառնչություններ ունի “ռեժիմ” հասկացությունը  քաղաքական այնպիսի կատեգորիանների հետ ինչպիսիք են քաղաքական իշխանությունը,պետությունը քաղաքական համակարգը և քաղաքական գործընթացը: Հնդիկ հետազոտող Շարանը, ռեժիմը դիտարկեց,որպես ընդհանուր քաղաքական համակարգի գործառնության միջոց.միևնույն ժամանակ նշելով,որ այն իր մեջ ընդգրկում է տվյալ պետության սահմանադրաիրավական նորմերը,կառույցները,քաղաքական գործընթացները,որոնք այս կամ այն կերպ կարգավորում են պետության գոյությունը և քաղաքական համակարգի բնականոն աշխատանքը: Ֆրանսյայի հայտնի հետազոտող Դյուվերժեյի կարծիքով ,, Ռեժիմը որոշակի կարգավորում է,կազմակերպված իշխանությա,որն իր մեջ ներգրավում է կուսակցության համակարգը, ընտրության եղանակը,որոշումների ընդունման ձևվերը,ճնշման խմբերը և հասարակական կառույցները : Նման մետեցմանը շատ մոտ է Փարիզի քաղաքական ինստուտի պրոֆեսեր Ժան Լուի Կեռմոնի ձևակերպումը որը նշում է .’’Ասելով քաղաքական ռեժիմ պետք է հասկանալ գաղափարախոսական,ինստուտիցիոնալ և սոցիալական կարգի այն տարրերը, որոնք նպաստում են , որպեսզի որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում ձևավորվի և զարգանա քաղաքական իշխանություն”.Կեռմոնի կարծիքով քաղաքական ռեժիմի հիմնական բաղկացուցիչ մասն լեգիտիմության սկզբունքն է:Ինչպես նաև քաղաքական ինստիտուտի կառուցվածքը,կուսակցական համակարգը և վերջապես պետության այս կամ այն ձևը:Քաղաքական ռեժիմի առավել սպառիչ բնորոշումը հետևյալն է.Քաղաքական ռեժիմը տվյալ տիպի պետության քաղաքական հարաբերությունների,առանձնահատկության ամբողջություն է:Իշխանության կողմից կիրառվող միջոցները և մեթոդները,պետական իշխանության և հասարակության միջև ձևավորված հարաբերություն,իշխող գաղափարախոսության բնույթը,քաղաքական մշակույթի վիճակը:Վերոհիշյալ սահման  պարզորոշ երևում է,որ քաղաքական ռեժիմը անմիջականորեն կապված է իշխանություն հասկածության հետ:Ռեժիմի առանցքային խնդիրը,իծխանության հիմնախնդիրն է,որն ներգործելով հասարակական տարբեր ոլորտների վրա,ստեղծում է մի իրավիճակ,որ հասարակություն և իշխանությունը ձևավորում են որոշակի փոխհարաբերություններ,իշխանությունն ազդում է նաև մարդկանց կենցաղի և վարքագծի վրա:Սա է պատճառն,որ իշխանություն ընկալումը այնպիսին է,որ քաղաքագիտության մեջ յուրաքանչյուր հարցի ուսումնասիրություն  հենվում է քաղաքական իշխանության հիմնախնդրի վրա:Եվ ցանկացած իրադարձություն վերլուծելուց իր մեջ պարունակում է իշշխանության էության մասին,այս կամ այն պատկերացումը կամ մոտեցումը:Պետք է նշել ինքնին իշխանությունը բարդ երևույթ է և գոյություն ունեն դրա ուսումնասիրության տարբեր մոտեցումներ(փիլիսոփայական,սոցիալական,հոգեբանական և այլն):

Թեև իշխանություն  մեկնաբանություններն իրարից տարբերվում են,այնուհանդերց հետազոտողները հարկ են համարում ընդգծել և շեշտել,որ  իշխանությունն նախ և առաջ հարաբերություն է և ունի պարտադիր 2 բաղկացուցիչ մաս.

*Հրաման

*Հնազանդություն

Լեհ քաղաքագետ Յեժիեվկը,նշում է,որ իշխանությունն նախ և առաջ,հրամայելու հնարավորություն է,նրան ում հրամայում են պարտավոր է հնազանդվել,իշխանությանը բնորոշ է 2 ձև.

*Տիրապետություն –Գերիշխանություն

*Ազդեցություն – Ներգործություն

Տիրապետությունն ենթադրում է մի այնպիսի իրավիչակ,որտեղ իշխողը օժտված է իր հրամանը իրականացնելու և դրա համար անհրաժեշտ ուժ գործադրելու կարողությամբ:Ազդեցությունը այդպիսի գործառույթներ չունի և դրա իրագործումը տեղի է ունենում անհմեմատ նեղ ձևերով:Տվյալ դեպքում մենք գործ ունենք իշխանության դրսևորման հետ,քանի որ ազդեցություն ունեցողը իվիճակի  է տարբեր մեթոդներով ներգործել օբյեկտի վրա,հասնելու համար իրեն ձեռնտու արդյունքի:

Այսպիսով`իշխանություն հասկացությունը քաղաքական ռեժիմ հասկացության հետ ունի տրամաբանական ընդհանրություններ:Քաղաքական համակարգ հասկացությունն հետազոտման առարկա է դառձել նախորդ դարի 50-ական թթ.:Համակարգի հետազոտությամբ բավականին լուրջ զբաղվել են ԱՄՆ_ի քաղաքական դպրոցի ներկայացուցիչները:Քաղաքական ինստիտուտների փոխազդեցության միջոցներ,ձևերի ամբողջությունը հաճախ անվանում են հասարակական քաղաքական համակարգ:Այդ կերպ շեշտելով,որ այն ներառում է միայն այն ձևերը,որոնք ձեռք են բերել որոշակի լեգիտիմություն ճանաչելով հասարակության կողմից:Ակնհայտ է,որ նույն քաղաքական համակարգը կախված պատմական կոնկրետ հանգամանքներին,կարող է գործառվել տարբեր ռեժիմների կողմից:

ԽՍՀՄ_ն իր քաղաքական համակարգում հանդես է եկել տարբեր կերպափոխություններով:30-ական թթ. Ստալինյան ռեժիմով,60-70-ականներին Բրեժնևյան ւ Խրուշչովյան ռեժիմներով և 80-ակաների Գարբաչովյան ռեժիմով:Այս 3 քաղաքական ռեժիմներն գործառնվել են նույն խորհրդային քաղաքական համակարգի շրջանակներում:Համակարգն մնացել է նույնը,իսկ քաղաքականություն իրականացման մեթոդներն և  եղանակները ըստ հետազոտողների,եթե համակարգը`առավել ընդհանուր հասկացությունը,և քաղաքական իրականության իմաստավորման համար միջուկի դեր է կատարում,ապա քաղաքական ռեժիմ հասկացությունն օգտագործել այդ իրականության կոնկրետ նկարագրության համար:Այս կոնտեկստով քաղաքական ռեժիմը շատ մոտ է քաղաքական գործընթաց հասկացությանն,քաղաքական գործընթացն քաղաքական համակարգի դինամիկ կողմն է:Գործընթացին բնորոշ է դինամիկությունը,քաղաքական կառույցներն ու ինստիտուտները,ակտիվացնելու ունակությունը:Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սալմինը նշում է որ գործընթացը այն ունիվերսալ երևույթներից մեկն է,որն ապահովում է մարդկանց և մշակույթի երկխոսությունը.նպաստելով քաղաքական համակարգի կայունացմանը և դրա ինստիտուտների զարգացմանը:Այսպիսով և ռեժիմը և գործընթացը ապահովում են քաղաքական կյանքի դինամիկ կողմը:Ապահովելով նրաև կայունությունը և զարգացումը:Եթե այս տեսանկյունից մոտենանք հիմնախնդրին,ապա ռեժիմը կարելի է բնորոշել իբրև քաղաքական համակարգի համաժամանակյա,կառուցվածքային բաղադրական:Այս առումով նպատակահարմար է առանձնացնել քաղաքական ռեժիմի ձևական և բովանդկային կողը:Խոսելով ձևական կողմի մասին ռեժիմը կարելի է ներկայացնել,որպես իշխանությունն իրականացնող տարբեր ինստիտուտների համախմբություն,որոնք իրականացնում են կոնկրետ գործընթացներ`

.Բավարարում են մարդկանց պահանջմունքները

.Համաձայնեցնում նրանց գործողությունները և այլն:

Բովանդակության առումով այն կարելի է բնութագրել որպես վարքագիծ,գործելաոճ,որոնց միջոցով իրականացվում է տվյալ առանձին ինստիտուտի  գործունեությունը:

Քաղաքական ռեժիմի և պետության փոխհարաբերությունները նույնպես շատ կարևոր են.

*Պետությունն քաղաքական հիմնական ինստիտուտն է:

*Պետությունն հասարակության մեջ քաղաքական իշխանության կառույց է,որը իրականացնում է քաղաքական համակարգի կարևորագույն գործոռույթները:

Առանց պետության առկայության գոյություն չունի քաղաքական ռեժիմ:

4.Քաղաքական ռեժիմի լեգիտիմությունը և արդյունավետությունը

Քաղաքացիների կողմից  օրինական իշխանության և իշխողների կառավարելու իրավունքի ճանաչումը,ընդունումը և իշխանության հպատակվելու համաձայնեցումը կոչվում էլեգիտիմություն:Լեգիտիմությունը ամփոփում և ամբողջանում է իշխանության հեղինակության նկատմամբ,քաղաքական ճնշող մեծամասնության մեջ տիրող այն կարծիքը,որ իշխանությունները համապատասխանում են և մարմնավորում են այն արժեքները,որոնք ընդունելի են հասարակության կողմից:Բնութագրելով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմի էությունը լեգիտիմությունն ունի հետևյալ բաղադրամասերը,մի կողմից այն,հասարակության պատկերացումներ են տվյալ քաղաքական կարգի օրինակության մեջ,մյուս կողմից կառավարողների մոտ իրենց իջխանության իրավունքի գիտակցումը,այս ամենը բնութագրում ե իշխանության լեգիտիմությունը,որպես իրավասու և արդար չափման մեխանիզմ,որն ապահովում է որոշակի փոխհամաձայնություն հասարակության և իշխանության միջև:

Հայտնի քաղաքագետ Մարք Վեբերը նշում է որ հասարակության մեջ լեգիտիմության սկզբունքը ունի կարգավորիչ ֆունկցիա,այդ ֆունկցիան պետք չէ շփոտել կարգուկանոն հաստատող իշխանությունների հետ:Ցանկացած պետական իշխանության պարտավոր է ապահովել երկրի կարգուկանոն:Լուծել հասարակության ընդհանուր խնդիրները,կանխել սոցիալակն քաոսը,և բավարարվել հասարակության անդամների պահանջմունքները:Լեգիտիմություն հասկածությունըչի կարելի նույնացնել Լեգալություն հասկածության հետ,դրանք իրար հարող,բայց համարժեք հասկածություններ չեն,լեգալություն նշանակում է օրինականություն,այս տերմինը ունի լատինական ծագում և իր մեջ անփոփում է օրենքի պահպանման և դրա կիրառման անհրաժեշտությունը:Այս հասկածությունն իրավագիտությունից քաղաքագիտություն է ներմուծել նույնպես Վեբերն:Ցանկանալով ընդգծել<լեգիտիմությունը>,որպես սոցիալ-հոգեբանական ֆենոմեն:Ցանկացած քաղաքական ռեժիմ,որն ընդունում է օրենքներ և ունակ է կիրառել այդ օրենքը նույնիսկ չվայելելով  հասարակության համակրանքը,համարվում է լեգալ:Միևնույն ժամանակ այն կարող է լեգիտիմություն չլինել:Բայց իր հայեցողությամբ հանուն իշխանության պահպանման,օրենքներ հրապարակել և կիրառել դրանք:Այսպիսի քաղաքական ռեժիմը և կառավարման ոճը կարող է հանգեցնել գերիշխանության հաստատմանը,սակայն պետք է նշել,որ հասարակության մեջ կարող է գոյություն ունենալ ոչ լեգիտիմ,ինչպես նաև անլեգալ իշխանություն:Այսպիսով կարելի է նշել,որ քաղաքական ռեժիմը լեգիտիմ է,եթե այն  համապատասխանում  է իրավունքի  և արդարության մասին մարդկանց պատկերացումերի,գաղափարների,դրանց հիմքում ընկած առժեքների և նորմերի,որոնց վրա հիմնվում է բոլորի կողմից ճանաչված իշխանությունը:

Յուրաքանչյուր քաղաքական ռեժիմ ունի օրինականության և վստահության կարիք.Եթե ռեժիմը ժողովրդավարական է,ապա լեգիտիմության սկզբունքը կարևորագույն արժեք է,որը իշխանության համար դառնում է շատ լուրջ ազդակ:Այսորվա քաղաքական պահանջներին համապատասխնող իշխանությունը լեգիտիմ է,եթե.

*Այն բխում է ժողովրդից և քաղաքականությունն իրականացվում է մեծամասասնության կամքին համաձայն:Այսինքն պետական իշղանություն ունեցողը ուղղակի կամ անուղղակի կերպով ընտրված է ժողովրդի կողմից և հենց նրա կողմից էլ վերահսկվում է:

*Պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրության սկզբունքներին համաձայն:Հանրահայտ ճշմատրություն է,որ հասարակության վրա ազդեցություն թողնելը շատ ավելի հեշտ է ունենալ,լեգիտիմություն ունենալու պարագայում,քան հարկանդրանքի միջոցով:Ամերիկացի քաղաքագետ Խուան Լինցը ունի հետևյալ բնորոշումը,նա նշում է որ լեգիտիմության սկզբունքը ենթադրում է մի այնպիսի իրավիճակ,երբ հասարակության մոտ ստեղծվում է,հավատ,համոզմունք,որ չնայած թերություններին և բացթողումներին  միևնույն է գործող իշխանական և պետական ինստիտուտներն ավել լավն են քան մեկ ուրիշը ում կարելի է ձայն տալ ընտրությունների ժամանակ:

Գերծնական կտրվածքով կարելի է առանձնացնել լեգիտիմության 2 մակարդակ`

*ՈՒղղահայաց

*Հորիզոնական

ՈՒղղահայաց մակարդակը ենթադրում է իշխանությունը համապատասխանեցնել հասարակական լայն շերտերի արժեքներին,ժողովրդավարության,արդարության մասին,իրենց ունեցած պատկերացումներին:Այս դեպքում իշխանությունը հենվում է հասարակության աջակցության վրա և  իր սեփական քաղաքականությունն իրականացնելիս ավելի վստահ է և անկաշկանդ:

Լեգիտիմության հորիզոնական  մակարդակ նշանակում է,որ տվյալ ռեժիմը կյանքի է կոչում միայն իշխող էլիտային և իրեն շրջապատող փոքր խմբերի  արժեքներն ու ձգտումները:

Ակնհայտ է,որ բարձր լեգիտիմություն ունի այն քաղաքական ռեժիմը,որը քաղաքականություն իիրականացնելու ժամանակ հենվում է տարբեր խմբերի և հասարակական շերտերի շահըերի իրականացման վրա:ԵՎ հենց այդ սկզբունքն իրականացնելով կարողնաում է վարել էֆեկտիվ քաղաքականություն:Լեգիտիմության հիմնախնդիրն առավել արտացոլվեց Վեբերի աշխատություններում,Վեբերն հենվում էր այն փաստերի վրա,որ լեգիտիմությունը մի գործոն է,որն թույլ է տալիս կայունացնել իշխանության և հասարակության հարաբերակցությունները:Հաջողակ է այն քաղաքական ռեժիմը,որը և հորիզոնակիան,և ուղղահայաց մակարդակները համատեղում է իր քաղաքականության ժամանակ:Յուրաքանչյուր քաղաքական ռեժիմ,գործում է համակեցության հասարակայնորեն ձևավորված և մշակված որոշակի նորմերին և կարգերի շրջանակներում և իր գործառույթներն իրականացնելիս հենվում է հենց այդ արժեքների վրա:

Իշխանությունն լեգիտիմության կարևորագույն ռեսուրսն է,ինչը թույլ է տալիս,որպիսի իշխանությունն իրենց գործողություններում լինեն ավելի անկաշկանդ և ազատ,քանի որ օգտվում են հասարակության աջակցությունից:Այսպիսի<<ազատ գործելու>> համեմատական հնարավորությունը ռեժիմի առջև դնում է որոշակի ընտրություն.

*Վատնել սեփական հեղինակությունը,իրականացնել զուտ սեփական շահերից բխող քաղաքականություն,որն հակասում է հասարակական շահերին,թե ապահովել սոցիալ տնտեսական կայուն զարգացում վարելու քաղաքականություն,որը բխում է հասարակական և պետական շահերից:Հայտնի քաղաքագետ Դ.Իստոնի կողմից առաջադրվել է առավել ունիվերսալ մոտեցում,որտեղ լեգիտիմացվող օբյեկտը<իշխանություն> անջատվել է լեգիտիմացնող<ժողովուրդ> օբյեկտից:

Իստոնը նաև առաջարկում էր իշխանության և քաղաքական ռեժիմի գոյատևման  աջակցման 3 աղբյուրներ.

*Հիմնական գաղափարական սկզբունքներ

*Ռեժիմի նորմերին և կառույցներին կապված լինելը

*Նվիրվածություն քաղաքական առաջնորդների`նրա դրական արժավորման վրա:

Այս ամենին հետևելով,կարելի է առանձնացնել լեգիտիմության 3 տիպեր.

*Գաղափարական լեգիտիմություն

*Կառուցվածքային լեգիտիմություն

*Անձնական լեգիտիմություն

Գաղափարական լեգիտիմությունը հենվում էսկզբունքների և արժեքների վրա,որոնք քարոզվում են իշխանությունների կողմից,այսինքն հասարակությունը հավատում է այդ գաղափարախոսությանը և տալիս իր հավանությունը:

Կառուցվածքային լեգիտիմությունը մի իրավիճակ է, երբ հասարակությունը հավատում և վստահում է պետական կառույցներին`ինստիտուտներին<խորհրդարանին,կառավարություն,նախագահի ինստիտուտ> և այլն:

Անձնական լեգիտիմությունը լեգիտիմության այն տիպն է,որի պարագայում հասարակությունը հավատում և վստահում է այն անձին,որը կամ երկրի առաջնորդն է,կամ քաղաքական կուսակցություն,կամ լիդեր,կամ քաղաքականությամբ զբաղվող անձ:

Լեգիտիմության 3 տիպերն էլ ունեն շատ կարևոր նշանակություն:Լեգիտիմության նշանակությունը հատկապես զգայուն է դառնում այն ժամանակ,երբ առկա է ժողովրդավարությունը,ոչ ժողովրդավարության պայմաներում ուղղակի հնարավոր չէ չափման ենթարկել իշխանության կամ ռեժիմի լեգիտիմության աստիճանը:

5.Քաղաքական ռեժիմի կարևորագույն ինստիտուտները «առաջնորդ, էլիտա, բյուրոկրատյա, ճնշման խմբեր»

Յուրաքանչյուր քաղաքական ռեժիմի կողմից քաղաքական որոշումները ընդունվում ենհենվելով այն ինստիտուտների վրա,որոնք տիրապետում են ինֆորմացիայի և այլ անհրաժեշտ ռեսուրսների,սակայն քաղաքագետների մոտ մինչև այժմ էլ շարունկվում են այն բանավեճերը,թե պետության կազմում ով է կրում կոնկրետ պատասխանատվություն կոնկրետ որոշումներ ընդունելու համար,դա առաջնորդն է,նրա ամենամոտ շրջապատը,բյուրոկրատյան,թե շահախնդիր ճնշման խմբեր,այս դեպքում առանձնացնում ենք մի շարք խնդիրներ:Պրյուլիստական<բազմակարծություն> տեսության համաձայն որոշումների ընդունումը դիտվում է որպես մրցակցային աղբյուր,պայքարի արդյունք,որը մղվում է հասարակության միջև գոյություն ունեցող ուժերի միջև`կուսակցություններ և տարբեր հասարակական խմբեր:Այս պայքարի արդյունքում հաղթողը դառնում է իշխանություն իրականացնողը և հետևաբար,որոշում ընդունողը, ի տարբերություն կուսակցությունների,որոնք ունեն հստակ գաղափարախոսություն,քաղաքական գործելակերպ և իշխանության հասնելու ձգտում.վերը նշված շահախնդիր խմբերը<ճնշման խմբերը> գործում են առավել ավտոնոմ կերպով և ընդհանուր առմամբ առավել շատ ոչ թե ընդունում են որոշումներ,այլ  թողնում են ազդեցություն,ընդունվող որոշումների գործընթացների վրա,միևնույն ժամանակ,լինի դա կուսակցություն,թե որոշակի ճնշման խումբ,նրա գործունեությունը կախված է ֆինանսական ռեսուրսներից:Մեկ բան է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն,որոնք պատրաստ են ներդնել զգալի ֆինանսական միջոցներ իրենց անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար,և մեկ այլ բան էփոքր ճնշման խմբերը,որոնք տիրապետում են լոբիստական գործունեության համեմատաբար համեստ հնարավորություններին:

Զարգացնելով հետևյալ դիրքերը էլիտիստական տեսության ներկայացուցիչները,որոնք գտնում են ,անհնար է քաղաքական որոշումներ ընդունել ժողովրդավարության ճանապարհին,պնդում էին ,որ որոշումներ ընդունելու ֆունկցիան ունակ է իրականացնել միայն քաղաքական էլիտան,սակայն այստեղ կա   1  սկզբունք,որ այս պարագայաում քաղաքական էլիտան ընդունում է որոշումներ,հաշվի չառնելով հասարակության լայն շերտերի շահերը: Բավկանին նմանություն կա, որոշումների ընդունման էլիտայի մոտեցման և բյուրոկրատական տեսությունների միջև, որովհետև էլիտան և բյուրոկրատյան որոշումներ ընդունման համար ճնշման են ենթարկում քաղաքական էլիտայի շահերը և բյուրոկրատյան  դառնում է հիմնական որոշումներ ընդունողը, քանի որ ի տարբերություն էլիտայի,բյուրոկրատյան ունի կոնկրետ իշխանություն և մասնագիտակն, փորձագիտական լուրջ անձնակազմ:

Դասական տեսության մեջ բյուրոկրատական տեսությունը սկիզբ է առնում Կարլ Մարկսի և Մակս Վեբերի մտորումներից: Մարկսը համոզված էր, որ բյուրոկրատյան ունի բուրժուական բնույթ, և բյուրոկրատյայի դեմ պայքարը դնում էր մեկ հարթության վրա, բյուրժազիաի դեմ մղվող պայքարի հետ: Նույնացնելով դրանք, Վեբերը գտնում էր, որ բյուրոկրատյայի գործունեությունը բնորոշ է յուրաքանչյուր պետությանը, և դիմակայել դրան իզերու է միայն հզոր առաջնորդը:Առաջնորդը իր գործողություների հաջողության հասնելու համար դիմում  և օգտվում էժողովրդի աջակցությունից, միևնույն  ժամանակ”Թռնելով բյուրոկրատյայի գլխի վրայով”:Այս մտորումներում ձևավորվում և  հիմնավորվում է քաղաքական լիդերության կոցեպցիան, հատկապես դրա խարիզմատիկ տիպը:Անկասկած լիդերը մեծ դեր է խաղում քաղաքական որոշումների ընդունման ժամանակ, սակայն այդ դերը չի կարող  միանման լինել բոլոր դեպքերում:Եթե նույնիսկ քաղաքական լիդերն ունի օրենքով սահմանված իրավասիություններ, նա կարող է այդ լիազորությունների շրջանակներում  հասնել մեծ կամ քիչ արդյունքների:Այստեղ մեծ կարևորություններ ունի անձնական հատկանիշների գործոնը:Ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքական առաջնորդի գործունեությունը կարևորագույն գործառույթ է , որն իրագործվում է տվյալ քաղաքական ռեժիմի շրջանակներում, ճիշտ սոցիալական և  տնտեսական քաղաքականության դեպքում քաղաքական առջնորդը կարող է ունենալ լուրջ հաջողություններ ապահովելով թե տվյալ երկրի զարգացումը և հզորացումը,թե ևս մեկ անգամ առաջնորդվելու հնարավորությունը,քաղաքական ռեժիմի պարագայում որոշումներ ընդունման համար բավական կարևոր հանգամանք է քաղաքական լեգիտիմության մակարդակը:Լեգիտիմ առաջնորդը շատ ավելի վստահ է ընդունում քաղաքական որոշումներ,հասկանալով և ըմբռնելով,որ այդ անում է ժողովրդի անունից,ժողովրդի համար:Քաղաքական առաջնորդի պարագայում մեծ նշանակություն ունի նրա անձնական հատկանիշների գործոնը:Ակտիվ լիդերության օրինակ է  ԱՄՆ_ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի գործունեությունը`իր “Նոր կուրս” կոչվող հակաճգնաժամային  ծրագրի իրականացման ժամանակ,սա մի ժամանակաշրջան էր,երբ ԱՄՆն գտնվում էր խորը ֆինատնտեսական ժգնաշամի իրավիճակի մեջ:Ռուզվելտի գործունեությունն այնքան համակարգված, ծրագրված,մասնագիտական և վարչական առումներով գրագետ էր և արդյունավետ ,որ ճիշտ որոշումները ընդունման միջոցով,որոնք ունեին տնտեսական և քաղաքական բնույթ,ԱՄՆ-ին հաջողվեց խորը ճգնաժամից ,վերը նշված,թե տեսական մոտեցումները և թե պատմական օրինակաները տեղին են,և օգնում են հասկանալ տարբեր քաղաքական ռեժիմների կառուցվածքային քործունեության արդյունքում , աշխարհում գործող քաղաքական ռեժիմները բազմաթիվ են և բազմագույն,նրանք շատ հաճախ նման են իրար և շատ հաճախ միմիանցից տարբերվում են:Մի դեպքում  ռեժիմների շրջանակներում կարևորագույն  քաղաքական “Խաղացողը” բյուրոկրատյան է , մյուս դեպքում  առաջնորդը, մեկ այլ դեպքում քաղաքական էլիտան , մեկ այլ դեպքում էլ ճնշման խմբերը,ակնհայտ էեն որ գոյություն չունի բացարձակապես միատեսակ բնույթ ունեցող քաղաքական ռեժիմ, որոնք աչքի են ընկնում նույն գործունեությամբ: Մի դեպքում օրինակ աչքի է ընկնում էկիտայի և բյուևոկրատիայի առաջնահերտ առաջնությունը պետության մեջ.Օր` ԽՍՀՄ-ում  Բրեժնևյան կառավարման ժամանակ,որտեղ կարևորագույն որոշումներն ընդունվում էին բյուրոկրատիայի կողմից , իսկ մյուս դեպքում հարկ է ընդգծել ակտիվ լիդերության գործոնը,որով առանձնանում էր նույն ԽՍՀՄ-ում  Ստալինյան կառավարման ժամանակահատված, որը իզորու էր իրականացնել միանձնիա  կառավարում , իր հետրում թողնելով ,թե ճնշման խմբերին,թե բյուրոկրատիային և թե  քաղաքական էլիտային ,բացի դրանից հարկ է նշել,որ կայունության ժամանակ առջնորդի պոտենցիալի թուլացումը շատ ավելի հավանական է , քան խորը ճգնաժամի իրավիճակում:

Այսպիսով քաղաքական ռեժիմի կառուցվածքն վերլուծելու համար անհրաժեշտ է.մի ժամանակ հետևել մի շարք հարցադրումների,որոնց միջոցով տարբերություները ակներև են  դառնում`քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները:

Հարցադրումներն հետևյալն են.

*Ինչպես է գործում քաղաքական ռեժիմը<կառավարություն իրականացնելիս  օգտվում է արդյոք իր նպատակներին  հասնելու համար,ուժի  և  հարկանդրանքի կիրառումից>:

*Հասարակության մեջ ինչպիսի խնդիրներ է այն լուծում<առաջնորդվում է միայն սեփական շահերի լուծման, թե առաջ է տանում հասարակական լայն զանգվածների շահերը>:

* Որ ուժերի վրա է հենվում ,որոշումներ ընդունման ժամանակ<դա ողջ հասարակությունն է ,թե իշխանության մոտ կանգնած փոքր խումբը>:

Այս հարցադրումների  միջոցով և դրանց պատասխանն գտնելու միջոցով տարբեր  երկրներում գործող քաղաքական ռեժիմները կարելի է պարզաբանել,տալով դրանց բնորոշումը և որակումը:

6.Քաղաքական ռեժիմի տիպաբանությունը

Քաղաքական ռեժիմները և դրանց ուսումնասիրության պատմությունը նույնքն հին է , որքան քաղաքականության ուսումնասիրությունը:Սկսաց Արիստոտելից և Պլատոնից , հին մտածողները փորձել են գտնել և մշակել մի այնպիսի  ըմբռնում ,որը հնարավորություն կտար դասակարգել քաղաքական ռեժիմները:Սակյն դասակարգման մեջ ևս կա որոշակի սուբյեկտիվ կողմ:Յուրաքանչյուր դասակարգման մեջ արտացոլվում է տվյալ գիտնականի քաղաքական կողմնորոշումները և  նախապատվությունը:Պլատոնի և Արիստոտելի տիպաբանությունը արտացոլում է նրանց սեփական քաղաքական փոևձը կամ Հին Հունաստանի քաղաքական  փորձը:20-րդ դարում քաղաքական ռեժիմի բազմազանությունը հանգեցրեց նրան , որ ռեժիմները բաժանվեցին 3 հիմնարար մասի.

*Տոտալիտար

*Ավտորիտար

*Դեմոկրատական

Լեհ քաղաքագետ Եժի Վիատրը նշում է “Կարծուն եմ.որ 20-րդ դարը մեր հետնորդները կհիշեն մի կողմից,որպես ժողովրդավարության վերելքի և նրա փուլերի զարգացման դար,իսկ մյուս կողմից,որպես հակաժողովրդավարության դարաշրջան, որոնք նախկինում եղել են  չտեսնված շատ:Դեռ երբեք ժողովրդավարությունն ու նրա հակառակորդները իրար հետ չեն մտել այդքան սուր  ու դժվար պայքարի մեջ ինչպես այսօր, ես հույս ունեմ ,որ հաջորդ դարաշրջանը կդառնա ժողովրդի  վերջնական  հաղթանակի  դարաշրջան և հակաժողովրդավարական ռեժիմները,իրեց տարբեր տիպերով կմնան անցիալում”

Հետևյալով այս մտքին կարելի է ասել,որ մեր ժամանակների  ամենամեծ հակասությունը ժողովրդավարության և հակաժողովրդավարության հակասությունն է:Ժամանակակից քաղաքական ռեժիմները բաժանվում են  2 մասի.

*Ժողովրդական ռեժիմների

*Ոչ ժողովրդավարական ռեժիմների

Եվ դրանում է մեր ժամանակների ամենամեծ հակասությունը:Փորձենք բնութագրել և սահմանել ժողովրդավարական ռեժիմը`

*Մրցակցային,ազնիվ,թափանցիք ընտրությունների անցկացում,մրցակցային ասելով հասկանում ենք տարբեր  խմբերի կամ անհատների թեքնացության ազատ առաջադրման հանարավորություևը:Ընտրությունները ազատ են եթե չկան  կեղծիքներ,դրանք թափանցիկ են և չկա իշխանական ռեսուրսի օգտագործում և ճնշում:Ինչպես նաև առկա են ազնիվ խաղի յուրահատուկ մեխանիզմները:Ընտրությունները ազնիվ չեն ,եթե  բյուրոկրատական ապարատը պատկանում է 1 կուսակցության ,եթե նույնիսկ այդ կուսակցությունը հանդուրժողական է,վերաբերմունք ունի մյուս կուսակցության նկատմամբ:Ընտրություներն ազնիվ չեն , եթե Զլմ-ները  քարոզում են միայն մեկ կուսակցության կամ մեկ թեքնածուի  դիրքորոշումը,չափահովելով այլընտրանքի ապահովություն:

*Կառավարությունները և իշխանությունները ծնվում են կամ ձևավորվում են միայն ու միայն համաժողովրդական ,ուղղակի ընտրությունների միջոցով:Եվ ժողովրդավարության զարգացման համար բավարար չէ անընդհատ ընտրություններ անցկացնել:Դա չի կարող ինքնանպատակ դառնալ:Անհրաժեշտ սկզբունք է,որ կառավարության քաղաքականությունն իրականացման ժամանակ հենվի և առաջնորդվի հենց ժողովրդավարության սկզբունքներով:Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում շատ հաճախ են անց կացվում արտահերթ ընտրություններ,սակայն դա չի նշանակում,որ այդ երկրների ռեժիմները  ժողովրդավարական են,դրանք դուրս են ժողովրդավարությունից և շատ ավելի Ավտորիտար են,քանի որ մինչև ընտրություն անցկացնելը,այդտեղ դարձել է ավանդույթ`փոխել իշխանությունը հեղափոխությունների կամ ռազմական հեղաշրջումների միջոցով,մինչ դեռ ժողովրդավարության անհրաժեշտ սկզբունքներից մեկ,դա  իշխանություների փոփոխությունն է ընտրությունների միջոցով,այլ ոչ թե հեղափոխությունների:Դեմոկրատիայի կարևորոգույն մեկ այլ սկզբունքը,այն է ,որ այն պաշպանում  է փոքրամասնությունների շահերը,մեծամասնության  կարծիքը,որը արտահայտվում է ընտրությունների ժամանակ,կարևոր պայաման է սակայն ,բայց ոչ բավարար:Եթե փոքրամասնության  նկատմամբ կիրառվում է խտրականություն,ապա ռեժիմը դառնում է ոչժողովրդավարական անկախ ընտրությունների ազնվությունների և դրանք անցկացնելու հաճախականությունից:

Հայտնի քաղաքագետ Խուան Լինցը առաջադրել է  ժամանակակից աշխարհի,ոչժողովրդավարական`Տոտալիտար և Ավտորիտար ռեժիմների միջև գոյություն ունեցող տարբերությունը:Նա նշում է,որ չի կարելի ,բոլոր ոչ  ժողովրդավարական ռեժիմները դասել նույն շարքում:Կարելի  է նշել , թե ինչպես են քաղաքական քարոզչության  ժամանակ բոլոր ոչժողովրդավարական  ռեժիմները իմի բերվում  ամբողջատիրության տերմինի տակ:Հարկ է նշել,որ քաղաքական տերմինը օգտագործվում են, ոչ թե դատապարտման իմաստով,այլ որպես  բնութագրիչ նկարագրություն:Որը թույլ է տալիս վեր հանել տարբեր ռեժիմների տարբերությունները:Ոչ ժողովրդական  ժամանակակից քաղաքական ռեժիմները բաղկացաց են 2 ենթախմբից.

*Ամբողջատիրական

*Ավտորիտար ռեժիմներից:

Ամբողջատիրական են այն ռեժիմներն,որտեղ

*Գոյություն ունի 1 զանգվածային կուսակցություն և նրան է պատկանում ողջ իշխանությունը:

*Կուսկցությունը ձևավորված է ,ոչ ժողովրդավարական սկզբունքներով և համախմբված է լիդերի շուրջ:

*Գերիշխող է գաղափարախոսական դերը,որին պարտավոր են  ենթարկվել բոլորը և  հետևել դրա սկզբունքներին:Ամբողջատիրական ռեժիմը գաղափարական ռեժիմ է,որտեղ գոյություն ունի սեփական աստվածաշունչը;Քաղաքական առաջնորդն է  սահմանում և որոշում  թե ինչպիսին պետք է լինի գաղափարախոսությունը:

*Ամբողջատիրությունը կառուցվում և հենվում էինչպես արտադրության և տնտեսության տոտալ վերհսկման ,այնպես էլ կյանքի մյուս ոլորտների`զլմների,եկեղեցու,կրթության և այլ ոլորտների վերահսկման վրա:

*Ամբողջ ժամանակ գոյություն ունի  ահաբեկչական,ռազմաոստիկանական վերահսկողություն:Դա այն պատճառով է, որ ոչ ոք չի ապացուցում մեղքը,երբ կայացվում է դատավճիռ:

Այս վերը նշված կետերը կոչվում են բնութագրիչ գծերը<Սինդրոմներ> ,որոնք հատուկ են տոտալ գաղափարական  կառույց ունեցող երկրներին:

7.Ամբողջատիրությունն որպես քաղաքական ռեժիմի տեսակ

Ամբողջատիրությունը 20-րդ դարի քաղաքական երևույթ է:Այն դասվում է, ոչժողովրդավարական ռեժիմների շարքին:Այն ծագում է “տոտալիստ” հունարեն բառից,որը թարգմանաբար նշանակում է ամբողջ: Միջազգայնորեն ընդունված է ամբողջատիրությունն անվանել տոտալիտարիզմ:Այս հասկածությունն շրջանառության մեջ է մտել սկսած 20-րդ դարի սկզբին և գործարծվում է մինչև օրս:Իր էությամբ  և գաղաթարախոսությամբ տոտալիտարիզմը հեղափոխական ռեժիմ է:Այն հիմնավորում է նոր  հասարակություն ,նոր մարդու ստեղծման անհրաժեշտությունը:Տոտալիտար  հասկածությունը 1 անգամ օգտագործվել է  1920-30-ական թթ. լրագրողների և քաղաքական  գործիչների կողմից,որոնք օգտագործելով այս տերմինը,օրինակ էին բերում Ֆաշիստական Գերմանիային և Բոլշեվիկյան Ռուսաստանին:Օրինակ Գերմանական հանրագիտարանը տոտալիտարը բնորոշում է որպես քաղաքական,հասարակական և  հոգևոր կյանքի միակողմանի և կենտրենացված վերահսկող  մի համակարգ,մատնացույց անելով,որ այդպիսին էր  Սովետական Միությունը:Իսկ Սովետական Միությունն իր հերթին նշում էր ,որ այտպիս պետություն է Գերմանյան:Որը աչքի էր ընկնում բացահայտ ահաբեկչությամբ և  բռնարարություններով:Արդար լինելու համար պետք է նշել,որ  թե Խորհրդային Միությունը և թե Ֆաշիստական Գերմանյան համարվում են Տոտալիտար ռեժիմի դասական օրինակներ:Որոնք աչքի էին ընկնում  իրենց քաղաքական ռեժիմի հետևյալ առանձնահատուկ գծերով`

*Մեկ կուսակցության գոյությունը և քաղաքական ողջ համակարգի կենտրոնացված լինելը  իշխանության գործադիր թրի  ձեռքերում:

*Իտարբերություն  ժողովրդավարության և ավտորիտար ռեժիմներին տոտալիտարը առաջ է գալիս , ոչ թե ընտրությունների միջոցով , այլ հեղափոխության:Պատերազմները, տնտեսական ճգնաժամերը, հետպատերազմյա իրավիճակները ստեղծում են ծանր, սոցիլ-տնտեսական իրավիճակ,որտեղ մարդիկ պահանջում են շութափույտ լուծումներ տալ խնդիրներին:Իշխանությունն ու կառավարությունն իվիճակի չեն  լինում լուծել խնդիրները:Այսպիսի պայմաներում առաջ են  գալիս ծայրահեղական գաղափարներ ունեցող քաղաքական ուժեր,որոնք առաջնորդում են  դժգոհ հասարակությանը:Այս ծայրահեղական ուժերը խոստանում են  շութափույթ լուծել բոլոր ծառացած խնդիրները և մղում հասարակությանը  դեպի իշխանափոխության և հեղափոխության :Հեղափոխության համար նախադրյալ հանդիսացվ օրինակ `առաջին համաշխարհայի պատերազմն ,որից հետո Գերմանիայում տեղի ունեցավ հեղաշրջում և ֆաշիստական  գաղափարախոսություն ունեցող ծայրահեղական ուժերը անցան իշխանության :Ռւոսական հասարակության դժգոհությունը 20-րդ դարի սկզբին միապետական իշխանություններից շատ մեծ էր,դա դարձավ լուրջ գործոն ,որպիսի 1917թ. Ռուսաստանում տեղի ունենա բոլշեվիկյան հեղափոխություն :Որից հետո Ռուսաստանում առաջնային դարձավ կոմունիստական գաղափարախոսությունը:

Քաղաքագիտության մեջ Տոտալիտար տեժիմի կապակցությամբ տեղ են գտել մի շարք բանավեճեր:Քաղաքագետները Տոտալիտարիզմը համարում է պետության  բռնապետության մի որոշակի տիպ,մյուս մասն կարծում է .որ այն որոշակի հասարակաքաղաքական կարգ է,իսկ մյուսներըՏոտալիտարիզմն որակում են որպես միամբողջական համակարգ,որը իր մեջ ներառում է հասարակական  կյանքի բոլոր ոլորտները:Քաղաքագետների բոլոր հետևությունը կարելի է համարել ընդունելի:Սակայն կա մեկ կարևոր առանձնահատկություն `ամբողջատիրությունը քաղաքական ռեժիմ է,որտեղ առկա է կառավարման իրականացմանայնպիսի մեթոդներ և եղանականեր,որոնց պայմաներում իշխանություները համընդհանուր վերահսկողություն են իրականացնում հասարակության բոլոր շերտերի վրա,կիրառելով նրանց  նկատմամբ  պարբերական բռնություն և սպառնալիք:

“Ամբողջատիրությունը ոևոշակի հասարաքաղաքական կարգ է,որը բնորոշվում է բյուրոկրատական ,կուսակցական ապարատի և այդ ամենի գլուխն հանդիսացող առաջնորդի քաղաքական ,տնտեսական  և գաղափարական բռնի  տիրապետությամբ,որը իրականացվում է հասարակության անդամների նկատմամբ:Այս պայմաներում  ողջ հասարակական  կառույցը ենթարկվում է իշխանությունների կողմից թելադրվող գաղափարախոսությանը և քաղաքական մշակույթին:

Յուրաքանչյուր  իշխանություն և քաղաքական ռեժիմի առանձնահատկությունն և  որակը,դա  իշխանություն և մարդ փոխհարաբերություն է:Տոտալիտար ռեժիմի պայմաններում  մարդու համար տեղ գոյություն չունի:Այսպիսով Տոտալիտարիղմը քաղաքական ռեժիմ է,քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը:Կառավարման մեթոդների ,եղանակների,գաղափարախոսական և ինստիտուցոնալ տարրերի ամբողջություն:Միայն 20-րդ դարում ամբողջատիրությունը ստացավ քաղաքական հնչողություն և մասայականություն:Այս դարաշրջանում  իշխանությունը բռնի կազմակերպման պատմական բոլոր ձևերը ինչպիսիք էին  դեսպոտիզմը,բռնապետությունը,բռնակալությունը 20-րդ դարում ստացան իրենց ժամանակակից տեսքը,ի դեմս Տոտալիտարիզմի:Յուրաքանչյուր Տոտալիտար ռեժիմի համար կենտրոնական դեր ունի գաղափարախոսությունը,նա մի գործիք է,որի միջոցով տեղի է ունենում  հասարակության անդամների համահարթեցում:Վերջինիս միջոցով առավել հեշտ է դառնում վերահսկել հասարուկությունը:Ամբողջատիրությունը ժամանակակից բառարանում  բնորոշվում է,որպես բռնի  քաղաքական տիրապետություն ,որտեղ հասարակությունը բնորոշվում է,որպես 1  զանգված և ենթարկվում է իր սոցիալ տնտեսական ,գաղափարախոսական ,  հոգևոր և անգամ իր սեփական կյանքով իշխող զինվորաոստիկանական վերնախավի,որը ղեկավարում էառաջնորդը`<Ֆյուրե  Ադոլֆ Հիտլեր,Գերմանիա,Վոժդ Իոսիֆ Ստալին,Ռուսաստան>:Պետք է նշել ,որ բացի ամբողջատիրական  պատմական ձևերից չի կարելի նշել,որ այն աշխարհում գոյություն չունի:Ժամանակակից  Տոտալիտար պետությունները կարող են համարվել Հյուսիսային Կորյան և Իրաքը`Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակ:Այս երկու պետություններում էլ առկա էր տնտեսության ռազմականացում,որի պայմաներում նյութական հիմնական միջոցներն ուղղվում են դեպի ռազմական ոլորտ:Երբ որ մենք խոսում ենք հոգևոր և գաղափարական վերահսկողության մասին,ապա պետք է նշել ,որ ամբողջատիրական գաղափարախոսությունը ունակ է վերահսկել հասարակությունը,այն դեպքում,երբ թելադրում է նրան  ինչպես մտածել,ում դավանել և ում հավատալ:Յուրաքանչյուր շեղում այս կանոներից խստորեն դատապարտվում է և կանխվում:

Պետք է ննշել նաև,որ քաղաքագիտության մեջ համաձայն քաղաքական ռեժիմի դասակարգման,Տոտալիտարն համարվում է,ոչժողովրդավարական քաղաքական ռեժիմ:Ամբողջ աշխարհում ժողովրդավարության սկզբունքները համարվում են կարևորագույն ,հիմնարար սկզբունքներ,որի միջոցով ապահովում է մարդու ամենակարևոր իրավունքը`ազատությունը:Ամբողջատիրությունը աչքի է ընկնում,այս կարևորագույն սկզբունքի  խախտմամբ,քանի որ իշխանությունը իրականացման ժամանակ խնդիրների լոիծման համար1 մեթոդը համարվում է բռնի ուժի կիրառումը:

8.Ավտորիտար քաղաքական ռեժիմ

Ավտորիտարիզմը պատմության մեջ ամենատարածված քաղաքական ռեժիմն մեկն է:Այն ունի անցումային բնույթ,և որոշակի ժամանակաընթաց է Տոտալիտարիզմի և Ժողավրդավարության միջև:Լինելով անցումային ռեժիմ,այն իր մեջ ներառում է,որոշակի գծեր,որոնք հատուկ են ,թե Տոտալիտարիզմին և ,թե ժողովրդավարության:Որոշակի չափով  կարելի ասել ,որ Ավտորիտար ռեժիմի պայմաներում պահպանվում է քաղաքական հասարակության որոշակի  տարեր:Այն իր մեջ ներառում է խնդիրների լուծման կոշտ և բռմի մեթոդներ,որոնք հատուկ են Տոտալիտարիզմին:

Որոնք են Ավտորիտարի բնորոշ գծեր.

*Ավտոկրատիզմ<ինքնիշխանություն>, սա իշխանությունը կրող մի փոքր խումբ է,կամ 1 մարդ<միապետ,բռնապետ>,որն իր ձեռքն է պահում`փոքր խումբ մարդկանց հետ,ողջ քաղաքական իշխանությունը:Այդ խումբն կարող է լինել  օլիգարխներից բաղկացած կամ բարձրաստիճան զինվորականերից`<ռազմական ֆունդա>:

*Ավտորիտար ռեժիմն ունի անսահմանափակ իշխանություն ,այդ իշխանությունը չի վերահսկվում քաղաքացիների  կողմից :Իշխանավորներն կարող են կառավարել օրենքների միջոցով,որոնք շատ հաճախ ընդունվում են ,իրենց իսկ շահերից ելնելով:

*Այպիսի  ռեժիմի պայմաններում գոյություն ունի հարկադրական ուժի կիրառման գերակայություն:Ի տարբերություն  Տոտալիտարի Ավտորիտար ռեժիմը,ոչ միշտ է ,որ դիմում է համատարած բռնությունների:Սակայն քաղաքացիների անհնազանդության դեպքում և իշխանության  կորստի իրական վտանգի պայմաներում,այս ռեժիմն ունի  բավարար հնարավորություն կարգուկանոն հաստատելու համար:

*Ավտորիտար ռեժիմի պայմաներում բացառվում է իրական ընդդիմության առկայությունը,այն առգելվում կամ ճնշվում:Ավտորիտար ռեժիմին հատուկ են հետևյալ գործելակերպը` իշխանության  խիստ հսկողություն են սահմանում ,գոյություն ունեցող ,բայց շատ թույլ կուսակցության վրա,արհմիության վրա,քիչ թե շատ կազմակերպությունների վրա:Այս կազմակերպությունների գործունեությունը հնարավոր է միայն այն  դեպքում,երբ դրանք գտնվում են հսկողության տակ և չունեն որևէ ցանկություն մասնակցել քաղաքական գործընթացներին:

*Շատ հաճախ Ավտորիտար ռեժիմի առաջնորդները ժողովրդավարության գործընթածների մեկնարկի ուշացումը պատճառաբանում են քաղաքացիական հասարակության բացակայույամբ,քաղաքական կազմակերպություների ստեղծման համար,հասարակոիթյան անպատրաստվածության և այլն:

Պետք է նշել որ կա Ավտորիտար ռեժիմի ղեկավարման 2 տիպ`

*Իրականացնում է քաղաքականությունը  այնպես,որպիսի գրանցվեն հաջողություններ,և տվյալ երկիրը արագ անցում կատարի դեպի ժողովրդավարություն:

*Այս տիպի,իրադաիձության այսպիսի զարգացումը ձեռնտու չէ:Այստեղ գոյություն ունեն շահեր և դրանք իրականացվում են ավելի շատԱվտերիտար ռեժիմի պայմաներում, քան      ժողովրդավարության:

*Տոտալ վերահսկողության  բացակայությունը հաստատելու համար փաստ է Ավտորիտար ռեժիմի պայմանը:Իշխանությունները հիմնականում զբաղված են իրենց  սեփական անվտանգության հարցերով,շահերով,հասարակության կարգուկանոնի ապահովման,պաշպանության խնդիրներով,արտաքին խնդիրներով,և որոշակի ազատ հնարավորություն է ստեղծում տնտեսական դաշտի համար,չնայած կարող են լուրջ ազդեցություն ունենալ տնտեսական քաղաքականության վրա,սակայն չխախտելով շուկայական ինքնակառավարման և  ինքնահամակարգերի սկզբունքնեևը:

*Ավտորիտար ռեժիմին հատուկ է քաղաքական  էլիտայի հավակագրումը ինքնահամակարգման միջոցով,այսինքն  պաշտոնի են նշանակվում մարդիկ,ոչ թե գիտելիքների ,կազմակերպչական հնարավորությունների,պրոֆեսիոնալիզմի և այլ  հատկանիշների ազատ մրցակցության պայմաներով,այլ ուղղակի վերեվների թելադրանքով:Գոյություն չունի ազատ մրցակցային պայման:

Այսպիսով`հաշվի առնելով Ավտորիտարի վերոհիշյալ գծերը,այն կարելի է սահմանել այսպես. “Մեկ անձի,կամ խմբի անսահմանափակ իշխանություն,որը չի ընդունում իրական ընդդիմության  առկայությունը և արգելում է այն ,բայց պահպանում է անձի և հասարակության ինքնիշխանությունը:Սակայն թույլ չտալով,վերջինս ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին:

Շատ քաղաքագետների մոտ կա այն համոզմունքը, որ ի տարբերություն լիբերալիզմի ,որ անհսկողության դեպքում կարողէ վերածվել անարխիայի<անիշխանության>.Ավտորիտարիզմն հասարակության մեջ ձևավորում է որոշակի  կարգապահություն ,հպատակություն ,կարգուկանոն:Այնուամենայնիվ Ավտորիտարը մնում է,որպես անցումային շրջան,և քանի դեռ այն չի հասել գոնե այդ շրջանի կեսին ,ապա իր մեջ կրում է Տոտալիտարին  բնորոշ բազմաթիվ հատկանիշներ:Սա է պատճառն,որ ընդունված է,որ Ավտորիտարը համարել մի այնպիսի ռեժիմ,որը իր կարևորոգույն  սոցիալքաղաքական  լուծումը տալիս է ոժային և հարկադրական միջոցներով: Հարկադրական մեթոդները կիրառվում և ղեկավարվում են ուժային ինստիտուտների  կողմից`բանկ,ոստիկանություն և հատուկ ծառայություները:

Կառավրման այսպիսի համակարգում հասարակության դերը  ներքին քաղաքականության գործընթացներում,որպես կանոն  հավասերցվում է նվազագույնի:Հասարակությունը դուրս է մնում  ,ոչ  միայն  որոշումներ ընդունման կենտրոնից,այլ  ընդհանուր երկրի ոչ  քաղաքական կյանքից:Ավտորիտար ռեժիմի պայմաներում երկրի ուժային  ինստիտուտները անվերապահորեն  կարևորներ են  պետության մեջ,և դրանց դերը տվյալ տիպի  ռեժիմում ավելի մեծ է և գերիշխող:Այս ամենին գումարած Ավտորիտարն ունակ է ապահովելու միայն հարկադրված լեգիտիմություն ,սակայն  հասարակական աջակցության այսպիսի սահմանափակումը նեղացնում է ռեժիմի  քաղաքական շարժը: Այս պարագայում իշխանությունը չունենալով հասարակության աջակցությունը, չի կարողանում բարդ իրավիճակների պարագայում գործել ճկուն  և  օպերատիվ:Այսպիսի   պայմաներում հասարակական կարծիք ձևավորվում է է  պետական քաղաքականության կողմից  և Ավտորիտար ռեժիմը  ընդունակ չէ ձևավորել այնպիսի լուրջ շարժառիթներ,որոնք հասարակության մեջ  կարող են առաջ բերել,որոշակի առաջընթացներ:

Պետություն

1. Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ

Պետության էությունը

 Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետություն տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: «Պետություն» հասկացությունը  օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Այն իր մեջ ընդգրկում է պետությունը և հասարակությունը: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:

Պետության վերաբերյալ Խորհրդային Միությունում հրատարակված աշխատությունների մեծ մասում նրա  էությունը քննարկվել է դասակարգային դիրքերից, որպես անսահմանափակ իշխանության միջոց, տիրապետող դասակարգի դիկտատուրա: Դասակարգային մոտեցումը լայն հնարավորություններ է ընձեռում որոշելու իշխանության բնույթը, պետության էությունը, պարզելու, թե ով է իրականացնում և ում է պատկանում  քաղաքական իշխանությունը: Սակայն պետական իշխանության դասակարգային բնույթի հաստատումը չի  սպառնում պետության էության հիմնախնդիրները: Դեռ ավելին, դասակարգային մոտեցման օգտագործումը էականորեն սահմանափակում է պետության էությունը բացահայտելու հնարավորությունը: Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը:  Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:

Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:

 Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն  հասարակության մեջ:

Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին:

 Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը:

Բռնության տեսություն:  Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով:

Ժողովրդագրական տեսություն: Ժողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է բնակչության թվաքանակի և խտության աճի, քոչվորությունից նստակյաց կյանքի անցման, ինչպես նաև մեձավոր ազգականների միջև արյունապղծության արգելման և ամուսնական հարաբերությունների կարգավորման հետ: Դա պահանջում էր ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արգելեին սեռական հարաբերությունները մոտիկ հարազատների միջև, կապեր հաստատեին մյուս համայնքների հետ և այլն: Իսկ դա կարող էր կատարել միայն մի կազմակերպություն, ինչպիսին պետությունն է:

Պատմականմատերիալիստական տեսություն: Այդ տեսությունը առավել հաջող զարգացում ստացավ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերում: Տեսության իմաստն այն է, որ պետությունը ծագել է նախնադարյան հասարակության բնական և ամենից առաջ տնտեսական զարգացման հետևանքով, որը ոչ միայն ապահովում է պետության ծագման նյութական պայմանները, այլև որոշում է հասարակության սոցիալական փոփոխությունները: Պատմական-մատերիալիստական տեսությունը պետության ծագման վճռական դերը բացատրում է մի կողմից`դասակարգերի, նրանց միջև հակասությունների, դասակարգային անհաշտ պայքարի առաջացման, սեփականազուրկ դասակարգերի ճնշման, մյուս կողմից` հասարակության տնտեսական զարգացման և բաշխման հարաբերությունների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Այսպիսով, պետության ծագման և զարգացման տեսություններից երևում է, որ այդ գործընթացների վրա ազդել են. աշխատանքի հասարակական բաժանումը և կառավարչական զբաղմունքի առանձնացումը, մասնավոր սեփականության, սոցիալական խմբերի և շահագործման առաջացումը, հավելյալ արդյունքի և ազգաբնակչության աճը, պատերազմներն ու նվաճումները, աշխարհագրական-կլիմայական պայմանները և ներքին ու արտաքին զանազան գործոններ:

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով:

1.Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են : Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա:

 2.Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը:

3,Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:

Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:

Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:

Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:

Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:

Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:

Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ:

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որնոց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն):

Պետության ներքին գործառույթները  կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն:

Պետության արտաքին գործառույթը  վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն:

Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկա պայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ,ԵԽ,ԵԱՀԿ, ԱՊՀ:

Այսպիսով, պետությունը, ինտեգրացնելով սոցիալական բոլոր խմբերի շահերը, կոորդինացնելով բոլոր քաղաքական ուժերի գործողությունները և լինելով քաղաքական գործունեության, քաղաքական որոշումների մշակման և իրականացման կենտրոն, ապահովում է հասարակական ուժերի համաձայնությունը, համագործակցությունը, քաղաքական կայունությունը, սոցիալական առաջադիմությունը և դրանով իսկ դառնում քաղաքական համակարգի հիմքը, գլխավոր ինստիտուտը:

 2. Պետական կառուցվածքի և կառավարման ձևերը

Պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով այն ընդգրկում է պետական կարգին ամբողջությամբ վերաբերող հարցերը (պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր հիմքերը, պետական մարմինների համակարգը և այլն); Նեղ իմաստով պետական կառուցվածքը վերաբերում է պետական իշխանության տարածքային (ազգային-տարածքային) կազմակերպմանը, պետության ներքին տարածքային բաժանմանը, ամբողջ պետության և նրա բաղկացուցիչ մասերի փոխհարաբերություններին: Այս առումով պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է այն դեպքում, երբ պետությունը ստորաբաժանվում է ունիտար և դաշնային ձևերի: Հետևաբար, պետական կառուցվածքը (կարգը) պետության ազգային, վարչատարածքային և իշխանության կենտրոնական ու տեղական մարմիններ փոխհարաբերությունների կազմակերպումն ու իրականացումն է:

Պետության վարչատարածքային կառուցվածքի ձևերն են` ունիտար պետությունը, դաշնությունը և համադաշնությունը:

Ունիտար (պարզ, միացյալ, ազգային) ձևը մի ամբողջություն կազմող պետություն է, որը բնութագրվում է իշխանության և կառավարման մարմինների միասնական համակարգով, միասնական սահմանադրությամբ, ընդհանուր քաղաքացիությամբ և ալյն: Ունիտար պետությունները լինում են կենտրոնացված և ապակենտրոնացված: Կենտրոնացված պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա, Հայաստան և այլն) ազգային փոքրամասնությունները չունեն իրենց ինքնավարությունները. կան միայն վարչատարածքային կազմավորումներ (համայնք, շրջան, մարզ և այլն): Ապակենտրոնացված պետություններում (Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան և այլն) առանձին ազգեր ունեն ինքնավարություններ (հանրապետություն, նահանգ, պրովենցի, մարզ և այլն)` իրենց սեփական օրենսդիր, գործադիր և դատական կառույցներով:

Դաշնային (բարդ, միութենական, բազմազգ) ձևը հարաբերական ինքնուրույնություն ունեցող պետությունների միություն է, երբ պետական մի շարք կազմավորումներ (հանրապետություն, նահանգ, հողեր և այլն) միաբորվում են և կազմում մի ամբողջական պետություն:  Դաշնային պետությունները կարող են լինելսահմանադրական (ԱՄՆ, Կարադա, Բրազիլիա), սահմանադրականպայմանագրային (Ռուսաստան), պայմանագրային (Շվեյցարիա, Տանզանիա, ԱՄԷ), կենտրոնացված (Հնդկաստան, որտեղ նահանգները չունեն իրենց սահմանադրությունն ու քաղաքացիությունը) և ապակենտրոնացված ( ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա ):

Դաշնությունը ստեղծվում է նաև տարածքային հատկանիշներով (ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Գերմանիա, Մեքսիկա, Բրազիլիա և այլն), կամ ազգային (Հնդկաստան, Պակիստան, Բելգիա, Նիգերիա), կամ էլ խառը հատկանիշներով (Ռուսաստան, Շվեյցարիա, Կանադա), որոնք որոշում են պետական կարգի բնույթը, բովանդակությունը և կառուցվածքը:

Դաշնային պետություններն ունեն ընդհանուր տարածք, ընդհանուր քաղաքացիություն և օրենսդրություն, իշխանության և կառավարման ընդհանուր մարմիններ, բանակ, ոստիկանություն, պետական անվտանգության ծառայություն, հարկային, մաքսային հիմնարկներ, պետական դրոշ, պետական զինանշան, պետական օրհներգ, պետական լեզու և այլն: Դաշնության մեջ մտնող պետական-քաղաքական կազմակերպությունները նույնպես ունեն իրենց տարածքը, քաղաքացիությունը, օրենսդրությունը` ներառյալ սահմանադրությունը, սեփական իշխանությունը, կառավարման և դատական մարմինները, հարկային համակարգը, բյուջեն, խորհրդանիշները և այլն:

Դաշնային պետության կենտրոնի (միության) և առանձին սուբյեկտների իշխանության մարմինների միջև կառավարչական գործառույթների բաշխումը կատարվում է յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն: Որպես կանոն, կենտրոնական մարմինների իրավասություններին են վերաբերվում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության, դրամական թուղարկման ու կարգավորման, մաքսային գործառույթների հարցերը և այլն: Մի շարք հարցեր էլ օրինակ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, կանոնակարգի և հասարակական անվտանգության ապահովումը, հողի, ընդերքի, ջրային և բնական այլ ռեսուրսների օգտագործումը, կրթության, մշակույթի, դաստիրակության, առողջապահության ընդհանուր հարցերը և այլն վերաբերում են կենտրոնի և դաշնության սուբյեկտների համատեղ տնօրինությանը: Իսկ որոշ հարցեր էլ (հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության և այլն) համարվում են միայն դաշնության սուբյեկտների առանձնաշնորհը:

Դաշնության սուբյեկտների ինքնավարության աստիճանը երբեմն շատ բարձր է լինում: Դրա հետ միասին կենտրոնը կարող է միջամտել սուբյեկտների գործերին, երբ այնտեղ ծագում են արտակարգ դեպքեր: Այժմյան դաշնության զարգացման հիմնախնդիրներից շատերը կապված են այն բանի հետ, որ կենտրոնը միշտ ձգտում է կառավարման կենտրոնացման, իսկ դաշնության սուբյեկտները շահագրգռված են ընդլայնելու իրենց ինքնուրույնությունը: Այդ պատճառով էլ հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության իրականացման ժամանակ ազգային, մարզային իրավասությունների ընդլայնման կամ սահմանափակման համար դաշնային պետություններում երբեմն վեճեր են լինում: Սակայն պետական կառուցվածքի դաշնային ձևը առավել ժողովրդավարական է, քան մյուս ձևերը, քանի որ այն նպաստում է ոչ միայն հորիզոնական և ուղղաձիգ գծով իշխանությունների բաժանմանը, այլև նրանց միջև ծագող հակասույթունների լուծմանը:

Պատմությանը հայտնի է նաև պետական կառուցվածքի այնպիսի ձև, ինչպիսին համադաշնությունն է, որը մի քանի ինքնիշխանո պետությունների միություն է և ստեղծվում է դրսից պաշտպանվելու, որոշակի նպատակներ համատեղ իրականացնելու համար: Համադաշնությունը սովորաբար ստեղծվում է համապատասխան պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրված միջպետական պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերում հաստատվում են միության կողմից նախատեսվող նպատակները, քաղաքական-վարչական մարմինները, պատասխանտու պաշտոնները, միությանը տրվող լիազորությունները և այլն: Համադաշնությունը չունի միասնական սահմանդրություն, միասնական քաղաքացիություն, միասնական հարկային, դրամական, իրավական համակարգ և այլն: Ֆինանսական միջոցներն ստեղծվում են համադաշնության անդամ պետությունների վճարումներից: Զինված ուժերը պատկանում են յուրաքանչյուրին, թեև ձևականորեն նրանք գտնվում են ընդհանուր հրամանատարության տակ: Օրենսդիր մարմնի կազմի մեջ հավասար թվով և միատեսակ լիազորություններով մտնում են համադաշնության անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնց որոշումներն ընդունվում են կոնսեսուսի հիման վրա և սովորաբար ուժի մեջ են մտնում համադաշնության անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո: Միջազգային քաղաքականությունն իրականցվում է համաձայնեցված, թեև բացառված չէ այս կամ այն հարցի վերաբերյալ ինքնուրույն դիրքորոշումը:

Համադաշնային պետական կառուցվածքի ձև են ունեցել Շվեյցարիան` 1291-1798 և 1815-1848, ԱՄՆ-ը 1776-1787 և Գերմանիան 1815-1867թթ.: Սակայն նրանց պատմական փորձը ցույց է տալիս, որ համադաշնությունները հավիտենական չեն, խիստ անկայուն են: Առաջադրված խնդիրների լուծումից հետո կամ բաժանվում են մասերի, կամ վերածվում են դաշնային պետությունների:

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը:  Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև:

Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման  աստիճանից էլ կաղված`առանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունը` կառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում` բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը:

Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:

Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ  այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը` խորհրդարանում դնելով իր վստահության  հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

3. Իրավական պետություն

  Պետությունների գոյության վաղ շրջանում կառավարումը գործնականում իրականացվում էր միանձնյա անսահմանափակ իշխանության, ավանդույթների, հավատի և այլ նորմերի հիման վրա: Պետության մեջ, նրա տարածքում բացակայում էր մարդկանց իրավունքների հավասարության հնարավորությունը: Որպես միանձնյա կառավարմանը և կամայականությանը հակակշիռ` ժողովրդի մեջ ծագել է օրենքի իշխանության մասին միտքը: Դեռևս հին աշխարհում մտածող Պլատոնն ասում էր. «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ օրենքն ուժ չունի և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության տակ, իսկ այնտեղ, ուր օրենքը կառավարողների տիրակալն է, իսկ նրանք նրա ստրուկները, ես տեսնում եմ այդ պետության փրկությունը և բոլոր բարիքները, որոնք կարող են աստվածների կողմից շնորհվել պետություններին»: Հետագայում այդ գաղափարները զարգացրել են Արիստոտելը, Ջ. Լոկը, Շ. Մոնտեսքիոն, Ժ. Ժ. Ռուսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը և ուրիշներ: Պետության մեջ, նշում էին նրանք, պետք է գերակայի օրենքը, որը համապատասխանում է բնական իրավունքին, ճանաչվեն մարդու անօտարելի բնական իրավունքներն ու ազատությունները: Այդ դրույթներից շատերը կազմել են 1787թ. ընդունված` ԱՄՆ-ի Սահմանադրության և 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրի հիմքը: Դրանցում և քաղաքակիրթ այլ երկրների սահմանադրություններում արձանագրված են պետական կարգը, իշխանության ձևավորման նպատակներն ու եղանակները, քաղաքացիների համատեղ կյանքը, պետության և քաղաքացիական հասարակության հարգալից փոխհարաբերությունները կարգավորող սկզբունքները:

Այսպիսով, իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման և գործառնության այնպիսի տիպ է, որի դեպքում պետությունը, սոցիալական ընդհանրությունները և առանձին անհատը գտնվում են միևնույն հարաբերության մեջ: Այս դեպքում իրավունքը հանդես է գալիս որպես պետության, հասարակության և անձի փոխադարձ կապի մեջոց:

Իրավական պետությունը բնութագրվում է մի շարք հատկանիշներով, որոնցից կարևորագույններն են.

  Իրավունքի և օրենքի գերակայությունը: Գերակայություն նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Օրենքի գերակայության դեպքում քաղաքացիները, ինչպիսի սոցիալական կարգավիճակ էլ ունենան, ենթարկվում են միայն օրենքին: Դրա հետ մեկտեղ օրենքն էլ պետք է բխի բնական իրավունքից: Բնական իրավունքը  բնությունից կամ աստծո կողմից տրված իրավունք է, որը փոփոխության չի ենթարկվում, անփոփոխ է, ինչպես բնությունը: Այն պայմանավորված է մարդու բնույթով, նրա էությամբ և կախված չէ օրենսդիրների կամքից, պետության  կողմից սահմանված իրավունքից:

Անձի իրավունքների ու ազատությունների ճանաչումը: Անձի իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը պետք է ոչ միայն հռչակվի կամ հռչակված լինի, այլև ապահովվի պետական իշխանության կողմից:

Բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, պետության օրենքների նկատմամբ մարդու իրավունքների առաջնությունը: Իրավական պետության մեջ բացառվում է տնտեսական, քաղաքական, կրթական, ազգային-էթնիկական, սեռահասակային, կրոնական և զանազան այլ հատկանիշներով ցանկացած խտրականություն: Հետևաբար, ամեն մի պետության մեջ, մասնավորապես իրավական պետությունում, իշխանությունը պետք է այնպես կազմակերպել, որ այն չճնշի մարդկանց, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն իշխանության օբյեկտ, այլ նաև` սուբյեկտ:

Իշխանությունների տարանջատումը: Իշխանության կետրոնացումը մեկ անձի կամ ինստիտուտի ձեռքում բացառելու, անձի նկատմամբ պետական իշխանության և պաշտոնատար անձանց հնարավոր կամայականությունները սահմանափակելու, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով իշխանությունները տարանջատվում են, հակակշռում, հավասարակշռում, համագործակցում և վերահսկում են միմյանց:

Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը: Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը կապված է մարդու բնածին, բնական իրավունքի և ընդհանուր հռչակագրերում ու միջազգային պայմանագրերում, արձանագրված` նրա իրավունքների հետ: Իրավական պետությունում իրենց պարտավորությունների համար ոչ միայն քաղաքացիներն են պարտավոր պետության առջև, այլև պետությունն է օրենքով պատասխանատվություն կրում քաղաքացիների առջև:

Քաղաքական բազմակարծությունը: Իրավական պետության մեջ գործում են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, հասարակական միավորումներ ու շարժումներ, կատարվում է մտքերի, հայացքների և հոգևոր պահանջմունքների ազատ փոխանակություն: Անցկացվում են ազատ, ուղղակի, գաղտնի և հավասար սկզբունքներով ընտրություններ. քաղաքացիները մասնակցում են պետական և հասարակական գործերի կառավարմանը: Մարդն իրեն զգում է ազատ և ինքնուրույն տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու և տարծելու մեջ:

Օրենքների իրականացման համար հսկողության և վերահսկողության արդյունավետությունը:  Իրավական պետությունում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորվածության շնորհիվ պետական իշխանությունը ոչ միայն սահմանափակված է զանազան կամայականություններից, այլև խիստ օրինականցված է: Այստեղ միջազգային իրավունքի նորմերի մակարդակով իշխանությունների կոզմից ապահովվում են քաղաքական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և այլն:

Իրավական պետության ստեղծումը կարևոր փուլ է մարդկանց իրավահավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների ընդլայնման գործում: Այդ խնդրի լուծումը պահանջում է օրենքը դարձնել հասարակական կյանքի բոլոր կողմերի կառավարման վճռական միջոցը, հասցնել հասարակությունը այնպիսի վիճակի, երբ օրենքին հետևելը ավելի ավելի շահավետ լինի, քան այն խախտելը: Անհրաժեշտ է նաև հզորացնել տնտեսությունը, ընդլայնել սոցիալական քաղաքականությունը, այն դարձնել պետության գործունեության հիմնական ուղղվածություններից մեկը:

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ-Հայրենասիրություն

WGc1e7H6F5P8BaiUOYkR9DVMKG 
1
1936 թվականի փետրվարի 28-ին, հայտնի իրադարձությունների երրորդ օրը, գվարդիական տրանսպորտային գումարտակի պորուչիկ Սինձի Տակեյաման ցնցված այն լուրից, որ իմ մտերիմ ընկերները հայտնվել են խռովարարների թվում, չհնազանդվելով խռովարարությունը ճնշելու հրամանին` իր առանձնատան սենյակներից մեկում (Աօբա փողացի վեցերորդ տուն, Յոցույա շրջան), խարակիրի արեց սեփական սրով. Րեյկոն` նրա տիկինը, հետևից սիրելի ամուսնու օրինակին ու նույնպես ինքնասպան եղավ: Պորուչիկի հրաժեշտագրում ընդամենը մեկ նախադասություն էր. «Կեցցե’ կայսերական բանակը»: Կինը ևս նամակ էր թողել, ուր ծնողների ներումն էր հայցում այն բանի համար, որ նրանցից շուտ հեռանում է կյանքից` նամակն ավարտելով այս խոսքերով. «Եկավ այն օրը, որին պետք է պատրաստ լինի ցանկացած սպայի կին»:
Քաջարի զույգի կյանքի վերջին րոպեները կցնցեին նույնիսկ ամենաքար սիրտը: Լրացել էր պորուչիկի երեսունմեկ տարին, Րեյկոյի` քսաներեքը: Նրանց հարսանիքից կես տարի էլ չէր անցել:
2
Նրանք, ովքեր ներկա էին եղել պսակադրությանը կամ գոնե տեսել էին հարսանեկան լուսանկարը, անխտիր հիանում էին երիտասարդ զույգի գեղեցկությամբ: Հարսնացուի կողքին տոնական համազգեստով հպարտ կանգնած էր պորուչիկը, աջը` երախակալին, ձախ ձեռքում` գլխարկը: Դեմքը խստիվ էր, բոց ու կրակ աչքերում` խիզախում ու շիտակություն: Իսկ ձյունաճերմակ կինոնոյով հարսնացուի հմակքն ուղղակի աննկարագրելի է. Կամար հոնքեր, մեծ աչքեր, նրբագիծ քիթ, հյութեղ շուրթեր, դիմագծերում անկրկնելիորեն ներդաշնակվում էին զգայնությունն ու վեհանձնությունը: Կիմոնայի թևքից երևում էր դաստակը, հովհարը բռնած նուրբ մատները լուսնածաղկի քնքուշ թերթիկների էին նման:
Ամուսնական զույգի ինքնասպանումից հետո,նայելով հիշատակի լուսանկարին,մարդիք կսկիծով ասում էին, որ նման` առաջին հայացքից իդեալական թվացող միությունները, միշտ դժբախտություններ են բերում:
Թվում էր, թե ոսկեզոծ վարագույրի առաջ քար կտրած ջահելները իրենց ջինջ աչքերով վաղաժամ մահվան դեմքն էին տեսնում:
Նորապսակները տեղավորվել էին Աօբա փողոցի առանձնատանը, որ նրանց համար փնտրել, գտել էր խնամախոսներից մեկը` գեներալ-լեյտենանտ Օձէկին: Ընդ որում առանձնատուն ասվածը ընդամենը ոչ մեծ մի տնակ էր, փոքրիկ այգիով: Առաջին հարկի երկու փոքր սենյակները համարյա թե արև չէին տեսնում, ուստի և ամուսինները որոշեցին իբրև ննջարան ծառայեցնել երկրորդ հարկը: Աղախին նրանք չունեին և տնտեսությունը Րեյկոն էր վարում:
Հայրենիքի համար դժվարին ժամանակներ էին, և ուրեմն որոշված էր հրաժարվել հարսանեկան ճամփորդությունից: Առաջին գիշերն նորապսակներն անցկացրին նոր տանը: Մինջև անկողին մտնելը պորուչիկը մերկացրեց սուրը, դրեց ծնկին և Րեյկոյի առաջ կարճ խոսք ասաց. «Սպայի կինը միշտ պետք է պատրաստ լինի, որ իր ամուսինը զոհվելու է: Հնարավոր է դա լինի վաղը չէ մյուս օրը: Չես տատանվի դու, արդյոք, երբ գա ճակատագրական այդ օրը»:
Ելնելով տեղից, Րեյկոն պահարանի դարակից հանեց օժիտի ամենաթանկագին իրը`դաշույնը, որն իրեն մայրն էր վստահել: Ամուսնու նման նա ևս իր ծնկին դրեց մերկ սեպը: Ամուսինների միջև լուռ համաձայնություն էր կնքված, ու պորուչկին այլևս երբեք փորձության չենթարկեց իր երիտասարդ կնոջը:
Հարսանիքին հաջորդած վերջին ամիսներին Րեյկոն գեղեցկությունից փթթել ու շողշողում էր, ինչպես անձրևից հետո երկնակամարում հայտնված մի լուսին:
Նրանք երիտասարդ էին, ավյունով լեցուն և նրանց կիրքը չէր հանդարտվում: Սիրուն նրանք տրվում էին ոչ միայն գիշերները, հաճախ, դառնալով ծառայությունից, պորուչիկը չէր հասցնում նույնիսկ վրայից դեն նետել փոշեծածկ մունդիրը, այնքան որ չէր համբերում գիրկն առնել երիտասարդ կնոջը: Րեյկոն պատասխանում էր ոչ պակաս կրքոտությամբ: Ամուսնության առաջին իսկ ամսում նա ըմբոշխնել էր անմեկնելի երանությունը, և գիտենալով այդ` պորուչիկը երջանիկ էր: Րեյկոյի գեղեցիկ, սպիտակ մարմինը, պիրկ կրծքերը` անարատ և անձեռնամխելի, մեկընդմիշտ տրվելով սիրուն` զգայացունց կրակով էին բռնկվել: Նրանք քնքշանքին էին տրվում վախեցնող լրջությամբ, որ չէր լքում նրանց նույնիսկ երանության վերջին պահին:
Զինավարժությունների դադարի կարճ պահերին պորուչիկը մտածում էր կնոջ մասին: Տանը մենակ մնացած Րեյկոյի առջև մշտապես սիրեցիալի պատկերն էր: Հերիք էր հայացք նետեր հարսանեկան լուսանկարին և նա համոզվում էր, որ իր երջանկությունը երազ չէ: Րեյկոյին ամենևին էլ տարօրինակ չէր թվում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ միանգամայն օտար տղամարդը դարձել էր մի արև, որ լուսավորում էր իր աշխարհը:
Ամուսինների հարաբերությունները բարոյական ամուր հիմքերի վրա էին խարսխված. չէ՞ որ կայսեր հաստատած օրենքն ասում էր. «Այր ու կին պետք է ապրեն անխախտ ներդաշնակության մեջ»: Րեյկոն երբեք և ոչնչում չէր հակաճառում ամուսնուն և պորուչիկը բնավ առիթ չէր ունեցել դժգոհ լինելու նրանից:
Առաջին հարկի հյուրասրահում սեղանին դրված էր կայսերակն ընտանիքի լուսանկարը և ամեն առավոտ, պորուչիկի ծառայության մեկնելուց առաջ, երիտասարդ զույգը խոնարհվում էր լուսանկարին: Րեյկոն ամեն օր ջրում էր սակակի սրբազան փոքրիկ ծառը, որն աճում էր սեղանի առջև դրված չանում և որի կանաչը միշտ թարմ ու փարթամ էր:
3
Պորուչիկի տունը գտնվում էր մամուլի նախարար-պահապան Սայգոյի առանձնատնից ոչ հեռու, բայց կրակոցները, որ արձակվեցին փետրվարի 26-ի լուսաբացին, ամուսինները չէին լսել:
Ողբերգական այդ դրվագը տաս րոպեից ավելի ձգվեց, ու պորուչկին արթնացրել էր ոչ թե հրաձգությունը, այլ շեփորի ձայնը, որ տագնապ էր գուժում` ճեղքելով ձյունաշղարշ աղջամուղջը: Սպան մի ոստյունով վեր թռավ անկողնուց, անխոս վրան քաշեց համազգեստը, ձեռքն առավ կնոջ մեկնած սուրը և դուրս թռավ ձյունածածկ, մութ փողոց:
Մինջև 28-ի երեկոն Րեյկեն նրան այլևս չտեսավ: Կատարվածի մասին նա իմացավ ռադիրհաղորդագրությունից: Այդ երկու օրը նա անցկացրեց խաղաղ միայնության մեջ` պինդ գոցված դռների ետևում:
Դեպի ձյունը և մթությունը շտապող ամուսնու դեմքին Րեյկոն կարդաց մահվան ընդառաջ գնալու ամուսնու վճռականությունը: Եթե նա ողջ չվերադառնար, Րեյկոն պատրաստ էր հետևել նրան: Անշտապ նա սկսեց կարգի բերել իր իրերը: Տոնական կիմոնոները նա որոշեց հիշատակ թողնել դպրոցական ընկերուհիներին և զգեստները փաթաթելով թղթի մեջ` վրաները գրեց անուններն ու հասցեները: Ամուսինը նրան սովորեցրել էր երբեք չմտածել վաղվա օրվա մասին, այլ ապրել այսօրով, դրա համար էլ Րելկոն օրագիր չէր պահում, ուստի և զրկված էր վերջին ամիսների երջանիկ հուշերի էջերը վերընթերցելու հաճույքից` թերթ առ թերթ հանձնելով դրանք կրակին:
Ռադիոընդունիչի մոտ շարված էր Րեյկոյի փոքրիկ հավաքածուն. ճենապակե շունը, նապաստակը, խլուրդը, արջը, աղվեսը նաև մրգաման ու սափորիկ:
Երիտասարդ կինը մտածեց, որ այդ իրերը դժվար թե հարմար գան իբրև հիշատակ նվիրելու համար: Անհարմար է նաև խնդրել, որ դրանք իր հետ հողին հանձնեն: Րեյկոյին թվաց, թե ճենապակե գազանիկների մռութները աղիողորմ և խռոված ծամածռվում են: Նա ձեռքն առավ խլուրդին, բայց մտովի արդեն հեռու էր իր մանկական հրապուրանքից: Նրա աչքերը տեսնում էին Բարձրագուկն Մտքի կուրացուցիչ փայլատակումը, որի մարմնավորումն իր ամուսինն էր: Նա պատրաստ էր արևային հաղթակառքով մահվան ընդառաջ գնալ, բայց դեռ մի քանի ժամ ուներ հաճելի մանրուքներով զբաղվելու համար: Ճիշտն ասած, այդ սիրունիկ մանր-մունր իրերը նրան սիրելի էին երբեմնի, այսօր նա սիրում էր լոկ հիշողությունն այդ անմեղ կապվածության: Սիրտն համակված էր շատ ավելի այրող մի կրքով, անդիմադրելի մի զգացողությամբ, քանզի Րեյկոն հողեղեն ուրախությունների մասին չէր մտածում` իբրև սովորական հաճույքների:
Փետրվարյան ցուրտը, հպումը ճենապակուն սառեցրին նրա բարակ մատները, բայց հերիք էր Րեյկոն հիշեր ամուսնու ուժեղ ձեռքերը, որ գիրկն էին առնում իրեն, և անմիջապես, ինչ-որ տեղ ներքևից` նախշազարդ կիմոնոյի անթերի ծալքերի խութերից հորդում էր տաք, թաց խոնջանքը, որն ի զորու էր հալեցնել ցանկացած ձյուն ու սառույց:
Կողքին թևածող մահը չէր սարսափեցնում Րեյկոյին. սպասելով սիրեցյալին, նա համոզված էր, որ այն ամենը, ինչ հիմա զգում և մտածում է նա, նրա տառապանքն ու տանջանքը, ու նաև ամուսնու մարմինը, որ իրեն երջանկություն էր պարգևել, իրենց ետևից մղում են դեպ այն վայելքը, որի անունն է «մահ»: Նա զգում էր, որ այդ մտքի մեջ, նույնիսկ այդ մտքի մի հյուլեում դյուրաբար կարող է տարրալուծվել իր ամբողջ էությունը:
Լուրերի տեսությունից նա իմացավ, որ խռովարարների շարքում են նաև ամուսնու լավագույն ընկերները: Այդ լուրը ոչնչացրեց նրա վերջին տարակուսանքը: Նա դեռևս մեծ անհամբերությամբ սպասում էր կայսերական շնորհագրին` տեսնելով, որ ապստամբությունը, որն ի սկզբանե կոչում էին «ազգային վերածնության շարժում», կամաց-կամաց խռովության անարգալից կնիքն են դրոշմում:
Պորուչիկի զորամասից ոչ մի լուր չկար: Ձյան տակ թաղված քաղաքը րոպե առ րոպե սպասում էր ռազմական գործողությունների:
Փետրվարի 28-ի մայրամուտին, Րեյկոն սարսափահար դռան ուժեղ թակոցը լսեց: Նա վազեց միջանցք և դողահար ձեռքով փորձեց բացել սողնակը: Ում անշարժ ուրվագիծը աղոտ գծագրվում էր փայլատ ապակու ետևից` լռում էր, բայց Րեյկոն միանգամից ճանաչեց ամուսնուն: Երբեք սողնակն այդքան ամուր չէր թվացել նրան, այն ոչ մի կերպ չէր ուզում բացվել:
Դուռը դեռ լրիվ չէր բացվել, պորուչիկն արդեն գորշ-կանաչավուն շինելով և ձյունակոլոլ կրնկակոշիկներով միջանցքում էր: Նա փականը ձգեց և պտտեցրեց բանալին: Րեյկոն անմիջապես չհասկացավ այդ ժեստի նշանակությունը:
_ Բարի երեկո,- խոնարհվեց նա,- բայց պորուչիկը չպատասխանեց ողջույնին: Նա հանեց սուրը և սկսեց հանվել: Րեյկոն օգնում էր նրան: Շինելը թաց և սառն էր. դրանից ձիանոցի հոտ չէր գալիս` ինչպես չոր, արևոտ օրերին: Այսօր այն Րեյկոյին անսովոր ծանր էր թվում: Կինը կախեց շինելը և թևատակին սեղմելով սուրն ու սուսերակալը, հետևեց ամուսնուն դեպի ներքնահարկի հյուրասրահ:
Վառ լամպի լույսի տակ ամուսնու թավ դեմքը Րեյկոյին օտար թվաց: Այտերը փոս էին ընկել ու գունատվել: Սովորաբար ծառայությունից վերադառնալով լավ տրամադրությամբ, նա նախ և առաջ հագնում էր տնային շորերը և պահանջում անհապաղ ընթրիք մատուցել: Պորուչկին այսօր սեղան նստեց հենց համազգեստով` ընկճված, գլուխը հակելով սեղանին: Րեյկոն նույնիսկ չհարցրեց, թե արդյոք ժամանակը չէ սեղան գցելու:
Փոքր-ինչ լռելով, ամուսինը խոսեց:
_ Ես ոչնչի մասին չգիտեի: Նրանք ինձ իրենց հետ չէին կանչել: Երևի նրա համար, որ վերջերս էի ամուսնացել… Այնտեղ են Կանոն և Խոմման, և Յամագուտին…
Րեյկոն կարծես արթմնի իր առջև տեսավ երիտասարդ սպաների շառագունած դեմքերը. դեմքերն իր ամուսնու ընկերների, ովքեր այնքան հաճախ էին լինում իրենց տանը…
_ Վաղը հրապարակելու են բարձրագույն շնորհագիրը: Նրանց խռովարար կճանաչեն: Ես ստիպված պետք է նրանց դեմ հանեմ իմ զինվորներին: Ես չեմ կարող այդ անել չեմ կարող:
_ Ինձ փոխարինել են պահակախմբում,- շարունակեց նա դադարից հետո,- թույլատրել են այս գիշեր անցկացնել տանը: Վաղն առավոտյան ստիպված ենք հարձակվել: Րեյկո, դա իմ ուժերից վեր է:
Րեյկոն նստած էր դեմ-հանդիման, աչքերը հակած: Նա հրաշալի հասկանում էր, որ ամուսինն իրեն տեղեկացնում է մեռնելու իր որոշման մասին:
Վճիռն արդեն ընդունված էր:
Ձայնը նրա հնչում էր մի առանձնահատուկ անդրդվելիությամբ` քանզի նրա բառերի ետևում կանգնած էր մահը` այդ մռայլ և անշարժ պատկերը: Պորուչիկը խոսում էր իր հոգու տվայտանքների մասին, բայց նրա սիրտը անկոտրում էր:
Լռությունը, որ տիրել էր հյուրասրահում, մաքուր ու թափանցիկ էր, ինչպես լեռներից հոսող ձնհալքի առվակներ: Առաջին անգամ, երկու օրվա անընդմեջ տառապանքից հետո, երիտասարդ, հիասքանչ կնոջը դեմառդեմ, սեփական տան մեջ պորուչիկը զգաց, թե ինչպես էր իր հոգուն հանդարտություն իջնում: Գիտեր, որ կարելի է այլևս ոչինչ չբացատրել, նա առանց այդ էլ ամեն ինչ հասկանում է:
_ դե ինչ,- պորուչիկը բարձրացրեց աչքերը, չնայած անքուն գիշերներին, հայացքը սուր էր և անպղտոր: Աչքերն այժմ ուղղված էին Րեյկոյի դեմքին:
_ Այս գիշեր ես խարակիրի կանեմ:
Րեյկոն անդրդվելի էր: Նրա խոշոր աչքերում այնպիսի մի լարվածություն կար, որ թվում էր, թե հայացքն այդ ուր որ է կղողանջի զանգակի պես:
_ Ես պատրաստ եմ,- ոչ միանգամից ասաց նա,- թույլ տուր ինձ հետևել քեզ:
պորուչիկը զգաց, որ այդ հայացքի ուժը համարյա թե ճզմում է իրեն:
Բառերը զառանցանքի պես ինքնակամ դուռս թռան շուրթերից:
_ Լավ, թող այդպես լինի, ուրեմն` միասին: Բայց ես ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչպես եմ մեռնելու: Համաձայն ե՞ ս:
Իր համար էլ անհասկանալի էր, թե ինքն ինչպես կարող էր այդպես հեշտ ու անհոգ թույլատրել նրան դիմել այդ սարսափելի քայլին: Բայց երբ բառերն արդեն ասված էին, նրանց երկուսի սրտերն էլ ողղեցին երջանկության տապ ալիքով: Րեյկոն զգացված էր ամուսնու անվերապահ վստահությունից: Նա գիտեր, թե ամուսնու համար ինչքան կարևոր էր, որ մահվան արարողությունը անթերի լիներ:
Խարակիրին անպայման պետք է վկա ունենա և, որ նա այդ դերի համար իրեն էր ընտրել, հարգանքի բարձրագույն աստիճանի մասին էր վկայում: Եվ վստահության ևս մեկ վկայություն էր այն, որ պորուչիկը չէր ստիպում նրան մեռնել առաջինը` զրկելով իրեն ստուգելու հնարավորությունից, թե կկատարի արդյոք կինն իր խոստումը: Լիներ նա սովորական, կասկածամիտ մի ամուսին, Րեյկոն նրանից առաջ կզոհվեր` ինչպես և սովորաբար լինում է կրկնակի անձնասպանների դեպքում:
Պորուչիկն համոզված էր, որ առաջին գիշերվա Րեյկոյի երդումն հաստատող որոշումը իր դաստիարակության և խրատների արդյունքն է: Միտքն այդ նրան հպարտություն էր ներշնչում: Ինքնասիրահարվածությունից զերծ պորուչիկի մտքովն անգամ չէր անցնում, որ կինն ի զորու է մեռնել իր հանդեպ տածած սիրուց:Նրանց հոգիներն համակած հրճվանքն այնքան մեծ էր ու անկեղծ, որ երկուսի դեմքերն էլ ողողվել էին ժպիտով: Րեյկոն այնպիսի զգացողություն ուներ, որ իրենց ևս մեկ առաջին գիշեր է սպասում: Առջևում` ոչ ցավ, ոչ մահ – միայն ազատ ու անեզր տարածություն:
_ Բաղնիքը պատրաստ է: Լոգանք կնդունե ՞ ս:
_ Այո:
_ Իսկ ընթրելու՞ ես:
Բառերն այդ այնքան առտնին էին, որ պորուչիկին մի պահ թվաց, նախընթաց ամեն ինչն իր երևակայեւթյան պտուղն է:
_ Ուտել, թերևս չարժի: Այ, սակե, վատ չէր լինի խմել:
_ Լավ:
Րեյկոն ոտքի ելավ, որ պահարանից հանի ամուսնու խալաթը և խնդրեց նրան անցնել ներս:
Պորուչիկը մոտեցավ և անձայն կարդաց Րեյկոյի ընկերուհիների հասցեները, որ գրված էին զգեստների փաթեթների վրա: Տեսնելով կնոջ աներերության ևս մեկ ապացույց, նա ամենևին չտխրեց` միայն սիրտը լցվեց առավել քնքշությամբ: Րեյկոն հիմա այնքան նման էր գեղանի մի կնոջ, որն հպարտությամբ ամուսնուն ցույց էր տալիս իր սիրելի, անիմաստ գնումները, և չկարողանալով զսպել սերը` նա ետևից գրկեց ու համբուրեց կնոջը: Չսափրած դեմքը ծակծկեց նրա պարանոցը: Րեյկոյին, ում համար հպումն այդ մի ամբողջ կյանք արժեր, համբույր, այդ արտասովոր թվաց, չէ որ շուտով ամեն ինչ վերջանալու էր: Ակնթարթները ներծծվում էին ավյունով, մարմնի յուրաքանչյուր բջիջ զարթոնք էր ապրում: Րեյկոն ձգվեց պարանոցը մոտեցնելով ամուսնու շուրթերին;
_ Սկզբում լոգանք, հետո սակէն, իսկ դրանից հետո…անկողինը վերևում է,- շշնջաց նրա ականջին պորուչիկը: Րեյկոն գլխով արեց:
Նա դեն նետեց մունդիրը և մտավ լոգարան: Ականջը ջրի ճողփյունին` Րեյկոն հյուրասենյակում թավան դրեց կրակին և սկսեց տաքացնել սակէն: Ապա նա լոգարան տարավ ամուսնու խալաթը, գոտին, ներքնաշորերը ու հարցրեց, թե արդյո՞ք ջուրը տաքացել է: Պորուչիկը գոլորշու քուլաների մեջ նստած սափրվում էր. զորեղ թիկուքին, մկանները ձեռքերի շարժումներին համընթաց` խաղում էին: Իսկ ամեն ինչ սովորականի նման էր: Ձեռքի տակ եղածից Րեյկոն սկսեց արագորեն ուտելիք պատրաստել: Ձեռքերը չէին դողում, գործն առաջ էր գնում, նույնիսկ ավելի արագ, քան սովորաբար: Բայց միևնույն է, սրտի խորքում տարօրինակ թռթիռ կար: Մի պահ դղրդում էր` ինչպես հեռահար կայծակ ու անմիջապես չքանում: Իսկ մնացյալը` ինչպես միշտ:
Լողարանում սափրվելիս, պորուչիկը զգում էր, թե ինչպես է կասկածներից և հոգեկան տանջանքներից վրա հասած հոգնությունը լքում տաքացող մարմինը: Ի հեճուկս սպասվելիք վախճանի, սպան ամբողջովին համակված էր ուրախության սպասումով:
Սենյակից լսվեցին կնոջ անդադրում քայլերը, և նրա մեջ առաջացավ առողջ ֆիզիկական ցանկություն, որի մասին վերջին երկու օրերին նույնիսկ մոռացել էր մտածել:
Պորուչիկը կասկած իսկ չուներ, որ ուրախությունը, որով նրանք մահվան վճիռ էին կայացրել, անկեղծ էր: Նրանք չէին մտածում այդ մասին, բայց այդ պահին երկուսն էլ զգում էին, որ բոլորից թաքուն իրենց երջանկությունը Բարձրագույն Արդարադատության, Աստվածային Կամքի, Անխախտելի Բարոյականության հուսալի պաշտպանության ներքո է:
Մեկմեկու աչքերում կարդալով մահն արժանավայել ընդունելու պատրաստակամությունը` պորուչիկն ու կինը կրկին գիտակցեցին, թե ինչ հզոր պողպատե պատ, Ճշմարտության և Գեղեցիկի ինչ ամրակուռ զրահ է պահպանում իրենց: Հենց դրա համար էլ պորուչիկը համոզված էր, որ մարմնի կանչի և հայրենասիրության միջև ոչ մի հակասություն չկա, ընդհակառակը, այդ երկու կրքերը բնական կերպով միաձուլվել են:
Սևեռուն հայացքը` գոլորշուց մշուշված ճաքած հայելուն, պորուչիկը ածելին շատ զգուշությամբ էր բանեցնում: Շուտով այս դեմքի վրա կսառի մահվան դիմակը, դրա համար էլ ցանկալի չէր, որ դեմքն այլանդակեին կտրվածքները: Սափրված դեմքը ջահելացել էր և ասես լույս էր ճառագում. Նույնիսկ խունացած հայելին էր լուսավորվել:
Մահվան և շողարձակող այս ջահելության մեջ աննկարագրելի վեհություն կար: Միթե այս դիմագծերը շուտով մահվան «ստվերով են ծածկվելու»: Արդեն իսկ դեմքը կիսով չափ կարծես դադարել էր պատկանել պորուչիկին, ավելի շուտ` զոհված մարտիկի հուշարձանի քարաշունչ կերպար էր ստացել: Սպան մեկ վայրկյան փակեց աչքերը. աշխարհը կորսվեց խավարի մեջ և տեսնել կարող էր միայն ապրողը:
Երբ պորուչիկը դուրս եկավ լոգարանից, նրա ածիլված այտերը երկնագույն երանգ էին ստացել: Նստեց թավային մոտիկ, որի մեջ սակէն էր տաքանում: Րեյկոն պատրաստել էր ամեն ինչ և նույնիսկ հասցրել էր իրեն կարգի բերել:Նրա այտերը ծածկել էր նուրբ վարդագույնը, շուրթերը խոնավ փայլ ունեին. Պորուչիկը կնոջ դեմքին տխրության նշույլ իսկ չգտավ: Գոհանալով կնոջ զսպվածությամբ, նա ևս մեկ անգամ մտածեց, որ իր ընտրության մեջ չի սխալվել:
Պարպելով գավաթը` պորուչիկը այն նորից լցրեց և մեկնեց կնոջը: Րեյկոն երբևէ գինի փորձած չկար. Նա հնազանդ սակէն մոտեցրեց շուրթերին և զգուշորեն կում արեց:
_ Արի մոտս,- կանչեց պորուչիկը:
Րեյկոն մոտեցավ ամուսնուն, կռացավ և նա ամուր գրկեց կնոջը: Կուրծքը նրա թրթռաց, ուրախությունն ու թախիծը միախառնվեցին ու խլրտացին` թունդ սակէով ջերմացած: Պորուչիկը վերևանց հայացք ձգեց կնոջ աչքերին: Վերջին կանացի դեմքը, վերջին մարդկային դեմքը, որ վիճակված էր նրան տեսնել:Նա անշտապ ու ուշադիր նայում էր նվիրական դիմագծերին` ինչպես մի ճամփորդ, որն հիանում է գեղեցիկ բնապատկերով, որն այլևս երբեք չի տեսնելու: Պորուչիկը նայում ու չէր հագենում. Փափուկ շուրթերը ջերմացնում էին այդ գեղեցկության սառն անխախտությունը: Նա կռացավ ու համբուրեց կնոջ շուրթերն ու հանկարծ նկատեց, որ թեպետ դեմքի և ոչ մի մկան չի շարժվում, սակայն գոց աչքերից փայլփլելով` արցունքներ են հոսում:
_ Գնանք ննջարան,- առաջարկեց պորուչիկը: Սակայն Րեյկոն ասաց, որ մինջև այդ լոգանք կնդունի; Նա վերև բարձրացավ մենակ, մտավ ննջարան, որն արդեն ջերմացրել էր գազի վառարանը, և փռվեց անկողնուն:Ամեն ինչ սովորականի պես էր, նույնիսկ` ժամը. Քանի~ երեկո էր նա այդպես պառկած սպասել կնոջը: Ձեռքերը գլխատակին` պորուչիկը նայում էր առաստաղին. այնտեղ մթին էին տալիս տախտակները:
Ինչի՞ էր նա սպասում- մահվան, թե՞ խելահեղ վայելքի: Մի սպասումը դարսվեց մյուսի վրա և թվաց, որ հենց մահն է նրա միակ տենչանքը:
Համենայն դեպս, պորուչկը դեռևս երբեք ազատության այդպիսի զգացում չէր զգացել:
Պատուհանի տակով ավտոմեքենա անցավ` սահելով ձյունածածկ սալահատիկի վրայով: Շենքերի պատերը արձագանքեցին մեքենայի շչակին:
Հենց ծովը շարունակում էր առտնին ունայնությամբ սահմանված իր գոյությունը, միայան այստեղ սենյակում, մի միայնակ կղզյակ կար:
Նրա սահմաներից անդին` հսկա, խռովահույզ երկիրն էր ծավալվում, որին պորուչիկը իր սիրտն էր տվել, հանուն որի նա իր կյանքն էր զոհաբերում: Կնկատի՞արդյոք հայրենին վախճանը նրա, ով կսպանի իրեն հանուն գաղափարի: Թող չնկատի: Պորուչիկի ճակատամարտը չի պսակվի փառքով, նրան վիճակված չէ արիություն ցուցաբերել մարտում, սակայն հենց այստեղ է նրա հոգու ճակատային գիծը:
Լսվեցին աստիճաներով բարձրացող Րեյկոյի քայլերը: Ուղղաձիգ, հին աստիճանները ճռռում էին նրա ոտքերի տակ: Պորուչիկը սիրում էր այդ ձայնը. որքան հաճախ էր նա անկողնում սպասել հին աստիճանների գեղեցիկ երաժշտությանը: Մտածելով, որ հիմա նա ծանոթ ճռռոցը լսում է վերջին անգամ, պորուչիկը համակ լսողություն էր. նա տենչում էր վայելել յուրաքանչյուր ակնթարթը և ակնթարթներն այդ առկայծում էին փայլաքարերի գույնով:
Րեյկոն լողախալաթի վրայից կապեց ալ գոտին, որ ննջարանի կիսախավարում համարյա սաթին էր տալիս: Պորուչիկը ձգվեց դեպի հանգույցը, Րեյկոն օգնեց նրան և գոտին օձագալար սահեց հատակին: Նա ձեռքերը խրեց խալաթի լայն թևքերի մեջ, կինը արմունկներով նրա ափերը սեղմեց մարմնին և պորուչիկը` զգալով տաք մարմնի հպումը, հալվեց կրքից:
Նրանք իրենք էլ չնկատեցին, թե ինչպես մերկ մնացին:
Երկուսի հոգիներն ու մարմինները համակված էին այն մտքով, որ դա վերջին անգամն է: Ասես մի անտեսանիլի վրձին էր նրանց մաշկին գրել ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ բառերը:
Պորուչկինը իրեն սեղմեց երիտասարդ կնոջը, և համբույրը միաձուլեց նրանց: Նրա լեզուն սահում էր կնոջ բերանում, դեռևս անիմանալի մահվան տառապանքը սրում էր զգացողությունները. կանխահաս հոգևարքը վայելքին դեռևս չճանաչված անմեղություն էր հաղորդում:
_ Ցույց տւոր մարմինդ, ուզում եմ հիանալ նրանով վերջին անգամ,- շշնջաց պորուչկինը: Նա լամպը շրջեց ալնպես, որ լույսը ընկնի անկողնու վրա:
Րեյկոն անշարժ, աչքերը փակ պառկած էր: Կողքից թափանցող լույսը ընդգծում էր հիասքանչ սպիտակ մարմնի գոգավորություններն ու խորքերը: Եսասիրական բավարարվածությամբ պորուչկինը մտածեց, որ առաջինը մեռնելով` չի տեսնի այս գեղեցկության վախճանը:
Անշտապ նրա հիշողության մեջ դրոշմվում է հոյակերտ պատկերը. մի ձեռքով նա շոյում էր Րեյկոյի մազերը, մյուսով` սիրելի դեմքը, շրթունքները համբուրում էին կոպերը, պարզ, բարձր ճակատը… Երկար թարթիչների ստվերը` բարակ հոնքերի ներքո, անթերի քիթը, ատամների խոնավ ճերմակը, այտերի նրբին վարդագույնը, նրբագեղ ծնոտը… Մեկեն պորուչիկի առջև հառնեց մահվան փայլատակող պատկերը և նա անհոգորեն սկսեց համբյուրներով հեղեղել այն կոկորդը, ուր շուտով դաշույն էր խրվելու: Հետո նա դարձավ շրթունքներին և սկսեց քնքուշ ու ռիթմիկ համբուրել:
Եթե աչքերը փակվեին, ապա կարելի էր պատկերացնել, որ ամբողջ աշխարհն է հանդարտ ճոճվում ալիքների վրայով:
Ապա պորուչիկի շրթունքները խոնարհ հետևեցին հայացքին, համբյուրներից պրկված պտուկները, որ զարդարում էին բարձր կրծքերը, լեռնային բալենու բողբոջների էին նման: Ուսերից թևերը կորասահ գծերով աստիճանաբար նեղանում էին մինչև դաստակները: Բարալիկ մատները, այն մատները, որ հարսանեկան լուսանկարում հովհար էին բռնել, պորուչիկի տաք համբույրներից ամոթխածորեն թաքնվում էին ափերի մեջ. կրծքից մինջև փորը ճկունությունն ու առաձգական ուժն էին հարևանում. ավելի ցած սկսում էին ազդրերի սլացիկ կորերը, բայց այստեղ մարմինը դեռևս զսպվածությանն էր ենթարկվում; Փորի կուրացուցիչ ճերմակը աղոտ լամպալույսի տակ կաթով լեցուն լայն ափսեի էր նմանվում: Մեջտեղում փոքրիկ փոսիկը ասես անձրևի կաթիլի հետք լիներ: Ավելի ներքև, ուր ստվերները թանձրանում էին, մի փոքրիկ մազափունջ սևին էր տալիս: Թրթռուն կրքով արբեցած մարմնից զգլխիչ բուրմունք էր տարածվում: Դողացող ձայնով Րեյկոն արտաբերեց.
_ Ես էլ եմ ցանկանում… վերջին անգամ…
Նա առաջին անգամն էր ամուսնուն դիմում նման խնդրանքով, ասես ինչ-որ բան, որ մինչև հիմա կոծկել էր ամոթխածությունը, ազատորեն պոռթկաց:
Պորուչիկը հնազանդ մեկնվեց մեջքի վրա. Կանացի սպիտակ մարմինը վեր ելավ… Ցանկանալով ամեն ինչում նմանվել ամուսնուն, Րեյկոն նրբին մատներով ծածկեց անդադար իրեն նայող աչքերը: Քնքշանքի պոռթկումից շառագունած, նա կրծքին սեղմեց ամուսնու կարճ խուզած գլուխը. թավ հոնքեր, գոցված կոպեր, մեծ քիթ, ամուր սեղմված գեղեցիկ շուրթեր, ածիլվելուց հետո սնդուսի-կապույտ այտեր…Րեյկոն համբուրում էր սիրելի դիմագծերը, ապա ամրակուռ վիզը, լայն ուսերը:
Թևատակերից, որ ստվերվել էին ուսերի և կրծքի հզոր մկանունքից` քաղցր, թախծավուն հոտ էր գալիս, որում տարօրինակորեն ջահել մարմնի մահվան կանխազգացում կար:
Պորուչիկի մաշկը հասած հացահատիկիգույն ուներ: Նայելով այս ամրակուռ մարմնին, Րեյկոն այն բզկտված պատկերացրեց:
Արցունքները շարան-շարան հոսում էին և նա երկար համբուրում էր ամուսնու փորը: Զգալով մաշկին թափվող արցունքները` պորուչիկը մի նոր արիությամբ համակվեց, այժմ նա չէր կասկածում, որ պատրաստ է ցանկացած տառապանքի:
Ավելորդ է պատմել, թե ամուսինները ինչ վայելք էին ապրում նման հրաժեշտից հետո:
Պորուչիկը գիրկն առավ ու ամուր սեղմեց դառն արտասուք թափող կնոջը. երկուսի դեմքերը աննկարագրելի ուժով սեղմվել էին մեկմեկու: Րեյկոն ամբողջովին դողում էր. Քրտինքի մեջ կորած մի մարմին միաձուլվում էր մյուսին, և թվում էր, այլևս ոչինչ չի կարող նրանց բաժանել, նրանք վերածվել էին մի ամբողջության: Րեյկոն ճիչ արձակեց. Նա կարծես մեծ արագությամբ անձայն գահավիժում էր ու այնուհետ մեկեն թև առնելով` բարձրանում վեր: Պորուչիկը շնչահեղձ էր լինում` ինչպես գնդի դրոշակակիրը քայլարշավի ժամանակ…
Տարփանքի մի ալիք փոխարինվում էր մյուսով ու երիտասարդ զույգը նորանոր բարձրունքների ձգտելիս` հոգնություն չէր զգում:
4
Պորուչիկը վերջապես պոկվեց Րեյկոյի մարմնից, բայց դա ամենևին չէր նշանակում, թե նա հագեցել էր: Նա վախենում էր, որ կսպառեր ուժերը, որոնք իրեն պետք էին խարակիրի համար: Եվ մեկ էլ նա չէր ցանկանում, որ իրենց սիրո վերջին, հիասքանչ վայրկյանները խամրեին գերհագեցած տարփանքից:
Տեսնելով, որ ամուսինը ետ է քաշվում, Րեյկոն, ինչպես միշտ, անմիջապես հնազանդվեց նրա կամքին:
Մորեմերկ, ձեռք-ձեռքի, մեջքի վրա պառկած` նրանք նայում էին առաստաղին: Քրտինքն արդեն պաղել էր, սակայն բոցավառվող վառարանը չէր թողնում մրսել: Գիշերը խաղաղ էր, փողոցում շարժումը դադարել էր, և Յոցույա կայարանի տրամվայների և գնացքների դղրդյունը` կորչելով Ակասակա պալատի այգու աղմուկում, նրանց չէր հասնում: Մայրաքաղաքի այս խաղաղ անկյունում դժվար էր հավատալ, որ հիմա ինչ-որ տեղ մարտի են պատրաստվում երկու իրար թշնամի բանակային խմբավորումներ:
Ամուսինները անշարժ պառկած էին` ըմբոշխնելով ներսից եկած ջերմությունն ու նորեն վերապրելով դրախտային երանության վայրկյանները. Յուրաքանչյուր պահը, անմոռանալի համբույրի համը, մարմինների հպանքը, երջանկության զգացողությունը, որից սիրտն է նվաղում: Բայց առաստաղի մութ տախտակներից արդեն նրանց էր նայում մահվան դեմքը:
Վայելքն ավարտվել էր և երբեք այլևս ետ չէր դառնալու: Երկուսն էլ մտածեցին, որ եթե անգամ իրենց երկար մի կյանք տրված լիներ, այդպիսի էքստազ նրանք այլևս չէին ապրելու:
Եվ նրանց ագուցված մատները – դրանք ևս շուտով զատվելու են իրարից:Այլևս չի լինելու փայտե զարդանախշը առաստաղին. Մոտալուտ մահը ամեն վայրկյան ավելի ակնառու էր դառնում: Եվ ժամանակ էլ չէր մնացել: Հարկ էր զինվել արիությամբ և ըհդառաջ գնալ մահվանը:
_ Դե ինչ, պատրաստվելու ժամանակն է ,- լռությունը խախտեց պորուչիկը:
Ամուսնու ձայնի մեջ վճռականություն կար, բայց Րեյկոն չէր հիշում, որ երբևէ ամուսնու ձայնը այդքան քնքուշ ու վճռական լիներ:
Նրանք վեր կացան: Առջևում շատ անելիք կար: Պորուչիկը երբեք չէր օգնել կնոջը անկողինն հարդարելիս: Այժմ սակայն ինքն արագ բացեց պահարանն ու այնտեղ սեխմեց ճմրթված ֆուտոնները: Անջատեց վառարանը, լամպը դրեց տեղը և սենյակը, որ Րեյկոն կարգի էր բերել դեռևս կեսօրին, մի այնպիսի տեսք ստացավ , կարծես ընտանիքը մի ինչ-որ կարևոր հյուրի էր սպասում:
_ Ինչքա~ն ենք այստեղ խմել,- հոգոց քաշեց պորուչիկը,- Կանոյի, Խոմմայի, Նոգատիի հետ:
_ Այո, նրանք սիրում էին քեֆ անել…
_ Ոչինչ, շուտով մենք նրանց կհանդիպենք: Պատկերացնում եմ, թե ոնց են ինձ ձեռ առնելու, որ քեզ էլ եմ հետս տարել:
Առաջին հարկ իջնելուց առաջ պորուչիկը շրջվեց և մի հայացք ձգեց հավաք, վառ լուսավորված սենյակին:Մտովի նրա առջև հառնեցին ընկերների` երիտասարդ սպաների դեմքերը, նրանց աղմկոտ, կիսահարբած զրույցները, միամիտ սնապարծությունը: Այն ուրախ խնջույքների ժամանակ մտքովն էլ չէր անցել, որ մի գեղեցիկ օր, հենց այս սենյակում նա կբացի իր փորը:
Իջնելով ներքև` ամուսինները սկսեցին նախապատրաստվել; Այդ ընթացքում Րեյկոն խնամքով ծալեց ամուսնու լողախալաթը, բաղնիք բերեց նրա համազգեստն ու օսլայած ազդրակապը:
Փոքր հյուրասենյակի սեղանին թղթեր դրեց` մահառաջ գրվելիք նամակների համար;
Իր համար նա արդեն որոշել էր, թե ինչ էր գրելու; Րեյկոյի տուշի փայտիկով քերծեցին տուշամանի ոսկե տառերը, և ջուրը նրա մեջ պղտորվեց ու սևացավ: Րեյկոն իրեն արգելում էր մտածել այն մասին, որ իր մատների համաչափ շարժումների միալար շրշյունը ծառայում էր մի նպատակի` մերձեցնել վախճանը:
Ոչ, դա սովորական տնային գործ էր, ժամանակ անցկացնելու միջոց, որ մնացել էր մահվան հետ հանդիպումից առաջ: Գրչի դյուրաթեքությունը, որն արագորեն սահում էր թանաքամանում, տուշի ուժեղացող հոտը նրան սարսափելի ու չարագույժ էին թվում:
Լողասենյակից դուրս եկավ պորուչիկը, որն համազգեստն հագել էր մերկ մարմնի վրա:
Նա լռելայն նայեց, վերցրեց գրիչը և անվճռական նայեց սպիտակ թղթին:
Րեյկոն գնաց հագնելու սպիտակ կիմոնոն:Երբ նա լվացված և թեթևակի շպարված վերադարձավ սենյակ, պորուչիկի հրաժեշտի նամակն արդեն գրված էր:
«Կեցցե’ Կայսերական բանակը: Պորուչիկ Սինձի Տակեյամա»:
Րեյկոն նստեց ամուսնուն դեմ հանդիման և ինքն էլ սկսեց գրել:
Պորուչիկը չափազանց լուրջ ու ուշադիր նայում էր, թե ինչպես են կնոջ սպիտակ մատները թղթին հիերոգլիֆներ թողնում: Հետո նա ամրացրեց թուրը, Րեյկոն դաշույնը մտցրեց գոտու տակ, և ապա մահառաջ գրված նամակները ձեռքերին` ամուսինները մոտեցան զոհասեղանին և ծնկեցին լռելայն աղոթքի:
Հանգցնելով առաջին հարկի լույսը` պորուչիկը բարձրացավ վերև. կեսից նա շրջվեց. կնոջ գեղեցկությունն ասես շանթահարեց նրան. աչքերը խորարհելով` կինը խավարի հետևից նրան իր ձյունաճերմակ հանդերձով: Նամակները կողք-կողքի դրեցին երկրորդ հարկի տոկոմանայի մեջ: Պորուչիկը կամեցավ պատից հանել կակեձիկան, սակայն միտքը փոխեց. այնտեղ կար ընդամենը մի հատիկ սրբազան բառ- «Հավատարմություն», և նա մտածեց, որ իրենց խնամախոս, գեներալ-լեյտենանտ Օձելին, որ գրել էր այդ հիերոգլիֆները, կների իրեն, եթե փաթեթեին արյան շիթեր ցայտեն:
Պորուչիկը նստեց մեջքով դեպի պատը և սուրը դրեց ծնկներին: Րեյկոն դանդաղ իջավ հարևան տատամիին: Սպիտակ հանդերձանքն ալ շուրթերը կուրացուցիչ պայծառ էր դարձել:
Ամուսինները նստել էին կողք-կողքի և նայում էին մեկմեկու աչքերի: Հայացք ձգելոց սրին, որ ամուսնու ծնկներին էր, Ռեյկոն հիշեց իրենց առաջին գիշերը. Տխրությունն այլևս անտանելի դարձավ: Որոշ ժամանակ անց պորուչիկը ճնշված ձայնով ասաց.
_Ես մարտավկա չունեմ և ուրեմն խորը կպատռեմ: Հավանաբար հաճելի տեսարան չի լինի, բայց դու մի վախեցիր: յուրաքանչյուր մահ կողքից տեսնողի համար սարսափելի `: Թող այն քեզ չզրկի քաջությունից: Եղա՞ վ:
_Լավ,-գլուխը խոնարհեց Րեյկոն: Նայելով կնոջ սլացիկ մարմնին, որ պարուրված էր սպիտակներով` պորուչիկը հանկարծ մի տարօրինակ արբեցուցիչ գրգիռ զգաց: Այժմ կինն իրեն ամուսնուն կտեսնի նոր դրսևորմամբ` զինվորական իր պարտքը կատարելիս, քամզի իր սպասող մահը պակաս պատվաբեր չէ, քան մարտադաշտում զոհվելը: Նա ցույց կտա կնոջը, թե ինչպես կպահեր իրեն ճակատամարտում:
Մի գայթակղիչ անրջանք գրավեց պորուչիկի երևակայությունը: Միայնակ վախճանը ճակատամարտում և անձնասպանությունը գեղեցիկ կնոջ աչքի առաջ. Նա կարծես պատրաստվում էր մահանալ երկու չափումներում միանգամից, և այդ զգացողությունը նրան երանության բարձրակետին հասցրեց: Ահա իսկական երջանկությունը,-մտածեց պորուչիկը: Նահատակվել կնոջ հայացքի առաջ` նույնն է թե մեռնել ըմբոշխնելով ափազեփյուռի բուրմունքը: Նրան մի առանձնահատուկ շնորհ է բաժին ընկել, որը հասու չէ ուրիշ որևէ մեկին:
Ասես մի նորահարս, նրա ճերմակ անշարժ ֆիգուրը պորուչիկի համար մարմնավորում էր այն ամենը, հանուն որի նա ապրում էր. Կայսերը, հայրենիքը, մարտադրոշը: Սրբազան այդ խորհրդանիշերը նրան էին նայում կնոջ ջինջ հայացքով:
Մահվանը պատրաստվող ամուսնուն հետևելով, Րեյկոն ևս մտածում էր, որ դժվար թե աշխարհում առավել հիասքանչ մի արարողություն: Համազգեստը միշտ էր սազել պորուչիկին, սակայն հիմա երբ նա խոժոռելով հոնքերը և շուրթերը` սեղմած, նայում էր մահվան աչքերին, դեմքին այրական անկրկնելի գեղեցկություն էր իջել:
_Վերջ, ժամանակն է,-ասաց պորուչիկը:
Րեյկոն մինչև գետին խոնարհվեց նրան: Մեկեն ուժերն իսպառ լքեցին կնոջը. Նա ոչ մի կերպ չէր կարողանում ուղղվել: Լաց լինել չի կարող,-ասաց նա ինքն իրեն,-դեմքս շպարված է: Բայց արցունքներն իրենք իրենց հեսում էին: Երբ նա վերջապես ուղղվեց, ասես արցունքների շղարշի միջով տեսավ, որ ամուսինն արդեն մերկացրած սուրը փաթաթում է սպիտակ կտորով, ու ընդամենը մի քսան սանտիմետր է մնացել:
Վերջացնելով այդ գործը և սուրը դնելով գետնին, պորուչիկը խաչեց ոտքերը և արձակեց համազգեստի օձիքը: Կնոջը նա այլևս չէր նայումԼ Մատները մեկը մյուսի ետևից արձակում էին պողպատե ողորկ կոճակները: Մերկացավ խաթ կուրծքը, ապա` փորը: Պորուչիկը հանեց գոտին, իջեցրեց շալվարը – երևաց ազդրակալի ճերմակ կտորը: Նա իջեցրեց ազդրակալը, ավելի մերկացնելով մարմինը: Անթարթ աչքերը հառած մերկ փորին, նա ձախ ձեռքով թեթևակի շոյում էր գոտկատեղից քիչ ներքև:
Անհանգստանալով, թե արդյոք շեղբը բավականաչափ սուր է, սպան կիսով չափ իջեցրեց շալվարը և թեթևակի քերծեց ոտքը: Մաշկին կարմիր սպի բացվեց, և արյան բարակ շիթեր հոսելով ազդրի վրայով` կայծկլտում էին էլեկտրական վառ լույսի տակ:
Րեյկոն առաջին անգամ տեսնելով ամուսնու արյունը` շնչակտուր էր լինում: Նա նայեց ամուսնու դեմքին, որը գնահատող հայացքով կտրվածքն էր զննում: Րեյկոն միանգամից հանդարտվեց, չնայած հասկանում էր, որ թեթևության այդ զգացումը կեղծ էր:
Պորուչիկը բարձրացրեց աչքերը` բազեի խիստ հայացքով հառեց կնոջ դեմքին:
Նա սեպը կանգնեցրեց իրենից առաջ, իսկ ինքը այնպիսի դիրք գրավեց, որպեսզի մարմինը կախվի սրի վրա: Կիտելի տակ պրկված մկաններից երևում էր, որ պորուչիկը հավաքել է իր բոլոր ուժերը:: Նա մտադիր էր ածելին խրել փորի ներքևի ձախ մասը` հնարավորին չափ խորը: Ցասումնալի ճիչը խախտեց սենյակի լռությունը: Թեպետ պորուչիկն ինքն էր հարվածը հասցնողը, նրան թվաց, թե մեկ ուրիշն է խոցել իր մարմինը հաստ երկաթյան ձողով: Աչքերի առաջ մթնեց և մի քանի ակնթարթ նա դադարեց հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ: Մերկ պողպատը մինչև կոթը խրվել էր մարմինը և պորուչիկի բռունցքը, որ սեպը մեջտեղից սեղմել էր, հասել էր փորին:
Գիտակցությունը ետ եկավ:
Սեպը բացել է որովայնս. Կասկած չկա,-մտածեց նա: Դժվարությամբ էր շնչում, կուրծքը ծանր վեր ու վար էր անում:
Անհանարին էր, որ դա իր մարմնում լիներ, ինչ-որ տեղ հեռվում, մի հրեշավոր երկրում, ուր ասես ճաքել էր հողը և ճեղքերից կրակի լավա էր ժայթքում:
Սարսափելի արագությամբ ցավը ավելի ու ավելի էր մոտենում: Զսպելով ճիչը, պորուչիկը ատամներով սեղմեց ներքևի շրթունքը: Ահա ինչպիսին է նա, խարակիրին,-մտածեց նա: Ասես ամբողջ աշխարհը շուռ էր եկել ու երկինքը թափվել էր գլխին:
Կամքը և արիությունը, որ անդրդվելի էին թվում մինչ այն պահը, երբ սեպը խրվել էր մարմինը, այժմ պրկվել էին բարակ պողպատյա լարի պես, և միտքն այն մասին, որ ամեն գնով, մինչև վերջին ճիգը պետք է կառչել այդ թելից` պորուչիկի սիրտը լցվեց մի տագնապոտ թախծով: Բռունցքը, որ բռնել էր սուրը, ամբողջովին թաց էր: Սպան տեսավ, որ ձեռքը և սպիտակ կտորը արնաշաղախ են:
Ազդրակալը ևս ալ կարմիր էր: Տարօրինակ է կրել այս ցավը և այսպես տեսնել ամեն ինչ և աշխարհը գոյություն ունի, ինչպես առաջ,-մտածեց նա:
Դեմքը սարսափելի գունատվել էր, կարծես դեմքին սպիտակ վարագույր էր իջել:
Րեյկոն ամեն գնով զսպում էր դեպի ամուսինը նետվելու անկասելի պոռթկումը: Դա անել չի կարելի: Նա պետք է նստի և նայի: Ինքը վկա է, այդ պարտականությունը նրան ստանձնել է իր ամուսինը: Նա կողքին էր, հարևան տատամիի վրա. Հստակ տեսնում էր նրա աղավաղված դեմքը, որի վրա անտանելի տառապանք էր դրաշմված. Սակայն Րեյկոն չգիտեր, ինչպես օգնել սիրեցյալին:
Պորուչիկի ճակատին քրտինքի կաթիլներ էին փայլում: Նա փակեց աչքերը, նորից բացեց: հայացքը կորցրել էր իր մշտական պարզությունը և փոքրիկ գազանիկի նման դատարկ ու անիմաստ էր: Ամուսնու տառապանքները ամռան բարկ արևից էլ վառ էին փայլում. Նրանք ընդհանուր ոչինչ չունեին այն վշտի հետ, որ կրծում էր Էեյկոյի հոգին:
ցավը գնալով սաստկանում էր: պորուչիկը այլևս այլ մի աշխարհի էակ էր, նրա գոյության ողջ իմաստը խտացել էր տառապանքի մեջ, և Րեյկոյին թվաց, որ ամուսինը գերի է` բանտված ցավի վանդակում ու նա այլևս անհասանելի էր: Նրա ցավը մարմնական տանջանք չէր, չէ որ ինքը ցավ չէր զգում: Րեյկոն այնպիսի զգացողություն ուներ, որ իր և ամուսնու միջև մի ապակե պատ էր գոյացել:
Հարսանիքի օրվանից ի վեր Րեյկոյի կյանքի ողջ իմաստը ամուսնու մեջ էր պարփակված, նրա ամեն շունչը իր շունչն էր, իսկ այժմ նա գոյություն ուներ իրենից անկախ, գերեվարված իր տառապանքին, և նա` տրված իր ողբին, չէր զգում հողը ոտքերի տակ:
Պորուչիկը փորձեց փորը լայնակի պատռել, բայց սուրը խրվել , մնացել էր ներսում, և ներքին օրգանները համառորեն սեպը առաջ չէին թողնում:
Նա հասկացավ, որ պետք է երկու ձեռքով կառչել երկաթից և ավելի խորը մտցնել: Այդպես էլ արեց: Սեպն իր սպասվածից ավելի դժվարությամբ էր առաջ գնում. ստիպված էր ամբողջ ուժը կենտրոնացնել աջ ձեռքի դաստակում:
Շեղբը մի տասը սանտիմետր առաջ շարժվեց: Ցավը հեղեղի պես վրա տվեց, ավելի ու ավելի ծավալվելով: Թվում էր, թե որովայնը շնչում էր, ինչպես մի ահռելի զանգ, ո’չ, հազարավոր զանգերի պես, որ զարկերակի ամեն հարվածի, ամեն շնչի հետ բզկտում էին պորուչիկի ողջ էությունը:
Տնքոցները պահելը այլևս անտանելի էր: բայց պորուչիկը հանկարծ տեսավ, որ սեպը հասել է փորի կեսին, և նա բավարարվածության ու քաջության նոր լիցքերով համակվեց:
Արյունը հեղեղվելով հորդում էր վերքից: շուրջբոլորը կարմիրով էր ծածկվել, կանաչավուն շալվարի վրայով արյան գետեր էին հոսում: Արյան մի քանի կաթիլ, ասես փոքրիկ թռչնակներ, թռան հասան հարևան տատամիին` ցայտելով րեյկոյին ձյունաճերմակ փեշերին:
Երբ պորուչիկը ածելին հասցրեց որովայնի աջ կողմը, սեպն արդեն այնքան էլ խորքում չէր, և արյունից ու ճարպերից պլստուն ածելին համարյա թե վերքից դուրս էր պրծել: Սրտխառնուքը բռնեց կոկորդը և պորուչիկը խռխռալով բառաչեց: Կծկումներից ցավն ավելի անտանելի դարձավ, պատռվածքի եզրերը բացվեցին, և փորոտիքը դուրս թափվեց: Աղիքների պետքը չէր իրենց տիրոջ տառապանքը. Առողջ և ողորկ նրանք թափվեցին:
Գլուխը կախ ընկավ, ուսերը վեր ելան, աչքերը նեղացան` վերածվելով ճեղքերի, բերանից թքալորձ էր ծորում: Համազգեստի ուսադիրները ոսկի էին շողարձակում:
Պորուչիկը` մի ձեռքով հենված հատակին, արյան լճի մեջ ընկրկում էր:
Սենյակում գարշահոտություն տարածվեց, ստխառնուքը շարունակվում էր, ուսերն անդադար ցնցվում էին: Սեպը, որն ասես փորից դուրս էր մղվել, անշարժացել էր անկյանք ձեռքում:
Հանկարծ սպան մեկեն ուղղվեց. Ինչի հետ կհամեմատվեր կամքի այս անհավանական լարումը: Կտրուկ շարժումից գլուխը ետ մղվեց և ծոծրակով ուժեղ կպավ պատին:
Րեյկոն, որ ասես քար կտրած միայն արյան գետերին էր նայում, որ դանդաղորեն հոսելով ծնկներին էր հասնում, զարմացած բարձրացրեծ աչքերը:
Դիմակը, որ տեսավ, նման չէր մարդկային դեմքի: Աչքերը դուրս էին պրծել, մահացու չորությունը պատել էր մաշկը, այտոսկրերը և բերանը` երբեմնի այնքան գեղեցիկ, չորացած կեղտի գույն էին ստացել: Պորուչիկի աջ ձեռքը գերագույն ջանքով բարձրացրեց ծանր սուրը: Անվստահ ու դանդաղ լարովի տիկնիկի շարժում էր հիշեցնում: Պորուչիկը ջանում էր անհնազանդ ածելին մոտեցնել կոկորդին: րեյկոն կենտրոնացած հետևում էր, թե նա ինչպես է ի կատար ածում իր կյանքի ամենավերջին, աներևակայելի դժվար արարքը: Մեկը մյուսի ետևից կոկորդին ուղղված լպրծուն շեղբը վրիպում էր: Պորուչիկին ուժերը իսպառ լքում էին: Չնայած ճարմանդն արձակած էր, բայց օձիքը ծածկել էր վիզը և ածելին դեմ էր առնում կոշտ կոկորդին:
Րեյկոն այլևս անկարող էր տանել այս տեսարանը: Նա ուզում էր ամուսնուն օգնության հասնել, բայց բարձրանալու ուժ չուներ: Չորեքթաթ նա սողաց դեպի արյան լիճը: Սպիտակ կիմոնոն կարմիրով էր ծածկվել: Հասնելով ամուսնու թիկունքին, նա հեռացրեց օձիքի եզրերը: դա այն ամենն էր, ինչով նա օգնեց ամուսնուն: Վերջապես դողդողացող ածելին կտրեց մերկ պարանոցը: ռեյկոյին թվաց, թե ինքն ամուսնուն հրեց առաջ, բայց ոչ, ինքը` պորուչիկը, վերջին ճիգով նետվեց շեղբին ընդառաջ: Պողպատը մինչև ծոծրակը կտրեց վիզը: Արյան շատրվանը ցայտեց և պորուչիկը մարեց: ծոծրակին ցցված պողպատը լամպալույսի տակ կապույտին էր տալիս:
5.
Րեյկոն դանդաղ իջավ աստիճաններով: Արյունով ներծծված տաբիները սղում էին. Երկրորդ հարկում մահացու լռություն էր իշխում: Նա վառեց լույսը վերևում, փակեց գազի ծորակը և մխացող ածուխների վրա ջուր շաղ տվեց: Հետո կանգ առավ փոքրիկ սենյակի հայելու առջև և բարձրացրեց կիմոնոյի փեշերը: Արյան շիթերը տարօրինակ նախշերով էին պատել սպիտակ գործվածքը: Նա դողահար նստեց գետնին. Ամուսնու արյունով թրջված փեշերը սառեցնում էին ոտքերը: Երկար շպարում էր դեմքը` այտերն ու շուրթերը վառ ներկելով: Գրիմը սիրելիի համար չէր, այլ այն աշխարհի, որ շուտով նա լքելու էր: Դրա համար վրձնի շարժումներում ինչ-որ վեհաշուք բան կար:
Երբ Րեյկոն կանգնեց տատամիի վրա, հայելու առջև արյան հետք կար, բայց նա նույնիսկ հայացք չձգեց: Այնուհետև երիտասարդ կինը մտավ լոգարան և վերջապես կանգ առավ միջանցքում:
Երեկոյան պորուչիկը, պատրաստվելով մահվան, շքամուտքի դուռը կողպել էր: Որոշ ժամանակ Րեյկոն երկմտում էր. Եթե դուռը փակ լինի, հարևանները շուտ չեն իմանա երիտասարդ զույգի մահվան մասին, նա չէր էլ ցանկանա, որ մարդիկ իրենց մարմինները քայքայված գտնեն: Ավելի լավ է բաց թողնել… Րեյկոն պտտեցրեց բանալին և փոքր-ինչ բացեց դուռը: Միջանցքը լցվեց սառը քամիով, գիշերային փողոցը դատարկ էր, ծառերի կատարներից վեր, որոնք շրջապատում էին դիմացի առանձնատունը, շողում էին աստղերը:
Րեյկոն նորից բարձրացավ վերև: Արյունը տաբիների վրա արդեն չորացել էր և ոտքերը այլևս չէր սայթաքում: Աստիճանների կեսից սուր հոտ զգաց: Պորուչիկը բերանքսիվայր պառկած էր արյան լճակում: Սրի ծայրն էլ ավելի էր դուրս ցցվել նրա ծոծրակից: Րեյկոն հանգիստ կտրեց-անցավ արնաշաղախ սենյակը: Նստեց մեռած ամուսնու կողքին և կռանալով կողքից նայեց նրա դեմքին: Պորուչիկի լայն բացված աչքերը հմայված նայում էին մի կետի: Րեյկոն բարձրացրեց անկյանք գլուխը, թևքով սրբեց արնաշաղախ դեմքը և հրաժեշտի համբույրով դրոշմեց ամուսնու շուրթերը:
Արագ վեր կենալով նա բացեց պահարանը, այնտեղից հանեց պարան և սպիտակ ծածկոց: Ծածկոցը խնամքով, որպեսզի կիմոնոն չճմրթվի, փաթաթեց գոտկատեղին, պարանը կապեց դրա վրայից: Րեյկոն նստեց գետնին, ամուսնու դիակից մեկ քայլ այս կողմ: Գոտկատեղից հանեց դաշույնը, լեզվով հպվեց փայլող պողպատին: Ողորկ մետաղը փոքր-ինչ քաղցրահամ էր:
Երիտասարդ կինը վայրկյան իսկ չէր տատանվում: Մտածեց, որ ամուսնուց բաժանվող տառապանքը կլինի նաև իրենը, որ մերձենում է սիրեցյալի հետ հանդիպման պահը, ու նրա սրտում միայն բերկրանք կար: Պորուչիկի դեմքին նա ինչ-որ խորհրդավոր անբացատրելի բան էր տեսնում: Հիմա նա կպարզի այդ առեղծվածը: Րեյկոն հասկացավ, որ միայն հիմա է զգում Մեծն իմաստի քաղցր կորուստը, որին հավատում էր ամուսինը: Եթե նա առաջ այդ նվիրական իմացության մասին գիտեր միայն պորուչիկից, ապա այժմ ինքը կճաշակի դրա համը: Րեյկոն դաշույնը մտցրեց կոկորդը և սեղմեց: Վերքը շատ փոքր էր: Գլուխը տաքացավ, ձեռքերը դողացին: Նա շեղբը կտրուկ դուրս քաշեց: Ներսից ինչ-որ տաք բան լցվեց կոկորդը, աչքերի առաջ ամեն ինչ կարմրով ներկվեց, վերքից արյուն էր հորդում: Րեյկոն հավաքեց ողջ ուժերը և դաշույնը մինչև երախակալը խրեց կոկորդը:
Ստեղծագործությունը հայերեն տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» հանդեսի 2001-ի 2-րդ համարում: Թարգմանությունը` Անահիտ Ադամյանի:

Վերլուծություն

Image

Война с Америкой почти неизбежна

Причиной станет либо Тайвань, либо Корейский полуостров

Джон Миршаймер (профессор Чикагского университета, США): Может ли Китай прийти к величию мирным путем? Мой вывод таков: нет, не может. После того как Америка превратилась в регионального гегемона, она стала активно препятствовать возникновению сильных игроков в других местах. Она подобным образом относилась и к Германии, и к Советскому Союзу, и к Японии. Америка не хотела, чтобы у нее под боком оказалось сильное государство из другого региона, в этом суть доктрины Монро. Если кто-то все же осмеливался бросить нам вызов, мы изгоняли его, и к Китаю отношение будет таким же.

Китай – страна с блестящей историей. В ее превращении во всемирного гегемона есть железная логика. И КНР может выдвинуть свою собственную «доктрину Монро»: став наиболее сильной страной в регионе, Китай не заинтересован в том, чтобы допускать Америку в свою «вотчину».

И действительно, разве перенос стратегического упора в Азию – не попытка ограничить рост Китая и помешать ему стать региональным гегемоном? Поэтому войны между Китаем и США будет трудно избежать. Конфликт вполне вероятен – из-за Тайваня или Корейского полуострова. Лицемерие США в том, что Америка заявляет о толерантности по отношению Китаю, но в действительности не сможет допустить его роста и развития. В конечном итоге сценарий, в котором КНР и США встречаются на поле брани, вполне вероятен.

Янь Сюэтун (профессор университета Цинхуа): Являясь реалистом, я во многом согласен с Миршаймером. Я согласен, что и Китай, и Америка хотят быть №1 в мире, и разделяю мнение о том, что Китаю следует действовать ответственно и осмотрительно, воздерживаться от громких действий и высказываний. Однако по поводу стратегического выбора Китая и Америки наши позиции расходятся. Не факт, что Китай пойдет по тому же пути, что и его соперник, к тому же и у Америки есть другие варианты, помимо сдерживания Китая. Возможно у США этих вариантов стратегии даже больше, чем у Китая на его пути к мировому лидерству.

Си Цзиньпин отметил, что дипломатические отношения с соседними странами должны создавать благоприятные условия для возрождения нации. Он стоит на позиции углубления мирного сотрудничества с соседями, в плане экономики продвигает идеи «морского Шелкового пути» и «экономического пояса нового Шелкового пути». Подобный подход отличается от того, что было раньше, это нечто совершенно новое. Раньше в нашей внешней политике всегда ощущалось превосходство США. Когда у Америки были конфликты с нашими соседями, мы всегда считались с ней. Откуда нам взять теперь доброжелательных соседей?

Китай считает, что для облегчения взаимодействия следует стремиться к тому, чтобы у партнеров были общие интересы, а вовсе не взаимное доверие. Поэтому даже если в чем-то конфликт интересов все же возникнет, можно будет вместе принять превентивные меры и предотвратить возникновение реального конфликта. Общие интересы, а не взаимное доверие – вот основа сотрудничества.

Как Китаю добиться дружбы других государств? Путь к получению настоящих друзей – взаимная помощь. Китаю следует проводить такую политику, которая позволит и дружественным странам извлекать выгоду из отношений, а не думать лишь о том, как бы нажиться на партнере. Это и есть так называемые «распространение своего доброго отношения на соседние страны» и «общность судьбы всего человечества» (лозунги, находящиеся на слуху после XVIII съезда КПК – прим. пер.).

Китаю следует быть своего рода «добродетельным правителем». Однако следование идеям «общности судьбы всего человечества» — и есть современный вариант «добродетельного правления». С точки зрения наступательного реализма мораль бесполезна, однако нравственный реализм рассматривает мораль в качестве одного из составляющих элементов реальной силы государства, ведь именно благодаря ей можно углублять отношения с союзниками, за границей — завоевывать новых друзей, а внутри страны – получить поддержку народа.

В 50-е и 60-е годы прошлого века Китай был очень слаб, однако активно участвовал в военных конфликтах. По мере экономического роста Китаю все меньше хотелось прибегать к помощи оружия, и КНР стала самой мирной из основных держав планеты. Таким образом проявлялась склонность Китая к мирному возвышению, вот где ее начало.

Однако стремление к мирному возвышению отнюдь не означает, что Китай терпеливо снесет все, что угодно, или боится применить оружие. Мысль Си Цзиньпина о существовании «предела» в политике как раз об этом. У китайского внешнеполитического курса теперь есть и основные принципы, и нижняя граница, сформировались свои особенности. Исходя из всего этого я не исключаю, что Китай может быть ввязан в войну, такой риск существует, однако я не отрицаю и того, что у Китая есть шанс прийти к величию мирным путем.

Между Китаем и Америкой открытой войны не будет хотя бы потому, что, во-первых, существует ядерное оружие. Раз уж атомные бомбы предотвратили войну между Америкой и Советским союзом, то они, естественно, смогут удержать от войны и Америку с Китаем. Во-вторых, глобализация. Степень экономической взаимозависимости между странами мира сейчас куда больше, чем перед Первой мировой. При этом роли, которые играют глобализация и экономическая взаимозависимость, немного отличаются. Глобализация повышает степень чувствительности по отношению к взаимной зависимости, но в то же время она понижает степень уязвимости таких отношений. В итоге обе стороны не просто очень осторожно подходят к вопросам объявления войны, но и не очень стремятся к ней.